Թավշյա հաղթանակ. ինձ բացակա չդնեք

User Tag List

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 113 հատից

Թեմա: Պատանեկան գրական մրցույթ․ «Թավշյա հաղթանակ․ ինձ բացակա չդնեք»

  1. #31
    բաղեղ ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    9,169
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչև հինգշաբթի օրվա վերջը դեռ ժամանակ կա, հուսով եմ՝ գրում եք

    23 աշխատանք ենք ստացել՝ մեծամասամբ վավերագրական շարադրանքով։ Առաջվա նման սպասում ենք գեղարվեստական ժանրի ստեղծագործությունների։
    Ո՜ւր են ձեր պատմվածքները, աչքերս ջուր կտրեցին

    Ժյուրիի մյուս անդամներից թաքուն՝ էստեղ եմ դնում մի ստեղծագործության պստիկ պատառիկ՝ որպես թիզեր

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Դուք էլ գրե՜ք։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.07.2018), Chuk (01.07.2018), LisBeth (01.07.2018), Sambitbaba (04.07.2018)

  3. #32
    բաղեղ ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    9,169
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջնաժամկետին մնաց մոտ մեկ օր։
    Դեռ կարող եք ուղարկել ձեր աշխատանքները, բայց այլևս ոչ մեկին թեգ չեմ անում. ընդամենը ուրախ կլինեի, եթե ակումբից էլ մասնակից լիներ ։)

    Քանի որ արդեն մեծ թվով աշխատանքներ ենք ստացել, կլինի նախընտրական փուլ, որից հետո ընտրված գործերը կդրվեն համապատասխան թեմաներում` ազատ քննարկման։

    Ինչպես նշված է հայտարարության մեջ, մրցույթը կսկսվի հուլիսի 15-ին։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.07.2018), Chuk (04.07.2018), Mr. Annoying (05.07.2018), Աթեիստ (05.07.2018)

  5. #33
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    24,563
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ի դեպ մի նորություն, մասնակիցներ ջան: Մասնակիցներից մեկը հատուկ մրցանակ է ստանալու «Անտարես» հրատարակչության կողմից ))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.07.2018), Gayl (05.07.2018), ivy (04.07.2018), LisBeth (05.07.2018), Mephistopheles (05.07.2018), Աթեիստ (05.07.2018), Գաղթական (07.07.2018), Ծլնգ (04.07.2018), Տրիբուն (05.07.2018)

  7. #34
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,821
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ հարց տամ, էլի... կարող ա քննարկվել ա, բայց բաց եմ թողել ես ... Այվին ասեց 12-13 տարեկան մասնակիցներ կան... իրանց տարիքը գրվելու ա՞... ու մեկ էլ ոնց ա հաղթողը որոշվելու, մեկը 23 կարա լինի մեկը 12 կամ 13, բայց մրցանակը մի հատ ա

  8. #35
    բաղեղ ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    9,169
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ հարց տամ, էլի... կարող ա քննարկվել ա, բայց բաց եմ թողել ես ... Այվին ասեց 12-13 տարեկան մասնակիցներ կան... իրանց տարիքը գրվելու ա՞... ու մեկ էլ ոնց ա հաղթողը որոշվելու, մեկը 23 կարա լինի մեկը 12 կամ 13, բայց մրցանակը մի հատ ա
    Նախ, մրցանակը մեկը չի. ուշադիր կարդա հայտարարությունը ։)
    Իսկ տարիքը չի նշվելու մինչև մրցույթի ավարտը։ 12-13 տարեկանները նույն շանսերն ունեն հաղթելու, ինչ մյուսները։

  9. #36
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,821
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ, մրցանակը մեկը չի. ուշադիր կարդա հայտարարությունը ։)
    Իսկ տարիքը չի նշվելու մինչև մրցույթի ավարտը։ 12-13 տարեկանները նույն շանսերն ունեն հաղթելու, ինչ մյուսները։
    2 հատ առաջին տեղ կա՞... սորրի չէի տեսել...

    13-ն ու 23-ը նույն շանսերն ունե՞ն.... էդ ո՞նց

  10. #37
    բաղեղ ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    9,169
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    2 հատ առաջին տեղ կա՞... սորրի չէի տեսել...

    13-ն ու 23-ը նույն շանսերն ունե՞ն.... էդ ո՞նց
    Մրցանակները շատ են։

    Տարիքային ստորին սահման չի եղել, իսկ վերին սահմանով բոլորն էլ նախապես իմացել են, որ կարող են նաև 23 տարեկաններ լինել մրցույթում։ Եթե այնուամենայնիվ որոշել են իրենց ուժերը փորձել ավելի մեծ տարիքի մարդկանց հետ մրցույթում, ապա դա միայն խրախուսանքի է արժանի, որ չեն վախեցել և վստահ են իրենց ուժերի մեջ։

  11. #38
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,821
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մրցանակները շատ են։

    Տարիքային ստորին սահման չի եղել, իսկ վերին սահմանով բոլորն էլ նախապես իմացել են, որ կարող են նաև 23 տարեկաններ լինել մրցույթում։ Եթե այնուամենայնիվ որոշել են իրենց ուժերը փորձել ավելի մեծ տարիքի մարդկանց հետ մրցույթում, ապա դա միայն խրախուսանքի է արժանի, որ չեն վախեցել և վստահ են իրենց ուժերի մեջ։
    Այվ, գիտես չէ՞, որ մեկը չափահաս ա, էն մեկը չէ...

    Բոլորին կարանք հավասարապես քլնգե՞նք, պատեպատ տա՞նք, նույն ստանդարտներով մոտենա՞նք...

  12. #39
    բաղեղ ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    9,169
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվ, գիտես չէ՞, որ մեկը չափահաս ա, էն մեկը չէ...

    Բոլորին կարանք հավասարապես քլնգե՞նք, պատեպատ տա՞նք, նույն ստանդարտներով մոտենա՞նք...
    Մեֆ ջան, անկախ տարիքից, խնդրում եմ, պետք չի որևէ մեկին պատեպատ տալ․ հատկապես որ գործերն են քննարկվելու, ոչ թե հեղինակները։

    Բացի դրանից, մենք 63 գործ ենք ստացել, որոնցից միայն լավագույներն են ընտրվելու ու դրվեն մրցույթին․ հուսով եմ՝ ծայրից ծայր քլնգելու գործեր չեն լինի, բայց քո կարծիքն էլ ընտրված գործերի մասին հետաքրքիր կլինի իմանալ։

    Մենակ խնդրում եմ բոլորին մնալ կոռեկտ մեկնաբանությունների սահմանում․ մասնակիցները դրսից են ու ոչ մեզ են ճանաչում, ոչ մեր գրելաոճը․․․ հա, հետն էլ էրեխեք են։
    Վերջին խմբագրող՝ ivy: 07.07.2018, 13:28:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.07.2018), Sambitbaba (07.07.2018), Srtik (15.07.2018), Ծլնգ (07.07.2018)

  14. #40
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,821
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղղակի հարցնում էի... բնական ա, որ պատեպատ տվող չի լինելու... խոսքը քննարկման խստության մասին էր...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (07.07.2018)

  16. #41
    լռված հեռախոս Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Հասցե
    պատից անկախ
    Գրառումներ
    2,210
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, անկախ տարիքից, խնդրում եմ, պետք չի որևէ մեկին պատեպատ տալ․ հատկապես որ գործերն են քննարկվելու, ոչ թե հեղինակները։

    Բացի դրանից, մենք 63 գործ ենք ստացել, որոնցից միայն լավագույներն են ընտրվելու ու դրվեն մրցույթին․ հուսով եմ՝ ծայրից ծայր քլնգելու գործեր չեն լինի, բայց քո կարծիքն էլ ընտրված գործերի մասին հետաքրքիր կլինի իմանալ։

    Մենակ խնդրում եմ բոլորին մնալ կոռեկտ մեկնաբանությունների սահմանում․ մասնակիցները դրսից են ու ոչ մեզ են ճանաչում, ոչ մեր գրելաոճը․․․ հա, հետն էլ էրեխեք են։
    թե կոռեկտություն ենք անում, կարծում եմ «էրեխեք»-ն էլ պիտի բացառվի․․․ իրենք հեղափոխություն արած պատանիներ են այս մրցույթում

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (07.07.2018), StrangeLittleGirl (15.07.2018), Tiger29 (07.07.2018)

  18. #42
    բաղեղ ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    9,169
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում արդեն հունիսի 15-ն է, էնպես որ ես վերցնում եմ իմ խոսափողը ։)

    Նախ մի հարցի եմ ուզում անդրադառնալ։
    Ինչ էլ լուրջ սկսեցի, հաստատ «խոսափող» բառից էր․․․
    Իրականում ընդամենը ուզում եմ ասել, որ հեղինակներին ուղարկված մեր նամակները (էն մասին, որ ստացել ենք աշխատանքները կամ ինչ-որ տվյալներ են պակասում) հաճախ հայտնվել են սփամում․ սա հեղինակներից եմ իմացել։ Էնպես որ, խնդրում եմ, ստուգեք սփամը, եթե մտածում եք, թե ինչու ձեր աշխատանքը ստանալուց հետո ոչ մի արձագանք չի եկել մեր կողմից։

    Իսկ հիմա՝ գլխավորը։
    Վերջին մի քանի օրվա ընթացքում 63 աշխատանքից ընտրել ենք 22-ը, ամեն ժանրում՝ 11 ստեղծագործություն։ Հստակ որոշելը, թե որ ստեղծագործությունը որ ժանրի է՝ վավերագրական, թե գեղարվեստական, որոշ դեպքերում էդքան էլ հեշտ չէր․ համենայնդեպս փորձել ենք որոշակի բաժանում կատարել։ Որոշ ստեղծագործություններ, որոնք հեղինակների կողմից անվանվել էին գեղարվեստական, տեղափոխվել են վավերագրական ժանր, ինչպես նաև հակառակը։ Կարծում եմ, սա ոչ մեկի համար խնդիր չի լինի։

    Շուտով կբացվեն երկու մրցութային թեմաներ՝ համապատասխանաբար վավերագրական և գեղարվեստական գործերի համար։
    Մտածեցինք, որ բացի ժյուրիի գնահատականներից, հետաքրքիր կլիներ տեսնել նաև այլ ընթերցողների կարծիքները․ այդ նպատակով մրցութային երկու թեմաներում էլ բացվելու են քվեարկություններ՝ ակումբում գրանցված բոլոր անդամների համար, ովքեր կուզենային ընթերցել ստեղծագործությունները և քվեարկել իրենց դուր եկածների օգտին։ Քվեարկելուց բացի, բոլորն էլ կարող են գրել իրենց կարծքիները աշխատանքների վերաբերյալ։
    Գլխավոր մրցանակակիրները կընտրվեն ժյուրիի գնահատականների արդյունքում։
    Բացի դրանից, կլինեն նաև խրախուսական մրցանակներ։

    Մի բան էլ, ու արդեն խոսափողս անջատում եմ, գնամ մրցութային թեմաները բացելու։
    63 աշխատանքից 41-ը չեն անցել մրցութային փուլ․ խնդրում եմ հեղինակներին չտխրել դրանից ու առավել ևս՝ չհուսահատվել։ Անպայման շարունակեք գրել ու հենց էնպես, ինչպես ուզում եք։ Համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն ունի իր ընթերցողը։ Ու շնորհակալությո՜ւն մեկ անգամ ևս (եթե էն սփամի միջի նամակը դեռ չեք կարդացել), որ մրցույթին եք ուղարկել ձեր աշխատանքները։

    Չէ, դեռ ոնց որ թե մի բան էլ կա ասելու։
    Անպայման գրանցվե՜ք Ակումբում ու ինքներդ էլ մասնակցեք քննարկումներին ։)

  19. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.07.2018), CactuSoul (18.07.2018), Cassiopeia (16.07.2018), Chuk (15.07.2018), LisBeth (15.07.2018), Mr. Annoying (15.07.2018), Արէա (15.07.2018), Գաղթական (15.07.2018), Ծլնգ (15.07.2018)

  20. #43
    բաղեղ ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    9,169
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գեղարվեստական ժանրը՝ էստեղ։
    Վավերագրական ժանրը՝ էստեղ։

    Հատուկ ուզում եմ նշել, որ ութ ստեղծագործություններ կային, որոնք շատ մոտ էին գլխավոր փուլ անցնելուն, բայց մի միավորով չհերիքեց։
    Ահա դրանց վերնագրերը․

    Բան միջատաբանական

    Հեղափոխությունից ծնվածը

    Գազարագույնը

    Տիրապետում ես ինֆորմացիային, տիրապետում ես իրավիճակին

    Երեկոյան Փաշինյան

    Թավշյա հաղթանակ․ բարձրաձայն մտքեր

    Այս Հայաստան վերադառնում են

    Հպարտ հայուհին


    Ցանկության դեպքում, հեղինակները կարող են տեղադրել իրենց աշխատանքները Ստեղծագործողի անկյունում։ Ի դեպ, սա վերաբերվում է բոլոր հեղինակներին, ում գործերը չեն անցել մրցութային փուլ։
    Վերջին խմբագրող՝ ivy: 15.07.2018, 04:58:

  21. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.07.2018), CactuSoul (18.07.2018), Cassiopeia (15.07.2018), Chuk (15.07.2018), LisBeth (15.07.2018), Sambitbaba (15.07.2018), Smokie (19.07.2018), StrangeLittleGirl (15.07.2018), Tiger29 (15.07.2018), Արէա (15.07.2018), Արշակ (25.07.2018), Գաղթական (15.07.2018), Ծլնգ (15.07.2018)

  22. #44
    բաղեղ ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    9,169
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժյուրիից բացի, ուրիշ մարդիկ չկա՞ն, որ կուզենային կարծիք հայտնել գլխավոր փուլ անցած վավերագրական ու գեղարվեստական գործերի մասին (ու մասնակցել հատուկ իրենց համար բացված հարցումներին)։

    @Alphaone
    @boooooooom
    @CactuSoul
    @Enipra
    @Freeman
    @Gayl
    @Interdenominational
    @Life
    @Lion
    @Lusina
    @Mephistopheles
    @Mr. Annoying
    @Progart
    @Rammstein
    @Ruby Rue
    @Sagittarius
    @Sky
    @Smokie
    @Srtik
    @Tiger29
    @unknown
    @_Հրաչ_
    @Անվերնագիր
    @Արամ
    @Դեղին մուկիկ
    @Լեո
    @Հայկօ
    @Ձայնալար
    @մարդագայլուկ
    @Մուշու
    @Յոհաննես
    @Նաիրուհի
    @Ներսես_AM
    @Նիկեա
    @Շինարար
    @Ռուֆուս
    @Վահե-91
    @Վիշապ
    @Վոլտերա
    @տեսիլք
    @Տրիբուն
    ․․․
    ․․․
    նոր գրանցվածներ


    22 հոգի սպասում է իրենց աշխատանքների մասին կարծիքների։
    Կարդացեք, մեկնաբանություններ թողեք ու մասնակցե՜ք հարցմանը․ հետաքրքիր է, թե ինչպես կտարբերվեն ընդհանուր հարցման արդունքները ժյուրիի գնահատականներից։
    Սպասո՜ւմ ենք
    Վերջին խմբագրող՝ ivy: 16.07.2018, 20:41:

  23. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.07.2018), boooooooom (16.07.2018), CactuSoul (18.07.2018), Cassiopeia (16.07.2018), Gayl (16.07.2018), Interdenominational (17.07.2018), Mr. Annoying (17.07.2018), Rammstein (17.07.2018), Ruby Rue (16.07.2018), Smokie (17.07.2018), StrangeLittleGirl (16.07.2018), Tiger29 (16.07.2018), unknown (24.07.2018), Անվերնագիր (17.07.2018), Ծլնգ (16.07.2018), Հայկօ (16.07.2018), Մուշու (29.07.2018)

  24. #45
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    38
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն:

    Մի հայի օրագիր
    Հեղինակը պատկերացավ ինձ որպես խելոք ու խելացի, կրթ. նախարարության տառակերների ցենզուրայի կանոններին քաջատեղյակ...առաջինկուրսեցի: Բայց՝ խելացի այնքանով, որ զգուշորեն Հայրենասիրության գաղափարը գրական հարթակից տեղափոխի քրտնաթոր ամբոխի մեջ, ու ընթերցողին հավատացնի, տեղ-տեղ ժպիտ առաջացնող պաթոսի կուտակումներով, բայց միևնույն է՝ հավատացնի, համոզի, սա էլ ԻՐ իրականությունն է: Իր ապրածը: Դեհ... ընդունեցինք:

    Դավադրության թավշյա տեսություն
    Հեղինակը այս ժանրի մեջ գտել է ոսկե երակ:Գտել ու... ձախողել է: Տողից-տող ցատկելով, վասն կազմակերպիչների ու ժյուրիի՝ կարդացի:
    Սիրելի հեղինակ, կներես...ախր, ուղղակի այն զգացողությունն է, ... որ Սպիլբերգը երեկոյան խաղաղ զբոսանքի ժամանակ անկեղծացել է իր այգեպանի հետ, մի քանի խոսքով նրան ներկայացնելով դեռևս մշակման մեջ գտնվող ֆիլմի սցենարը, սա էլ՝ ծխելադադարի ժամանակ իր խոսքերով այն պատմել է տեղի սանտեխնիկին, վերջինս էլ՝ իր ծանոթ գրաճանաչ բեռնակրին, որը որսալով գաղափարի փառահեղությունը իր իմացածի չափով տենդագին թղթին է հանձնել լսածը ու ստացել... մի շիլաշփոթ...որի խայտառակության հետևում կարելի է միիիիի կերպ նշմարել սյուժեի հրաշալի կարկասը:

    Ներանձնական հեղափոխություն
    Երևի միայն Կուստուրիցան այս ժլատ, բայց հուզիչ ու ինքնաբուխ տողերը ի վիճակի կլիներ վերածել ՃԻՇՏ պատմության: Իր ոճով: Ինչու՞ ինքը: Չգիտեմ, այդպես զգացի:՚
    Ափսոս, ափսոս... հեղինակին ես հասկացա, բայց... թույլ էր... կներես լա՞վ

    Իրականության բացակա կողմը
    Իրատեսական ու տրամաբանական մատուցում: Եթե նույնիսկ հռետորաբանության դիսբալանս է զգացվում՝ դա միայն արտաքին ազդեցություններն են, որից ոչ մի չկայացած հեղինակ ապահովագրված չէ:
    Ու եթե Հովհաննու ավետարանը ուսումնասիրելու փոխարեն մի քիչ Բրոդսկու մտքերով սնվեր հեղինակը, ամեն ինչ տեղը կընկներ ու ճիշտ պրիզմայով կարտացոլվեր:
    Ապրես: Շնորհակալություն:

    Ու շնորհակալություն ԲՈԼՈՐԻՆ

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruby Rue (17.07.2018)

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատանեկան գրական նախագիծ 3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 201
    Վերջինը: 26.06.2018, 01:01
  2. Պատանեկան գրական նախագիծ 2
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 346
    Վերջինը: 06.11.2015, 19:28
  3. Պատանեկան գրական նախագիծ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 319
    Վերջինը: 10.07.2015, 14:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •