Ես միշտ կասկածում էի, որ Ավստրալիան հետսովետեկան երկիր է
Իսկ ընդհանրապես, չգիտեմ Չայնին որտեղ է ու իրենից ինչ է ներկայացնում, բայց եթե վարորդը առանց լրացուցիչ հուշումների չի կարող որևէ պավառոտ մտնել, կամ իրեն է պետք վարորդական իրավունքից զրկել, կամ մեքենան` roadworthy ստատուսից, կամ թե մեկը, թե մյուսը։
Ձայ տենց «մուլտիկները» ադեկվատ, ուղեղ ունեցող վարորդների համար են, որպես ադեկվատ զգուշացնող նշաններ: Պետությունը պիտի մտածի մարդկանց ադեկվատությունը բարձրացնելու մասին: Տուգանելով մարդկանց ավելի ադեկվատ չես սարքում: Սաղ քաղաքը կամերաներ են, բայց երթևեկությունը մեկ ա խայտառակ ա, ու ավտովթաների քանակը վայթե չի պակասել, հետևաբար ավտոմատ տուգանելը հարց չի լուծում: Կոմպլեքս լուծում ա պետք՝ կրթություն, ագիտացիա, զգուշացնող ու պրոպագանդող նշաններ, տաբլոներ, ոստիկաններ, ճանապարհային պայմաններ…
Si vis pacem, para bellum
Si vis pacem, para bellum
Ճապոնիա չհասած ձախի վրա ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ծլնգ (22.05.2018)
Համաձայն եմ։ Բայց պավառոտ մտնելու արագությունը շատ ինդիվիդուալ է ու կախված է վարորդից ու մեքենայից։ Ասենք, Ավստրալիայում ես որպես կանոն գիտեմ, որ պավառոտի համար խորհուրդ տրված արագությանը հանգիստ կարող եմ 20 կմ/ժ գումարել։ Եթե էդ նույնը ինձ մուլտիկով ներկայացվի, թե շատ արագ ես, դանդաղացի, ահավոր ջղայինանալու եմ, թե "ես գիտեմ ինչ եմ անում, դու ինձ մի ասա":
Փոխարենը կնախընտրեիր դեմքիդ վսպիշկա ստանա՞լ, ու փոստով տուգանք գա՞ր։ Թող էլի ինդիվիդուալ լինի, բայց այս նշանները կրթող են, մարդ կա դեռ չի սովորել արագությունը զգալ (Հայաստանի վարորդների մեծամասնությունը էս կատեգորիայից են) ու այս տիպի նշանները իրենց հնարավորւթյուն են տալիս արագն ու դանդաղը զգալ։ Երբեմն այս նշաններից հետո մի ոստիկանի մեքենա է կանգնած լինում, ու սահմանված արագությունից շատ ավելի բարձր գնացողի մասին ազդակ է ստանում ու հետևից ընկնում։ Այնպես որ եթե կան վարորդներ ում համար սաստողը միմիայն տուգանքի վախն է, այդպիսի ֆունկցիա էլ այս նշանները կարող են կատարել։ Իսկ աջ ու ձախ տուգանելը առանց ասելու «արագ ես գնում, դանդաղացրու» այդ կրթող էֆեկտը չունի, մանավանդ այն վարորդի համար, ով գիտի որ այդտեղի արագության սահմանափակումը տրամաբանությունից զուրկ է, ու հանգիստ կարելի է անվտանգ մի 20կմ/ժ ավել քշել։
Իմ անձնական փորձից էլ այդ նշանները (ոչ միշտ մուլտիկ տեսքով) ահագին արդյունվետ են, որովհետև նաև ցույց են տալիս երթևեկության այլ մասնակիցների արագություններն էլ։ Ու եթե տեսնում ես քո դիմացի մի 3 մեքենան այդ նշանի կողքով անցան ասենք 50կմ/ժ արագության սահմաններում, ու քեզ 75 ա կրակում, քեզնից անկախ գցում ես արագությունդ։
Ուրեմն ապրածս փողոցի մեր տան մասը ահագին լայն է, համենայն դեպս մեր քաղակի բնակելի փողոցների իր կատեգորիայի մեջ։ Ու նաև երկու պայմանական զուգահեռ մեծ փողոցների միջև հարմար միջանցք է, այն աստիճանի, որ հրշեջ կայանը մեր թողոցին կից են կառուցել, որ մեր փողոցի միջանցքով այդ երկու մեծ փողոցներին արագ հասնելու հնարավորություն ունենան։ Ու քանի որ լրիվ բնակելի փողոց է, լինում է երեխաները փողոցում էլ են խաղում, բայց այդ լայնության ու երթևեկության միջանցք լինելու պատճառով որոշ վարորդներ փողոցը վերելքի ուղու տեղ էին դնում։ Արագ սլացող մեքենայի դեմն էլ եմ բազում փակել, սիգնալս էլ եմ «թռչող» մեքենաների վրա գցել, արդեն ուզում էի հարևաններին իրար գլուխ հավաքել ու քաղաքից պահանջել որ «պառկած մլիցա» դնեն փողոցի երկու մուտքերի վրա (մեր մոտ ահագին տարածված են, հիմնականում raised intersection տեսքով, բայց մեր փողոցում գրեթե չլինող բան էր՝ հրշեջների կայանի պատճառով, բայց նրան էին հասցրել, որ արդեն տակը երեխաներ ընկնելու վախ էր մոտս սկսել)։ Էն էլ քաղաքը բերեց այսպիսի նշան դրեց։ Մի օրվա մեջ արագ երթևեկության բոլոր խնդիրները վերացան։ Նշանը երկու շաբաթ հետո հանեցին, բայց արդեն մի տարի ա խնդիրներ բացարձակ չկային, մինչև մի երկու շաբաթ առաջ էլի մեկի վրա սիգնալս չգցեցի։ Տեսնենք, եթե էլի սկսվի խնդիրը առաջանալ, կասենք մի երկու շաբաթով էլ նշանը բերեն։
Վիշապ (22.05.2018)
Չէ, տուգանքը լրիվ ապուշություն է։ Ավստրալիայում ինձ մի անգամ պատահել է, որ downhill սերպանտինի սկզբում ու վերջում կամերաներ էին դրել ու միջին արագություն էին չափում։ Որ փոխանակ կենտրոնանաս ճանապարհի վրա ու ենթագիտակցորեն կարգավորես արագությունդ, պանիկայի մեջ ավելորդ արգելակումներ անես ու անընդհատ աչքդ արագաչափի վրա պահես։ Չգիտեմ, այդտեղ արագությունը գերազանցողներին ռեալ տուգանում են թե չէ, բայց մտահղացման հեղինակի կարման հուսով եմ իմ քֆուրներից փչացավ։
Մուլտիկի պահով, ուղիղ ճանապարհի վրա ես դրան լրիվ կողմ եմ, երբ ասենք դպրոցի մոտով ես անցնում։ Բայց ոլոր-մոլոր ճանապարհներին կարծում եմ, որ բացարձակապես տեղին չեն։
Կալիֆորնիայում շատ տարածված են հենց կտրուկ շրջադարձերին մոտենալու դեպքում (ափսոս վիդեո չեմ կարողանում գտնել), շատ էֆեկտիվ են: Շատ վտանգավոր տեղերում մի քանի հատ են դնում, թարթող կարմիր լույսերով, առնվազն խելագար պիտի լինես, որ արագությունդ չիջեցնես: Ու ինձ թվում է, մի շատ կարևոր բան բաց ենք թողնում՝ Նահանգներում սիթին կամ նահանգը անմիջական պատասխանատվություն են կրում երթևեկության մասնակիցների անվտանգության համար: Օրինակ ասենք եթե մեկը ձորը գլորվի, ու պարզվի որ ասենք վտանգավոր հատվածի մասին զգուշացնող նշան չկար, ապա կարելի է նահանգին կամ սիթիին դատի տալ ու փոխհատուցում պահանջել: Մյուս կողմից էլ եթե քրոնիկ, կամ աղմկոտ խնդիր լինի, ապա FBI-ը կարող է ներգրավվել ու համապատասխան պաշտոնյաների վրա գործեր հարուցել անպատշաճ աշխատանքի համար: Այսինքն, եթե վերահսկողություն ու պատասխանատվություն լինի, ապա բոլոր ժամանակակից միջոցները ավտոմատ կստեղծվեն, իսկ եթե չլինի, ապա հույսներս պիտի դնենք մարդկային բարեխղճության վրա ու կեցցե սովետը:
Si vis pacem, para bellum
Գաղթական ջան, սա պիտի լիներ առաջին գրառումս մոդերության մասին տեղեկացմանը արձագանքիցս հետո, այն էլ երբ տեսա հրաժեշտիդ գրառումը, որոշեցի այնտեղ մի արագ արձագանք անել, քանի որ այս գրառումը գրելը ավելի երկար էր տևելու, ինչի ժամանակը այդ պահին չունեի․․․
Ներողություն եմ խնդրում քեզ վարկաբեկելու համար։ Առանց սարկազմի ու անկեղծ մեղանչում եմ ներողությունդ։
Ակնարկ էիր արել, որ դա համարել ես անձիդ նկատմամբ գնահատական, բայց վստահեցնում եմ քեզ, որ այդտեղ ոչ մի անձնական կպչղականություն չի եղել։ Քնած ուղեղի մասին ակնարկը եղել էր միմիայն առ այն, որ կարծել եմ, թե անուշադիր ես կարդում գրածներս։ Պատահում է, մարդիկ հեռախոսից են մտնում, ու երկար-բարակ գրառումների վրայով արագ են թռնում, առանց խորանալու։ Բայց քանի որ այստեղ քննարկումների ընթացքում խորանալու կարիք մի քիչ կար, քանի արդեն անցել էինք օրենքի նուրբ մանրամասների քննարկմանը, սրանով միմիայն թվացյալ ուշադրությանդ պակասը փորձել եմ վերակենտրոնացնել։ Քո մտային կարողությունների ու կարդալ՝ հասկանալու ունակությունների մասին բարձր կարծիք ունենալով՝ իմ երկու անգամ նույն ասածի չհասկանալը վերագրել եմ նրան, որ հավանաբար անուշադիր ես ընթերցել։ Դե իհարկե մի քիչ էլ բորբոքվածություն կար մոտս, որ նույն բանը ստիպված եմ եղել կրկնել։ Սրանով չեմ փորձում արդարանալ, այլ միայն ասում եմ, որ ես քեզ անձնական վարկաբեկություն չեմ արել։ Բայց սա անկարևոր է իմ մեղավորության պարագայում, քանի որ քո դա այդպիսին ընդունելը արդեն իսկ ինձ մեղավոր է սարքում թեկուզ անփույթ արտահայտվելու մեջ, ինչպես նաև նրանում, որ չեմ փորձել այն ժամանակ պարզաբանել։
Այս ներողություն հայցելն իմ համար նաև կարևոր է նեղացվածությունը փարատելու համար, քանի որ իմ պատկերացումներով մոդերության հետ անհամատեղելի է որևէ ակումբցու մոտ իմ կողմից ստեղծած անձկության զգացողությունը։ Ես ջանալու եմ առաջնորդ-մոդեր լինել ոչ միայն իմ թայֆայի կամ գաղափարական աջակիցների համար, այլ բոլորի համար՝ անխտիր․ և՛ Գայլի ու քո, և՛ Բյուրի ու Տրիբունի, և՛ Մեֆի ու Չուկի ու մնացած բոլոր-բոլորի։ Սրա մասին էի ակնարկել Գայլին որպես քեզ խոստում, բայց կարծում եմ պիտի որ հասկանաս, թե ինչու այս ներողությունը պիտի լիներ մոդերատոր դառնալուցս հետո, ոչ թե առաջադրված բայց դեռ չդարձած փուլում։ Այո, իհարկե այս ներողության հայցումը պիտի լիներ շատ ավելի շուտ․․․ ու չունեմ արդարացում, բայց սրան ազդել էր այն, որ ինքս չեմ կարծել թե անձնական վիրավորանք եմ թույլ տվել, ու դա եղել է երկկողմանի կծոցիներով լի զրույցի ընթացքում։ Դե հետո էլ խորացավ ու խորացավ։
Ամեն դեպքում, չէի ուզի, որ դու քեզ վիրավորված զգաս իմ կողմից անկախ ամեն ինչից։ Հուսով եմ կվերանայես ակումբում մասնակցությունդ ու ինքդ քեզ չես զրկի ակումբից, ինչպես նաև ակումբը ու ակումբցիներին՝ քեզնից։ Նաև հրավիրում եմ քեզ կոնստրուկտիվ զրույցի՝ նամակներով, ոչ բաց ակումբում, Նիկոլի թեմայում տեղի ունեցածի մասին։ Համոզված եմ, կարողանալու ենք իրար հասկանալ։ Բայց կարծում եմ, որ հասկանում եմ նաև քո ակումբից հեռանալու որոշումդ ու դրա մեջ ընկած սկզբնապատճառներն էլ, անկախ իմ արած-չարածներից։ Եվ ինչպես դու էիր ինձ հորդորում մնալ, երբ ես էի հեռանում, ու ասում էիր՝ չարժի, այնպես էլ ես եմ քեզ հորդորում չանել այդ քայլդ՝ չհեռանալ։
Քո երբեմնի լավ բարեկամ, և ապագա բարեկամության հույսով լցված՝ Ծլնգ։
ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծը
Էս օրենքի հետ կապված Հայկ Բաբուխանյանը ասեց, որ արդար չի նրանց նկատմամբ, որոնք բարեխղճորեն բոլոր տուգանքները վճարել են։ Ես էտ բարեխիղճների թվին եմ պատկանում։ Մի կողմից, ես կողմ եմ համաներմանը, քանի որ էս տուգանքներն իրոք օրինականացված ռեկետ էին։ Մյուս կողմից էլ, իրոք էլի, ոնց որ էնքան էլ արդար չի բարեխիղճ վճարողների նկատմամբ։ Պռոստը, որ էտ մասին Հայկ Բաբուխանյանն ա ասում, ինձ անհարմար եմ զգում![]()
Ես էլ միշտ մուծել ու արագության համար լիքը տուգանք եմ մուծել, բայց էդ կապ չունի ու գոնե էդ 150.000-ը ինչ որ չափով պլստացին սրանց շինած ռեյկետից:
Բան չունեմ ասելու, ես ուրախ եմ իրանց համար։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ էտքան մարդու մեջ մի ահագին մասը, կամ հնարավոր ա մեծ մասը, որ թե անբարեխիղճ էին, այլ ուղակի հնարավորություն չեն ունեցել վճարել, ու տույժ ու տուգանքի ու հաշիվների կալանքի տակ են ընկել։ Ես երկու ձեռով կողմ եմ էս համաներմանը։ Ես հարկային համաներմանը դեմ կլինեմ, եթե տենց բան լինի![]()
Բայց մեկա, մարդ ենք էլի ․․ մտքներիս ծերով անցնում անկախ մեզանից - բա խի ես տարա էշ-էշ մուծեցի![]()
Շվեդիայում մի քսան տարի առաջ ամեն միլիոն մարդուն տարեկան 60 մահ էր արձանագրվում։ Անցյալ տարի ցուցանիշը իջել էր 25, չնայած էդ ընթացքում ավտոմեքենաների քանակը շեշտակի աճել ա։ Հայաստանի թվերը չգիտեմ բայց Ռուսաստանում էս ցուցանիշը հինգ անգամ ավելին ա։
Նայեք ոնց են մարդիկ կազմակերպում երթևեկությունը։
https://rus.azatutyun.am/a/29326247.html
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ