Մինչև հինգշաբթի օրվա վերջը դեռ ժամանակ կա, հուսով եմ՝ գրում եք
23 աշխատանք ենք ստացել՝ մեծամասամբ վավերագրական շարադրանքով։ Առաջվա նման սպասում ենք գեղարվեստական ժանրի ստեղծագործությունների։
Ո՜ւր են ձեր պատմվածքները, աչքերս ջուր կտրեցին
Ժյուրիի մյուս անդամներից թաքուն՝ էստեղ եմ դնում մի ստեղծագործության պստիկ պատառիկ՝ որպես թիզեր
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Ճամպրուկը դասավորել և կապոցներս լցրել եմ, այնպես, կարծես էլ հետ չեմ գալու, դրսում եմ, բակի մարդիկ ինձ են նայում, կամ իրար մեջ են խոսում, կամ էլ գտնվում են մի երկու հարևան, ովքեր ճամպրուկից ճամպրուկ հարցեր են տալիս, թե ինչներին է պետք` էդպես էլ չհասկացա, նրանք դրա համար են ապրում: Էսօր էլ մի երկուսի կյանքը լցնեմ ինձնով:
-Երկու-երեք օրից հետ կգամ:
Ճամպրուկն ու կապոցները իջեցնում եմ տաք ասֆալտին, չեմ էլ հիշում, թե ինչ էի մտածում երկու ժամ, երբ քաղաքից քաղաք էի տեղափոխվում: Տաք ասֆալտը ոտքերիս տակ, ականջներիս մեջ եռում է ամբոխի ձայնը:
Դուք էլ գրե՜ք։
Էջանիշներ