User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 116 հատից

Թեմա: Պատանեկան գրական մրցույթ․ «Թավշյա հաղթանակ․ ինձ բացակա չդնեք»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատանեկան գրական մրցույթ․ «Թավշյա հաղթանակ․ ինձ բացակա չդնեք»

    Սկսում ենք
    Մի ամիս ժամանակ կա․ գրե՜ք։ Կամ էլ տարածե՜ք․ թող գրողները գրեն։
    Թեման բաց է հարցերի համար։

    Պատանեկան գրական մրցույթ․ «Թավշյա հաղթանակ․ ինձ բացակա չդնեք»

    «Դար» ակումբը սկսում է նոր գրական նախագիծ, որին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան բոլոր այն ստեղծագործողները, ովքեր ցանկություն ունեն սեփական հայացքով ներկայացնելու հայաստանյան վերջին իրադարձությունները, ինչպես նաև Հայաստանում ստեղծվող նոր իրականությունն ու դրանում իրենց դերը։ Անձնական ներգրավվածությունն ու մասնակցությունը Հայաստանի ապագայի ստեղծմանը կարելի է արտահայտել գեղարվեստական կամ վավերագրական ձևով։ Սա կարող է ներառել թե՛ նախորդ ամիսների հեղափոխական ակտիվ քայլերը՝ շարադրված իբրև վավերագրություն, թե՛ իրականությամբ ոգեշնչված գաղափարները՝ շարադրված որպես սյուժետային գեղարվեստական գործեր։ Ընդ որում, գեղարվեստական ստեղծագործությունների սյուժեները կարող են լինել ինչպես իրական, այնպես էլ երևակայական․ կարևորն այն է, որ արտահայտվի սեփական վերաբերմունքը` լինի դա դրական, թե բացասական։

    Մասնակցության կարգը.

    - Մրցույթին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան, պատանի և երիտասարդ ստեղծագործողները։ Մասնակիցներն իրենց աշխատանքն ուղարկելիս պետք է նշեն իրենց անուն-ազգանունը, տարիքը և կապի միջոցը։ Անձնական տվյալները կեղծել չի թույլատրվում, և նման դեպքում հեղինակի աշխատանքն անմիջապես կհեռացվի մրցույթից։

    - Մրցույթն ունենալու է երկու ժանրեր` գեղարվեստական և վավերագրական, որոնցից յուրաքանչյուրը առանձին է գնահատվելու։ Աշխատանքն ուղարկելիս անհրաժեշտ է նշել, թե որ ժանրին է պատկանում տվյալ ստեղծագործությունը։ Յուրաքանչյուր հեղինակ կարող է մրցույթին ուղարկել ամենաշատը երկու աշխատանք, մեկը` գեղարվեստական, մյուսը` վավերագրական ժանրի։

    - Աշխատանքները պետք է լինեն արձակ. չափածո գործեր այս մրցույթի շրջանակներում չեն ընդունվում։ Յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է վերնագրված լինի։ Ծավալային սահմանափակումներ չկան։

    - Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել մինչև հուլիսի 5-ը, Երևանի ժամանակով 22։00՝ contest(շնիկ)akumb(կետ)am հասցեին` նամակի վերնագրում նշելով` «Պատանեկան գրական նախագիծ»։

    Ընթացքը և գնահատման կարգը․

    - Եզրափակիչ փուլ անցնելու են ամեն ժանրից ամենաշատը 12 աշխատանք։ Եզրափակիչ փուլ անցած աշխատանքները հուլիսի 15-ին դրվելու են «Դար» ակումբի «Գրական նախագծեր» բաժնում՝ ազատ քննարկման համար։ Քննարկումներին կարող է մասնակցել «Դար» ակումբում գրանցված ցանկացած անդամ։ Հեղինակները նույնպես կարող են մասնակցել քննարկումներին՝ առանց նշելու, որ իրենք են տվյալ աշխատանքի հեղինակները։ Մինչև մրցույթի ավարտը հեղինակների անունները չեն հրապարակվելու։

    - Թե նախնական, թե եզրափակիչ փուլում աշխատանքները գնահատվելու են «Դար» ակումբի ակտիվ անդամներից կազմված ժյուրիի կողմից։ Եզրափակիչ փուլի գնահատականները կհրապարակվեն մրցույթի ավարտին՝ հուլիսի 25-ին՝ ազդարարելով հաղթողներին։

    - Յուրաքանչյուր ժանրում լինելու են երեք մրցանակային տեղեր։

    Մրցանակները․

    Գեղարվեստական ժանր անվանակարգում․
    1-ին տեղ՝ 50.000 դրամ
    2-րդ տեղ՝ 25.000 դրամ
    3-րդ տեղ՝ 10.000 դրամ

    Վավերագրական ժանր անվանակարգում․
    1-ին տեղ՝ 50.000 դրամ
    2-րդ տեղ՝ 25.000 դրամ
    3-րդ տեղ՝ 10.000 դրամ

    Հնարավոր են նաև մրցանակներ այլ անվանակարգերում, օրինակ՝ «Մինչև 16 տարեկան լավագույն հեղինակ»։

    Մրցանակային ֆոնդը ստեղծված է «Դար» ակումբի անդամների անձնական ներդրումներով։

    ————————————————————————————————

    Նախագծին վերաբերող հարցերը կարելի է ուղղել contest(շնիկ)akumb(կետ)am հասցեին կամ, գրանցվելով Դար ակումբում, դրանք գրել մրցույթի քննարկումների համար նախատեսված համապատասխան թեմայում․ բոլոր հարցերին անպայման կպատասխանենք։

    Եվ վերջում մի երկու փոքրիկ հուշում բոլոր մասնակիցներին։
    Աշխատեք գրել սեփական պարզ բառերով։
    Աշխատանքն ուղարկելուց առաջ մի քանի անգամ կարդացեք այն՝ հնարավորինս մաքրագրելով։

    Բոլորին մաղթում ենք հաճելի ստեղծագործական օրեր։

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.06.2018), CactuSoul (29.06.2018), Cassiopeia (05.06.2018), Chuk (05.06.2018), LisBeth (05.06.2018), Mr. Annoying (05.06.2018), Rammstein (05.07.2018), Sambitbaba (05.06.2018), Smokie (05.06.2018), Աթեիստ (05.06.2018), Բարեկամ (14.06.2018), Գաղթական (05.06.2018), Դեղին մուկիկ (05.06.2018), Նաիրուհի (06.06.2018), Տրիբուն (07.06.2018)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժյուրիի կազմը․

    • Աթեիստ
    • Արէա
    • ivy
    • Cassiopeia
    • Գաղթական
    • Ծլնգ
    • Chuk
    • StrangeLittleGirl
    • Sambitbaba
    • Բարեկամ
    • Ուլուանա
    • LisBeth
    Վերջին խմբագրող՝ ivy: 15.06.2018, 11:37:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.06.2018), Cassiopeia (12.06.2018), Chuk (05.06.2018), Smokie (05.06.2018), Աթեիստ (05.06.2018), Նաիրուհի (06.06.2018), Տրիբուն (05.06.2018)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբցիներ ջան, եթե ճանաչում ենք էնպիսի պատանիների, ովքեր կարող էին մրցույթի մասնակից լինել, խնդրում եմ իրենց տեղյակ պահել մեր գրական նախաձեռնության մասին։

    Ընդհանրապես լավ կլիներ, եթե մրցույթի հայտարարությունը հնարավորինս շատ տարածվեր, որ բազմազան ստեղծագործություններ ուղարկվեին, մրցույթն էլ հետաքրքիր ու ակտիվ անցներ։

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (10.06.2018), ivy (07.06.2018), LisBeth (07.06.2018), Mr. Annoying (07.06.2018), Peace (08.06.2018), Sambitbaba (07.06.2018), Smokie (07.06.2018), Աթեիստ (07.06.2018), Տրիբուն (07.06.2018)

  8. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշեցնում եմ, որ աշխատանքներն ուղարկելիս անհրաժեշտ է նշել հեղինակի տվյալները՝ անուն-ազգանունը, տարիքը, կապի միջոցը (հաղթելու դեպքում մրցանակը հանձնելու համար)։
    Նաև մի մոռացեք նշել, թե ինչ ժանրի ստեղծագործություն եք ուղարկում՝ վավերագրական, թե գեղարվեստական։

    Քանի որ մի ուրիշ հարթակում հարց հնչեց, թե արդյո՞ք միայն հայերեն լեզվով գրված աշխատանքներ են ընդունվում, պատասխանում եմ նաև էստեղ։ Այո, աշխատանքները պետք է լինեն հայերեն և հայատառ։

    Համ էլ արդեն մի աշխատանք ստացել ենք
    Սպասում ենք մյուս ստեղծագործություններին։
    Վերջին խմբագրող՝ ivy: 10.06.2018, 15:05:

  9. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.06.2018), Mr. Annoying (10.06.2018), Sambitbaba (10.06.2018), StrangeLittleGirl (10.06.2018), Աթեիստ (11.06.2018), Ծլնգ (10.06.2018), Նիկեա (17.06.2018)

  10. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի շաբաթ արդեն անցավ։
    Բայց դեռ ահագին ժամանակ կա։

    Գրե՜ք, մենք անհամբեր սպասում ենք բոլորիդ աշխատանքներին ։)

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (13.06.2018)

  12. #7
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    44
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն:

    Մի հայի օրագիր
    Հեղինակը պատկերացավ ինձ որպես խելոք ու խելացի, կրթ. նախարարության տառակերների ցենզուրայի կանոններին քաջատեղյակ...առաջինկուրսեցի: Բայց՝ խելացի այնքանով, որ զգուշորեն Հայրենասիրության գաղափարը գրական հարթակից տեղափոխի քրտնաթոր ամբոխի մեջ, ու ընթերցողին հավատացնի, տեղ-տեղ ժպիտ առաջացնող պաթոսի կուտակումներով, բայց միևնույն է՝ հավատացնի, համոզի, սա էլ ԻՐ իրականությունն է: Իր ապրածը: Դեհ... ընդունեցինք:

    Դավադրության թավշյա տեսություն
    Հեղինակը այս ժանրի մեջ գտել է ոսկե երակ:Գտել ու... ձախողել է: Տողից-տող ցատկելով, վասն կազմակերպիչների ու ժյուրիի՝ կարդացի:
    Սիրելի հեղինակ, կներես...ախր, ուղղակի այն զգացողությունն է, ... որ Սպիլբերգը երեկոյան խաղաղ զբոսանքի ժամանակ անկեղծացել է իր այգեպանի հետ, մի քանի խոսքով նրան ներկայացնելով դեռևս մշակման մեջ գտնվող ֆիլմի սցենարը, սա էլ՝ ծխելադադարի ժամանակ իր խոսքերով այն պատմել է տեղի սանտեխնիկին, վերջինս էլ՝ իր ծանոթ գրաճանաչ բեռնակրին, որը որսալով գաղափարի փառահեղությունը իր իմացածի չափով տենդագին թղթին է հանձնել լսածը ու ստացել... մի շիլաշփոթ...որի խայտառակության հետևում կարելի է միիիիի կերպ նշմարել սյուժեի հրաշալի կարկասը:

    Ներանձնական հեղափոխություն
    Երևի միայն Կուստուրիցան այս ժլատ, բայց հուզիչ ու ինքնաբուխ տողերը ի վիճակի կլիներ վերածել ՃԻՇՏ պատմության: Իր ոճով: Ինչու՞ ինքը: Չգիտեմ, այդպես զգացի:՚
    Ափսոս, ափսոս... հեղինակին ես հասկացա, բայց... թույլ էր... կներես լա՞վ

    Իրականության բացակա կողմը
    Իրատեսական ու տրամաբանական մատուցում: Եթե նույնիսկ հռետորաբանության դիսբալանս է զգացվում՝ դա միայն արտաքին ազդեցություններն են, որից ոչ մի չկայացած հեղինակ ապահովագրված չէ:
    Ու եթե Հովհաննու ավետարանը ուսումնասիրելու փոխարեն մի քիչ Բրոդսկու մտքերով սնվեր հեղինակը, ամեն ինչ տեղը կընկներ ու ճիշտ պրիզմայով կարտացոլվեր:
    Ապրես: Շնորհակալություն:

    Ու շնորհակալություն ԲՈԼՈՐԻՆ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruby Rue (17.07.2018)

  14. #8
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @Storyberry ջան, ե՞րբ ես մեկնում Գերմանիա։ Մրցանակաբաշխության կազմակերպման համար եմ հարցնում ։)

    Sent from my Redmi 4X using Tapatalk

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (26.07.2018)

  16. #9
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2018
    Գրառումներ
    4
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @Cassiopeia ջան, ամենաուշը օգոստոսի 7-ին մեկնելու եմ ։ Ամենաշուտը՝ ամսի 5-ին ):

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (27.07.2018)

  18. #10
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահավոր նեղված եմ, որ նոր եմ տեսնում մրցույթի մեկնարկը ու ավարտը, անկեղծ անհամբեր սպասում էի ու հենց կարևոր պահի կորել էի։ Բայց դե դա չի խանգարում բոլոր աշխատանքները և կարծիքների կարդալուն։ Ինձ բարի ժամանց, սկսեմ վայելել կարդալու պրոցեսը։

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (29.07.2018), Աթեիստ (29.07.2018), Նաիրուհի (30.07.2018)

  20. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ վավերագրական ժանրում երկրորդ տեղը գրաված «Նիկոլի թիվը» ստեղծագործության հեղինակ Մարինե Մանուկյանը (Ակումբում` storyberry) մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանում չի լինելու, նրա հետ առանձին հանդիպում կազմակերպեցինք մինչ նրա մեկնումը և մրցանակը հանձնեցինք: Շատ անկեղծ, էմոցիոնալ ու կենսուրախ աղջիկ է Մարինեն` ճիշտ և ճիշտ «Նիկոլի թվի» հերոսուհու նման : Էնքան մտերմիկ ու ջերմ մթնոլորտ ձևավորվեց հանդիպման հենց սկզբից, կարծես մեր հազար տարվա մտերիմը լիներ, էդպես ժամերով հավես զրուցեցինք ու լիքը դրական լիցքեր ստացանք : Սա էլ հաճելի հանդիպումից մի կտոր (ձախից աջ` Արշակ, Chuk, Մելիք, storyberry, storryberry-ի ազգականուհի, Ուլուանա).

    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.08.2018), Chuk (09.08.2018), ivy (09.08.2018), Life (22.08.2018), Peace (11.08.2018), Sambitbaba (09.08.2018), Անվերնագիր (18.08.2018), Բարեկամ (09.08.2018), Գաղթական (09.08.2018), Հայկօ (18.08.2018), Պի319 (09.08.2018)

  22. #12
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ վավերագրական ժանրում երկրորդ տեղը գրաված «Նիկոլի թիվը» ստեղծագործության հեղինակ Մարինե Մանուկյանը (Ակումբում` storyberry) մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանում չի լինելու, նրա հետ առանձին հանդիպում կազմակերպեցինք մինչ նրա մեկնումը և մրցանակը հանձնեցինք: Շատ անկեղծ, էմոցիոնալ ու կենսուրախ աղջիկ է Մարինեն` ճիշտ և ճիշտ «Նիկոլի թվի» հերոսուհու նման : Էնքան մտերմիկ ու ջերմ մթնոլորտ ձևավորվեց հանդիպման հենց սկզբից, կարծես մեր հազար տարվա մտերիմը լիներ, էդպես ժամերով հավես զրուցեցինք ու լիքը դրական լիցքեր ստացանք : Սա էլ հաճելի հանդիպումից մի կտոր (ձախից աջ` Արշակ, Chuk, Մելիք, storyberry, storryberry-ի ազգականուհի, Ուլուանա).
    Ես ինչ լավն ա @storryberry -ն
    Դե մնացածիդ վաղուց գիտեմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատանեկան գրական նախագիծ 3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 201
    Վերջինը: 26.06.2018, 01:01
  2. Պատանեկան գրական նախագիծ 2
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 346
    Վերջինը: 06.11.2015, 19:28
  3. Պատանեկան գրական նախագիծ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 319
    Վերջինը: 10.07.2015, 14:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •