User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 116 հատից

Թեմա: Պատանեկան գրական մրցույթ․ «Թավշյա հաղթանակ․ ինձ բացակա չդնեք»

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատանեկան գրական մրցույթ․ «Թավշյա հաղթանակ․ ինձ բացակա չդնեք»

    Սկսում ենք
    Մի ամիս ժամանակ կա․ գրե՜ք։ Կամ էլ տարածե՜ք․ թող գրողները գրեն։
    Թեման բաց է հարցերի համար։

    Պատանեկան գրական մրցույթ․ «Թավշյա հաղթանակ․ ինձ բացակա չդնեք»

    «Դար» ակումբը սկսում է նոր գրական նախագիծ, որին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան բոլոր այն ստեղծագործողները, ովքեր ցանկություն ունեն սեփական հայացքով ներկայացնելու հայաստանյան վերջին իրադարձությունները, ինչպես նաև Հայաստանում ստեղծվող նոր իրականությունն ու դրանում իրենց դերը։ Անձնական ներգրավվածությունն ու մասնակցությունը Հայաստանի ապագայի ստեղծմանը կարելի է արտահայտել գեղարվեստական կամ վավերագրական ձևով։ Սա կարող է ներառել թե՛ նախորդ ամիսների հեղափոխական ակտիվ քայլերը՝ շարադրված իբրև վավերագրություն, թե՛ իրականությամբ ոգեշնչված գաղափարները՝ շարադրված որպես սյուժետային գեղարվեստական գործեր։ Ընդ որում, գեղարվեստական ստեղծագործությունների սյուժեները կարող են լինել ինչպես իրական, այնպես էլ երևակայական․ կարևորն այն է, որ արտահայտվի սեփական վերաբերմունքը` լինի դա դրական, թե բացասական։

    Մասնակցության կարգը.

    - Մրցույթին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան, պատանի և երիտասարդ ստեղծագործողները։ Մասնակիցներն իրենց աշխատանքն ուղարկելիս պետք է նշեն իրենց անուն-ազգանունը, տարիքը և կապի միջոցը։ Անձնական տվյալները կեղծել չի թույլատրվում, և նման դեպքում հեղինակի աշխատանքն անմիջապես կհեռացվի մրցույթից։

    - Մրցույթն ունենալու է երկու ժանրեր` գեղարվեստական և վավերագրական, որոնցից յուրաքանչյուրը առանձին է գնահատվելու։ Աշխատանքն ուղարկելիս անհրաժեշտ է նշել, թե որ ժանրին է պատկանում տվյալ ստեղծագործությունը։ Յուրաքանչյուր հեղինակ կարող է մրցույթին ուղարկել ամենաշատը երկու աշխատանք, մեկը` գեղարվեստական, մյուսը` վավերագրական ժանրի։

    - Աշխատանքները պետք է լինեն արձակ. չափածո գործեր այս մրցույթի շրջանակներում չեն ընդունվում։ Յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է վերնագրված լինի։ Ծավալային սահմանափակումներ չկան։

    - Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել մինչև հուլիսի 5-ը, Երևանի ժամանակով 22։00՝ contest(շնիկ)akumb(կետ)am հասցեին` նամակի վերնագրում նշելով` «Պատանեկան գրական նախագիծ»։

    Ընթացքը և գնահատման կարգը․

    - Եզրափակիչ փուլ անցնելու են ամեն ժանրից ամենաշատը 12 աշխատանք։ Եզրափակիչ փուլ անցած աշխատանքները հուլիսի 15-ին դրվելու են «Դար» ակումբի «Գրական նախագծեր» բաժնում՝ ազատ քննարկման համար։ Քննարկումներին կարող է մասնակցել «Դար» ակումբում գրանցված ցանկացած անդամ։ Հեղինակները նույնպես կարող են մասնակցել քննարկումներին՝ առանց նշելու, որ իրենք են տվյալ աշխատանքի հեղինակները։ Մինչև մրցույթի ավարտը հեղինակների անունները չեն հրապարակվելու։

    - Թե նախնական, թե եզրափակիչ փուլում աշխատանքները գնահատվելու են «Դար» ակումբի ակտիվ անդամներից կազմված ժյուրիի կողմից։ Եզրափակիչ փուլի գնահատականները կհրապարակվեն մրցույթի ավարտին՝ հուլիսի 25-ին՝ ազդարարելով հաղթողներին։

    - Յուրաքանչյուր ժանրում լինելու են երեք մրցանակային տեղեր։

    Մրցանակները․

    Գեղարվեստական ժանր անվանակարգում․
    1-ին տեղ՝ 50.000 դրամ
    2-րդ տեղ՝ 25.000 դրամ
    3-րդ տեղ՝ 10.000 դրամ

    Վավերագրական ժանր անվանակարգում․
    1-ին տեղ՝ 50.000 դրամ
    2-րդ տեղ՝ 25.000 դրամ
    3-րդ տեղ՝ 10.000 դրամ

    Հնարավոր են նաև մրցանակներ այլ անվանակարգերում, օրինակ՝ «Մինչև 16 տարեկան լավագույն հեղինակ»։

    Մրցանակային ֆոնդը ստեղծված է «Դար» ակումբի անդամների անձնական ներդրումներով։

    ————————————————————————————————

    Նախագծին վերաբերող հարցերը կարելի է ուղղել contest(շնիկ)akumb(կետ)am հասցեին կամ, գրանցվելով Դար ակումբում, դրանք գրել մրցույթի քննարկումների համար նախատեսված համապատասխան թեմայում․ բոլոր հարցերին անպայման կպատասխանենք։

    Եվ վերջում մի երկու փոքրիկ հուշում բոլոր մասնակիցներին։
    Աշխատեք գրել սեփական պարզ բառերով։
    Աշխատանքն ուղարկելուց առաջ մի քանի անգամ կարդացեք այն՝ հնարավորինս մաքրագրելով։

    Բոլորին մաղթում ենք հաճելի ստեղծագործական օրեր։

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.06.2018), CactuSoul (29.06.2018), Cassiopeia (05.06.2018), Chuk (05.06.2018), LisBeth (05.06.2018), Mr. Annoying (05.06.2018), Rammstein (05.07.2018), Sambitbaba (05.06.2018), Smokie (05.06.2018), Աթեիստ (05.06.2018), Բարեկամ (14.06.2018), Գաղթական (05.06.2018), Դեղին մուկիկ (05.06.2018), Նաիրուհի (06.06.2018), Տրիբուն (07.06.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատանեկան գրական նախագիծ 3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 201
    Վերջինը: 26.06.2018, 01:01
  2. Պատանեկան գրական նախագիծ 2
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 346
    Վերջինը: 06.11.2015, 19:28
  3. Պատանեկան գրական նախագիծ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 319
    Վերջինը: 10.07.2015, 14:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •