Բանտ գցելու համար նախ բռնել է պետք, իսկ խրոնիկ օրինազանցներին հավանական պատժամիջոցները սովորաբար քիչ են սաստում, որովհետև կա անպատժելիության նախազգացում․․․ յանի ես ավելի լավ գող եմ, քան իրենք գող-բռնող։ Մի օրինակ բերեմ․ ԱՄՆ-ում թմրադեղերի դեմ արդեն մի երկու տասնամյակ «պատերազմ» ա գնում, բանտերը լեփ-լեցուն են, բայց դրանից թմրադեղերի դեմը ոչ միայն չի առնվում, այլ գնալով վիճակը էլ ավելի ա վատանում։ Նույն ձևի էլ կարաս պատերազմ սկսես ամենալկտի վարորդների դեմ, միգուցե սրանցից մեկ քարորդին կբռնես, բայց մյուսները ոտի վրա կխելոքանան, ու ասենք կսկսեն համարներ փակել, ու բոլորին չես կարա բռնես, ու եթե փորձես էլ, լիքը կարգապահ վարորդների կյանքը դժոխք կսարքես։ Լիքը խելամիտ օրենսդրական համակարգերում հարբած վարելու համար շատ ծանր պատժամիջոցներ են հասնում, ընդհուպ մինչև ազատազրկում։ Բայց այդ համակարգերում էլ կրկնակի, եռակի ու
ավել հարբած վարող բռնվողներ կան։ Հիմա կարող ա Հայաստանում ավելի լավ աշխատեն քան ուրիշ տեղեր․․․ մարդ ես, բայց մեկը ես շունչս չեմ պահում։
Էջանիշներ