Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ գործի գնալու ճամփեն 17 կմ ու 4 հատ արագաչափ եմ անցնում, այսինքն մոտ 4 կմ մեկ մեկ արագաչափ: 100_200 մետրի վրա արագություն իջացրու ու մի էդքանի վրա էլ բարձացրու: Երբ, որ առավուտ շուտ եմ գործի գնում իմ մեքենայի միջին արագությունը 90կմ/ժ է, բայց թույլատրելին 60 ա:
Քո ասած թվերը համադրելով ստանում ենք, որ նախատեսվածա, որ 4րոպեն մեկ դու արագաչափի հանդիպես:
Բայց գործնայանում դու օրենք ես խախտում ու դրանց հանդիպում 2.5րոպեն մեկ:
Սրանից հանենք նաև քո արագությունդ նվազեցնելու ու նորից թափ հավաքելու համար անհրաժեշտ ժամանակը, կստացվի որ պլյուս-մինուս 100 վայրկյանը մեկ պիտի արագության հետ կապված մանյովրներ անես:
ՈՒ սա դեռ չհաշված, որ արագությունն էս հաճախականությամբ փոփոխող մեքենայի շարժիչն ավելի շատ վառելանյութա ծախսում, քան՝ համընթաց շարժվողը:
Ըստ իս՝ էդ հաճախականությունը նորմալա՝ կարգազանց վարորդի ներվերը քայքայելու համար )))))


10_ը շատ ա? Տրված ա 60 ու դու կարող ես ուղակի չզգալ ոնց 60_ը դարձավ 70 ու ամեն վայրկյան աչքդ արագության վրա պահելը շատ խանգարող հանգամանք է:
Եղբայր հասկանում եմ, թե ինչ ես ասում, բայց դու էլ հասկացի՝ 60-ից 70-ի անցման քս չզգալը կարող է մի օր էլ մարդկային կյանք ու քո ազատությունն արժենալ:

Հիմա նենց չի, որ սաղս սուրբ ենք: Բոլորի հետ էլ կարա պատահի, որ մեկումեջ թույլատրելիի սահմանը գերազանցի ))
Բայց դե դրան էլ չափ ու սահման, տեղ ու ձև կա՝ ըստ իս:


Ուրեմն եղբայր քաղաքի մեջ տեղ կա 60 ա, տեղ կա 70 ու որոշ տեղեր 40: Հիմա ինչ չարժի զգուշացնող նշան դնել? Եթե միջքաղաքայինը 60 ա ուրեմն ու նշան չկա պիտի 60_ը պահպանես, եթե էդ տրամաբանությամբ ես շարժվում ապա բոլոր ցուցանակները որոնց վրա 60 ա գրված պիտի հանեն:
Ես չասեցի, թե չարժի հիշեցման նշաններ դնել:
ՈՒ դրանց մեջ էլ կա տարբերություն՝ հիշեցմանա, սահմանափակող, թե թույլատրող:

Հիմա տես՝ բնակավայրի ներսում (Հայաստանի դեպքում) ոույլատրելին 60կմ/ժ ա, ուրեմն ամենուր դու պետք է պահպանես էդ 60-ը, քանի դեռ չես հանդիպել արագությունը կարգավորող այլ նշանի:
Այլ նշանն էլ գործումա մինչև հաջորդ նշանը կամ, դրա բացակայության դեպքում, մինչև հաջորդ խաչմերուկը (եթե արագություն սահմանափակող/թույլատրող նշանը զոնայի համար չէր):


Եղբայր արագաչափի մասին զգուշացնող ցուցանակը նախատեսված է օրենքով ու օրենքը նաև նախատեսում է, որ նոր արագաչափի տեղադրումից հետո քաղաքացիները պիտի իրազեկված լինեն:
Էս կողմերում ամեն արագաչափն իևազեկել հաստատ պարտավոր չեն ընկեր:
Թե Հայաստանում օրենքն այլ բանա նախատեսում, պիտի խնդրած լինեմ էդ օրենքը մեջբերես, կարդանք հասկանանք, թե խոսքն ինչի մասինա:


Գաղթական մեկ այլ բան է էնպես անել, որ վարորդները չխաղտեն օրենքը ու դրա հետ կապված միջոցներ ձեռնարկել ու մեկ այլ բան է թակարդներ սարքել և էնպես անել, որ տուգանվեն:
Օքեյ եղբայր, մի քանի օրինակ կբերե՞ս, թե տուգանքների կիրառումից զատ ուրիշ ի՞նչ արդյունավետ միջոցներ կան կարգազանց վարորդներին զսպելու:


Ու չասես, որ դու Երևանում 60 ից ավել չես երթևեկում:ճճճ
Ճիշտն ասած՝ Հայաստանում վարորդական իրավունք հանելուց հետո 1 թե 2 տարուց դուրս եմ եկել:
Էդ ընթացքում էլ մեքենա վարել եմ, բայց քիչ:

Էստեղ էլ դեպքեր լինում են մեկ-մեկ, որ քո պես թույլատրելին գերազանցեմ, բայց ոչ բնակավայրերում )))