Թավշյա հաղթանակ. ինձ բացակա չդնեք

User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 48 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Պատանեկան գրական մրցույթ․ «Թավշյա հաղթանակ․ ինձ բացակա չդնեք»

  1. #46
    բաղեղ ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    8,992
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեղարվեստական ժանրը՝ էստեղ։
    Վավերագրական ժանրը՝ էստեղ։

    Հատուկ ուզում եմ նշել, որ ութ ստեղծագործություններ կային, որոնք շատ մոտ էին գլխավոր փուլ անցնելուն, բայց մի միավորով չհերիքեց։
    Ահա դրանց վերնագրերը․

    Բան միջատաբանական

    Հեղափոխությունից ծնվածը

    Գազարագույնը

    Տիրապետում ես ինֆորմացիային, տիրապետում ես իրավիճակին

    Երեկոյան Փաշինյան

    Թավշյա հաղթանակ․ բարձրաձայն մտքեր

    Այս Հայաստան վերադառնում են

    Հպարտ հայուհին


    Ցանկության դեպքում, հեղինակները կարող են տեղադրել իրենց աշխատանքները Ստեղծագործողի անկյունում։ Ի դեպ, սա վերաբերվում է բոլոր հեղինակներին, ում գործերը չեն անցել մրցութային փուլ։
    Շնորհակալություն Ծլնգին՝ վրիպումը նկատելու համար․ իրականում գլխավոր փուլ անցնելու շեմին գտնվող (բայց չանցած) աշխատանքները ութ հատ չէին, այլ ինը։
    Դրանցից վերջինը, որի վերնագիրը մոռացել էի տեղադրել նախորդ գրառման մեջ, գրել էր մեր ամենակրտսեր մասնակիցներից մեկը՝ 12 տարեկան Վահրամը։
    Նրա ամբողջ աշխատանքը դնում եմ էստեղ․

    Թեև փոքրիկ, բայց անհանդուրժող քայլը մեր

    Բարև բոլորին: Ես Վահրամն եմ, տասներկու տարեկան: Տեսա, որ քույրս մասնակցում է մրցույթին, ցանկացա ինքս էլ փորձել, չգիտեմ, որքանով կստացվի, բայց կփորձեմ:
    Բոլորն անհանգիստ էին, մարդիկ դուրս էին եկել փողոց, ուսանողները ճանապարհներ էին փակում, բայց գիտե՞ք ինչն էր ինձ զարմացնում, մեծերի հանգստությունը: Տատիկս ու պապիկս շուկայում էին եղել ողջ գիշեր, չէին կարողացել վաճառել իրենց աշխատանքի արդյունքը, առավոտյան, երբ ցանկացել էին տուն վերադառնալ անհաջող առևտրից դժգոհ, հանկարծ ճանապարհներն էին փակվել և ողջ գիշեր անքուն մնալուց հետո, այս անգամ էլ մնացել էին ճանապարհին և չէն կարողացել տուն հասնել: Բայց շա՜տ զարմացա, որ ամեն ինչից դժգոհ ու փնթփնթան տատիկս և մռայլ, լուռ ու հոգնած պապիկս այս անգամ չէին դժգոհում ուրախ էին, համաձայն ճանապարհ փակողների հետ և ասում էին, որ այդպես է պետք, ոգևորում և ոգևորվում էին, այդ օրերին կարծես բոլորն էին գոհ ճանապարհների փակվելուց և ոչ- ոք դժգոհ չէր, այնինչ հակառակը պետք է լիներ:
    Միշտ լսում էինք. «Քայլ արա», բայց շարունակում էինք դասի գնալ, որովհետև այդպես էին պարտադրում մեծերը, ուսուցիչները: Չուզենալով, բայց գնում էինք, իսկ երբ տեսանք, որ նույնիսկ օդանավակայանն են փակել, որոշեցինք. «Մենք էլ ենք ուզում մեր քայլն անել»: Գուցե չենք կարող հասնել Երևան, որովհետև փոքր ենք, որովհետև ապրում ենք գյուղում՝ Դվինում, իսկ ճանապարհը շատ երկար է, բայց կարող ենք դասադուլ անել, այդ կերպ բողոքել, որ մենք էլ ենք ժողովուրդ և ամենևին էլ այնպես չէ, որ մենք կարող ենք հանգիստ ու խաղաղ ամեն օրվա պես դասերը շարունակել, կարծես թե ոչինչ էլ չի եղել: Չգիտեմ «որտեղից սկսեց, ինչպես», բայց վայրկյանների ընթացքում ողջ դպրոցը մեծից փոքր փողոցում էր, բոլորս էինք այդպես ցանկանում: Գնացինք Վ. Դվին և այնտեղի երեխաներին էլ չթողեցինք դասերը շարունակել, նրանք էլ միացան մեզ, ապա գնացինք պատգամավոր Ալիկ Սարգսյանի տան առջև և խնդրեցինք. կանգնել Փաշինյանի կողքին կամ վայր դնել մանդատը, որին արժանացել էր գուցե մեր ծնողների շնորհիվ: Գուցե մեր քայլը շատ փոքր էր, ոչինչ չասող, բայց գիտեմ, որ այն ավելի լավն էր, քան ժողովրդից հեռու դպրոցի պատերի ներսում, դրսի իրարանցումից կտրված, անտարբեր և ոչինչ չասող դեմքերով դաս անելը: Ճիշտ է պատգամավորը մեր արածը և պահանջն անտեսեց, ուսուցիչները դժգոհեցին, բայց մենք արեցինք մեր քայլը, գուցե և շա՜տ փոքրիկ քայլը և դարձանք մասնակիցը պատմության, չէ որ տարիներ անց պատմության դասագրքերում կարդալու ենք և հպարտանալու, որ մի օր էլ մենք մասնակցեցինք, արեցինք մեր քայլը և դարձանք անհանդուրժող:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.07.2018), Srtik (19.07.2018), Ծլնգ (19.07.2018)

  3. #47
    լաչառ հեռախոս Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Հասցե
    պատից անկախ
    Գրառումներ
    2,013
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մրցույթի մասնակիցներ ջան, գիտեմ որ շատերդ ուշադիր հետևում եք այս թեմաներին ու հուսով եմ, որ մրցույթից հետո էլ կշարունակեք ակումբ գալ և կդառնաք ակումբային քննարկումների ակտիվ մասնակից էլ։ Իսկ քանի սպասում եք մրցույթի ավարտին, մի քաշվեք ձեր ընդհանուր ակումբում մասնակցությունն էլ սկսել (պետք չի ինքնաբացահայտվել որպես կոնկրետ գործի հեղինակ, բայց դրանից զատ՝ գրեք, թե՛ մրցույթի թեմաներում, թե՛ այլուր)։ Թե կուզենաք, կարող եք նաև ինքներդ ձեզ ներկայացնել (ակումբին հայտնել ձեր ակումբ ժամանելու մասին) այս թեմայում։ Թե ակումբում մասնակցության շուրջ հարցեր առաջանան, կարող եք դրանք տալ ասյտեղ։ Բարի՜ գալուստ ակումբ։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (20.07.2018), Sambitbaba (20.07.2018), StrangeLittleGirl (Երեկ), Tiger29 (20.07.2018), Տրիբուն (20.07.2018)

  5. #48
    բաղեղ ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    8,992
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանուր քվեարկությունները բացվել էին 8 օրով. դեռ 1 ու կես օր ժամանակ ունեք քվեարկելու համար։ Երկուշաբթի վաղ առավոտյան (կիրակի գիշերը) քվեարկությունները փակվելու են։

    Ժյուրիի յուրաքանչյուր անդամ գնահատելու է ստեղծագործությունները` ամեն ժանրում 1 - 11 միավորներ բաժանելով աշխատանքներին միջև (1` ամենաքիչ, 11` ամենաշատ հավանած աշխատաքին)։
    Հաղթողները կորոշվեն` ըստ հավաքած միավորների քանակի։

    Հեղինակների անուններն ու տարիքը կհրապարակվեն արդյունքների հետ միասին։ Դա կլինի հուլիսի 25-ին` օրվա սկզբին (այսինքն` կեսգիշերին)։ Բայց դրա պատճառով անքուն չմնաք ։)
    Վերջին խմբագրող՝ ivy: Երեկ, 12:45:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (Երեկ), Աթեիստ (Երեկ)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատանեկան գրական նախագիծ 3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 201
    Վերջինը: 26.06.2018, 01:01
  2. Պատանեկան գրական նախագիծ 2
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 346
    Վերջինը: 06.11.2015, 19:28
  3. Պատանեկան գրական նախագիծ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 319
    Վերջինը: 10.07.2015, 14:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •