Ես Ծլնգի հետ լրիվ համաձայն եմ։ Արագաչափերը ու մնացած կամեռաները գլխանց դրվել են փող կլպելու նպատակով, ու սաղ համակարգը դրա վրայա թյունինգ արած։ Հիմա ոնց ուզում ես դա փոխի, էությունը չի փոխվելու։ Անունը դրվել ա ճանապարհային երթևեկության կարգավորում, անվտանգություն, ու սենց բլա բլա, բայց նենց հակառակ խթաններ (perverse incentives) են ստեղծել, որ կամեռաների հետևում նստած դպրոցականն էլ հակված կլինի աջ ու ձախ տուգանքներ նշանակել։ Էս համակրգը քանի տարի ա տեռոռի ա վերածվել ու ես չգիտեմ թե ոնց կարելի ա բարեփոխել, որ ինքը հասարակությանը ծառայի։
Ու ընդհանրապես, երթևեկությունը կարելի ա կանոնակարգել նաև վարորդներին կրթելով, սոցիալական ռոլիկներով, արտաքին գովազդով, դպրոցից դաստիարակելով ու սենց էլի։ Թե չէ, վարորդական իրավունքը ծախում են, հետո էլ աջ ու ձախ տուգանում։ Ու Երևանը ծերից ծեր հավայի ու անտեղի բիլբորդներ ա շարած - Մեր Մեծերը, Թանգարան Բաց Երկնքի Տակ ․․ ու սենց։ Ասենք Մասիվից Կոմիտասով Աջափնյակ իջնող սաղ ճանապարհը Մեր Մեծերն ու Եկեղեցիների նկարներն են։ Ու՞մ համար։ Մե՞ր, թե՞ Մասվիցի Աջափնյակ գնացող իտալացի տուրիստի։ Էնքան ա, որ քաղաքապետարանը հավայի փողեր ա ծախսում որ էտ գովազդային բիլբորդերի վրա փող դուրս գրի։
Փոխարենը կարան լիքը օգտակար սոցիալական գովազդներ անեն, ասենք հարկերը վճարելու հետ կապված, ՀԴՄ կտրոնները վերցնելու, դանդաղ վարելու, կարմիր լույսի տակ կանգնելու, անցորդին զիջելու, հաշմանդամներին տեղ տալու, չծխելու ․․․ ու սենց էլի։ Թե չէ, որ կողմդ նայում ես, Ավելի Բարեկարգ Երևան ա քաշած ու Եկեղեցիների նկարներ։
Ոբշեմ, սաղ խառնեցի իրար, բայց էտ կամեռաները խնդրում եմ սիկտիր արեք ․․․
Էջանիշներ