User Tag List

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 116 հատից

Թեմա: Պատանեկան գրական մրցույթ․ «Թավշյա հաղթանակ․ ինձ բացակա չդնեք»

  1. #61
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի երկու բան եմ ուզում ասել ստեղծագործությունների գնահատման վերաբերյալ:

    Որպես ժյուրիի անդամ` կոնկրետ ինձ համար թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական գործերը գնահատելիս առաջնային չափանիշներից մեկն այն է եղել, որ ստեղծագործությունը կարդալիս մարդ կարողանա քիչ թե շատ լիարժեք պատկերացում կազմել տեղի ունեցած հեղափոխության մասին: Կարևոր չափանիշներից մեկն էլ, բնականաբար, գործի լավ ձևակերպված, շարադրված ու մատուցված լինելն եմ համարում, այսինքն` հեղինակի գրելու հմտությունը, վարպետությունը, բայց կոնկրետ տվյալ մրցույթի դեպքում նշածս երկրորդ չափանիշն առանց առաջինի ինձ համար հիմք չի եղել աշխատանքը բարձր գնահատելու համար: Էս առումով որոշ ստեղծագործությունների հետ կապված ահագին հակասական զգացողություններ եմ ունեցել, որովհետև, ըստ իս, ամենահաջող գրված գործերը, թարսի պես, ամենաանհաջողն են եղել իրականությունը ներկայացնելու տեսանկյունից: Օրինակ, ինձ համար գրական տեսանկյունից լավագույն գործերը «Բացակաների անունից», «Դավադրության թավշյա տեսություն» պատմվածքներն էին, բայց երկուսն էլ, ցավոք, չէին բավարարում նշածս առաջին չափանիշին: Եթե մրցույթը լիներ ոչ թեմատիկ, դրանք երկուսն էլ ինձ համար կլինեին լավագույն աշխատանքները «Անանձնական երջանկության» կողքին:
    Ան, գեղարվեստական ժանրը հեչ պարտադիր չի, որ բառ առ բառ վերարտադրի հեղափոխությունը, ոչ էլ վավերագրականը։
    «Բացակաների անունից» ստեղծագործությունը վավերագրելը հեղափոխությունը լրիվ ուրիշ անկյունից, ցույց ա տվել մի կողմ, որի մասին ոչ մեկս չենք մտածում, ու դա համապատասխանում ա իրականությանը։
    Ինչ վերաբերում ա «Դավադրության թավշյա տեսությանը», ապա նորից հեղափոխությունից վերցված բազմաթիվ տարրեր դրվել են գեղարվեստական շրջանակում ու դարձրել գեղարվեստական գործ։ Եթե նայենք համաշխարհային գրականությանը ու տեսնենք, թե հեղափոխությունների մասին գեղարվեստական գործերն ինչպիսին են, ապա կտեսնենք տարբեր մոտեցումներ։ Իսկ գեղարվեստական գրականությունը պարտավոր չի արտացոլել իրականությունն ընդհանրապես։ Էդ նույնն ա, ինչ Հովոյին ռազմական ոստիկանությունը փորձում էր դատի տալ բանակում տիրող իրականությունը խեղաթյուրելու համար էն դեպքում, երբ գիրքը լրիվ գեղարվեստական էր։ Գեղարվեստական ժանրում գրողը լիարժեք ազատություն ունի։ Էս շատ կարևոր ա հասկանալ։ Գեղարվեստական գործում Նիկոլ Փաշինյանը կարա հինգ գլխանի հրեշ լինի, անունն էլ Նիկոլ չլինի, ու դա էլի կլինի գործ հեղափոխության մասին։

    Որպես էդպիսի ցայտուն օրինակ կարանք վերցնենք Քամյուի «Ժանտախտը», որը ֆաշիզմի մասին ա, բայց էնտեղ ֆաշիզմ բառին չես հանդիպի, ու շատ խիստ եթե մտածես, սկի ֆաշիզմի մասին էլ չի (առնետներ են, որոնք ժանտախտ են տարածում, ժանտախտը տարածվում ա բնակչության մեջ): Բայց մեկ ա, գործը ֆաշիզմի մասին ա, ու դա հասկանում ես որպես ընթերցող՝ ստեղծագործությունը դնելով համապատասխան աշխարհաքաղաքական կոնտեքստում։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (24.07.2018), Աթեիստ (24.07.2018), Ծլնգ (24.07.2018), Շինարար (24.07.2018)

  3. #62
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    ++
    Ավելին, այս մրցույթում հատուկ վավերագրական ժանրը առանձնացվել էր գեղարվեստական ժանրից հենց այն պատճառով, որ հեղինակներին երևակայական fiction գրելու հնարավորություն տրվի, և մրցույթի հայտարարության տեքստում էլ ընդգրկված է, որ «գեղարվեստական ստեղծագործությունների սյուժեները կարող են լինել ինչպես իրական, այնպես էլ երևակայական»։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (24.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Աթեիստ (24.07.2018)

  5. #63
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    "Պիեսն" 2 անգամ ես գրել...
    Մեֆ ջան, գլուխ եմ գովում, յանի տես տես պիես կարդացող տղա եմ

  6. #64
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, գեղարվեստական ժանրը հեչ պարտադիր չի, որ բառ առ բառ վերարտադրի հեղափոխությունը, ոչ էլ վավերագրականը։
    «Բացակաների անունից» ստեղծագործությունը վավերագրելը հեղափոխությունը լրիվ ուրիշ անկյունից, ցույց ա տվել մի կողմ, որի մասին ոչ մեկս չենք մտածում, ու դա համապատասխանում ա իրականությանը։
    Ինչ վերաբերում ա «Դավադրության թավշյա տեսությանը», ապա նորից հեղափոխությունից վերցված բազմաթիվ տարրեր դրվել են գեղարվեստական շրջանակում ու դարձրել գեղարվեստական գործ։ Եթե նայենք համաշխարհային գրականությանը ու տեսնենք, թե հեղափոխությունների մասին գեղարվեստական գործերն ինչպիսին են, ապա կտեսնենք տարբեր մոտեցումներ։ Իսկ գեղարվեստական գրականությունը պարտավոր չի արտացոլել իրականությունն ընդհանրապես։ Էդ նույնն ա, ինչ Հովոյին ռազմական ոստիկանությունը փորձում էր դատի տալ բանակում տիրող իրականությունը խեղաթյուրելու համար էն դեպքում, երբ գիրքը լրիվ գեղարվեստական էր։ Գեղարվեստական ժանրում գրողը լիարժեք ազատություն ունի։ Էս շատ կարևոր ա հասկանալ։ Գեղարվեստական գործում Նիկոլ Փաշինյանը կարա հինգ գլխանի հրեշ լինի, անունն էլ Նիկոլ չլինի, ու դա էլի կլինի գործ հեղափոխության մասին։

    Որպես էդպիսի ցայտուն օրինակ կարանք վերցնենք Քամյուի «Ժանտախտը», որը ֆաշիզմի մասին ա, բայց էնտեղ ֆաշիզմ բառին չես հանդիպի, ու շատ խիստ եթե մտածես, սկի ֆաշիզմի մասին էլ չի (առնետներ են, որոնք ժանտախտ են տարածում, ժանտախտը տարածվում ա բնակչության մեջ): Բայց մեկ ա, գործը ֆաշիզմի մասին ա, ու դա հասկանում ես որպես ընթերցող՝ ստեղծագործությունը դնելով համապատասխան աշխարհաքաղաքական կոնտեքստում։
    Պլյուս, քանի որ ուղղակի հղում ֆաշիզմին չկա ամենատարբեր կոնտեքստներում կարաս ստեղծագործությունը կարդաս, ինչի շնորհիվ ավելի ունիվերսալ ա դառնում:

  7. #65
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չմոռանաք՝ էսօր կեսգիշերին բացվում են բոլոր գաղտնիքները

    Մնաց մի հինգ ժամ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (24.07.2018)

  9. #66
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասնում ենք ավարտին

    Արդյունքների մասին մանրամասն գրել եմ ժանրային թեմաներում, բայց մի հատ էլ էստեղ ամփոփեմ:

    Գեղարվեստական ժանրում հաղթողներն են.
    1-ին տեղ
    Ներանձնական հեղափոխություն
    Անահիտ Ղազախեցյան, 18 տարեկան

    2-րդ տեղ
    Դավադրության թավշյա տեսություն
    Ռուբի(նա) Դավթյան՝ Ruby Rue, 22 տարեկան

    3-րդ տեղ
    Մեկ հայրենիք երկու սրտում
    Սոնա Սարգսյան, 21 տարեկան

    Բոլոր մանրամասները՝ էստեղ:

    Վավերագրական ժանրում հաղթողներն են.
    1-ին տեղ
    #Թավշյա։ Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը
    Սոնա Արսենյան, 22 տարեկան

    2-րդ տեղ
    Նիկոլի թիվ
    Մարինե Մանուկյան, 21 տարեկան

    3-րդ տեղ
    Բացակաների անունից
    Գայանե Վարդանյան, 20 տարեկան

    Մանրամասները՝ էստեղ:

    _________________________

    Սա Ակումբում երբևէ եղած ամենամեծ գրական նախագիծն էր: Սկսելիս երևի լավ չէինք պատկերացնում ծավալները. իրականում լիքը աշխատանք էր, լիքը ժամանակ ու մի էդքան էլ նյարդեր: Բայց ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Հուսով եմ, որ ինչ-որ լուսավոր ու լավ բան ենք արել: Որ լիքը հետաքրքիր ու տաղանդավոր երիտասարդներ ենք գտել, էն էլ՝ իրենց ձեռքով հեղափոխություն արա՜ծ:

    Շնորհակալությո՜ւն ձեզ, էրեխեք, էս ամենի համար՝ թե հեղափոխության ու Հայաստանի ապագայի մեջ ձեր դերի, թե էս բոլոր ստեղծագործությունների և թե դրանք մեզ վստահելու համար: Հեղափոխական ճամփաներով մեզ տանող էս ամբողջ հավես ճամփորդությունը միայն ձեր շնորհիվ էր: Ապրե՜ք դուք: Ձեզ առանձին գրել եմ նաև մրցույթի ժանրային թեմաներում:
    Հուսով եմ, ձեզնից շատերը դեռ երկար ժամանակ կմնան մեզ հետ՝ մեր մի քիչ տարօրինակ, բայց հետն էլ բարի Ակումբում:

    Շնորհակալ եմ նաև թիմին` @Աթեիստ, @Արէա, @Cassiopeia, @Գաղթական, @Ծլնգ, @Chuk, @StrangeLittleGirl, @Sambitbaba, @Բարեկամ, @Ուլուանա, @LisBeth, ( @Ռուֆուս )՝ էս ամենը իրականացնելու համար. առանց ձեզ դա հնարավոր չէր լինի: Եվ ինչքան էլ տարաձայնություններ, կոնֆլիկտներ ու էլ ինչ ասես որ չեղավ էս մի երկու ամսվա ընթացքում, միևնույն է, միասին ապրած ուրախությունն ու հավես պահերն էլ շատ- շատ էին: Իսկ գլխավորը` ձեր արած աշխատանքն անփոխարինելի էր ու մեծ գնահատականի արժանի: Շնորհակալություն բոլորիդ՝ ձեր ժամանակի, էներգիայի ու ներդրման համար:
    Ու որ հետս մի քանի շաբաթ ապրեցիք մեր գժանոց ժյուրիանոցում
    Բայց ոչ մեկին բան չենք պատմում մեր ժյուրիանոցի «արկածներից». what happens in Vegas, stays in Vegas

    Նաև ապրեն բոլորը, ում շնորհիվ ստեղծվել է մրցանակային ֆոնդը. էդ մարդկանցից մի քանիսը ժյուրիի մեջ չէին, բայց հետևում էին մրցույթին, լիքը պաչիկներ ձեզ:

    Ու ընդհանրապես, ապրի ամբողջ Ակումբը՝ իր ակտիվ մասնակիցներով՝ նախագծի համար համապատասխան դաշտ ստեղծելու և ուղիղ կամ անուղղակի ձևով էս ամենին մասնակցելու համար:

    Բայց դեռ ամենը վերջացած չի
    Առջևում մրցանակաբաշխությունն է, որի մասին կհայտարարվի առանձին:
    Էդ բարդ ու պատասխանատու գործը թողնում եմ Չուկին, Աթեիստին ու Cassiopeia- ին: Անհրաժեշտության դեպքում, ես էլ կողքից կօժանդակեմ, ինչքանով որ կարող եմ հեռավության վրա:

    Մրցանակների կապակցությամբ ուզում եմ ասել, որ բացի գլխավոր մրցանակներից, նաև խրախուսական նվերներ են պատրաստվում: Եվ դրանցից ամենագլխավորը դեռ իրականացման պրոցեսում է. ուզում ենք գլխավոր փուլ անցած և մի միավորով դուրս մնացած մասնակիցների աշխատանքներով գիրք հրատարակել (մրցանակային ֆոնդը նաև դրան է ծառայելու): Հատուկ շնորհակալություն Ծլնգ-ին՝ էդ լայնածավար աշխատանքը նախապես իր վրա վերցնելու համար: Հուսով եմ, հնարավոր կլինի գործը բարեհաջող կերպով ավարտին հասցնել: Կարծում եմ, սեփական աշխատանքներով հրատարակված գիրք ունենալը երիտասարդների համար ամենալավ նվերը կլինի:
    Անտարեսի խրախուսական մրցանակների մասին էլ Չուկը կասի։

    Չուկ, քեզ էլ մի հատ մեծ ու չլփոցով պաչիկ. դու դեմք ես՝ քո ստեղծած ու մերը դարձած Ակումբով հանդերձ

    Հուսով եմ, նորեկներն էլ իրենց էստեղ տանը կզգան, շատ-շատ-շատ ուզո՜ւմ եմ, որ էդպես էլ լինի:

    Գրկում եմ բոլորիդ (ովքեր դեմ չեն Այվիին գրկելուն)
    Վերջին խմբագրող՝ ivy: 25.07.2018, 01:34:

  10. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.07.2018), Cassiopeia (25.07.2018), Chuk (25.07.2018), Freeman (26.07.2018), Mr. Annoying (25.07.2018), Ruby Rue (26.07.2018), Sambitbaba (25.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Tiger29 (25.07.2018), Աթեիստ (25.07.2018), Բարեկամ (25.07.2018), Գաղթական (25.07.2018), Շինարար (25.07.2018), Ուլուանա (25.07.2018), Տրիբուն (25.07.2018)

  11. #67
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին ու շնորհակալություն հայտնում մասնակցության համար։ Կհանդիպենք մրցանակաբաշխությանը

    Եվ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել @ivy-ին կազմակերպչական մեծ բեռը ուսերին վերցնելու համար։

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.07.2018), Chuk (25.07.2018), ivy (25.07.2018), Ruby Rue (26.07.2018), Աթեիստ (25.07.2018), Գաղթական (25.07.2018), Տրիբուն (25.07.2018)

  13. #68
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ժողովուրդ ջան, սիրելի՛
    մասնակիցներ ջան,
    հաղթողներ ջան,
    քննարկման հետևածներ ու քննարկմանը մասնակցածներ ջան,
    ժյուրիում աշխատած ակումբցիներ ջան,
    մրցանակային ֆոնդը ստեղծողներ ջան,
    մեր շատ ու շատ սիրելի կազմակերպիչ՝ ահռելի գործ արած @ivy ջան,

    ես դեռ կհասցնեմ իմ հույզերը հավաքեմ ու նորմալ կարծիք գրեմ էս ամենի մասին, շնորհավորեմ ու շնորհակալություններս հայտնեմ, բայց մինչ դա ուզում եմ կատարել ivy-ի հանձնարարությունն ու պատմել «Անտարես» հրատարակչության հետ համագործակության մասին:

    Մրցույթը կազմակերպելուց ու հայտարարելուց հետո՝ ժյուրիի համաձայնությամբ, կապվեցի «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագրի՝ Արքմենիկ Նիկողոսյանի հետ: Առաջարկեցի էս գրական մրցույթի շրջանակում համագործակցել: Անկեղծ ասած մեծ հույսեր չունեի, բայց ի ուրախություն ինձ Արքմենիկը միանգամից տվեց իր համաձայնությունը: Համագործակցությունը հետագայում կարող է այլ շերտեր էլ ունենալ, իսկ այս պահին ներկայացնեմ էն, ինչ ունենք:

    Մրցույթի բոլոր հաղթողները՝ թե՛ գեղարվեստական ժանրում, թե՛ վավերագրական ժանրում, բացի հայտարարված մրցանակներից, կստանան խրախուսական մրցանակ, լավ գրքեր «Անտարես» հրատարակչության կողմից: Թե ինչ գրքեր են, կիմանանք մրցանակաբաշխության օրը, բայց համոզված եմ, որ դրանք կլինեն արժեքավոր գրքեր:

    Բացի դրանից «Անտարես» հրատարակչությունում կարդացել են ֆինալ անցած բոլոր աշխատանքներն ու յուրաքանչյուր ժանրում «Անտարես» հրատարակչությունը մեկական աշխատանքի տվել է խրախուսական (լրացուցիչ) մրցանակ: Անտարեսի լրացուցիչ մրցանակին արժանացած գործերն են.

    Վավերագրական ժանրում
    Իրականության բացակա կողմը
    Սուսինա Խաչատրյան, 19 տարեկան

    Գեղարվեստական ժանրում
    Պղպջակներով հացը
    Նաիրի Այվազյանց, 21 տարեկան

    Արքմենիկ Նիկողոսյանին ու «Անտարես» հրատարակչությանը շնորհակալ եմ համագործակցության ու լավ անակնկալի համար: Արքմենիկը ինքը ներկա կլինի մրցանակաբաշխությանը, որը լրացուցիչ կհայտարարվի, ու նաև իր խոսքը կասի մրցույթի, ստեղծագործությունների մասին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.07.2018), Cassiopeia (25.07.2018), ivy (25.07.2018), Ruby Rue (26.07.2018), Sambitbaba (25.07.2018), Tiger29 (25.07.2018), Աթեիստ (25.07.2018), Գաղթական (25.07.2018)

  15. #69
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    շնորհակալություն բոլորին

    Հ․Գ․
    Բոլոր եզրափակիչ անցած գործերը և եզրափակիչին մեկ բալով չանցած գործերը հավաքել եմ մեկ ժողովածուի մեջ, որը կարող եք ներբեռնել այստեղից (ներբեռնեք մինչև Օգոստոսի 7-ը)։ Տարածե՛ք ընկերների, բարեկամների, ծանոթների մեջ․․․ ձեր գործերը արժանի են ընթերցվել թե՛ ակումբում, թե՛ ակումբից դուրս (շնորհակալություն @ivy-ին՝ սրբագրելու համար)։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 25.07.2018, 01:23:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.07.2018), Cassiopeia (25.07.2018), Chuk (25.07.2018), ivy (25.07.2018), Ruby Rue (26.07.2018), Sambitbaba (25.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Մուշու (29.07.2018), Տրիբուն (25.07.2018)

  17. #70
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավոր հաղթողներին, շնորհակալություն բոլոր մասնակիցներին, բայց մի առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել @ivy-ին մեր ձեռն էսքան դիմանալու ու մրցույթի հիմնական բեռն իր ուսերին վերցնելու համար

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.07.2018), Chuk (25.07.2018), ivy (25.07.2018), Ruby Rue (26.07.2018), Sambitbaba (25.07.2018), Tiger29 (25.07.2018), Բարեկամ (25.07.2018), Մուշու (29.07.2018), Շինարար (25.07.2018), Ուլուանա (25.07.2018)

  19. #71
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2018
    Գրառումներ
    4
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելիներ , շնորհակալ եմ , լիքը բան ունեմ ասելու , բայց հիմա եթե գրեմ էդ մասին , մի նոր պատմվածք կստացվի ։ Ուղղակի ուզում եմ ասեմ , որ առավոտից իրիկուն ապուշիկի ժպիտը դեմքիս ման եմ եկել էս օրերի ընթացքում , սիրում եմ շատ բոլորիդ ձեր մեկնաբանությունների, գովեստի , քննադատության համար ․․․

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (25.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Tiger29 (25.07.2018), Աթեիստ (25.07.2018), Արէա (25.07.2018), Բարեկամ (25.07.2018), Գաղթական (25.07.2018), Ուլուանա (25.07.2018)

  21. #72
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Storyberry-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելիներ , շնորհակալ եմ , լիքը բան ունեմ ասելու , բայց հիմա եթե գրեմ էդ մասին , մի նոր պատմվածք կստացվի ։ Ուղղակի ուզում եմ ասեմ , որ առավոտից իրիկուն ապուշիկի ժպիտը դեմքիս ման եմ եկել էս օրերի ընթացքում , սիրում եմ շատ բոլորիդ ձեր մեկնաբանությունների, գովեստի , քննադատության համար ․․․
    @Storyberry, դու «Նիկոլի թիվ» ստեղծագործության հեղինակ Մարինե՞ն ես:
    Կետադրական նշաններից հետո կամ առաջ դրված-չդրված բացատներից եմ գուշակում ։)

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.07.2018), Cassiopeia (25.07.2018), Աթեիստ (25.07.2018)

  23. #73
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2018
    Գրառումներ
    4
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    )) Այո դա ես եմ ։ Կետադրությունն ինձ մատնեց ։ Դուք ճիշտ էիք , ես սխալվեցի ․ անհրաժեշտ էր միշտ բացատը դնել ։

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Գաղթական (25.07.2018)

  25. #74
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Storyberry-ի խոսքերից Նայել գրառումը
    )) Այո դա ես եմ ։ Կետադրությունն ինձ մատնեց ։ Դուք ճիշտ էիք , ես սխալվեցի ․ անհրաժեշտ էր միշտ բացատը դնել ։
    Վայ, փաստորեն, անունդ Արփի չի : Շատ լավն էր գործդ, ևս մի անգամ կեցցե՛ս :
    Բայց կետադրական նշաններից առաջ բացատ պետք չի դնել, միայն հետո է դրվում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.07.2018), Աթեիստ (25.07.2018)

  27. #75
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց էս մրցույթի էրեխեքն էս ինչ լավ են արձագանքում իրենց գործերի վերաբերյալ քննադատություններին, դիտողություններին: Մարդու հավատ չի գալիս նույնիսկ : Դրանով էլ եմ խիստ տպավորված : Անընդհատ թվում է, թե հեսա մեկը սրտնեղած կարտահայտվի իր գործի վերաբերյալ քննադատություններին, բայց թու-թու-թու, առայժմ բոլորն էնքան հասուն ու բաց են էդ առումով: Հուսով եմ` ակումբցի դառնալուց հետո էլ էդպես կշարունակվի :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.07.2018), ivy (25.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Աթեիստ (25.07.2018), Արշակ (26.07.2018), Նաիրուհի (30.07.2018), Շինարար (25.07.2018)

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատանեկան գրական նախագիծ 3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 201
    Վերջինը: 26.06.2018, 01:01
  2. Պատանեկան գրական նախագիծ 2
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 346
    Վերջինը: 06.11.2015, 19:28
  3. Պատանեկան գրական նախագիծ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 319
    Վերջինը: 10.07.2015, 14:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •