User Tag List

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 116 հատից

Թեմա: Պատանեկան գրական մրցույթ․ «Թավշյա հաղթանակ․ ինձ բացակա չդնեք»

  1. #46
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,929
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեղարվեստական ժանրը՝ էստեղ։
    Վավերագրական ժանրը՝ էստեղ։

    Հատուկ ուզում եմ նշել, որ ութ ստեղծագործություններ կային, որոնք շատ մոտ էին գլխավոր փուլ անցնելուն, բայց մի միավորով չհերիքեց։
    Ահա դրանց վերնագրերը․

    Բան միջատաբանական

    Հեղափոխությունից ծնվածը

    Գազարագույնը

    Տիրապետում ես ինֆորմացիային, տիրապետում ես իրավիճակին

    Երեկոյան Փաշինյան

    Թավշյա հաղթանակ․ բարձրաձայն մտքեր

    Այս Հայաստան վերադառնում են

    Հպարտ հայուհին


    Ցանկության դեպքում, հեղինակները կարող են տեղադրել իրենց աշխատանքները Ստեղծագործողի անկյունում։ Ի դեպ, սա վերաբերվում է բոլոր հեղինակներին, ում գործերը չեն անցել մրցութային փուլ։
    Շնորհակալություն Ծլնգին՝ վրիպումը նկատելու համար․ իրականում գլխավոր փուլ անցնելու շեմին գտնվող (բայց չանցած) աշխատանքները ութ հատ չէին, այլ ինը։
    Դրանցից վերջինը, որի վերնագիրը մոռացել էի տեղադրել նախորդ գրառման մեջ, գրել էր մեր ամենակրտսեր մասնակիցներից մեկը՝ 12 տարեկան Վահրամը։
    Նրա ամբողջ աշխատանքը դնում եմ էստեղ․

    Թեև փոքրիկ, բայց անհանդուրժող քայլը մեր

    Բարև բոլորին: Ես Վահրամն եմ, տասներկու տարեկան: Տեսա, որ քույրս մասնակցում է մրցույթին, ցանկացա ինքս էլ փորձել, չգիտեմ, որքանով կստացվի, բայց կփորձեմ:
    Բոլորն անհանգիստ էին, մարդիկ դուրս էին եկել փողոց, ուսանողները ճանապարհներ էին փակում, բայց գիտե՞ք ինչն էր ինձ զարմացնում, մեծերի հանգստությունը: Տատիկս ու պապիկս շուկայում էին եղել ողջ գիշեր, չէին կարողացել վաճառել իրենց աշխատանքի արդյունքը, առավոտյան, երբ ցանկացել էին տուն վերադառնալ անհաջող առևտրից դժգոհ, հանկարծ ճանապարհներն էին փակվել և ողջ գիշեր անքուն մնալուց հետո, այս անգամ էլ մնացել էին ճանապարհին և չէն կարողացել տուն հասնել: Բայց շա՜տ զարմացա, որ ամեն ինչից դժգոհ ու փնթփնթան տատիկս և մռայլ, լուռ ու հոգնած պապիկս այս անգամ չէին դժգոհում ուրախ էին, համաձայն ճանապարհ փակողների հետ և ասում էին, որ այդպես է պետք, ոգևորում և ոգևորվում էին, այդ օրերին կարծես բոլորն էին գոհ ճանապարհների փակվելուց և ոչ- ոք դժգոհ չէր, այնինչ հակառակը պետք է լիներ:
    Միշտ լսում էինք. «Քայլ արա», բայց շարունակում էինք դասի գնալ, որովհետև այդպես էին պարտադրում մեծերը, ուսուցիչները: Չուզենալով, բայց գնում էինք, իսկ երբ տեսանք, որ նույնիսկ օդանավակայանն են փակել, որոշեցինք. «Մենք էլ ենք ուզում մեր քայլն անել»: Գուցե չենք կարող հասնել Երևան, որովհետև փոքր ենք, որովհետև ապրում ենք գյուղում՝ Դվինում, իսկ ճանապարհը շատ երկար է, բայց կարող ենք դասադուլ անել, այդ կերպ բողոքել, որ մենք էլ ենք ժողովուրդ և ամենևին էլ այնպես չէ, որ մենք կարող ենք հանգիստ ու խաղաղ ամեն օրվա պես դասերը շարունակել, կարծես թե ոչինչ էլ չի եղել: Չգիտեմ «որտեղից սկսեց, ինչպես», բայց վայրկյանների ընթացքում ողջ դպրոցը մեծից փոքր փողոցում էր, բոլորս էինք այդպես ցանկանում: Գնացինք Վ. Դվին և այնտեղի երեխաներին էլ չթողեցինք դասերը շարունակել, նրանք էլ միացան մեզ, ապա գնացինք պատգամավոր Ալիկ Սարգսյանի տան առջև և խնդրեցինք. կանգնել Փաշինյանի կողքին կամ վայր դնել մանդատը, որին արժանացել էր գուցե մեր ծնողների շնորհիվ: Գուցե մեր քայլը շատ փոքր էր, ոչինչ չասող, բայց գիտեմ, որ այն ավելի լավն էր, քան ժողովրդից հեռու դպրոցի պատերի ներսում, դրսի իրարանցումից կտրված, անտարբեր և ոչինչ չասող դեմքերով դաս անելը: Ճիշտ է պատգամավորը մեր արածը և պահանջն անտեսեց, ուսուցիչները դժգոհեցին, բայց մենք արեցինք մեր քայլը, գուցե և շա՜տ փոքրիկ քայլը և դարձանք մասնակիցը պատմության, չէ որ տարիներ անց պատմության դասագրքերում կարդալու ենք և հպարտանալու, որ մի օր էլ մենք մասնակցեցինք, արեցինք մեր քայլը և դարձանք անհանդուրժող:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.07.2018), Sambitbaba (19.07.2018), Srtik (19.07.2018), Ծլնգ (19.07.2018), Նաիրուհի (23.07.2018)

  3. #47
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,750
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մրցույթի մասնակիցներ ջան, գիտեմ որ շատերդ ուշադիր հետևում եք այս թեմաներին ու հուսով եմ, որ մրցույթից հետո էլ կշարունակեք ակումբ գալ և կդառնաք ակումբային քննարկումների ակտիվ մասնակից էլ։ Իսկ քանի սպասում եք մրցույթի ավարտին, մի քաշվեք ձեր ընդհանուր ակումբում մասնակցությունն էլ սկսել (պետք չի ինքնաբացահայտվել որպես կոնկրետ գործի հեղինակ, բայց դրանից զատ՝ գրեք, թե՛ մրցույթի թեմաներում, թե՛ այլուր)։ Թե կուզենաք, կարող եք նաև ինքներդ ձեզ ներկայացնել (ակումբին հայտնել ձեր ակումբ ժամանելու մասին) այս թեմայում։ Թե ակումբում մասնակցության շուրջ հարցեր առաջանան, կարող եք դրանք տալ ասյտեղ։ Բարի՜ գալուստ ակումբ։

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.07.2018), ivy (20.07.2018), Sambitbaba (20.07.2018), StrangeLittleGirl (21.07.2018), Tiger29 (20.07.2018), Տրիբուն (20.07.2018)

  5. #48
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,929
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանուր քվեարկությունները բացվել էին 8 օրով. դեռ 1 ու կես օր ժամանակ ունեք քվեարկելու համար։ Երկուշաբթի վաղ առավոտյան (կիրակի գիշերը) քվեարկությունները փակվելու են։

    Ժյուրիի յուրաքանչյուր անդամ գնահատելու է ստեղծագործությունները` ամեն ժանրում 1 - 11 միավորներ բաժանելով աշխատանքներին միջև (1` ամենաքիչ, 11` ամենաշատ հավանած աշխատաքին)։
    Հաղթողները կորոշվեն` ըստ հավաքած միավորների քանակի։

    Հեղինակների անուններն ու տարիքը կհրապարակվեն արդյունքների հետ միասին։ Դա կլինի հուլիսի 25-ին` օրվա սկզբին (այսինքն` կեսգիշերին)։ Բայց դրա պատճառով անքուն չմնաք ։)
    Վերջին խմբագրող՝ ivy: 21.07.2018, 12:45:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.07.2018), Աթեիստ (21.07.2018)

  7. #49
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,929
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցումները փակված են: Ժյուրիի գրեթե բոլոր անդամներն էլ արդեն ուղարկել են իրենց գնահատականները. սպասում ենք վերջին գնահատականներին:
    Արդյունքները՝ հաջորդիվ:

  8. #50
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,003
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու բան եմ ուզում ասել ստեղծագործությունների գնահատման վերաբերյալ:

    Որպես ժյուրիի անդամ` կոնկրետ ինձ համար թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական գործերը գնահատելիս առաջնային չափանիշներից մեկն այն է եղել, որ ստեղծագործությունը կարդալիս մարդ կարողանա քիչ թե շատ լիարժեք պատկերացում կազմել տեղի ունեցած հեղափոխության մասին: Կարևոր չափանիշներից մեկն էլ, բնականաբար, գործի լավ ձևակերպված, շարադրված ու մատուցված լինելն եմ համարում, այսինքն` հեղինակի գրելու հմտությունը, վարպետությունը, բայց կոնկրետ տվյալ մրցույթի դեպքում նշածս երկրորդ չափանիշն առանց առաջինի ինձ համար հիմք չի եղել աշխատանքը բարձր գնահատելու համար: Էս առումով որոշ ստեղծագործությունների հետ կապված ահագին հակասական զգացողություններ եմ ունեցել, որովհետև, ըստ իս, ամենահաջող գրված գործերը, թարսի պես, ամենաանհաջողն են եղել իրականությունը ներկայացնելու տեսանկյունից: Օրինակ, ինձ համար գրական տեսանկյունից լավագույն գործերը «Բացակաների անունից», «Դավադրության թավշյա տեսություն» պատմվածքներն էին, բայց երկուսն էլ, ցավոք, չէին բավարարում նշածս առաջին չափանիշին: Եթե մրցույթը լիներ ոչ թեմատիկ, դրանք երկուսն էլ ինձ համար կլինեին լավագույն աշխատանքները «Անանձնական երջանկության» կողքին:

    Մի բան էլ ասեմ գնահատման միավորների հետ կապված: Իմ գնահատմամբ, էս մրցույթում չկային էնպիսի գործեր, որոնք արժանի էին ամենացածր գնահատականների` 1, 2, 3...: Բայց գնահատման համակարգը պարտադրում էր ամեն գնահատականից միայն մեկ գործի տալ, ինչի հետևանքով ստիպված պիտի պահանջվող գնահատականները ինչ-որ կերպ բաշխվեին բոլոր գործերի վրա: Սա անձամբ ինձ համար բավական դաժան պրոցես էր, որովհետև, ինչպես արդեն ասացի, ոչ մի գործ էդքան ցածր գնահատականի արժանի չեմ համարում, բայց ստիպված եմ եղել ամենացածր գնահատականներն էլ արհեստականորեն բաշխել ինչ-որ գործերի վրա: Ուղղակի ուզում եմ ասել, որ հեղինակները հաշվի առնեն, որ դրանք իրականում էն գնահատականները չեն, որոնց արժանի եմ համարել իրենց գործերը: Նաև համարյա համոզված եմ, որ նշված խնդիրը ժյուրիի բոլոր անդամներն էլ ունեցած կլինեն: Բայց մյուս կողմից էլ սա էլ է ընդունված գնահատման համակարգ, ու, ասում են, վերջնական արդյունքի տեսանկյունից իրեն արդարացնում է, պարզապես որոշ մասնակիցներ կարող են իրենց վատ զգալ ամենացածր գնահատականը ստանալու համար: Ամեն դեպքում նորից ասեմ. իմ կարծիքով, էս մրցույթում, ի տարբերություն շատ այլ մրցույթների, որոնց ականատես եմ եղել կամ մասնակցել, չկային իսկապես վատ գործեր: Ու թող մասնակիցները բոլորովին չվհատվեն ու իրենց վատ չզգան ամենացածր գնահատականներ ստանալու դեպքում :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (23.07.2018)

  10. #51
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,108
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    @Ուլուանա
    Ինձ թվում է պետք է ուղղակի վերացարկվել գնահատական տերմինից ու հասկացությունից։ Երկու տարբեր գործեր դու կարող է 5 բալանոց համակարգում 5 գնահատես, բայց ինքդ քո համար համարես, որ Aն Bից լավն է, քեզ ավելի հոգեհարազատ է։

    Ստեղ ոչ թե ինչ որ գործի 11 ենք գնահատում, մյուսին 1, այլ ուղղակի ըստ մեր նախընտրությունների շարում ենք մեզ ամենաշատը դուր եկածից մինչև ամենաքիչը դուր եկած։ Բայց կարևոր բառը ստեղ «դուրն եկած»ն է։ Կարող ա ամենաքիչն ա դուր եկել, բայց մեկ ա՝ դուր ա եկել։ (մասնավոր դեպքերում կարող ա և դուր չի եկել)

    Մի խոսքով՝ իրականում ոչ մի ստեղծագործության էլ ցածր գնահատական չենք տալիս, ընդամենը գործերը դասավորում ենք ըստ մեր հավանելու սանդղակի։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (23.07.2018), Գաղթական (23.07.2018)

  12. #52
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,003
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    @Ուլուանա
    Ինձ թվում է պետք է ուղղակի վերացարկվել գնահատական տերմինից ու հասկացությունից։ Երկու տարբեր գործեր դու կարող է 5 բալանոց համակարգում 5 գնահատես, բայց ինքդ քո համար համարես, որ Aն Bից լավն է, քեզ ավելի հոգեհարազատ է։

    Ստեղ ոչ թե ինչ որ գործի 11 ենք գնահատում, մյուսին 1, այլ ուղղակի ըստ մեր նախընտրությունների շարում ենք մեզ ամենաշատը դուր եկածից մինչև ամենաքիչը դուր եկած։ Բայց կարևոր բառը ստեղ «դուրն եկած»ն է։ Կարող ա ամենաքիչն ա դուր եկել, բայց մեկ ա՝ դուր ա եկել։ (մասնավոր դեպքերում կարող ա և դուր չի եկել)

    Մի խոսքով՝ իրականում ոչ մի ստեղծագործության էլ ցածր գնահատական չենք տալիս, ընդամենը գործերը դասավորում ենք ըստ մեր հավանելու սանդղակի։
    Արտ, էդքանը ես հասկանում եմ, ուղղակի ուզում եմ, որ մասնակիցներն իմանան, որ ամենացածր գնահատական ստանալն էս դեպքում չի նշանակում հենց էդ գնահատականին արժանի լինել, ու որ իրականում էս մրցույթի գործերից ոչ մեկն էլ չեմ համարում էդ մի քանի ցածր գնահատականներից որևէ մեկին արժանի: Բացի դրանից, լիքը գործեր կային, որոնք իրար համարժեք էի համարում, ու դրանց տարբեր գնահատականներ տալն արհեստական ու պարտադրված էր: Բայց դե միտք չունեի էս թեմայում գնահատականների մասին թեմա ծավալելու: Գրածս հիմնականում մրցույթի մասնակիցներին էր ուղղված:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.07.2018), ivy (23.07.2018)

  14. #53
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,108
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, էդքանը ես հասկանում եմ, ուղղակի ուզում եմ, որ մասնակիցներն իմանան, որ ամենացածր գնահատական ստանալն էս դեպքում չի նշանակում հենց էդ գնահատականին արժանի լինել, ու որ իրականում էս մրցույթի գործերից ոչ մեկն էլ չեմ համարում էդ մի քանի ցածր գնահատականներից որևէ մեկին արժանի: Բացի դրանից, լիքը գործեր կային, որոնք իրար համարժեք էի համարում, ու դրանց տարբեր գնահատականներ տալն արհեստական ու պարտադրված էր: Բայց դե միտք չունեի էս թեմայում գնահատականների մասին թեմա ծավալելու: Գրածս հիմնականում մրցույթի մասնակիցներին էր ուղղված:
    Իմ ՝քեզ արձագանքն էլ էր մասնակիցների համար ))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (23.07.2018)

  16. #54
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,087
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասեմ, որ տխուր ա, որ էսքան քիչ մարդ ա քվեարկությանը մասնակցել։

    Ասնեք Ժուրիի անդամները ինչի՞ չեն քվեարկել, յանի որ չվառե՞ն կրողին։ Մենակ Սմբոն ա քվերակել։ Սաղ ինտրիգը հարամ եք արել։

    Ու ժյուրիի անդամները փաստացի քննարկմանն էլ համարյա չեն մասնակցել։ Բա էն Հայկօ-ն ու Շինարարը ու՞ր են։ Դրանք էլ հո Ակումբի գրական ինքնության առհավատչյաներից են։

  17. #55
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,108
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ, որ տխուր ա, որ էսքան քիչ մարդ ա քվեարկությանը մասնակցել։

    Ասնեք Ժուրիի անդամները ինչի՞ չեն քվեարկել, յանի որ չվառե՞ն կրողին։ Մենակ Սմբոն ա քվերակել։ Սաղ ինտրիգը հարամ եք արել։

    Ու ժյուրիի անդամները փաստացի քննարկմանն էլ համարյա չեն մասնակցել։ Բա էն Հայկօ-ն ու Շինարարը ու՞ր են։ Դրանք էլ հո Ակումբի գրական ինքնության առհավատչյաներից են։
    Մրցույթի կազմակերպիչը մեզ արգելել ա քվեարկությանը մասնակցել, Սամը սաբոտաժ ա արել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #56
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,003
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ, որ տխուր ա, որ էսքան քիչ մարդ ա քվեարկությանը մասնակցել։

    Ասնեք Ժուրիի անդամները ինչի՞ չեն քվեարկել, յանի որ չվառե՞ն կրողին։ Մենակ Սմբոն ա քվերակել։ Սաղ ինտրիգը հարամ եք արել։

    Ու ժյուրիի անդամները փաստացի քննարկմանն էլ համարյա չեն մասնակցել։ Բա էն Հայկօ-ն ու Շինարարը ու՞ր են։ Դրանք էլ հո Ակումբի գրական ինքնության առհավատչյաներից են։
    Քվեարկելու հետ կապված Չուկն արդեն ասեց: Իսկ քննարկմանը ժյուրիի 12 անդամներից 8-ը մասնակցել են, այսինքն` գրել են իրենց կարծիքը ստեղծագործությունների մասին: Սամի արած մի երկու գրառումը դեռ չեմ էլ հաշվում, քանի որ կարծեմ մի երկու գործի մասին էր գրել:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. #57
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,504
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ, որ տխուր ա, որ էսքան քիչ մարդ ա քվեարկությանը մասնակցել։

    Ասնեք Ժուրիի անդամները ինչի՞ չեն քվեարկել, յանի որ չվառե՞ն կրողին։ Մենակ Սմբոն ա քվերակել։ Սաղ ինտրիգը հարամ եք արել։

    Ու ժյուրիի անդամները փաստացի քննարկմանն էլ համարյա չեն մասնակցել։ Բա էն Հայկօ-ն ու Շինարարը ու՞ր են։ Դրանք էլ հո Ակումբի գրական ինքնության առհավատչյաներից են։
    Վերջին չորս տարվա մեջ էնքան եմ հեղափոխության մասին գրքեր վեպեր ստատուսներ պիեսներ հոդվածներ պիեսներ կարդացել։ Էս զբաղված պահին հաստատ ամենահրապուրիչ թեման չէր ինձ համար հետևելու համար

    Բայց քննարկմանը նայել եմ ու ուրախ եմ որ էսքան մասնակցություն կա։

  20. #58
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,916
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին չորս տարվա մեջ էնքան եմ հեղափոխության մասին գրքեր վեպեր ստատուսներ պիեսներ հոդվածներ պիեսներ կարդացել։ Էս զբաղված պահին հաստատ ամենահրապուրիչ թեման չէր ինձ համար հետևելու համար

    Բայց քննարկմանը նայել եմ ու ուրախ եմ որ էսքան մասնակցություն կա։
    "Պիեսն" 2 անգամ ես գրել...

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (24.07.2018)

  22. #59
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,252
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Քվեարկելու հետ կապված Չուկն արդեն ասեց: Իսկ քննարկմանը ժյուրիի 12 անդամներից 8-ը մասնակցել են, այսինքն` գրել են իրենց կարծիքը ստեղծագործությունների մասին: Սամի արած մի երկու գրառումը դեռ չեմ էլ հաշվում, քանի որ կարծեմ մի երկու գործի մասին էր գրել:
    Դու էիր վախեցնում, որ ժամանակ չունես, բայց տես, թե ինչպես եղավ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  23. #60
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,825
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաաաայ... Ինձ մոտ քվեարկության վերջնաժամկետը տպավորվել էր, որպես ամսի 25-ը:
    Դեռ կիրակի օրն էի վերջացրել ստեղծագործությունների ընթերցումը ու «սևագրել» տպավորություններս, բայց մի թեթև զբաղված էի այլ գործերով ու ըստ սեփական հաշվարկիս (ամսի 25) արխային էի: Նույնիսկ դեռ չէի կողմնորոշվել, թե ո՞ր ստեղծագործության օգտին եմ քվեարկելու:

    Ինձ հիմա մնաց «մաքրագրել» կարծիքս ու հրապարակել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատանեկան գրական նախագիծ 3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 201
    Վերջինը: 26.06.2018, 01:01
  2. Պատանեկան գրական նախագիծ 2
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 346
    Վերջինը: 06.11.2015, 19:28
  3. Պատանեկան գրական նախագիծ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 319
    Վերջինը: 10.07.2015, 14:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •