Դե արի էսքանին անհավես-անհավես պատասխանի․․․
Սրանց կարելի է շատ հեշտ ու շատ ավելի էժան համակարգով փախարինել, վերջում կասեմ թե ինչ․․․
Էն որ կարան լինեն անկապ նշաններ, յանի խաբկանք, որ մարդիկ վախից լավ քշեն։ Ցանկացած ճանապարհային նշան պիտի օրենքով սահմանված կարգով դրվի, ու եթե դրանք որևէ կերպ փոխում են ճանապարհային կարգը այդ հատվածում, ապա պիտի լայնորեն հանրային դրա մասին հայտվնի։ Նորից, երթևեկության մեջ ամենակարևորը տրամաբանության պահպանությունն է, հենց մի քիչ տրամաբանությունը շեղում ես դեպի անսպասելին, լիքը վտանգ ու խախտումներ ու վթարներ ա լինում։ Իսկ ամբախ-զամբախ նշաններ դնելը լիքը անտրամաբանություն կարա մտցնի երթևեկության մեջ։Հենց սենց օդի մե՞ջ:
Կոնկրետացրու խնդրեմ, թե կոնկրետ ինչ եմ ես առաջարկել ու դրա ինչնա հակաօրինական եղել:
Լրիվ․․․ իմ եղած ոչ մի նորմալ երկրում նախկին սովետի նման հաճախականությամբ անշարժ կայանների ու փայտավաճառ մլիցեք չեմ հանդիպել։ Սրանք ոստիկանապետության բացահայտ նշաններ են։Էս նույն «փաստարկներդ» կարելի կլիներ ներկայացնել նաև ընդդեմ ՃՈ անշարժ կայանի ասենք:
Էլի դրանց տեղն իմանալով կարաս խուսափես հենց էտ վայրում բարձր արագության.. բլա-բլա..
Այսինքն դու գտնում ես, որ ՃՈ անշարժ կայանների համակարգն անպիտա՞ն է:
Եթե այդ մոբայլ արագաչափերի հետևը մլիցեք են կանգնած, ովքեր հետևում են անվտանգությանը, ոչ թե զբաղված են տուգանային պլան կատարելով, ապա դրա մեջ խնդիր չեմ տեսնում։ Բայց սա շատ հազվադեպ երևույթ ա․ նորմալ երկրներում էլ այդ արագաչափերը հիմնականում օգտագործվում են բյուջե լրացնելու համար։ Դրա համար էլ մարդիկ իրար իշմար են տալիս սենց բաների մասին, մենթերն էլ վառված դիրքերը հա ստիպված են լինում փոխել, այնինչ իրենք պիտի երջանիկ լինեին, որ վարորդները իրար իշմար տալով սկսել են կարգը պահպանել․․․Շրջիկ մեքենաների օրինակով էլ արձանագրենք, որ գոյություն ունեն նաև արագաչափերի շարժական մոբայլ-ֆլից կայաններ, որոնց անգամ Գարմիններն ու Տոմտոմները հաճախ չեն տեսնում ու կարգազանցության հակում ունեցող վարորդները ստիպված են լինում այլ հնարքների դիմել: Օրինակ` Միչելին և նմանատիպ ափերի միջոցով մեկը մյուսին տեղյակ պահել:
Սրանով նոր ցուցադրեցիր, որ Հայաստանում երթևեկությանը վաբշե ծանոթ չես։ Էն որ Գայլը ասում ա լեղաճաք ա եղել կամերայից, լրիվ հավատա, նատուռի տակդ անում ես այդ լույսից։ Վերջին այցիս ժամանակ առաջի սենց կամերայի ռաստ եկա մթով, խափուսիկ ճանապարհի վրա, որ կարար համ մայրուղի համարվեր, համ էլ բնակելի մաս, կողքովս էլ մի քանի մեքենա թռնելով անցան, ես էլ ասի, ուրեմն իմ չափավոր արագությունը նորմալ ա, մեկ էլ մի երկու րոպե հետո էդ կամեռայի լույսը որ աչքերիս չթռավ․․․ սուտ չասեմ մի 5 տարով պառավա էդ վայրկյան։ Նենց որ քո տավտալոգիկ գնահատականները։ Գայլն էլ նկարագրեց իր փորձից, թե իր հոգեվիճակի վրա ոնց ա ազդել, դե road rage-ի մի օրինակ էլ նոր դու բերեցիր․․․ հավատա, որ սա վտանգի վրա մենակ մի ուղղությամբ ա ազդում, ու դա կասեցնելու ուղղությունը չի։ Դե իսկ ինչն ես համարում դեմագոգիկ ու ինչը տավտալոգիա արդեն քո խղճի վրա կթողնեմ։Բացարձակ դեմագոգիա ա նկարագրաածդ.. եթե չասեմ «տավտալոգիա», որ անզգուշորեն չվիրավորեմ..
Խոսքը մեր մեջ` քո հագով էլ չի սենց օրինակներ բերելը` ըստ իս:
Այ հիմա արդեն դու ես դեմագոգիայով զբաղվում։ Տրամաբանության վրա ազդում ա լիքը բան, օրինակ եթե գնում ես հոսքի մեջ, մեկ էլ դիմացինդ մի ցուցանակ տեսած ռեզկիյ տոռմուզ ա տալիս կամ հակառակ երթևեկության գծով մի 2 կմ/ժ արագ գնացող վարորդի վրա կամերայի գցած լույսից վարորդը վայկյանական մանթոյից ղեկը ձեռից պլստացնում ա, էլ չասած որ այդ սարքերը կարող ա կալիբրովկից ընկած նիզաշտո տեղը աջ ու ձախ լույսեր գցեն։ Իսկ սահմանված արագության պահով․ լիքը սահմանափակումներ լրիվ տրամաբանությունից զուրկ են, խոսքի լայն 6 գծանոց փողոցում նույն սահմանափակումն է ինչ նեղլիկ 1.5 գծանոց փողոցում, էլ չասած, որ ոչ միշտ է սահմանված արագությունը չգերազանցելը ամենաանվտանգ երթևեկելու ձևը։ Ասենք պատկերացրու 2 գծանոց ճանապարհի վրա վազանցելը թույլատրող վայրում դանդաղ շարժվող բեռնատար մեքենաների հետևը գոյացած երկար հոսքի առաջին մեքենան ես, ու ստուգելով, որ դիմացի գծով մոտեցող մեքենաներ չկան, դուրս ես գալիս վազանցման՝ արագությունը պահպանելով։ Ու հետևիցդ մի երկու մեքենա էլ են դուրս գալիս, մեկ էլ դիմացից եկող մեքենա է երևում հորիզոնում, ու հասկանում ես, որ եթե նույնիսկ դու էլ հասցնես վազանցումը, հետևիններդ հաստատ չեն հասցնելու ու վթարային իրավիճակ է ստեղծվելու։ Ու չես էլ կարող արգելակես, որովհետև այդ մի երեք մեքենայով բեռնատարների հետևից սլացող հոսքի մեջ հետ տեղավորվելը խնդիր է լինելու։ Ու այս իավիճակում ամենատրամաբանական բանը կլիներ մի քիչ արագությունը ավելացնել, որ դու էլ հետևիններդ էլ հասցնեք անվտանգ վազանցումը կատարել։ Հիպոթեթիկ դեպք ա, չէ՞․․․ վերջին այցելությանս ժամանակ մի հատ արագաչափի վսպիշկա կերել եմ հենց այս իրավիճակում, մի հատ չոլ տեղ գյուղատնտեսական տեղնիկայի շարանը վազանցելուց, որի ընթացքում կամերայի մասին նախազգուշացնող նշանը չէի տեսել այդ տեխնիկայի կողմից փակված լինելու պատճառով։ Ու կամեռան էլ նկատեցի ստոլբին խփած, հնարավոր է հասցնեի արագությունս ռեզկի գցեի, բայց վերջին աննասունությունը կլիներ, ու գրեթե գարանծիայով վթար։ Եղբայր, օրենքն էլ ա մարդ գրում, ու «տրամաբանությունը ընդամենը ընդամմեննա»-ն կարաս քեզ պահես․․․ ես ավելի լավ ա իմ փորձի տրամաբանության վրա հենվեմ, քան տուֆտա անտրամաբանական սահմանափակումների, ու հավատա, որ փորձիս ընթացքում քիչ չեն եղել դեպքեր, որ գրված կանոններին հակառակ փորձիս տրամաբանությունը վթարից փրկել ա։Իհարկե:
Միանշանակ:
Իսկ երթևեկության տրամաբանությունը` քննարկվող հարցի շրջանակներում, ընդամենը սահմանված առավելագույն արագությունը չգերազանցելնա:
Ընդամենը..
Վախ մերսի որ ասիր անունը, տենց էլ դոդ-դոդ մեռնելու էի․․․ արագաչափի կամեռաների վրա դրված, որոնք նկարում են մենակ խախտումը արձանագրելու դեպքում, սրա հետ խնդիր չեմ տեսնում։ Բայց եթե նկարում են բոլոր-բոլորին, դա դառնում է լրտեսապետություն։ Ու հա, քո թվարկված պետություններից մի քանիսը շատ մոտ են բացարձակ լրտեսապետության շեմը կտրելուն։ Հավես չունեմ էս թեմայով շեղվելուն, բայց եթե քեզ չի անհանգստացնում այն փաստը, որ ինչ-որ կոմերցիոն կազմակերպություն ու պետական ածյան ունեն քո գտնվելու մասին բացարձակ տվյալները, ուրեմն, ինչ ասեմ, տեղն ա քեզ ։ՃՈՒրեմն էն, ինչի մասին խոսում ես, կոչվումա ANPR համակարգ (Automatic number-plate recognition):
ՈՒ մի քիչ անհասկանալիա, թե որնա ըստ քեզ կարգին երկիրը, որի համար սա «ոռիությունա»:
Ասենք օրինակ Բելգիան քո համար ոռի երկիրա՞: Իսկ Բրիտանիա՞ն, բա Շվեդիա՞ն, Ֆրանսիա՞ն, Դանիա՞ն, Գերմանիա՞ն, տո նույն Կանադան ու ԱՄՆ-ը՞...
Էս բոլոր երկրներում էլ էդ համակարգը մեծ կամ փոքր տարածում ունի (որոշներում որոշակի օրինական վերապահումներով), էդ թվում և առոք-փառոք օգտագործվումա արագաչափերի միջոցով:
ՈՒ սա դեռ ամենևին երկրների ամբողջական ցուցակը չի, որը գնալով մեծանումա:
Ծափահարություններս․․․Չեմ վիճում ու հավատում եմ, որ հնարավորա և մոտդ ստացված չլինի որևէ հետազոտություն գտնել )))
Էն 90-ականների Գագիկ Ծառուկյանի սենսացիոն բիզնես հնարքը հիշեցի` խմիչքի կափարիչների տակի մեքենաների դռների պատկերներով:
Մեկ էլ կար փուչ էր, վրեն էլ գրած` «կրկին փորձիր»..
Էդ անտերն էդ ինչ օյին էր գլխներիս խաղացել..
էդ պերիոդ ինչ աղջկա մոտենում էիր, ասում էր` «կրկին փորձիր» ախպերսսս ))
չե, կարծես հույսը լրիվ կորած չի․․․Այ սրա հետ լրիվ համաձայն եմ:
Կա տենց բան..
Էն որ «փորձիր նորից» տրամաբանությամբ մեկնաբանության արժանացած մասի վրա անձնական փիքափերության ձախողման անեկդոտներ էիր է պատմում, դե ուրեմն իմացի, որ այդ փուլում հաշիվս կորցրել էի, թե քո էն թվարկված լավ երկրներից մի քանիսում քանի դատական գործ էի գտել, որոնց ընթացքում պարզվել էր, որ քո էն առաջարկած տրամաբանությամբ մի դալբայոբ չինովնիկ որոշել ա ինքնագործունեությամբ արագության արհեստական ցածր արագության սահմանափակմամբ նշան դնի՝ առանց պարտադիր ինժեներական հետազոտությունների, առանց պարտադիր տեղեկացման, առանց պարտադիր հանրային լսումների։ Էդ ժամանկներն էլ ծանոթս բարձր արագության տուգանք էր ստացել, ասինք գնանք ստուգենք, այդ վայրի արագության սահմանափակման նշանը օրինական ա դրած, թե չէ։ Պարզեցինք, որ դա էլ էր անօրինական (տուգանքը դատարանով չեղարկեց սրա վրա հիմնվելով), ու այդ փոքրիկ գյուղաքաղաքի բոլոր արագության նշանների տվյալների զապռոս արինք, ու սկսինք մեր հաճախ երթևեկվող փողոցների վրա ստուգել՝ մոտ մի 20% անօրինական էին․․․ Ու շատ դեպքերում սա հնարավոր ա բարի միտումներ էլ ունենա, ասենք մի հարևանության բնակիչները գնում ոստիկանությունում բողոքում են, որ շատ արագ են իրենց փողոցով քշում, դրանք էլ մտածում են մինչև հետազոտություն-բան անենք, սրանք գլուխներս հա հարդուկելու են, ու բերում մի հատ արագությունը սահմանափակող նշան են դնում՝ կանխարգելման նպատակներով, հետո էլ մոռանում են հետևից ընկնեն, ու որոշ ժամանակ հետո արդեն ոչ էլ հիշում են, էդ օրինական էր դրված, թե չէ։ Ու սա նորմալ օրենքներով նորմալ երկում, ոչ թե սերժահայաստանում։ Ու թե կարծում ես նիկոլահայաստանում էս իմ նկարագրածից լավ ա լինելու, «կրկին փորձիր» կարծել։Հա, էս «պառկած մլիցա» հասկացողությունը ոնց ներմուծվեց Ռուսաստանից, տենց էլ մնաց չէ՞ հայերի մեջ ))
մելկիյ սոշկա չինովնիկի պահով էլ թարգի, անհարմարա` սերժահայաստանում չենք ))
Ասածս ոչ թե մոտդ ցավակցության արցունք արթնացնելն էր, այ այդ սարքերի գործածման տրամաբանությունը նկարագրելը։ Նամուսով գաիշնիկը այս դեպքում ոչ էլ կկանգնացնի, ու եթե պիտի կանգնացնի, որովհետև օրենք եմ խախտել, ապա թքեմ էդ օրենքի վրա։ Ու սենց օրինամեռ երկրում մարդիկ իմ արած տրամաբանական քայլի փոխարեն քշելու են մինչև հետադարձի տեղ գտնեն, համ ժամանակ վատնեն, համ օդը հավելյալ պղտորեն, համ ընդհանուր երթևեկությունը դանդազացնեն։ Ու այդ սարքերը հենց այսպիսի օրինամեռություն են սերմանում, ինչը և՛ վտանգավոր ա, և՛ անարդյունավետ։Դե հիմա մարդկային տեսանկյունից ասածդ աբիդնիա:
Մարդ ես, բոլորի հետ էլ կարա պատահի ու շփոթվի:
Կարա նաև, շփոթվելուց հետո, գայիշնիկին բացատրի ասի ախպեր դե հիմա սխալվանք, ոչ մի վտանգ չկար, զրո-զիլչ, արագությունն էլ 5կմ/ժ էր․․․ քել ախպերական էս երկու կոպեկը վեկալ ու թող էթամ..
Համաձայն եմ` արագաչափի թերություննա, որ էս նամուսով ջան-ջիգյարի փոխարեն անասունավարի մի աննշան խախտումն անգամ վռազ արձանագրումա ու, ռուսի ասած, «жди письмо счастья»:
Չեմ հնչեցրել, որովհետև իմ հանդիպած դատավորները այդքան քյալ չէին, որ հարցնեին՝ բա էդ ո՞վ ա։ Հայաստանի դատավորներից, ճիշտն ասեմ, լրիվ սպասում եմ սենց հարց։ Ինձ հետ նման մի դեպքում (իմ վրա գրանցված մեքենայի մեջ ուրիշ սեռի վարորդ էին նկարել), դատավորը մինչև ինձ խոսք տրամադրելը ինքը նայեց նկարին, ու ասեց՝ ակնհայտ դու չես, հետո էլ մի կնատյաց ռեպլիկով իրա արևին հանաք արեց։ Ես էլ ջղաձգված ռոժով ասի՝ պրծա՞ր, հույս ունեմ այդ որակի ուրիշ հանաքներից ինձ կխնայես։ Ինքն էլ սուս ու փուս չեղարկման որոշումը ստորագրեց ու դատարանի աշխոտողի միջոցով փոխանցեց ինձ։Արյաաաա, հըլը ճիշտն ասա` էս «չգիտեմ ով էր, վերցրեց մեքենաս գնաց չհերիքած խմիչք բերելու» հանճարեղ փաստարկդ դատարանում էլ ե՞ս հնչեցրել..
Բա հետո ի՞նչ եղավ..
Համաձայն եմ, սրանցով չի սկսում ու վերջանում, բայց սրանք էդ խնդիրն էլ ունեն ու նպաստում են ոռի վիճակի ավելի ոռիացմանը։ Ու էլի, եթե նպատակը կանխարգելելն ա, ապա սա բերելու է նրան որ չունեվորները չեն ունենալու, որ տուգանքները տան, ունևորներն էլ այդ սահմանափակումների վրա թքած են ունենալու․․․ հիմիկվա Հայաստանի վիճակը էլի, ու տրաբանաությամբ պիտի տուժի միջին խավը, որը Հայաստանում կարմիր գրքի մեջ էր գրանցված։Էս սոցիալական փրոֆայլինգը բեր սրան չբերենք խառնենք էլի` ախպոր պես:
Էտի ոչ արագաչափերով սկսելա, ոչ էլ` արագաչափերով պըրծնելույա:
Էջանիշներ