StrangeLittleGirl-ի խոսքերից
Ան, գեղարվեստական ժանրը հեչ պարտադիր չի, որ բառ առ բառ վերարտադրի հեղափոխությունը, ոչ էլ վավերագրականը։
«Բացակաների անունից» ստեղծագործությունը վավերագրելը հեղափոխությունը լրիվ ուրիշ անկյունից, ցույց ա տվել մի կողմ, որի մասին ոչ մեկս չենք մտածում, ու դա համապատասխանում ա իրականությանը։
Ինչ վերաբերում ա «Դավադրության թավշյա տեսությանը», ապա նորից հեղափոխությունից վերցված բազմաթիվ տարրեր դրվել են գեղարվեստական շրջանակում ու դարձրել գեղարվեստական գործ։ Եթե նայենք համաշխարհային գրականությանը ու տեսնենք, թե հեղափոխությունների մասին գեղարվեստական գործերն ինչպիսին են, ապա կտեսնենք տարբեր մոտեցումներ։ Իսկ գեղարվեստական գրականությունը պարտավոր չի արտացոլել իրականությունն ընդհանրապես։ Էդ նույնն ա, ինչ Հովոյին ռազմական ոստիկանությունը փորձում էր դատի տալ բանակում տիրող իրականությունը խեղաթյուրելու համար էն դեպքում, երբ գիրքը լրիվ գեղարվեստական էր։ Գեղարվեստական ժանրում գրողը լիարժեք ազատություն ունի։ Էս շատ կարևոր ա հասկանալ։ Գեղարվեստական գործում Նիկոլ Փաշինյանը կարա հինգ գլխանի հրեշ լինի, անունն էլ Նիկոլ չլինի, ու դա էլի կլինի գործ հեղափոխության մասին։
Որպես էդպիսի ցայտուն օրինակ կարանք վերցնենք Քամյուի «Ժանտախտը», որը ֆաշիզմի մասին ա, բայց էնտեղ ֆաշիզմ բառին չես հանդիպի, ու շատ խիստ եթե մտածես, սկի ֆաշիզմի մասին էլ չի (առնետներ են, որոնք ժանտախտ են տարածում, ժանտախտը տարածվում ա բնակչության մեջ): Բայց մեկ ա, գործը ֆաշիզմի մասին ա, ու դա հասկանում ես որպես ընթերցող՝ ստեղծագործությունը դնելով համապատասխան աշխարհաքաղաքական կոնտեքստում։
Էջանիշներ