User Tag List

Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 111 հատից

Թեմա: Արագաչափեր, դրանց նպատակահարմարությունը, թերություններն ու այլ խնդիրներ

  1. #91
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,256
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համեմատենք մեր կամերայի մասին զգուշացնող նշաններն ու տուգանող կամերաներն ու ասենք սա՝

    Չայնիի պավարոտներին նման բաներ դնեն, ինձ թվում է, մի հարյուր անգամ ավելի էֆեկտիվ կլինի, քան թե ապուշ կամերաները, որ պիտի աչքերդ լարես, որ նկատես, նկատես ու ներվայնանաս, կամ չնկատես ու ներվայնանաս: Մի հատ էլ լույսը թարթի, սաղ ճամփին մտածես՝ տենաս քեզ տուգանեց, թե՞ կողքիդ ավտոյին: Սենց էշություն մենակ հետսովետական երկրներում կարելի է պատկերացնել:
    Բացարձակ համաձայն չեմ: 120-ի տակ էդ պավարոտ մտնողին տենց մուլտիկներով չես դանդաղացնի: Աչք լարելու մասով համաձայն եմ, դրա համար գրել եմ

    « ... ու դրա մասին շատ բացահայտ ու նկատելի զգուշացնելով ...»:

  2. #92
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,316
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չայնիի պավարոտներին նման բաներ դնեն, ինձ թվում է, մի հարյուր անգամ ավելի էֆեկտիվ կլինի, քան թե ապուշ կամերաները, որ պիտի աչքերդ լարես, որ նկատես, նկատես ու ներվայնանաս, կամ չնկատես ու ներվայնանաս: Մի հատ էլ լույսը թարթի, սաղ ճամփին մտածես՝ տենաս քեզ տուգանեց, թե՞ կողքիդ ավտոյին: Սենց էշություն մենակ հետսովետական երկրներում կարելի է պատկերացնել:
    Ես միշտ կասկածում էի, որ Ավստրալիան հետսովետեկան երկիր է
    Իսկ ընդհանրապես, չգիտեմ Չայնին որտեղ է ու իրենից ինչ է ներկայացնում, բայց եթե վարորդը առանց լրացուցիչ հուշումների չի կարող որևէ պավառոտ մտնել, կամ իրեն է պետք վարորդական իրավունքից զրկել, կամ մեքենան` roadworthy ստատուսից, կամ թե մեկը, թե մյուսը։

  3. #93
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,018
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացարձակ համաձայն չեմ: 120-ի տակ էդ պավարոտ մտնողին տենց մուլտիկներով չես դանդաղացնի: Աչք լարելու մասով համաձայն եմ, դրա համար գրել եմ

    « ... ու դրա մասին շատ բացահայտ ու նկատելի զգուշացնելով ...»:
    Ձայ տենց «մուլտիկները» ադեկվատ, ուղեղ ունեցող վարորդների համար են, որպես ադեկվատ զգուշացնող նշաններ: Պետությունը պիտի մտածի մարդկանց ադեկվատությունը բարձրացնելու մասին: Տուգանելով մարդկանց ավելի ադեկվատ չես սարքում: Սաղ քաղաքը կամերաներ են, բայց երթևեկությունը մեկ ա խայտառակ ա, ու ավտովթաների քանակը վայթե չի պակասել, հետևաբար ավտոմատ տուգանելը հարց չի լուծում: Կոմպլեքս լուծում ա պետք՝ կրթություն, ագիտացիա, զգուշացնող ու պրոպագանդող նշաններ, տաբլոներ, ոստիկաններ, ճանապարհային պայմաններ…
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  4. #94
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,018
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես միշտ կասկածում էի, որ Ավստրալիան հետսովետեկան երկիր է
    Իսկ ընդհանրապես, չգիտեմ Չայնին որտեղ է ու իրենից ինչ է ներկայացնում, բայց եթե վարորդը առանց լրացուցիչ հուշումների չի կարող որևէ պավառոտ մտնել, կամ իրեն է պետք վարորդական իրավունքից զրկել, կամ մեքենան` roadworthy ստատուսից, կամ թե մեկը, թե մյուսը։
    Էդ տրամաբանությամբ պիտի չլինեն զգուշացնող նշանները, այնինչ դրանք կյանք են փրկում: Կտրուկ շրջադարձ, վատ տեսանելիություն, ճանապարհածածկի վիճակ, հատող ճանապարհներ, և այլն, սրանք միշտ չի, որ թեկուզ ամենախելացի վարորդը ժամանակին կարողանում ա կանխատեսել:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  5. #95
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    2,663
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ընդհանրապես, չգիտեմ Չայնին որտեղ է ու իրենից ինչ է ներկայացնում,
    Ճապոնիա չհասած ձախի վրա ))
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (22.05.2018)

  7. #96
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,316
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ տրամաբանությամբ պիտի չլինեն զգուշացնող նշանները, այնինչ դրանք կյանք են փրկում: Կտրուկ շրջադարձ, վատ տեսանելիություն, ճանապարհածածկի վիճակ, հատող ճանապարհներ, և այլն, սրանք միշտ չի, որ թեկուզ ամենախելացի վարորդը ժամանակին կարողանում ա կանխատեսել:
    Համաձայն եմ։ Բայց պավառոտ մտնելու արագությունը շատ ինդիվիդուալ է ու կախված է վարորդից ու մեքենայից։ Ասենք, Ավստրալիայում ես որպես կանոն գիտեմ, որ պավառոտի համար խորհուրդ տրված արագությանը հանգիստ կարող եմ 20 կմ/ժ գումարել։ Եթե էդ նույնը ինձ մուլտիկով ներկայացվի, թե շատ արագ ես, դանդաղացի, ահավոր ջղայինանալու եմ, թե "ես գիտեմ ինչ եմ անում, դու ինձ մի ասա":

  8. #97
    լռված հեռախոս Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Հասցե
    պատից անկախ
    Գրառումներ
    2,211
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ։ Բայց պավառոտ մտնելու արագությունը շատ ինդիվիդուալ է ու կախված է վարորդից ու մեքենայից։ Ասենք, Ավստրալիայում ես որպես կանոն գիտեմ, որ պավառոտի համար խորհուրդ տրված արագությանը հանգիստ կարող եմ 20 կմ/ժ գումարել։ Եթե էդ նույնը ինձ մուլտիկով ներկայացվի, թե շատ արագ ես, դանդաղացի, ահավոր ջղայինանալու եմ, թե "ես գիտեմ ինչ եմ անում, դու ինձ մի ասա":
    Փոխարենը կնախընտրեիր դեմքիդ վսպիշկա ստանա՞լ, ու փոստով տուգանք գա՞ր։ Թող էլի ինդիվիդուալ լինի, բայց այս նշանները կրթող են, մարդ կա դեռ չի սովորել արագությունը զգալ (Հայաստանի վարորդների մեծամասնությունը էս կատեգորիայից են) ու այս տիպի նշանները իրենց հնարավորւթյուն են տալիս արագն ու դանդաղը զգալ։ Երբեմն այս նշաններից հետո մի ոստիկանի մեքենա է կանգնած լինում, ու սահմանված արագությունից շատ ավելի բարձր գնացողի մասին ազդակ է ստանում ու հետևից ընկնում։ Այնպես որ եթե կան վարորդներ ում համար սաստողը միմիայն տուգանքի վախն է, այդպիսի ֆունկցիա էլ այս նշանները կարող են կատարել։ Իսկ աջ ու ձախ տուգանելը առանց ասելու «արագ ես գնում, դանդաղացրու» այդ կրթող էֆեկտը չունի, մանավանդ այն վարորդի համար, ով գիտի որ այդտեղի արագության սահմանափակումը տրամաբանությունից զուրկ է, ու հանգիստ կարելի է անվտանգ մի 20կմ/ժ ավել քշել։

    Իմ անձնական փորձից էլ այդ նշանները (ոչ միշտ մուլտիկ տեսքով) ահագին արդյունվետ են, որովհետև նաև ցույց են տալիս երթևեկության այլ մասնակիցների արագություններն էլ։ Ու եթե տեսնում ես քո դիմացի մի 3 մեքենան այդ նշանի կողքով անցան ասենք 50կմ/ժ արագության սահմաններում, ու քեզ 75 ա կրակում, քեզնից անկախ գցում ես արագությունդ։

    Ուրեմն ապրածս փողոցի մեր տան մասը ահագին լայն է, համենայն դեպս մեր քաղակի բնակելի փողոցների իր կատեգորիայի մեջ։ Ու նաև երկու պայմանական զուգահեռ մեծ փողոցների միջև հարմար միջանցք է, այն աստիճանի, որ հրշեջ կայանը մեր թողոցին կից են կառուցել, որ մեր փողոցի միջանցքով այդ երկու մեծ փողոցներին արագ հասնելու հնարավորություն ունենան։ Ու քանի որ լրիվ բնակելի փողոց է, լինում է երեխաները փողոցում էլ են խաղում, բայց այդ լայնության ու երթևեկության միջանցք լինելու պատճառով որոշ վարորդներ փողոցը վերելքի ուղու տեղ էին դնում։ Արագ սլացող մեքենայի դեմն էլ եմ բազում փակել, սիգնալս էլ եմ «թռչող» մեքենաների վրա գցել, արդեն ուզում էի հարևաններին իրար գլուխ հավաքել ու քաղաքից պահանջել որ «պառկած մլիցա» դնեն փողոցի երկու մուտքերի վրա (մեր մոտ ահագին տարածված են, հիմնականում raised intersection տեսքով, բայց մեր փողոցում գրեթե չլինող բան էր՝ հրշեջների կայանի պատճառով, բայց նրան էին հասցրել, որ արդեն տակը երեխաներ ընկնելու վախ էր մոտս սկսել)։ Էն էլ քաղաքը բերեց այսպիսի նշան դրեց։ Մի օրվա մեջ արագ երթևեկության բոլոր խնդիրները վերացան։ Նշանը երկու շաբաթ հետո հանեցին, բայց արդեն մի տարի ա խնդիրներ բացարձակ չկային, մինչև մի երկու շաբաթ առաջ էլի մեկի վրա սիգնալս չգցեցի։ Տեսնենք, եթե էլի սկսվի խնդիրը առաջանալ, կասենք մի երկու շաբաթով էլ նշանը բերեն։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (22.05.2018)

  10. #98
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,316
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը

    Չէ, տուգանքը լրիվ ապուշություն է։ Ավստրալիայում ինձ մի անգամ պատահել է, որ downhill սերպանտինի սկզբում ու վերջում կամերաներ էին դրել ու միջին արագություն էին չափում։ Որ փոխանակ կենտրոնանաս ճանապարհի վրա ու ենթագիտակցորեն կարգավորես արագությունդ, պանիկայի մեջ ավելորդ արգելակումներ անես ու անընդհատ աչքդ արագաչափի վրա պահես։ Չգիտեմ, այդտեղ արագությունը գերազանցողներին ռեալ տուգանում են թե չէ, բայց մտահղացման հեղինակի կարման հուսով եմ իմ քֆուրներից փչացավ։

    Մուլտիկի պահով, ուղիղ ճանապարհի վրա ես դրան լրիվ կողմ եմ, երբ ասենք դպրոցի մոտով ես անցնում։ Բայց ոլոր-մոլոր ճանապարհներին կարծում եմ, որ բացարձակապես տեղին չեն։

  11. #99
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,018
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը

    Մուլտիկի պահով, ուղիղ ճանապարհի վրա ես դրան լրիվ կողմ եմ, երբ ասենք դպրոցի մոտով ես անցնում։ Բայց ոլոր-մոլոր ճանապարհներին կարծում եմ, որ բացարձակապես տեղին չեն։
    Կալիֆորնիայում շատ տարածված են հենց կտրուկ շրջադարձերին մոտենալու դեպքում (ափսոս վիդեո չեմ կարողանում գտնել), շատ էֆեկտիվ են: Շատ վտանգավոր տեղերում մի քանի հատ են դնում, թարթող կարմիր լույսերով, առնվազն խելագար պիտի լինես, որ արագությունդ չիջեցնես: Ու ինձ թվում է, մի շատ կարևոր բան բաց ենք թողնում՝ Նահանգներում սիթին կամ նահանգը անմիջական պատասխանատվություն են կրում երթևեկության մասնակիցների անվտանգության համար: Օրինակ ասենք եթե մեկը ձորը գլորվի, ու պարզվի որ ասենք վտանգավոր հատվածի մասին զգուշացնող նշան չկար, ապա կարելի է նահանգին կամ սիթիին դատի տալ ու փոխհատուցում պահանջել: Մյուս կողմից էլ եթե քրոնիկ, կամ աղմկոտ խնդիր լինի, ապա FBI-ը կարող է ներգրավվել ու համապատասխան պաշտոնյաների վրա գործեր հարուցել անպատշաճ աշխատանքի համար: Այսինքն, եթե վերահսկողություն ու պատասխանատվություն լինի, ապա բոլոր ժամանակակից միջոցները ավտոմատ կստեղծվեն, իսկ եթե չլինի, ապա հույսներս պիտի դնենք մարդկային բարեխղճության վրա ու կեցցե սովետը:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  12. #100
    լռված հեռախոս Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Հասցե
    պատից անկախ
    Գրառումներ
    2,211
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու, Ծլնգ, քանի դեռ հրապարայային չես մեղանչել քո «քնած ուղեղի» հետ կապված ենթադրությունների համար, պիտի հորդորած լինեմ ինձ չդիմել:
    Գաղթական ջան, սա պիտի լիներ առաջին գրառումս մոդերության մասին տեղեկացմանը արձագանքիցս հետո, այն էլ երբ տեսա հրաժեշտիդ գրառումը, որոշեցի այնտեղ մի արագ արձագանք անել, քանի որ այս գրառումը գրելը ավելի երկար էր տևելու, ինչի ժամանակը այդ պահին չունեի․․․

    Ներողություն եմ խնդրում քեզ վարկաբեկելու համար։ Առանց սարկազմի ու անկեղծ մեղանչում եմ ներողությունդ։

    Ակնարկ էիր արել, որ դա համարել ես անձիդ նկատմամբ գնահատական, բայց վստահեցնում եմ քեզ, որ այդտեղ ոչ մի անձնական կպչղականություն չի եղել։ Քնած ուղեղի մասին ակնարկը եղել էր միմիայն առ այն, որ կարծել եմ, թե անուշադիր ես կարդում գրածներս։ Պատահում է, մարդիկ հեռախոսից են մտնում, ու երկար-բարակ գրառումների վրայով արագ են թռնում, առանց խորանալու։ Բայց քանի որ այստեղ քննարկումների ընթացքում խորանալու կարիք մի քիչ կար, քանի արդեն անցել էինք օրենքի նուրբ մանրամասների քննարկմանը, սրանով միմիայն թվացյալ ուշադրությանդ պակասը փորձել եմ վերակենտրոնացնել։ Քո մտային կարողությունների ու կարդալ՝ հասկանալու ունակությունների մասին բարձր կարծիք ունենալով՝ իմ երկու անգամ նույն ասածի չհասկանալը վերագրել եմ նրան, որ հավանաբար անուշադիր ես ընթերցել։ Դե իհարկե մի քիչ էլ բորբոքվածություն կար մոտս, որ նույն բանը ստիպված եմ եղել կրկնել։ Սրանով չեմ փորձում արդարանալ, այլ միայն ասում եմ, որ ես քեզ անձնական վարկաբեկություն չեմ արել։ Բայց սա անկարևոր է իմ մեղավորության պարագայում, քանի որ քո դա այդպիսին ընդունելը արդեն իսկ ինձ մեղավոր է սարքում թեկուզ անփույթ արտահայտվելու մեջ, ինչպես նաև նրանում, որ չեմ փորձել այն ժամանակ պարզաբանել։

    Այս ներողություն հայցելն իմ համար նաև կարևոր է նեղացվածությունը փարատելու համար, քանի որ իմ պատկերացումներով մոդերության հետ անհամատեղելի է որևէ ակումբցու մոտ իմ կողմից ստեղծած անձկության զգացողությունը։ Ես ջանալու եմ առաջնորդ-մոդեր լինել ոչ միայն իմ թայֆայի կամ գաղափարական աջակիցների համար, այլ բոլորի համար՝ անխտիր․ և՛ Գայլի ու քո, և՛ Բյուրի ու Տրիբունի, և՛ Մեֆի ու Չուկի ու մնացած բոլոր-բոլորի։ Սրա մասին էի ակնարկել Գայլին որպես քեզ խոստում, բայց կարծում եմ պիտի որ հասկանաս, թե ինչու այս ներողությունը պիտի լիներ մոդերատոր դառնալուցս հետո, ոչ թե առաջադրված բայց դեռ չդարձած փուլում։ Այո, իհարկե այս ներողության հայցումը պիտի լիներ շատ ավելի շուտ․․․ ու չունեմ արդարացում, բայց սրան ազդել էր այն, որ ինքս չեմ կարծել թե անձնական վիրավորանք եմ թույլ տվել, ու դա եղել է երկկողմանի կծոցիներով լի զրույցի ընթացքում։ Դե հետո էլ խորացավ ու խորացավ։

    Ամեն դեպքում, չէի ուզի, որ դու քեզ վիրավորված զգաս իմ կողմից անկախ ամեն ինչից։ Հուսով եմ կվերանայես ակումբում մասնակցությունդ ու ինքդ քեզ չես զրկի ակումբից, ինչպես նաև ակումբը ու ակումբցիներին՝ քեզնից։ Նաև հրավիրում եմ քեզ կոնստրուկտիվ զրույցի՝ նամակներով, ոչ բաց ակումբում, Նիկոլի թեմայում տեղի ունեցածի մասին։ Համոզված եմ, կարողանալու ենք իրար հասկանալ։ Բայց կարծում եմ, որ հասկանում եմ նաև քո ակումբից հեռանալու որոշումդ ու դրա մեջ ընկած սկզբնապատճառներն էլ, անկախ իմ արած-չարածներից։ Եվ ինչպես դու էիր ինձ հորդորում մնալ, երբ ես էի հեռանում, ու ասում էիր՝ չարժի, այնպես էլ ես եմ քեզ հորդորում չանել այդ քայլդ՝ չհեռանալ։

    Քո երբեմնի լավ բարեկամ, և ապագա բարեկամության հույսով լցված՝ Ծլնգ։

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (07.06.2018), Գաղթական (09.06.2018)

  14. #101
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,023
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծը

    Էս օրենքի հետ կապված Հայկ Բաբուխանյանը ասեց, որ արդար չի նրանց նկատմամբ, որոնք բարեխղճորեն բոլոր տուգանքները վճարել են։ Ես էտ բարեխիղճների թվին եմ պատկանում։ Մի կողմից, ես կողմ եմ համաներմանը, քանի որ էս տուգանքներն իրոք օրինականացված ռեկետ էին։ Մյուս կողմից էլ, իրոք էլի, ոնց որ էնքան էլ արդար չի բարեխիղճ վճարողների նկատմամբ։ Պռոստը, որ էտ մասին Հայկ Բաբուխանյանն ա ասում, ինձ անհարմար եմ զգում

  15. #102
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    28
    Գրառումներ
    6,628
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ միշտ մուծել ու արագության համար լիքը տուգանք եմ մուծել, բայց էդ կապ չունի ու գոնե էդ 150.000-ը ինչ որ չափով պլստացին սրանց շինած ռեյկետից:

  16. #103
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,023
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ միշտ մուծել ու արագության համար լիքը տուգանք եմ մուծել, բայց էդ կապ չունի ու գոնե էդ 150.000-ը ինչ որ չափով պլստացին սրանց շինած ռեյկետից:
    Բան չունեմ ասելու, ես ուրախ եմ իրանց համար։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ էտքան մարդու մեջ մի ահագին մասը, կամ հնարավոր ա մեծ մասը, որ թե անբարեխիղճ էին, այլ ուղակի հնարավորություն չեն ունեցել վճարել, ու տույժ ու տուգանքի ու հաշիվների կալանքի տակ են ընկել։ Ես երկու ձեռով կողմ եմ էս համաներմանը։ Ես հարկային համաներմանը դեմ կլինեմ, եթե տենց բան լինի

    Բայց մեկա, մարդ ենք էլի ․․ մտքներիս ծերով անցնում անկախ մեզանից - բա խի ես տարա էշ-էշ մուծեցի

  17. #104
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    3,933
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շվեդիայում մի քսան տարի առաջ ամեն միլիոն մարդուն տարեկան 60 մահ էր արձանագրվում։ Անցյալ տարի ցուցանիշը իջել էր 25, չնայած էդ ընթացքում ավտոմեքենաների քանակը շեշտակի աճել ա։ Հայաստանի թվերը չգիտեմ բայց Ռուսաստանում էս ցուցանիշը հինգ անգամ ավելին ա։
    Նայեք ոնց են մարդիկ կազմակերպում երթևեկությունը։
    https://rus.azatutyun.am/a/29326247.html

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (11.07.2018), Տրիբուն (11.07.2018)

  19. #105
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    28
    Գրառումներ
    6,628
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բան չունեմ ասելու, ես ուրախ եմ իրանց համար։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ էտքան մարդու մեջ մի ահագին մասը, կամ հնարավոր ա մեծ մասը, որ թե անբարեխիղճ էին, այլ ուղակի հնարավորություն չեն ունեցել վճարել, ու տույժ ու տուգանքի ու հաշիվների կալանքի տակ են ընկել։ Ես երկու ձեռով կողմ եմ էս համաներմանը։ Ես հարկային համաներմանը դեմ կլինեմ, եթե տենց բան լինի

    Բայց մեկա, մարդ ենք էլի ․․ մտքներիս ծերով անցնում անկախ մեզանից - բա խի ես տարա էշ-էշ մուծեցի
    Տո խի մտքիս ծերով? Լավ էլ ասում եմ ափսոս, որ մուծել եմ:ճճ բայց լավա, որ չմուծողներին պրծան էդ պարտքերից:
    Պարտաճանաչ վարորդների համար թող զեղչային համակարգ մտածեն, ասենք շուտ մուծողները նախատեսվածից քիչ վճարեն, այ դա պարտաճանաչների համար շատ լավ նվեր կլինի:ճճ

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (12.07.2018), Տրիբուն (12.07.2018)

Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուժաշխատողների խնդիրները և դրանց լուծումները
    Հեղինակ՝ Tig, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 05.03.2013, 10:05
  2. Պոչամբարներ եւ դրանց վնասակար ազդեցությունը
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.09.2011, 16:23
  3. Ֆիլմերը և դրանց ազդեցությունը
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 24.12.2009, 18:03
  4. CMS - ների օգտագործման նպատակահարմարությունը
    Հեղինակ՝ monster, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2009, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •