Էտքանը գիտեմ, բայց չես կարա միանշանակ ասես․․․ մեղավորության կանխավարկածի պայմաններում կարող է գրեթե անհնարին լինի վարորդ չլինելդ ապացուցելը, բայց քո դեպքում կա կուռ ալիբի։ Նոր ստուգեցի վարչական իրավախախտումների օրենսգիրքը (Հոդված 32, մաս 3)․
Հիմա ըստ սրանց ԲՏ-ության աստիճանի, կարող ա սա նշանակի, որ դու պիտի մատնես խախտում կատարած անձին ու ապացուցես, որ ինքն ա արել, կամ էլ կարող ա նշանակի, որ ուղղակի պիտի ապացուցես, որ դու չես արել (այսինքն դատարանը կարող է բավարարվել «այլ անձ է կատարել խախտումը»=«ես չեմ կատարել» մեկնաբանությամբ)։ Գիտեմ, շանսերը քիչ են (այ եթե օրենքում գրված լիներ «եթե չեն ապացուցում, որ խախտումը իրենք չեն կատարել», չեղարկելու հավանականությունը ավելի մեծ կլիներ), բայց լավ կլիներ էս կետը փորձարկելն ու հաջողության դեպքում նախադեպ ստեղծելը, դե իսկ անհաջողության դեպքում լաչառություն գցելը, որ իր լկտի մեղավորության կանխավարկած ենթադրող այս օրենքը պիտի հակասահմանադրական լինի, մանավանդ #ՆորՀայաստանի օրինականկեցության պայմաններում․․․ դուխո՜վԵթե ճանապարհային երթեւեկության կանոնի խախտման փաստն ամրագրվել է տեսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է պետական սեփականություն, ապա այն անձը, որին ամրակցված է այդ տրանսպորտային միջոցը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:![]()
Բայց դե ամեն դեպքում աննասունություն ա սեփականատիրոջը ի լռելայն մեղավոր գտնելը, ու անմեղության ապացույցի բեռը դնել վրեն։ Հա, ուրիշ տեղերել ա մեղավորության կանխավարկած գործում վարչական խախտումների պահով, բայց սենց կամերաների դեպքում խելամիտ օրենսդրությամբ երկրներում փորձում են վարորդին էլ նկարել, որ գոնե մի լղոզված ապացույց ունենան սեփականատիրոջ մեղավորության մասին։
Էջանիշներ