User Tag List

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 111 հատից

Թեմա: Արագաչափեր, դրանց նպատակահարմարությունը, թերություններն ու այլ խնդիրներ

  1. #31
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,422
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, հո չե՞ս պրծել զարմանալդ, եթե հա, ուրեմն ամրագոտիներդ կապի

    Հավես չունեի երկար-բարակ գրելու, ու հիմա էլ չունեմ, դրա համար մի քիչ կարճ կապած ու կտրուկ ա լինելու, չվախենաս․․․ հա, ու էս հարցերով մի քանի դատական գործերի մեջ եմ ընկել, ու տակից վրից համաշխարհային պրակտիկան ուսումնասիրել եմ, նենց որ ասածներս ոչ թե 7րդ դասարանի ֆիզիկայի դասագրքի վրա է հիմնված, այլ ահագին հետազոտությունների, դատական նախադեպերի ու իրավական հանգամանքների, թեկուզ հիմա հեչ հավես չունեմ սրանք հատ-հատ գտնել ու ցիտել։

    Ուրեմն գնացինք․․․ ոնց որ բոլորս էլ համաձայնվեցինք, որ երթևեկության կանոնները, տուգանքները և այլն պիտի կրեն կանխարգելող ֆունկցի ու քչացնեն պատահարների հավանականությունը ու երթևեկության մասնակիցների վիրավորվելու վտանգը։ Հիմա ասեմ, որ այս արագաչափերը ու ընդհանրապես բոլոր տեսակի կամերաները էսի չեն անում, ու նույնիսկ սրան հակառակ են լիքը բան անում։

    Գայլը արդեն ասեց, որ քո որոշ առաջարկները հակաօրինական են, ու նաև նկարագրեց, որ դրանց տեղը իմանալով կարաս խուսափես հենց էտ վայրում բարձր արագության համար տույժից, դե իսկ մնացած հատվածներում էլ ճռիկներ անես։ Ու որ գիտես այդտեղ պիտի դանդաղացնես, հաճախ չափից էլ շատ, մյուս մասերում հաստատ ավելի արագ ես ուզենալու քշես, այսինքն եթե հարցը պռոբլեմը (արագության խախտմամբ քշողների) լուծելն է, ապա ակնհայտ պիտի լինի, որ սա լուծում չի կարա լինի, այլ մաքսիմում պռոբլեմը մի տեղից մեկ ուրիշ տեղ տեղափոխելն է։

    Գայլը մի երկու բան ասեց, թե ոնց են այդ կամերաները վարորդի ուշադրությունը շեղում, ես էլ ավելացնեմ, որ սովորաբար այդ նույն ճանապարհով հաճախ երթևեկողները այդ կամերաների տեղերը անգիր գիտեն, ու միակ վարորդները ում այդ կամերաները սպառնում են նրանք են, ով այդ ճանապարհներին լավ ծանոթ չի։ Դե հիմա էլ այդ ոչ-լավ ծանոթությանը ավելացրու մեկ էլ նիատկուդը դեմքիդ թռնող ցուցանակը կամերայի մասին, որից հետո ռեզկիյ տոռմուզ ես տալիս, նույնիսկ եթե նորմալ արագությամբ էիր գնում, որովհետև չգիտես թե մինչև էդ մի բացարձակ անտրամաբանական ցածր արագություն սահմանող ցուցանակ բաց ես թողել թե չէ, ու սենց վախցած անծանոթ վայրերով քշում ես, մեկ էլ աչքերիդ մի հատ լույս ա խփում էդ կամերան․․․ դե ու դրանից հետո անծանոթ վայրերում քշող վարորդի դուխը ինքդ պատկերացրու ոնց ա, ու ինքդ քեզ փորձի համոզել, որ սա «վտանգը կասեցնող» միջոց ա․․․ երթևեկության անվտանգության ամենաուժեղ գարանտը երթևեկության տրամաբանության ընթացքն ա, որ բոլորը գիտեն, թե մյուսները ինչ տրամաբանությամբ երթևեկում, իսկ այս կամերաները այդ տրամաբանության մաման լացացնում են։

    Որոշ տեղեր աշխարհում կան արագաչափեր, որ միջին արագության վրա են հիմնված։ Օրինակ Էմիրություններում մայրուղիների վրա են սենց բաներ դրված, ու երկու տարբեր կամերաների միջև եթե թույլատրելիից բարձր միջին արագությամբ ես անցնում՝ տուգանում ա։ Բայց սենց բաները մենակ սահմանափակ ելք ու մուտքով մայրուղիների վրա կարան գործեն, ու սրանք էլ են պռոբլեմների բուն։ Էլ չասած որ այդ համակարգի գործելու համար պիտի բոլոր անցնող մեքենաներին նկարես, ու այդ տվյալները մի այլ կարգի Big Brothereque-թյուն ա։ Ու գրեթե միշտ այդ կամերաների գործունեության հետևը կանգնած են կոմերցիոն ընկերություններ, ովքեր պետական մարմինների հետ համձայնագրեր են կնքում, ու տվյալները փոխանցում ոստիկանությանը։ Ու այդ բոլոր-բոլոր երթևեկության մեջ մասնակիցների տվյալները համ կոմերցիոն ընկերությունն է ունենում, համ էլ պետական ածյանները․․․ ու էսի Էմիրությունների համար երևի պռոբլեմ չի, բայց կարգին պետության համար էսի ոռի ություն ա մի ուրիշ կարգի։ Մեր մոտ մի վճառովի մայրուղու վրայից հանեցին վճարի գանձման կետերը, որ ընթացքի արագությունը արհեստականորեն չպակասի, ու տեղը համարները նկարող կամերաներ դրեցին, որ համարներդ նկարի ու չեկը գրանցման հասցեով ուղղարկի, դե կամ էլ տրանսպոնդերով ես մուծում։ Ու արդեն տասնյակներով դատական գործեր են բացվել այդ տվյալների բազայի հակասահմանադրականության մասին, ու սրանից մի քիչ գլուխ հանելով, ասեմ, որ սպասում եմ էլ ավելի շատ դատական գործեր, ու հուսով եմ այդ համակարգը վերջում ռադ կանեն։

    Ընկել աշխարհով մեկ հետազոտություններ եմ ուսումնասիրել, որ հասկանամ, լավ, ինչ-որ ձև կա՞, որ այս կամերաները լավ բան են անում, խոսքի կարող ա ես եմ, որ տրամաբանությունից թույլ եմ, իսկ այս կամերաները լավ վիճակագրության են նպաստում։ Պատրաստե՞ս․․․ գոնե մի քանի տարի առաջվա դրությամբ ոչ մի, ջոգո՞ւմ ես, ամբողջ աշխարհում ո՜չ մի հետազոտություն չկար, որ վիճակագրությամբ աներկբա ապացուցեր, որ այդ կամերաները ինչ-որ դրական ֆունկցիա են կատարում։ Հա, կան որոշ վիճակագրական հետազոտություններ, որ ինչ-որ կոնկրետ վայրում, որտեղ այդ կամերաները դրել են, որոշ ժամանակ հետո միջին արագությունների անկում է տեղի ունեցել, բայց թե դրանից առաջ ու հետո ինչ ա եղել, ինչ ռեզկիությամբ են արագությունները ընկել, կամերաների ցուցանակի կողմերը մեքենաների միջև դիստանցիաների ինչ կտրուկ նվազեցում ա նկատվել ու լիքը տենց հարցեր հարմար ձևով բացակայում են սենց հետազոտություններից։ Վոբշըմ նենց տպավորություն ա, որ բոլոր «դրական» հետազոտություններ անողները իրենց վիճակագրության գիտելիքները 7րդ դասարանի դասագրքից են քաղել։ Ու սրա պատճառներն էլ կան, բայց դրա մասին մի քիչ հետո։ Հա, ու կարող ա, էլի, մարդ ես, համաշխարհային վիճակագրությունը Հայաստանում չգործի, ու Հայաստանում մի ուրիշ ձևի այս կամերաները լավը դուրս գան․․․ դե այս առումով էլ քեզ ուղարկեմ Նիկոլի կողմից Արփինեին ԱԺ-ում վիճակագրությամբ կզցնելու վիդեոն նայելու։

    Բա լավ, որ սենց վատն են էդ անտեր կամերաները, ինչո՞ւ են աշխարհում շարունակվում դրվել։ Ուրեմն կա երկու հիմնական պատճառներ (դատական նիստերում հնչեցված վկայությունների հիման վրա)․ ա) տեղական մարմինների բյուջեները լրացնելու համար; բ) կոնկրետ վայրում արագության նվազեցում ապահովելու համար։

    Առաջինը կարծում եմ հասկանալի է, ու այդ տեղական մարմինները կոմերցիոն կազմակերոպությունների հետ համաձայնագիր են կնքում, որով տուգանքներից որոշ տոկոս անցնում է կոմերցիոն կազմակերպությանը, բայց մեծ մասը մնում է տեղական մարմիններին։ Ու քանի որ այդ կոմերցիոն կազմակերպությունը տուգանքների տոկոսով է հարստանում, ոչ թե ասենք տարեկան սահմանված կոնկրետ վարձով, ապա ստիմուլը լիքը խախտումներ գրանցելն է, ոչ թե կասեցնելը․․․ ու լիքը բաներ են անում, որ անտեղի խախտում բռնած լինեն, որ մարդուց տույժ գանձեն։ Իմ կամերաների հետ կապված մի կոնկրետ դատական գործի մոմենտով ասեմ․ արագաչափ չէր, այլ կարմիր լույսի կամերա, ու պարզվեց, որ այդ տեղադրող կազմակերպությունը դեղին լույսի երկարությունը օրենքով սահմանված երկարությունից միտումնավոր կարճացրել էր, որ անսպասելի կարճ դեղինից հետո կարմիրի առաջին վայրկյանի ընթացքում խախտում գրանցի։ Ու սենց դատական գործերի հիման վրա այդ կամերաների հարցը հայ-հայ ա պիտի հասներ գերագույն դատարանների, էն էլ դրանից մի չրթիկ ցածր դատարանի կողմից այդ ամբողջ համակարգը հանվեց ռադ արվեց։ Ու ասեմ, որ ոռ մի ձև ձև չկա, որ այդ կամերաները լրիվ 100% չյոտկի գործեն։ Ոշ մի, ջոգում, ոշ մի ձև չկա, որ կարգին օրինական դաշտով պետության մեջ չապացուցեմ, որ կամերայով գրանցված խախտումը բուլեթ-փրուֆ ա։ Սկսած վերջին անգամ երբ են չափող սարքերը կալիբրացիա արվել ու վերջացրած նկարահանման սարքի այդ օրվա լույսի տակ ոչ-ճիշտ պատկերի գրանցումով։ Չորս հատ սենց դատական գործերի միջով անցելուց հետո, ու ոչ մի անգամ տուգանքը չմուծելով, նատուռի ասում եմ, նույնիսկ նորմալ երկրում ձև չկա, որ այս կամերաները լրիվ չյոտկի գործեն։

    Հա, դե Հայաստանի պայմաններում էլ այդ կոմերցիոն ընկերությունը Սաշիկն ա, ու հիմա կոնկրետ չեմ հիշում, բայց կարծեմ մի լրիվ խելքից դուրս տոկոս ա իրեն հասնում։ Ու սարքերն էլ ցածր մակարդակի խլամ են, կեսն էլ արդեն շարքից դուրս եկած, ու հաստատ ավելի շատ սխալվում են ի շահ Սաշիկին, ոչ թե վարորդներին։

    Իսկ երկորդի առումով, սովորաբար կոնկրետ վայրում արագության նվազեցման պետքությունը գալիս է արագությունների սահմանափակումների անտրամաբանությունից։ Ասենք դպրոցի մոտ արագությունների կտրուկ նվազում, կամ լայն ճանապարհին նեղ ճանապարհի անցման ժամանակ ու տենց։ Այդ դեպքում դնում են էս կամեռաները, որ մարդիկ ստոպողաբար սովորեն այդ վայրի անտրամաբանությունը։ Բայց դե սա էլ խնդրի վրա բժշկական պլաստիր կպցնել ա, ու երևի այդ նույն խնդիրը շատ ավելի լավ կլուծվեր պառկած մլիցեքով, բայց դե կողքից փող կպցնելու միջոցել ա։ Ու երկորդ ամենահաճախ սենց հանդիպող դեպքերը էն են, որ մի հատ մելկիյ սոշկա չինովնիկ (խոշորները սրա կարիքները չունեն) իր տան հարևանությամբ ուզում ա, որ ցածր արագություններով քշվեն, ու արհեստական ցածր արագության սահմանափակման ու այսպիսի կամերաների տեղադրման ա հասնում։ Ու սա էլ է բեսամթ երթևեկության տրամաբանությոնը խափանում, ու բերում ա ավելի շատ վտանգների, քան լուծում է հանդիսանում։

    Հիմա օրինականության տեսանկյունից։ Ուրեմն միմիայն մեքենայի համարանիշներով խախտման համար տիրոջը տուգանելը հակասահմանադրական պիտի լինի։ Որպեսզի մարդուն տուգանես, պիտի կուռ ապացույց ունենաս, որ հենց ինքն ա այդ կարգի խախտումը արել, այսինքն պիտի մարդու դեմքը նկարես ու ասենք վարորդական իրավունքների տվյալների բազայի նկարներով ստուգես, որ հենց մեքենայի տերն ա ղեկին եղել, բայց այդ ստուգելը մարդ ա պահանջում, որտև այդ արագաչափերի կամերաները անորակ նկարներ են մենակ նկարում, ու դա գրեթե երբեք էլ չեն անում, այլ տուգանքը ուղղարկում են, տուգանվողի վրա են բեռը դնում, որ ինքը ապացուցի որ ինքը չէր։ Հայաստանում հետս պատահած դեպք․ կամրիր լույսի տակ կանգնած հասկանում եմ, որ պիտի խաչմերկուկից ձախ թեքվեմ, ու կանգնած տեղից դանդաղ արագությամբ մտնում եմ ձախ շրջադարձի գիծը՝ հատելով գծերը բաժանող հոծ սպիտակը դիմացին աջ ակովս։ Ոշ մի վտանգ այդ իրավիճակում չկար, զրո-զիլչ, արագությունն էլ 5կմ/ժ էր․․․ ու ստանում եմ հետևից նկարով խախտման տուգանք, որ հոծ սպիտակ գիծ եմ հատել, ու եթե դիմացից էլ կամերա ունեն այդ վայրում, որ վարորդին նկարի, ապա հաստատ ինձ չէին կարա նկարել, որտև երկու գծում էլ դիմացս բեռնատար մեքենաններ էին (իրենց ուղղարկած նկարի մեջ էլ երևացող), որոնք թույլ չէին տա, որ դիմացից վարորդին նկարեին։ Հիմա կարող ա գնամ դատարան, ու այդ տուգանքը չեղարկել կարողանամ տալ, բայց դե դրա համար վարորդին դատարան բերելը աննասունություն ա, ու քաղաքացու արդյունավետության նվազեցում, եթե հաշվի առնես, թե ինչքան մարդ պիտի սենց դատարաններով ֆռֆռա, որ իրեն վրա լկտիության վրաերթը կասեցնի։

    Հա, ու եթե սկսես վարորդներին էլ նկարել, ու այս հարցում չյոտկիություն փորձես ապահովել, ապա ռաստ ես գալիս ուրիշ տրյուկների, օրինակ ամուսնուն անունով գրանցված մեքենան կինն ա միշտ քշում, ու հակառակը, որ բռնվելուց ասեն՝ տես, նույն սեռի չի վարորդը ինչ-որ ես, իսկ թե դա ո՞վ ա, ես ինչ իմանամ, քեֆի էին գնացել, բանալիներս էլ գցել էի ընդհանուր մի տուփի մեջ, որ հարբած չքշեմ տուն, բայց ինչ-որ մեկին մեքենա ա պետք եղել, ձեռ գցել պատահական բանալի ա հանել, որ գնա չհերիքած խմիչք առնի բերի․․․ չէ, չեմ հիշում տենց արտաքինով մարդ այդ քեֆին։ Ու նաև բերում ա յութուբում սիրուն վիդեոների, թե ոնց են գերմանիայում այդ կամերաների տակ ջահելությունը չփլաղ քամակներով նկարվում․․․

    Նաև կան այդ տուգանքների սոցիալական փրոֆայլինգի հարցեր․․․ եթե տուգանքները նույնն են բոլորի համար, ապա ցածր խավին դրանք անհամաչափ ավելի շատ են խփում, քան ունեվորներին։ Հարուստների համար այդ կամերաները յա կան յա չկան, տուգանք ա, կմուծեն։ Իսկ Հայաստանի պես սոցիալական մեծ տաբերությունների դեպքում սա էլ ավելի մեծ խնդիր ա։ Չեմ էլ կարա հաշվեմ, թե ինչքան ա եղել, որ կողքովս մի ցենտր թանգնոց մաշնա ոնց ա կամերաների տակ հրթիռի արագությամբ անցնում․․․ իրա մեքենաների անվադողերի վրի թոզը ավելի թանկ ա, քան այդ տուգանքը, էլ էդ տուգանքը իրեն ինչ կանխարգելող դեր պիտի խաղա։ Իհարկե կան ապահովագրության թանկացման միջոցով կանխարգելումն էլ, բայց դե սա էլ է կարելի շրջանցել, եթե մեքենադ գրանցում ես վարորդիդ անունով, ու իր ապահովությունն ես զոհաբերում, հետո էլ հանում ռադ ես անում, մի ուրիշ վարորդի գործի ընդունում․․․ քյասա արդար չի հեչ, ու էլի կանխարգելող ֆունկցիան չի գործում։ Այ եթե Ֆինլյանդիայի նման (ինչքան գիտեմ Գերմանիայի որոշ տեղերում էլ է սենց համակարգ գործում) ոչ թե թվեր սահմանես տուգանքների համար, այլ վերջին տարվա եկամտից տոկոս գանձես, կարող ա մի քիչ ավելի արդար լիներ, բայց դա էլ է կարելի վարորդի միջոցով շրջանցել։

    Հոգնա, վոբշըմ, ու էսի այդ համակարգերի պռոբլեմների մեկ քարորդն էլ սկի չի․․․
    Մի ընկեր ունեմ ամեն անգամ ասում ա հա կգամ հետներդ կես փայնթ խմելու բայց շուտ եմ գնալու վերջում մինչև մեկը երկուսը հետներս հա հա հի հի ա անում։ Հիմա դու ես ասում ա հավես չունեմ երկար բարակ գրելու

  2. #32
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,903
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    61 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հայաստանում արագաչափերի ու կամերաների արդյունքում, կարծես թե, չկա վթարների թվի նվազում:

    Բայց որ ես մեր խաչմերուկը արագաչափերի ու կամերաների շնորհիվ ավելի առխային եմ անցնում, փաստ ա: Դե պարզ ա, մի օր կարող ա բախտս չբերի, ու մեկի ավտոյի տակ ընկնեմ: Բայց մինչ դրանց տեղադրումը համարյա ամեն օր կարող ա բախտս չբերեր:

    Մի փաստ էլ կա. արագաչափերին ու կամերաներին հիմնականում դեմ են օրինազանց վարորդները: Դրանք վերացական կերպարներ չեն: Մեկն իմ ընկերների մեջ էլ էդպիսիք կան: Օրենքով քշելու կողմնակից, համակեցության կանոնները հարգող ու Ծլնգի պես փաստարկված դեմ լինող մարդիկ էլ կան, անշուշտ, բայց անհամեմատ քիչ են: Իսկ դա արդեն խնդիր ա, ու շատ լուրջ խնդիր: Որտև արագաչափերի տեղադրումը ճիշտ ա, երբեմն վիաս ա տալիս օրենքով քշողներին, բայց նաև, վստահաբար, սանցձում ա անօրեններին: Ու քանի դեռ մենք չենք կարողացել էդ ամենը սերմանել լայն հասարակության մեջ, արագաչափերն ու կամերաներն, ըստ իս, առաջնային անհրաժեշտության սարքեր են:

    Բնականաբար ես չեմ կարծում, որ դրանք անթերի են: Բնականաբար ես չեմ կարծում, որ սահմանված նորմերն ու տուգանքների չափերն ու ձևերը բավարար են: Էդ ուղղությամբ աշխատել ա պետք: Բայց որ մեր հասարակությունում, մեր երկրում դրանք անհրաժեշտ են, ես չեմ կասկածում: Այլ երկրների մասին բան չեմ կարող ասել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (19.05.2018)

  4. #33
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,871
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Թեկուզ էն, որ արագաչափ դրած տեղը նույն կարգազանց վարորդը արագությունը գցում ա, հերիք ա, որ էդ արագաչափ դնելը արդարացված համարվի։

    Ինչքան շատ լինեն կամերաները, էնքան քիչ տեղ կունենան արագ քշելու։ Էլ կանխարգելելը պոզով պոչով ա՞ ըլնում։

    Վատն էն ա, որ լավ հարուստ վարորդը կարա սաղ օրը խախտի, վճարի ու էլի խախտի։
    Դրա համար էնօր «Վարորդի Ընկեր» գրասենյակում քննարկում էր, մտածում էն նոր առաջարկներ անեն երթևեկության կարգավորման համար, ու առաջարկներից մեկն էլ էն էր, որ եթե նույն մարդը անգամ նույն խախտումն անում ա, կրկին ուղարկեն քննություն հանձնելու։ Դե իսկ որ վարորդական իրավունքը վաճառքի դեմը պտի առնցվի, դա կարծում եմ, սաղին ա պարզ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.05.2018), Freeman (19.05.2018)

  6. #34
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,536
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ընկեր ունեմ ամեն անգամ ասում ա հա կգամ հետներդ կես փայնթ խմելու բայց շուտ եմ գնալու վերջում մինչև մեկը երկուսը հետներս հա հա հի հի ա անում։ Հիմա դու ես ասում ա հավես չունեմ երկար բարակ գրելու
    նեուժելի գրածիցս անհավեսությունը չէր երևում

  7. #35
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,422
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    նեուժելի գրածիցս անհավեսությունը չէր երևում
    Դեռ մեջտեղներն եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (19.05.2018)

  9. #36
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,552
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ, ե՞ս․․․ չի եղել տենց բան, սադրանք ա․․․ կոնտեքստից դուրս ես հանել․․․ ես բարիագույն փափկամազիկ հեռախոսիկ եմ, ում ծլնգոցից սոխակի նրբագույն ծլվլոցի արձագանք է գալիս

    չնայած․․․ կարող ա արտաքինիս մասին ա եղել զրույցը, հը՞․․․ էդ մեկը հա, ինչ թաքցնեմ, ռոժս վախենալու ա, ուսանողական ընկերներս տենց էլ դիմում էին՝ Ուռոդ․․․ հենա ivy-ին հարցրու, ինքը կհաստատի, դե ու Տրիբունն էլ ա տեղյակ գեշությանս․․․ բա գիտես խի՞ չեմ սիրում հայելու մեջ նայել․ ամեն անգամ աչքս արտացոլանքիս կպնելուց լեղապատառ եմ լինելու, էլ վտանգավոր մարդ ասիր ու պրծար․․․
    Սադրիչ )))))

    Չէ, իբր ես եմ վտանգավոր..
    Բայց ըդիգ հեչ..
    Թեման հիշեցի..
    Ստեղ բարձրաձայնել ուզիլ չիմ
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

  10. #37
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,552
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ե՞րբ են բա արագության գերազանցումները դադարելու Հայաստանում:
    Ե՞րբ ենք մարդ դառնալու, օրինապաշտ քաղաքացի-բան..

    Էս թեմայով մի պատմություն հիշեցի.
    Պատմումա ֆլամանացի կոլեգաս: Ինքն էլ` 50-ն անց մարդա:
    ՈՒրեմն մի երեկո, իրա համար, գործից տունա վերադառնալիս լինում:
    Միջքաղաքային ճանապարհա` երկգիծ: Մեկական գիծ ամեն ուղղությամբ:
    Թույլատրելի առավելագույնն էդ հատվածում 70կմ/ժ ա:
    Ինքն իրա գծով 70-ի վրա գնումա:
    Հետևից մեկը արդեն վաղուց կպած գալիսա ու դալնի-բլիժնի անելով պահանջում թափքն արագացնել:
    Ինքը մեկա իրա 70-նա պահպանում:
    Հասնում են ճանապարհի ավելի լայեզր հատված, որտեղից երկուական գիծա ամեն ուղղությամբ:
    Հետևի մեքենան ֆնչացնելով թափա հավաքում ու, վազանց կատարելով, դիմացը կտրում ու արգելակում:
    Ճանապարհի մեջտեղնա, տարածքը` չոլ, ժամը` երեկո, ճամփեքին հատուկենտ մեքենաներ են:
    Անծանոթը` կտրելով կոլեգայիս ճամփեն, դուրսա թռչում իր մեքենայից ու վազում իր ուղղությամբ:
    Անծանոթն էլ ա ֆլամանացի:
    Հայհոյանք, գոռգռոց ու բաց պատուհանից հարված դեռևս մեքենայում գտնվող կոլեգայիս դեմքին:
    Վերջինս գազա տալիս ու լքում դեպքի վայրը` նախօրոք ֆիքսելով անծանոթի համարանիշը:

    Մյուս օրը ներկայանումա ոստիկանություն` դեպքի առիթով բողոք ներկայացնելու:
    Ոստիկանը` տեսնելով համարանիշը.
    - Հաաա, դրան գիտենք.. դա վաղուցա արդեն բոլորիս գլխին գլխացավանք..
    Եթե ուզում ես, կարող եմ և ընդունել բողոքդ, դոսյե բացել:
    Բայց պիտի զգույշ լինես: Դա վրեժխնդիր կարող է լինել:
    Տեղդ կիմանա ու կգա մի վնաս կտա` եթե քեզ էլ չէ` մեքենայիդ:

    Ոստիկաննա ասում..
    Կրկնում եմ` բոլոր գործող անձիք ֆլամանացի են ու դեպքը տեղի ա ունենում Բելգիայում:
    Վերջը համոզում ա ու էս խեղճ ու կրակ Մարկս բողոք չի ներկայացնում..


    Էս կենացի վրա մեկ էլ ավելացնեմ, որ վերջերս, հերթական ճանապարհա-վեճի ժամանակ, մի եզ բագաժնիկից հանել էր էլեկտրասղոցը ու կտրել ախոյանի աջ ոտքը..
    Բառիս բուն իմաստով...
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (19.05.2018)

  12. #38
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,536
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Դե արի էսքանին անհավես-անհավես պատասխանի․․․

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒրեմն նախօրոք ասեմ, որ մտքովս էլ չէր անցնում, թե մի օր հանդես կգամ արագաչափերի պաշտպանությամբ, քանի որ ինքս էլ դրանք բացարձակ ու, սենց ասեմ, 100 տոկոսանոց չեմ համարում:
    ՈՒ հիմա էլ, եթե հարց դրված լինի, թե արդյոք դրանք վերջնական են ու անփոխարինելի, իմ միանշանակ պատասխանը կլինի, որ ոչ:

    Բայց եթե հարցա բարձրացվում դրանց լինել/չլինելու վերաբերյալ, ապա մեկը ես չեմ կարող համաձայնել, որ առանց արդյունավետ գործող դրանց փոխարինող համակարգի ստեղծման դրանք կասեցվեն:
    Սրանց կարելի է շատ հեշտ ու շատ ավելի էժան համակարգով փախարինել, վերջում կասեմ թե ինչ․․․

    Հենց սենց օդի մե՞ջ:
    Կոնկրետացրու խնդրեմ, թե կոնկրետ ինչ եմ ես առաջարկել ու դրա ինչնա հակաօրինական եղել:
    Էն որ կարան լինեն անկապ նշաններ, յանի խաբկանք, որ մարդիկ վախից լավ քշեն։ Ցանկացած ճանապարհային նշան պիտի օրենքով սահմանված կարգով դրվի, ու եթե դրանք որևէ կերպ փոխում են ճանապարհային կարգը այդ հատվածում, ապա պիտի լայնորեն հանրային դրա մասին հայտվնի։ Նորից, երթևեկության մեջ ամենակարևորը տրամաբանության պահպանությունն է, հենց մի քիչ տրամաբանությունը շեղում ես դեպի անսպասելին, լիքը վտանգ ու խախտումներ ու վթարներ ա լինում։ Իսկ ամբախ-զամբախ նշաններ դնելը լիքը անտրամաբանություն կարա մտցնի երթևեկության մեջ։

    Էս նույն «փաստարկներդ» կարելի կլիներ ներկայացնել նաև ընդդեմ ՃՈ անշարժ կայանի ասենք:
    Էլի դրանց տեղն իմանալով կարաս խուսափես հենց էտ վայրում բարձր արագության.. բլա-բլա..
    Այսինքն դու գտնում ես, որ ՃՈ անշարժ կայանների համակարգն անպիտա՞ն է:
    Լրիվ․․․ իմ եղած ոչ մի նորմալ երկրում նախկին սովետի նման հաճախականությամբ անշարժ կայանների ու փայտավաճառ մլիցեք չեմ հանդիպել։ Սրանք ոստիկանապետության բացահայտ նշաններ են։

    Շրջիկ մեքենաների օրինակով էլ արձանագրենք, որ գոյություն ունեն նաև արագաչափերի շարժական մոբայլ-ֆլից կայաններ, որոնց անգամ Գարմիններն ու Տոմտոմները հաճախ չեն տեսնում ու կարգազանցության հակում ունեցող վարորդները ստիպված են լինում այլ հնարքների դիմել: Օրինակ` Միչելին և նմանատիպ ափերի միջոցով մեկը մյուսին տեղյակ պահել:
    Եթե այդ մոբայլ արագաչափերի հետևը մլիցեք են կանգնած, ովքեր հետևում են անվտանգությանը, ոչ թե զբաղված են տուգանային պլան կատարելով, ապա դրա մեջ խնդիր չեմ տեսնում։ Բայց սա շատ հազվադեպ երևույթ ա․ նորմալ երկրներում էլ այդ արագաչափերը հիմնականում օգտագործվում են բյուջե լրացնելու համար։ Դրա համար էլ մարդիկ իրար իշմար են տալիս սենց բաների մասին, մենթերն էլ վառված դիրքերը հա ստիպված են լինում փոխել, այնինչ իրենք պիտի երջանիկ լինեին, որ վարորդները իրար իշմար տալով սկսել են կարգը պահպանել․․․

    Բացարձակ դեմագոգիա ա նկարագրաածդ.. եթե չասեմ «տավտալոգիա», որ անզգուշորեն չվիրավորեմ..
    Խոսքը մեր մեջ` քո հագով էլ չի սենց օրինակներ բերելը` ըստ իս:
    Սրանով նոր ցուցադրեցիր, որ Հայաստանում երթևեկությանը վաբշե ծանոթ չես։ Էն որ Գայլը ասում ա լեղաճաք ա եղել կամերայից, լրիվ հավատա, նատուռի տակդ անում ես այդ լույսից։ Վերջին այցիս ժամանակ առաջի սենց կամերայի ռաստ եկա մթով, խափուսիկ ճանապարհի վրա, որ կարար համ մայրուղի համարվեր, համ էլ բնակելի մաս, կողքովս էլ մի քանի մեքենա թռնելով անցան, ես էլ ասի, ուրեմն իմ չափավոր արագությունը նորմալ ա, մեկ էլ մի երկու րոպե հետո էդ կամեռայի լույսը որ աչքերիս չթռավ․․․ սուտ չասեմ մի 5 տարով պառավա էդ վայրկյան։ Նենց որ քո տավտալոգիկ գնահատականները։ Գայլն էլ նկարագրեց իր փորձից, թե իր հոգեվիճակի վրա ոնց ա ազդել, դե road rage-ի մի օրինակ էլ նոր դու բերեցիր․․․ հավատա, որ սա վտանգի վրա մենակ մի ուղղությամբ ա ազդում, ու դա կասեցնելու ուղղությունը չի։ Դե իսկ ինչն ես համարում դեմագոգիկ ու ինչը տավտալոգիա արդեն քո խղճի վրա կթողնեմ։

    Իհարկե:
    Միանշանակ:
    Իսկ երթևեկության տրամաբանությունը` քննարկվող հարցի շրջանակներում, ընդամենը սահմանված առավելագույն արագությունը չգերազանցելնա:
    Ընդամենը..
    Այ հիմա արդեն դու ես դեմագոգիայով զբաղվում։ Տրամաբանության վրա ազդում ա լիքը բան, օրինակ եթե գնում ես հոսքի մեջ, մեկ էլ դիմացինդ մի ցուցանակ տեսած ռեզկիյ տոռմուզ ա տալիս կամ հակառակ երթևեկության գծով մի 2 կմ/ժ արագ գնացող վարորդի վրա կամերայի գցած լույսից վարորդը վայկյանական մանթոյից ղեկը ձեռից պլստացնում ա, էլ չասած որ այդ սարքերը կարող ա կալիբրովկից ընկած նիզաշտո տեղը աջ ու ձախ լույսեր գցեն։ Իսկ սահմանված արագության պահով․ լիքը սահմանափակումներ լրիվ տրամաբանությունից զուրկ են, խոսքի լայն 6 գծանոց փողոցում նույն սահմանափակումն է ինչ նեղլիկ 1.5 գծանոց փողոցում, էլ չասած, որ ոչ միշտ է սահմանված արագությունը չգերազանցելը ամենաանվտանգ երթևեկելու ձևը։ Ասենք պատկերացրու 2 գծանոց ճանապարհի վրա վազանցելը թույլատրող վայրում դանդաղ շարժվող բեռնատար մեքենաների հետևը գոյացած երկար հոսքի առաջին մեքենան ես, ու ստուգելով, որ դիմացի գծով մոտեցող մեքենաներ չկան, դուրս ես գալիս վազանցման՝ արագությունը պահպանելով։ Ու հետևիցդ մի երկու մեքենա էլ են դուրս գալիս, մեկ էլ դիմացից եկող մեքենա է երևում հորիզոնում, ու հասկանում ես, որ եթե նույնիսկ դու էլ հասցնես վազանցումը, հետևիններդ հաստատ չեն հասցնելու ու վթարային իրավիճակ է ստեղծվելու։ Ու չես էլ կարող արգելակես, որովհետև այդ մի երեք մեքենայով բեռնատարների հետևից սլացող հոսքի մեջ հետ տեղավորվելը խնդիր է լինելու։ Ու այս իավիճակում ամենատրամաբանական բանը կլիներ մի քիչ արագությունը ավելացնել, որ դու էլ հետևիններդ էլ հասցնեք անվտանգ վազանցումը կատարել։ Հիպոթեթիկ դեպք ա, չէ՞․․․ վերջին այցելությանս ժամանակ մի հատ արագաչափի վսպիշկա կերել եմ հենց այս իրավիճակում, մի հատ չոլ տեղ գյուղատնտեսական տեղնիկայի շարանը վազանցելուց, որի ընթացքում կամերայի մասին նախազգուշացնող նշանը չէի տեսել այդ տեխնիկայի կողմից փակված լինելու պատճառով։ Ու կամեռան էլ նկատեցի ստոլբին խփած, հնարավոր է հասցնեի արագությունս ռեզկի գցեի, բայց վերջին աննասունությունը կլիներ, ու գրեթե գարանծիայով վթար։ Եղբայր, օրենքն էլ ա մարդ գրում, ու «տրամաբանությունը ընդամենը ընդամմեննա»-ն կարաս քեզ պահես․․․ ես ավելի լավ ա իմ փորձի տրամաբանության վրա հենվեմ, քան տուֆտա անտրամաբանական սահմանափակումների, ու հավատա, որ փորձիս ընթացքում քիչ չեն եղել դեպքեր, որ գրված կանոններին հակառակ փորձիս տրամաբանությունը վթարից փրկել ա։

    ՈՒրեմն էն, ինչի մասին խոսում ես, կոչվումա ANPR համակարգ (Automatic number-plate recognition):
    ՈՒ մի քիչ անհասկանալիա, թե որնա ըստ քեզ կարգին երկիրը, որի համար սա «ոռիությունա»:
    Ասենք օրինակ Բելգիան քո համար ոռի երկիրա՞: Իսկ Բրիտանիա՞ն, բա Շվեդիա՞ն, Ֆրանսիա՞ն, Դանիա՞ն, Գերմանիա՞ն, տո նույն Կանադան ու ԱՄՆ-ը՞...
    Էս բոլոր երկրներում էլ էդ համակարգը մեծ կամ փոքր տարածում ունի (որոշներում որոշակի օրինական վերապահումներով), էդ թվում և առոք-փառոք օգտագործվումա արագաչափերի միջոցով:
    ՈՒ սա դեռ ամենևին երկրների ամբողջական ցուցակը չի, որը գնալով մեծանումա:
    Վախ մերսի որ ասիր անունը, տենց էլ դոդ-դոդ մեռնելու էի․․․ արագաչափի կամեռաների վրա դրված, որոնք նկարում են մենակ խախտումը արձանագրելու դեպքում, սրա հետ խնդիր չեմ տեսնում։ Բայց եթե նկարում են բոլոր-բոլորին, դա դառնում է լրտեսապետություն։ Ու հա, քո թվարկված պետություններից մի քանիսը շատ մոտ են բացարձակ լրտեսապետության շեմը կտրելուն։ Հավես չունեմ էս թեմայով շեղվելուն, բայց եթե քեզ չի անհանգստացնում այն փաստը, որ ինչ-որ կոմերցիոն կազմակերպություն ու պետական ածյան ունեն քո գտնվելու մասին բացարձակ տվյալները, ուրեմն, ինչ ասեմ, տեղն ա քեզ ։Ճ

    Չեմ վիճում ու հավատում եմ, որ հնարավորա և մոտդ ստացված չլինի որևէ հետազոտություն գտնել )))

    Էն 90-ականների Գագիկ Ծառուկյանի սենսացիոն բիզնես հնարքը հիշեցի` խմիչքի կափարիչների տակի մեքենաների դռների պատկերներով:
    Մեկ էլ կար փուչ էր, վրեն էլ գրած` «կրկին փորձիր»..
    Էդ անտերն էդ ինչ օյին էր գլխներիս խաղացել..
    էդ պերիոդ ինչ աղջկա մոտենում էիր, ասում էր` «կրկին փորձիր» ախպերսսս ))
    Ծափահարություններս․․․

    Այ սրա հետ լրիվ համաձայն եմ:
    Կա տենց բան..
    չե, կարծես հույսը լրիվ կորած չի․․․

    Հա, էս «պառկած մլիցա» հասկացողությունը ոնց ներմուծվեց Ռուսաստանից, տենց էլ մնաց չէ՞ հայերի մեջ ))
    մելկիյ սոշկա չինովնիկի պահով էլ թարգի, անհարմարա` սերժահայաստանում չենք ))
    Էն որ «փորձիր նորից» տրամաբանությամբ մեկնաբանության արժանացած մասի վրա անձնական փիքափերության ձախողման անեկդոտներ էիր է պատմում, դե ուրեմն իմացի, որ այդ փուլում հաշիվս կորցրել էի, թե քո էն թվարկված լավ երկրներից մի քանիսում քանի դատական գործ էի գտել, որոնց ընթացքում պարզվել էր, որ քո էն առաջարկած տրամաբանությամբ մի դալբայոբ չինովնիկ որոշել ա ինքնագործունեությամբ արագության արհեստական ցածր արագության սահմանափակմամբ նշան դնի՝ առանց պարտադիր ինժեներական հետազոտությունների, առանց պարտադիր տեղեկացման, առանց պարտադիր հանրային լսումների։ Էդ ժամանկներն էլ ծանոթս բարձր արագության տուգանք էր ստացել, ասինք գնանք ստուգենք, այդ վայրի արագության սահմանափակման նշանը օրինական ա դրած, թե չէ։ Պարզեցինք, որ դա էլ էր անօրինական (տուգանքը դատարանով չեղարկեց սրա վրա հիմնվելով), ու այդ փոքրիկ գյուղաքաղաքի բոլոր արագության նշանների տվյալների զապռոս արինք, ու սկսինք մեր հաճախ երթևեկվող փողոցների վրա ստուգել՝ մոտ մի 20% անօրինական էին․․․ Ու շատ դեպքերում սա հնարավոր ա բարի միտումներ էլ ունենա, ասենք մի հարևանության բնակիչները գնում ոստիկանությունում բողոքում են, որ շատ արագ են իրենց փողոցով քշում, դրանք էլ մտածում են մինչև հետազոտություն-բան անենք, սրանք գլուխներս հա հարդուկելու են, ու բերում մի հատ արագությունը սահմանափակող նշան են դնում՝ կանխարգելման նպատակներով, հետո էլ մոռանում են հետևից ընկնեն, ու որոշ ժամանակ հետո արդեն ոչ էլ հիշում են, էդ օրինական էր դրված, թե չէ։ Ու սա նորմալ օրենքներով նորմալ երկում, ոչ թե սերժահայաստանում։ Ու թե կարծում ես նիկոլահայաստանում էս իմ նկարագրածից լավ ա լինելու, «կրկին փորձիր» կարծել։

    Դե հիմա մարդկային տեսանկյունից ասածդ աբիդնիա:
    Մարդ ես, բոլորի հետ էլ կարա պատահի ու շփոթվի:
    Կարա նաև, շփոթվելուց հետո, գայիշնիկին բացատրի ասի ախպեր դե հիմա սխալվանք, ոչ մի վտանգ չկար, զրո-զիլչ, արագությունն էլ 5կմ/ժ էր․․․ քել ախպերական էս երկու կոպեկը վեկալ ու թող էթամ..

    Համաձայն եմ` արագաչափի թերություննա, որ էս նամուսով ջան-ջիգյարի փոխարեն անասունավարի մի աննշան խախտումն անգամ վռազ արձանագրումա ու, ռուսի ասած, «жди письмо счастья»:
    Ասածս ոչ թե մոտդ ցավակցության արցունք արթնացնելն էր, այ այդ սարքերի գործածման տրամաբանությունը նկարագրելը։ Նամուսով գաիշնիկը այս դեպքում ոչ էլ կկանգնացնի, ու եթե պիտի կանգնացնի, որովհետև օրենք եմ խախտել, ապա թքեմ էդ օրենքի վրա։ Ու սենց օրինամեռ երկրում մարդիկ իմ արած տրամաբանական քայլի փոխարեն քշելու են մինչև հետադարձի տեղ գտնեն, համ ժամանակ վատնեն, համ օդը հավելյալ պղտորեն, համ ընդհանուր երթևեկությունը դանդազացնեն։ Ու այդ սարքերը հենց այսպիսի օրինամեռություն են սերմանում, ինչը և՛ վտանգավոր ա, և՛ անարդյունավետ։

    Արյաաաա, հըլը ճիշտն ասա` էս «չգիտեմ ով էր, վերցրեց մեքենաս գնաց չհերիքած խմիչք բերելու» հանճարեղ փաստարկդ դատարանում էլ ե՞ս հնչեցրել..
    Բա հետո ի՞նչ եղավ..
    Չեմ հնչեցրել, որովհետև իմ հանդիպած դատավորները այդքան քյալ չէին, որ հարցնեին՝ բա էդ ո՞վ ա։ Հայաստանի դատավորներից, ճիշտն ասեմ, լրիվ սպասում եմ սենց հարց։ Ինձ հետ նման մի դեպքում (իմ վրա գրանցված մեքենայի մեջ ուրիշ սեռի վարորդ էին նկարել), դատավորը մինչև ինձ խոսք տրամադրելը ինքը նայեց նկարին, ու ասեց՝ ակնհայտ դու չես, հետո էլ մի կնատյաց ռեպլիկով իրա արևին հանաք արեց։ Ես էլ ջղաձգված ռոժով ասի՝ պրծա՞ր, հույս ունեմ այդ որակի ուրիշ հանաքներից ինձ կխնայես։ Ինքն էլ սուս ու փուս չեղարկման որոշումը ստորագրեց ու դատարանի աշխոտողի միջոցով փոխանցեց ինձ։

    Էս սոցիալական փրոֆայլինգը բեր սրան չբերենք խառնենք էլի` ախպոր պես:
    Էտի ոչ արագաչափերով սկսելա, ոչ էլ` արագաչափերով պըրծնելույա:
    Համաձայն եմ, սրանցով չի սկսում ու վերջանում, բայց սրանք էդ խնդիրն էլ ունեն ու նպաստում են ոռի վիճակի ավելի ոռիացմանը։ Ու էլի, եթե նպատակը կանխարգելելն ա, ապա սա բերելու է նրան որ չունեվորները չեն ունենալու, որ տուգանքները տան, ունևորներն էլ այդ սահմանափակումների վրա թքած են ունենալու․․․ հիմիկվա Հայաստանի վիճակը էլի, ու տրաբանաությամբ պիտի տուժի միջին խավը, որը Հայաստանում կարմիր գրքի մեջ էր գրանցված։

  13. #39
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,536
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    մի գրառմամբ չթողեց պատասխանեմ․․․․
    Մնացածի հետ համաձայն եմ:
    Անթերի բան չկա: Դրա համար էլ ամեն ինչ ու միշտ պետքա շարունակաբար ափդեյթ անել` քոքից կտրելու կամ էլ թե չէ կասեցնելու փոխարեն (հա, հա, գիտեմ, որ ժամանակավորա..):
    Դե հիմա էլ խոստացածս «լուծումը»՝ Vehicle-activated sign։ Սրանք շատ ավելի էֆեկտիվ են, քան թակարդները ու շատ ավելի էժան են քան այդ խցիկներով նկարահանման համակարգի գործունեությունը։ Գլխավորը, վարորդները զգում են, որ իրենց հուշում են ու հնարավորություն են տալիս արագությունը ցածրացնելու, ոչ թե հոպ-բռնվար ԲՏ-ության են ենթարկում։ Երևի Բելգիայում էլ սրանցից լիքը կա, բայց եթե հանդիպած չլինես, սենց են գործում․ նշանին մոտենալուց այն ակտիվանում ա, ու եթե արագությունդ սահմանափակվածից ցածր ա, ապա կանաչ լույսով ա վառվում, ու կարող ա մի հատ էլ ժպիտ ցույց տա, իսկ եթե սահմանվածից բարձր ա, ապա կարմիր լույսով մառգատ ա անում, ու զգուշացնում ա, որ ցածրացնես արագությունդ, ու որ ցածրացնում ես, այդ մառագ անողը փախարինվում ա կանաչով․․․ իհարկե եղել ա որ սենց նշանի վրա կարմիր եմ ակտիվացրել, ու ասեմ, որ քեզնից անկախ գցում ես արագությունդ, էդ կանաչին էլ որ հասցնում ես, ոնց որ կամպյուտեռային խաղում հաղթած լինես, մի ուրիշ կարգի ստիմուլ ա։ Իսկ կամեռայից նկարվելուց մենակ «քու տիրու մերը» վերաբերմունք ա ստեղծվում, ու խաղը դառնում ա այդ կամեռա-ականները «շրջանցելը», իսկ ընդհանուր ճռիկ անողների սովորությունները չի փոխում։ Ու եթե մտածես այդ սարքերի գործարկողների տեսանկյունից, կհասկանաս, որ իրենք ոչ էլ ուզում են, որ այդ սովորությունները փոխվեն, քանի որ այդ դեպքում կսննկանան։ Նենց որ հակաարդյունավետ տրամաբանությամբ սարքեր են դրանք, ինչքան էլ ուզում ես այստեղ բզբզա։

  14. #40
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,410
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծլնգի հետ ընդհանուր առմամբ համաձայն եմ։ Նորմալ վարորդին կամերաները ավելի շատ խանգարում են, քան դրդում կարգապահության։ Դեպքերի ճնշող մեծամասնությունում վարորդը ինտուիտիվ զգում է ճիշտ արագությունը տվյալ ճանապարհի համար, ու ամեն վայրկյան աչքդ ճանապարհից կտրելն ու արագաչափի ցուցմունքը ստուգելը ոչ միայն չի նպաստում ավտանգությանը, այլև ճիշտ հակառակն է անում։
    That said, համենայն դեպս Ավստրալիայում լիքը բոգաններ1 կան, ում եթե հնարավորություն տաս ցանկացած արագությամբ անարգել երթևեկել, փորձանք ես ստանալու փորձանքի հետևից։ Ֆիքսված արագաչափերը իհարկե խնդիրը չեն լուծում թեմայում արդեն հիշատակված պատճառով, բայց այստեղ կան նաև շարժական արագաչափեր, կամ պարզապես ոստիկանները կանգնած արագություն են չափում։ Որոշ նահանգներում նախօրոք զգուշացնել էլ պարտավոր չեն։

    Ինչ վերաբերվում է հարուստների համար տուգանքի չափին, ապա Ավստրալիայում բացի ֆինանսական կորստից, խախտման համար նաև demerit point-ներ ես կուտակում։ Եթե շատ կուտակես, վարորդական իրավունքից կզրկվես։ Նույնիսկ մի խախտման համար կարող է զրկվես, եթե այն բավականաչափ յուղոտ է։

    Բայց միևնույնն է, չբացառելով արագաչափերի որոշակի դրական պոտենցիալը, դրանք առավելապես բյուջե լցնելու համար են։

    1. https://en.wikipedia.org/wiki/Bogan

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (19.05.2018)

  16. #41
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,552
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրանց կարելի է շատ հեշտ ու շատ ավելի էժան համակարգով փախարինել, վերջում կասեմ թե ինչ․․․
    Մի պահ մոտս հույս առաջացավ, թե լուրջ բան պիտի առաջարկես:


    Էն որ կարան լինեն անկապ նշաններ, յանի խաբկանք, որ մարդիկ վախից լավ քշեն։ Ցանկացած ճանապարհային նշան պիտի օրենքով սահմանված կարգով դրվի, ու եթե դրանք որևէ կերպ փոխում են ճանապարհային կարգը այդ հատվածում, ապա պիտի լայնորեն հանրային դրա մասին հայտվնի։ Նորից, երթևեկության մեջ ամենակարևորը տրամաբանության պահպանությունն է, հենց մի քիչ տրամաբանությունը շեղում ես դեպի անսպասելին, լիքը վտանգ ու խախտումներ ու վթարներ ա լինում։ Իսկ ամբախ-զամբախ նշաններ դնելը լիքը անտրամաբանություն կարա մտցնի երթևեկության մեջ։
    Անհիմն մեղադրանք ու ավելի անհիմն արդարանալու փորձ:
    ՈՒրեմն ես չեմ առաջարկել «անկապ» նշաններ դնել:
    Փոխարենն ասել եմ, որ պրակտիկա կա «խաբսիկ-ցուցանակ»-ի:
    Ասենք ցուցանակը կա, որ էդ տարածքում հնարավոր ա արագաչափ լինի, բայց իրականում այն չկա:
    Սրանք չեն փոխում ճանապարհային կարգը, ինչպես դու ես պնդում, այլ շատ ավելի արդյունավետ ազդեցություն են գործում, քան քո առաջարկած սմայլիկ-վահանակները:


    Լրիվ․․․ իմ եղած ոչ մի նորմալ երկրում նախկին սովետի նման հաճախականությամբ անշարժ կայանների ու փայտավաճառ մլիցեք չեմ հանդիպել։ Սրանք ոստիկանապետության բացահայտ նշաններ են։
    Անշարժ հսկիչ կայանը՝ ոստիկանապետության բացահայտ նշան..
    ինչ ասեմ...


    Եթե այդ մոբայլ արագաչափերի հետևը մլիցեք են կանգնած, ովքեր հետևում են անվտանգությանը, ոչ թե զբաղված են տուգանային պլան կատարելով, ապա դրա մեջ խնդիր չեմ տեսնում։ Բայց սա շատ հազվադեպ երևույթ ա․ նորմալ երկրներում էլ այդ արագաչափերը հիմնականում օգտագործվում են բյուջե լրացնելու համար։ Դրա համար էլ մարդիկ իրար իշմար են տալիս սենց բաների մասին, մենթերն էլ վառված դիրքերը հա ստիպված են լինում փոխել, այնինչ իրենք պիտի երջանիկ լինեին, որ վարորդները իրար իշմար տալով սկսել են կարգը պահպանել․․․
    Վարորդները պարտավոր են կարգը պահպանել առանց էդ կայանների էլ: Իսկ քո ասած իշմար տալու պրակտիկան ոչ բոլոր «նորմալ երկրներ»-ումա գործում:
    Ոնց հասկանում եմ էստեղ խնդիրա առաջանում հասկանանք, թե դու ընդհանրապես ինչ ես ի նկատի ունենում՝ «նորմալ երկիր» ասելով:
    Հաջորդ անհավես ու ընդգրկուն պատասխանիդ մեջ թե սրա բացատրությունն էլ նռրառես՝ մեծ ադալժենի արած կլինես:


    Սրանով նոր ցուցադրեցիր, որ Հայաստանում երթևեկությանը վաբշե ծանոթ չես։ Էն որ Գայլը ասում ա լեղաճաք ա եղել կամերայից, լրիվ հավատա, նատուռի տակդ անում ես այդ լույսից։ Վերջին այցիս ժամանակ առաջի սենց կամերայի ռաստ եկա մթով, խափուսիկ ճանապարհի վրա, որ կարար համ մայրուղի համարվեր, համ էլ բնակելի մաս, կողքովս էլ մի քանի մեքենա թռնելով անցան, ես էլ ասի, ուրեմն իմ չափավոր արագությունը նորմալ ա, մեկ էլ մի երկու րոպե հետո էդ կամեռայի լույսը որ աչքերիս չթռավ․․․ սուտ չասեմ մի 5 տարով պառավա էդ վայրկյան։ Նենց որ քո տավտալոգիկ գնահատականները։ Գայլն էլ նկարագրեց իր փորձից, թե իր հոգեվիճակի վրա ոնց ա ազդել, դե road rage-ի մի օրինակ էլ նոր դու բերեցիր․․․ հավատա, որ սա վտանգի վրա մենակ մի ուղղությամբ ա ազդում, ու դա կասեցնելու ուղղությունը չի։ Դե իսկ ինչն ես համարում դեմագոգիկ ու ինչը տավտալոգիա արդեն քո խղճի վրա կթողնեմ։
    Հալալա քեզ՝ բացահայտեցիր այն, ինչը ես մի քանի գրառում առաջ խոստովանել էի:
    Բայց դա մի կողմ:
    Էն որ Հայաստանում ճանապարհ կա, որը դու չես տարբերում՝ մայրուղիա թե բնակավայր, դա դեռ չի նշանակում, որ արագաչափերը վատն են:
    Խղճիս վրա թողածդ տավտալոգիան առանձնապես մի ծանր բեռ չնստեց:


    Այ հիմա արդեն դու ես դեմագոգիայով զբաղվում։ Տրամաբանության վրա ազդում ա լիքը բան, օրինակ եթե գնում ես հոսքի մեջ, մեկ էլ դիմացինդ մի ցուցանակ տեսած ռեզկիյ տոռմուզ ա տալիս կամ հակառակ երթևեկության գծով մի 2 կմ/ժ արագ գնացող վարորդի վրա կամերայի գցած լույսից վարորդը վայկյանական մանթոյից ղեկը ձեռից պլստացնում ա, էլ չասած որ այդ սարքերը կարող ա կալիբրովկից ընկած նիզաշտո տեղը աջ ու ձախ լույսեր գցեն։
    Արժի կոչ անել բոլոր թարս ոտքից հելած, առավոտը հաց չկերած, ժամկետնանց կաթ խմելուց փորկապ ընկած, աշխատավարձի բարձրացման ուշացումից ներվայնացած, ամուսնու հետ անհաջող վեճ ունեցած, արագաչափի տակ նկարվելու նախորդ դեպքը հիշելուց դեպրեսված և այլ տիպի անձանց՝ մեքենա չվարել, որ հանկարծ վայրկյանական մանթոյից ղեկը ձեռքից չպլստացնեն՝ բացսական ազդելով երթևեկության տրամաբանության վրա:


    Իսկ սահմանված արագության պահով․ լիքը սահմանափակումներ լրիվ տրամաբանությունից զուրկ են, խոսքի լայն 6 գծանոց փողոցում նույն սահմանափակումն է ինչ նեղլիկ 1.5 գծանոց փողոցում, էլ չասած, որ ոչ միշտ է սահմանված արագությունը չգերազանցելը ամենաանվտանգ երթևեկելու ձևը։
    Կարա լինի:
    Բա արագաչափերն ե՞ն մեղավոր, թե՞ էդտարածքում էդ սահմանափակումը որոշածը:


    Ասենք պատկերացրու 2 գծանոց ճանապարհի վրա վազանցելը թույլատրող վայրում դանդաղ շարժվող բեռնատար մեքենաների հետևը գոյացած երկար հոսքի առաջին մեքենան ես, ու ստուգելով, որ դիմացի գծով մոտեցող մեքենաներ չկան, դուրս ես գալիս վազանցման՝ արագությունը պահպանելով։ Ու հետևիցդ մի երկու մեքենա էլ են դուրս գալիս, մեկ էլ դիմացից եկող մեքենա է երևում հորիզոնում, ու հասկանում ես, որ եթե նույնիսկ դու էլ հասցնես վազանցումը, հետևիններդ հաստատ չեն հասցնելու ու վթարային իրավիճակ է ստեղծվելու։ Ու չես էլ կարող արգելակես, որովհետև այդ մի երեք մեքենայով բեռնատարների հետևից սլացող հոսքի մեջ հետ տեղավորվելը խնդիր է լինելու։ Ու այս իավիճակում ամենատրամաբանական բանը կլիներ մի քիչ արագությունը ավելացնել, որ դու էլ հետևիններդ էլ հասցնեք անվտանգ վազանցումը կատարել։ Հիպոթեթիկ դեպք ա, չէ՞․․․ վերջին այցելությանս ժամանակ մի հատ արագաչափի վսպիշկա կերել եմ հենց այս իրավիճակում, մի հատ չոլ տեղ գյուղատնտեսական տեղնիկայի շարանը վազանցելուց, որի ընթացքում կամերայի մասին նախազգուշացնող նշանը չէի տեսել այդ տեխնիկայի կողմից փակված լինելու պատճառով։ Ու կամեռան էլ նկատեցի ստոլբին խփած, հնարավոր է հասցնեի արագությունս ռեզկի գցեի, բայց վերջին աննասունությունը կլիներ, ու գրեթե գարանծիայով վթար։ Եղբայր, օրենքն էլ ա մարդ գրում, ու «տրամաբանությունը ընդամենը ընդամմեննա»-ն կարաս քեզ պահես․․․ ես ավելի լավ ա իմ փորձի տրամաբանության վրա հենվեմ, քան տուֆտա անտրամաբանական սահմանափակումների, ու հավատա, որ փորձիս ընթացքում քիչ չեն եղել դեպքեր, որ գրված կանոններին հակառակ փորձիս տրամաբանությունը վթարից փրկել ա։
    Նկարագրածդ դեպքը հասկացա:
    Արագաչափի անպիտան լինելը՝ չէ:
    Եթե գյուղատնտեսական տեխնիկայի շարանն էնքան երկարա եղել, որ կանխավ համարյա անհնար էր դրանց վազանցելու նախանշվող բաց տարածությունը աչքաչափով գնահատել, ուրեմն դա առանձնահատուկ դեպքա եղել, ու նման առանձնահատուկ դեպքերի հիման վրա կարելիա շատ ու շատ այլ օրինական սահմանափակումների տրամաբանություն վիճարկել:


    Վախ մերսի որ ասիր անունը, տենց էլ դոդ-դոդ մեռնելու էի․․․ արագաչափի կամեռաների վրա դրված, որոնք նկարում են մենակ խախտումը արձանագրելու դեպքում, սրա հետ խնդիր չեմ տեսնում։ Բայց եթե նկարում են բոլոր-բոլորին, դա դառնում է լրտեսապետություն։ Ու հա, քո թվարկված պետություններից մի քանիսը շատ մոտ են բացարձակ լրտեսապետության շեմը կտրելուն։ Հավես չունեմ էս թեմայով շեղվելուն, բայց եթե քեզ չի անհանգստացնում այն փաստը, որ ինչ-որ կոմերցիոն կազմակերպություն ու պետական ածյան ունեն քո գտնվելու մասին բացարձակ տվյալները, ուրեմն, ինչ ասեմ, տեղն ա քեզ ։Ճ
    Բայց քո ի՞նչ հոգսնա, թե ինձ ինչնա անհանգստացնում ու ինչը ոչ:
    Դու նենց ասիր «որոշ տեղերում» կան, Էմիրատների օրինակը բերեցիր ու կրկին նորմալ ու ոռի երկիր լինելու քո սուբյեկտիվ ընկալումները երևան հանեցիր, որ կարելի էր մտածել, թե ճիշտ են դատողություններդ:
    Ես էլ նշեցի մի շարք երկրներ, որտեղ այս կամ այն կերպով լայնորեն կիրառվումա նշված համակարգը:


    Էն որ «փորձիր նորից» տրամաբանությամբ մեկնաբանության արժանացած մասի վրա անձնական փիքափերության ձախողման անեկդոտներ էիր է պատմում, դե ուրեմն իմացի, որ այդ փուլում հաշիվս կորցրել էի, թե քո էն թվարկված լավ երկրներից մի քանիսում քանի դատական գործ էի գտել, որոնց ընթացքում պարզվել էր, որ քո էն առաջարկած տրամաբանությամբ մի դալբայոբ չինովնիկ որոշել ա ինքնագործունեությամբ արագության արհեստական ցածր արագության սահմանափակմամբ նշան դնի՝ առանց պարտադիր ինժեներական հետազոտությունների, առանց պարտադիր տեղեկացման, առանց պարտադիր հանրային լսումների։ Էդ ժամանկներն էլ ծանոթս բարձր արագության տուգանք էր ստացել, ասինք գնանք ստուգենք, այդ վայրի արագության սահմանափակման նշանը օրինական ա դրած, թե չէ։ Պարզեցինք, որ դա էլ էր անօրինական (տուգանքը դատարանով չեղարկեց սրա վրա հիմնվելով), ու այդ փոքրիկ գյուղաքաղաքի բոլոր արագության նշանների տվյալների զապռոս արինք, ու սկսինք մեր հաճախ երթևեկվող փողոցների վրա ստուգել՝ մոտ մի 20% անօրինական էին․․․ Ու շատ դեպքերում սա հնարավոր ա բարի միտումներ էլ ունենա, ասենք մի հարևանության բնակիչները գնում ոստիկանությունում բողոքում են, որ շատ արագ են իրենց փողոցով քշում, դրանք էլ մտածում են մինչև հետազոտություն-բան անենք, սրանք գլուխներս հա հարդուկելու են, ու բերում մի հատ արագությունը սահմանափակող նշան են դնում՝ կանխարգելման նպատակներով, հետո էլ մոռանում են հետևից ընկնեն, ու որոշ ժամանակ հետո արդեն ոչ էլ հիշում են, էդ օրինական էր դրված, թե չէ։ Ու սա նորմալ օրենքներով նորմալ երկում, ոչ թե սերժահայաստանում։ Ու թե կարծում ես նիկոլահայաստանում էս իմ նկարագրածից լավ ա լինելու, «կրկին փորձիր» կարծել։
    Քեզ էլ ծափահարություններս:
    Սահմանափակման նշանի անհարկի տեղադրման օրկնակա գտել ու աչքսա կոխում:
    Բա արագաչափն ի՞նչ կապ ուներ...


    Համաձայն եմ, սրանցով չի սկսում ու վերջանում, բայց սրանք էդ խնդիրն էլ ունեն ու նպաստում են ոռի վիճակի ավելի ոռիացմանը։ Ու էլի, եթե նպատակը կանխարգելելն ա, ապա սա բերելու է նրան որ չունեվորները չեն ունենալու, որ տուգանքները տան, ունևորներն էլ այդ սահմանափակումների վրա թքած են ունենալու․․․ հիմիկվա Հայաստանի վիճակը էլի, ու տրաբանաությամբ պիտի տուժի միջին խավը, որը Հայաստանում կարմիր գրքի մեջ էր գրանցված։
    Սա ավելի շատ ուղղված էր ընդհանրապես սահմանափակումները խախտելու դեպքում տուգանք վճարելուն դեմ, քան՝ արագաչափերին:


    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հիմա էլ խոստացածս «լուծումը»՝ Vehicle-activated sign։ Սրանք շատ ավելի էֆեկտիվ են, քան թակարդները ու շատ ավելի էժան են քան այդ խցիկներով նկարահանման համակարգի գործունեությունը։ Գլխավորը, վարորդները զգում են, որ իրենց հուշում են ու հնարավորություն են տալիս արագությունը ցածրացնելու, ոչ թե հոպ-բռնվար ԲՏ-ության են ենթարկում։ Երևի Բելգիայում էլ սրանցից լիքը կա, բայց եթե հանդիպած չլինես, սենց են գործում․ նշանին մոտենալուց այն ակտիվանում ա, ու եթե արագությունդ սահմանափակվածից ցածր ա, ապա կանաչ լույսով ա վառվում, ու կարող ա մի հատ էլ ժպիտ ցույց տա, իսկ եթե սահմանվածից բարձր ա, ապա կարմիր լույսով մառգատ ա անում, ու զգուշացնում ա, որ ցածրացնես արագությունդ, ու որ ցածրացնում ես, այդ մառագ անողը փախարինվում ա կանաչով․․․ իհարկե եղել ա որ սենց նշանի վրա կարմիր եմ ակտիվացրել, ու ասեմ, որ քեզնից անկախ գցում ես արագությունդ, էդ կանաչին էլ որ հասցնում ես, ոնց որ կամպյուտեռային խաղում հաղթած լինես, մի ուրիշ կարգի ստիմուլ ա։ Իսկ կամեռայից նկարվելուց մենակ «քու տիրու մերը» վերաբերմունք ա ստեղծվում, ու խաղը դառնում ա այդ կամեռա-ականները «շրջանցելը», իսկ ընդհանուր ճռիկ անողների սովորությունները չի փոխում։ Ու եթե մտածես այդ սարքերի գործարկողների տեսանկյունից, կհասկանաս, որ իրենք ոչ էլ ուզում են, որ այդ սովորությունները փոխվեն, քանի որ այդ դեպքում կսննկանան։ Նենց որ հակաարդյունավետ տրամաբանությամբ սարքեր են դրանք, ինչքան էլ ուզում ես այստեղ բզբզա։
    Խախտումների լուծում չի կարող սա լինել ու նույնիսկ ծիծաղելիա արագաչափերին որպես փոխարինող համակարգ ներկայացնելը:
    Սա զուտ կարող է էֆեկտիվ գործել բնակավայրերի նռրսում սպեցիֆիկ հատվածների վրա կամ էլ՝ վթարների վիճակագրությամբ քիչ աչքի ընկնող միջքաղաքայինների վրա:
    Քո մոտ կամ այլ հիմնականում կարգապահ վարորդի մոտ դա գուցե և կոմյուտեռային խաղի տպավորություն գործի, բայց կարգազանցը՝ համոզվելով, որ դրանից վտանգ չկա, կարմիր ու տխուր սմայլիկի կողքով մեծ արագությամբ անցնելիս վայթե չհասցնի էլ դրան միջնամատ ցույց տալ:
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.05.2018), Աթեիստ (19.05.2018)

  18. #42
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,552
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արագաչափեր, դրանց նպատակահարմարությունը, թերություններն ու այլ խնդիրներ

    Ծլնգ ջան, մեկ անգամ էլ եմ հիշեցնում՝ ես հանդես չեմ գալիս էն դիրքերից, թե արագաչափերը կամ ընդհանրապես ՃԵԿ-երն անթերի են:
    Փոխարենը՝ դեմ եմ արտահայտվում արագաչափերի կասեցման որոշմանը ))
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (19.05.2018)

  20. #43
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,835
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    օրենքի հղում կդնե՞ս ես էլ իրազեկվեմ, որ արագաչափերի գտնվելու վայրի մասին ինչ-որ մեկը պարտավոր է տեղեկացնող ցուցանակ դնել
    Հա պարզվում ա ոստիկանության նախաձեռնությունն ա:
    Չուկ ոչ մեկ չի ասել, որ կամեռաներն ու արագաչափերը պիտի հանեն: Թող աշխատեն ճիշտ ու նորմալ տուգանքներ սահմանեն:

  21. #44
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,835
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ ջան, մեկ անգամ էլ եմ հիշեցնում՝ ես հանդես չեմ գալիս էն դիրքերից, թե արագաչափերը կամ ընդհանրապես ՃԵԿ-երն անթերի են:
    Փոխարենը՝ դեմ եմ արտահայտվում արագաչափերի կասեցման որոշմանը ))
    Այ ախպեր ուրեմն ոչ մեկ էս պահին ոչ մեկ արագաչափի մոտով արխային չի ամցնում, ոչ մեկ չի նկարվում, դե սաղիս մեջ ամեն դեպքում վախ կա, նենց որ ծանր մի տարեք:ճճճ

  22. #45
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,536
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհիմն մեղադրանք ու ավելի անհիմն արդարանալու փորձ:
    ՈՒրեմն ես չեմ առաջարկել «անկապ» նշաններ դնել:
    Փոխարենն ասել եմ, որ պրակտիկա կա «խաբսիկ-ցուցանակ»-ի:
    Ասենք ցուցանակը կա, որ էդ տարածքում հնարավոր ա արագաչափ լինի, բայց իրականում այն չկա:
    Սրանք չեն փոխում ճանապարհային կարգը, ինչպես դու ես պնդում, այլ շատ ավելի արդյունավետ ազդեցություն են գործում, քան քո առաջարկած սմայլիկ-վահանակները:
    Ըհը, աբրիս․․․ այ որ գնաս գտնես «խաբող-կանխարգելող» ճանապարհային նշանների կատեգորիա ճանապարհային երթևեկությունը կանոնակարգող օրինական ակտերի մեջ, կարող ա մի կես ականջով հավատամ քեզ։ Իսկ քնած ուղեղդ արթնացնելու համար մի հատ էլ ասեմ, ամեն ինչ որ դրվում ա ճամփի վրա որպես ճանապարհային նշան պիտի ունենա օրինական հիմք, ինժեներա-հետազոտական իմաստ ու հանրային լայն տեղեկացվածություն։ Իսկ քո առաջարկածը անօրինական ա, իլլիգալ, կապի՞շ։ Ու կարծում եմ, որ ոստիկանության կողմից մեծահոգաբար տեղադրված նախազգուշացնող ցուցանակները բոլորն էլ անօրինական են, նույնիսկ եթե արագաչափ խցիկը կա։ Ու սրանք ակնհայտորեն ազդում են երթևեկության վրա՝ բացասաբար։

    Ու թեկուզ քո տրամաբանությամբ գնանք․․․ ասենք թե կա տենց օրինական ցուցանակ, որ բերում դնում են․․․ բա ի՞նչ անել արագաչափերի տեղադրման մասին տեղեկատվության հետ։ Մարդ ով ուզում ա ճռիկ անել, բայց տենց վախցած ա կամերաներից, կմտնի բոլոր այդ կամերաների տեղերը կնայեն, որոնք ըստ օրենքի պարտավոր են հայտարարվել (ու որոնց վայրերը մի երկու րոպե գուգլելով դու էլ կարաս գտնես), ու տնգած կունենա քո բոլոր խաբսիկ-մաբսիկները։

    Ու մնացած բոլոր գրածներդ էլ նույն անտրամաբանությամբ էին, նենց որ անհավեսությունս էլ վախճան ապրեց ու կոնկրետ քո հետ այս զրույցը համարում եմ ավարտված։

    Սրան էլ արձագանքեմ զրույցի սահմաններից դուրս։
    Քո մոտ կամ այլ հիմնականում կարգապահ վարորդի մոտ դա գուցե և կոմյուտեռային խաղի տպավորություն գործի, բայց կարգազանցը՝ համոզվելով, որ դրանից վտանգ չկա, կարմիր ու տխուր սմայլիկի կողքով մեծ արագությամբ անցնելիս վայթե չհասցնի էլ դրան միջնամատ ցույց տալ:
    Ի տարբերություն «հոպ-բռնվար» կամերաների, որոնց արդյունավետության մասին ոչ մի կոնկրետ հետազոտություն չկա (ու չէ, սա իմ անճար որոնող լինելուց չի), այս ցուցանակների արդյունավետության մասին ահագին լուրջ հետազոտություններ կան։ Ու այդ հետազոտությունները ցույց են տալիս հետևայլ չորս բաները․
    ա) այդ ցուցանակը երևում է հեռվից, ու մարդիկ սկսում են արագություններն էլ հեռվից գցել
    բ) ցուցանակը շատ ավելի էֆեկտիվ ա ավելի մեծ արագությամբ ընթացող վարորդների արագություների նվազեցման մեջ (կարճ ասած, մի երկու կմ/ժ ավել քշողը շատ ժամանակ չի պակասացնի այդ 2կմ/ժ-ը, իսկ շատ ավելի բարձր քշողը պակասացնում ա)
    գ) արագությունները ցածր են մնում նաև ցուցանակի վայրից հետո էլ, այսինքն արագությունը իջեցրած վարորդները շատ քիչ են հետ արագանում
    դ) այդ վայրում արագությունները ցածր են մնում նույնիկ այդ ցուցանակի այդ վայրից հեռացնելուց հետո էլ։

    Ու սրանք բոլորն էլ ազդում են ավելի անվտանգ վարելու սովորությունների ձևավորմանը, ի տաբերություն «հոպ-բռնվար» միջոցների։ Իսկ մատ ցույց տվողներին ոչ սրանով կկասեցնես, ոչ էլ կամերաներով, տո ոչ էլ տուգանային փոինթներով․․․ ու տո ոչ էլ վարորդական իրավունքների բացակայությամբ, թե ձեռից առնես։

    Իսկ էդ «մինչև չպատժես չեն սովորի» մտածելակերպը մի քիչ տխուր ա, չնայած զարմանալի չի հայերիս մոտ, որ «մինչև երեխուն չսիլլես չի սովորի» ազգային մենթալիտետը ունենք։

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուժաշխատողների խնդիրները և դրանց լուծումները
    Հեղինակ՝ Tig, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 05.03.2013, 10:05
  2. Պոչամբարներ եւ դրանց վնասակար ազդեցությունը
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.09.2011, 16:23
  3. Ֆիլմերը և դրանց ազդեցությունը
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 24.12.2009, 18:03
  4. CMS - ների օգտագործման նպատակահարմարությունը
    Հեղինակ՝ monster, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2009, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •