ուրեմն վերջերս DEENJES, Side Project, Jrimurner, Melineh, :ana (Anna Vahrami), D. Z ú k, Հող Խոնաւ, Clocker, Աւելուկ, Բոհեմնոցի ժողովրդին, ու նմանատիպ անդերգրաունդ եւ ոչ այնքան, հիմնականում «փախած», կամ զուտ ոճով տարբերուող կատարողների էի յաճախ լսում։ ու մոտս տպաւորութիւն ա ստեղծուել որ համարեա բոլորին (նաեւ նրանց ում չեմ թուել) արդէն գիտեմ, ու սէնց տարբերուող հայերէն կատարողների էլ դժուար գտնեմ։ նաեւ իմ համար շատ ցաւալի ա, որ էստրադային, փոփ երաժշտութիւնից այն կողմ մեր մոտ այլընտրանքային ոճերը շատ զարգացած չեն։ արդիւնքում համարեա բոլորին իմանում ես, ու էլ նորերը չկան լսելու ։Դ
ու հետաքրքիր կը լիներ, որ ստեղ հրապարակէիք ինչ֊որ հայերէն այլընտրանքային ոճով լսելիքներ, որ դժուար ինքնուրոյն գտնեմ։ կամ պարտադիր չի ինչ֊որ փախած ոճ լինի, կարայ օրինակի համար լինի որեւէ քիչ յայտնի հայկական խումբ (ասենք windrose ի մասին մինչ վերջերս չէի լսել), եւ այլն ։Դ
Էջանիշներ