Sambitbaba (26.07.2018), Աթեիստ (25.07.2018), Շինարար (25.07.2018), Ուլուանա (25.07.2018)
CactuSoul (28.07.2018), Chuk (26.07.2018), Sambitbaba (26.07.2018), Արէա (26.07.2018), Ուլուանա (26.07.2018)
Մուշու (29.07.2018)
CactuSoul (28.07.2018), Chuk (26.07.2018), Sambitbaba (26.07.2018), Ուլուանա (26.07.2018)
@Storyberry
Մեզ հասցեագրված սիրուն նամակդ հասել է, բայց դա մենակ ես եմ տեսնում: Եթե ուզում ես, դիր էստեղ կամ վավերագրական ժանրի թեմայում, որ բոլորը տեսնեն, չէ որ, կարծես, բոլորին է հասցեագրված:
@ivy ջան , միանշանակ տեղադրում եմ ու ասեմ մի բոնուս էլ կա էս պատմության մեջ։ Երեկ պարզվեց, որ հեղինակը , ում բալետ էի անում դասարանցիս է , մանկության ընկերուհիս ։ ԷԷէէս ի՞նչ արեցիք ակումբ ջան))
Ողջույն հարազատներ , հա հենց հարազատներ ջան , ես արդեն գրանցվել եմ ակումբում , էնքան բան եք փոխել ժողովուրդ , ամբողջ մրցույթի ընթացքում ձեր գրածները , մեկնաբանությունները կարդալուց հետո , սկսել եմ խեղճ, արհամարհված գրածներիս բանի տեղ դնել , հա ու իսկականից լրիվ ճիշտ էիք ասում էդքան էլ վախենալու չի գրածներով կիսվելը ։ Եթե դեմ չեք , պատմեմ մրցույթի իմ պատմությունը ․
Ֆեյսբուքում անհավես պտտվում էի , տեսա փոստը ընկերներիցս մեկի ու մտածեցի դե լավ դե հո ինձ չեն ուտելու , ուղարկեմ , միգուցե հավանեն , նկատողություններ անեն , շաաատ քիչ ժամանակ էր մնացել , կպած գրում էի ու էս ընթացքում էնքան առաջին անգամներ եղան իմ համար, առաջին անգամ վերջացրի պատմվածքս , ես առհասարակ երկար գրող եմ , առաջին անգամ դուխով կիսվեցի , առաջին անգամ իմ մասին գրածը կարդալուց սկսեցի երջանկությունից զռալ ու սենց շարունակ ։ Ես աշխատանքը որպես գեղարվեստական էի ներկայացրել , դուք շատ ճիշտ փոխել էիք վավերագրական , մի օր գիշերվա հազարին մտածեցի ստուգեմ ինչ կա չկա գրածիցս , նայեցի գեղարվեստական ժանրը ու «Նիկոլի թիվը» չկար , դե , մտածեցի ճիշտ էի էլի գրածներս հիմարություն են , իմը չի գրելը, մի քանի անգամ նայեցի ու մտածեցի լավ արի մի հատ էլ վավերագրական գործերը նայեմ ՝ թեկուզ մենակ կարդալու ու հասկանալու, թե մարդիկ ոնց են տեսել մեր հեղափոխությունը , իջնում իջնում եմ մեկ էլ տեսնեմ ․«Նիկոլի թիվ» , դժվար չի գուշակել , որ էլի զռացի մի քիչ , բայց հետոոո , երբ կարծիքները կարդացի օօօ լա լաաաա ։ Մի քանի կարծիք տպել եմ , որ պատիս կպցնեմ , բայց արդեն Գերմանիայում ։ Մեկնելու եմ Հայաստանից շուտով՝ սովորելու ու գնալուց առաջ էնքան էի ուզում ապրել էն , ինչ ապրում եմ հիմա ։ Ես սիրեցի ակումբը , շատ երազեք էլ ինձնից չեք ազատվի , ուրախացել էի , որ ընտիր աշխատանքներ կային , ես իմը թողած ուրիշ աշխատանքի էի բալետ անում , երբ տեսա , որ այդ աշխատանքը իմ ուզած տեղում չէր , նեղվեցի , քույրիկն ասում ա «չի՞ անցել աշխատանքդ , մի նեղվի», չեմ նեղվում ախր և ինձ և սիրելի հեղինակին էնքան հույզեր տվեց էս ամենը հաստատ , որ 2րդ , 3րդ , վերջին չկար կայինք մենք հեղափոխության մեջ , հեղափոխությունը մեր մտքերի մեջ ու մեզնից ոչ ոք բացակա չէր։
Ամպի չափ սիրում եմ ձեզ լույսիկներ (բառը հեղինակային է և իրավունքները պաշտպանված են ))։
Հ․գ բացատի պահով չնկատելու տվեք էլի մի քանի օր մինչև ձեռքս սովորի ))
Վերջին խմբագրող՝ ivy: 26.07.2018, 15:20:
CactuSoul (28.07.2018), Cassiopeia (26.07.2018), Chuk (28.07.2018), ivy (26.07.2018), Peace (26.07.2018), Sambitbaba (26.07.2018), StrangeLittleGirl (26.07.2018), Tiger29 (26.07.2018), Աթեիստ (26.07.2018), Արէա (26.07.2018), Արշակ (26.07.2018), Բարեկամ (26.07.2018), Գաղթական (27.07.2018), Ուլուանա (26.07.2018)
@Storyberry ջան, ե՞րբ ես մեկնում Գերմանիա։ Մրցանակաբաշխության կազմակերպման համար եմ հարցնում ։)
Sent from my Redmi 4X using Tapatalk
StrangeLittleGirl (26.07.2018)
@Cassiopeia ջան, ամենաուշը օգոստոսի 7-ին մեկնելու եմ ։ Ամենաշուտը՝ ամսի 5-ին ):
Cassiopeia (27.07.2018)
Ահավոր նեղված եմ, որ նոր եմ տեսնում մրցույթի մեկնարկը ու ավարտը, անկեղծ անհամբեր սպասում էի ու հենց կարևոր պահի կորել էի։ Բայց դե դա չի խանգարում բոլոր աշխատանքները և կարծիքների կարդալուն։ Ինձ բարի ժամանց, սկսեմ վայելել կարդալու պրոցեսը։
Cassiopeia (29.07.2018), Աթեիստ (29.07.2018), Նաիրուհի (30.07.2018)
Քանի որ վավերագրական ժանրում երկրորդ տեղը գրաված «Նիկոլի թիվը» ստեղծագործության հեղինակ Մարինե Մանուկյանը (Ակումբում` storyberry) մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանում չի լինելու, նրա հետ առանձին հանդիպում կազմակերպեցինք մինչ նրա մեկնումը և մրցանակը հանձնեցինք: Շատ անկեղծ, էմոցիոնալ ու կենսուրախ աղջիկ է Մարինեն` ճիշտ և ճիշտ «Նիկոլի թվի» հերոսուհու նման : Էնքան մտերմիկ ու ջերմ մթնոլորտ ձևավորվեց հանդիպման հենց սկզբից, կարծես մեր հազար տարվա մտերիմը լիներ, էդպես ժամերով հավես զրուցեցինք ու լիքը դրական լիցքեր ստացանք : Սա էլ հաճելի հանդիպումից մի կտոր (ձախից աջ` Արշակ, Chuk, Մելիք, storyberry, storryberry-ի ազգականուհի, Ուլուանա).
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Cassiopeia (09.08.2018), Chuk (09.08.2018), ivy (09.08.2018), Life (22.08.2018), Peace (11.08.2018), Sambitbaba (09.08.2018), Անվերնագիր (18.08.2018), Բարեկամ (09.08.2018), Գաղթական (09.08.2018), Հայկօ (18.08.2018), Պի319 (09.08.2018)
Սիրելի՛ հեղինակներ,
սիրելի՛ ժյուրիի անդամներ,
սիրելի՛ ակումբցիներ,
սիրելի՛ մրցույթին հետևած, քննարկումներին մասնակցած մարդիկ ջան,
Սիրով տեղեկացնում եմ, որ օգոստոսի 20-ին (երկուշաբթի օրը) երեկոյան 19:00-ին Ակումբում («the Club», theclub.am, հասցե` ՀՀ, Երևան, Թումանյան 40) տեղի կունենա «Դար Ակումբ» ֆորումում (akumb.am) անցկացված «Թավշյա հաղթանակ. ինձ բացակա չդնեք» գեղարվեստական պատանական մրցույթի մրցանակաբաշխությունը, ինչպես նաև մրցույթի եզրափակիչ փուլ անցած ստեղծագործություններով հրատարակված «Թավշյա հաղթանակ. ինձ բացակա չդնեք» գրքի շնորհանդեսը:
Մրցանակաբաշխության ժամանակ կպարգևատրվեն մրցույթի գեղարվեստական և վավերագրական ժանրերում ակտիվ ակումբցիներից կազմված ժյուրիի ընտրությամբ առաջին երեքական տեղերը գրաված մասնակիցները, յուրաքանչյուր անվանակարգում «Անտարես» հրատարակչության կողմից հատուկ մրցանակի արժանացած մեկական մասնակից, ինչպես նաև պատվոգրեր կստանան ավելի քան 60 աշխատանքներից եզրափակիչ փուլ անցած բոլոր 22 ստեղծագործությունների հեղինակները:
Միջոցառման ժամանակ կներկայացվի «Դար Ակումբի» և «Անտարես» հրատարակչության համատեղ հրատարակությամբ «Թավշյա հաղթանակ. ինձ բացակա չդնեք» ժողովածուն, որը տպագրվել է ավստրալիացի գործարար Հերոս Դիլանչյանի հովանավորությամբ:
Բոլորիդ ներկայությունը խիստ ցանկալի է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Cassiopeia (17.08.2018), ivy (17.08.2018), StrangeLittleGirl (17.08.2018), Tiger29 (18.08.2018), Անվերնագիր (18.08.2018), Գաղթական (17.08.2018), Հայկօ (18.08.2018), Շինարար (18.08.2018), Ուլուանա (18.08.2018), Ռուֆուս (19.08.2018)
Սիրելի բարեկամներ, հիշեցնում եմ, որ այսօր երեկոյան 7ին լինելու է մրցանակաբաշխությունն ու գրքի շնորհանդեսը, որի ընթացքում դուք հանգիստ կարող եք թեյել կամ սրճել (մտնում է շնորհանդեսի մեջ, ասեմ որ չեք վճարելու, որ թյուրիմացություն չլինի)։
Խնդրում եմ չուշանալ. մենք կսպասենք, իսկ լրատվամիջոցները կարող է անհամբեր լինել։ Դեռ հստակ չգիտեմ, թե որ լրատվամիջոցներից են գալու, Հանրային հեռուստաընկերությունը հաստատ է։
Դե ինչ, կհանդիպենք։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բարեկամ (20.08.2018)
Խենթ օր էր։
Չէի սպասում, որ էսքան կլիցքավորվեմ էսօրվա միջոցառումից։
Ստեղծագործությունների հետևում էնքան լավ հեղինակներ են կանգնած, որ հաստատ արժանի են ավելիին։
Եզրափակիչ անցած ու էսօր բացակա ստեղծագործողներ ջան, կապնվեք ինձ հետ, որպեսզի ձեզ փոխան(ակեմ)ցեմ ձեր գրքերն ու պատվոգրերը։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։
Chuk (20.08.2018), ivy (22.08.2018), StrangeLittleGirl (20.08.2018)
Բոլորդ էնքան-էնքան լավն էիք, շատ սիրեցի, շա՜տ ❤
Ի դեպ, ֆոտոներ կարո՞ղ եմ ունենալ այսօրվանից
Cassiopeia (20.08.2018), Chuk (20.08.2018), ivy (22.08.2018), Աթեիստ (20.08.2018), Ուլուանա (21.08.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ