User Tag List

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 111 հատից

Թեմա: Արագաչափեր, դրանց նպատակահարմարությունը, թերություններն ու այլ խնդիրներ

  1. #16
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,540
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ գործի գնալու ճամփեն 17 կմ ու 4 հատ արագաչափ եմ անցնում, այսինքն մոտ 4 կմ մեկ մեկ արագաչափ: 100_200 մետրի վրա արագություն իջացրու ու մի էդքանի վրա էլ բարձացրու: Երբ, որ առավուտ շուտ եմ գործի գնում իմ մեքենայի միջին արագությունը 90կմ/ժ է, բայց թույլատրելին 60 ա:
    Քո ասած թվերը համադրելով ստանում ենք, որ նախատեսվածա, որ 4րոպեն մեկ դու արագաչափի հանդիպես:
    Բայց գործնայանում դու օրենք ես խախտում ու դրանց հանդիպում 2.5րոպեն մեկ:
    Սրանից հանենք նաև քո արագությունդ նվազեցնելու ու նորից թափ հավաքելու համար անհրաժեշտ ժամանակը, կստացվի որ պլյուս-մինուս 100 վայրկյանը մեկ պիտի արագության հետ կապված մանյովրներ անես:
    ՈՒ սա դեռ չհաշված, որ արագությունն էս հաճախականությամբ փոփոխող մեքենայի շարժիչն ավելի շատ վառելանյութա ծախսում, քան՝ համընթաց շարժվողը:
    Ըստ իս՝ էդ հաճախականությունը նորմալա՝ կարգազանց վարորդի ներվերը քայքայելու համար )))))


    10_ը շատ ա? Տրված ա 60 ու դու կարող ես ուղակի չզգալ ոնց 60_ը դարձավ 70 ու ամեն վայրկյան աչքդ արագության վրա պահելը շատ խանգարող հանգամանք է:
    Եղբայր հասկանում եմ, թե ինչ ես ասում, բայց դու էլ հասկացի՝ 60-ից 70-ի անցման քս չզգալը կարող է մի օր էլ մարդկային կյանք ու քո ազատությունն արժենալ:

    Հիմա նենց չի, որ սաղս սուրբ ենք: Բոլորի հետ էլ կարա պատահի, որ մեկումեջ թույլատրելիի սահմանը գերազանցի ))
    Բայց դե դրան էլ չափ ու սահման, տեղ ու ձև կա՝ ըստ իս:


    Ուրեմն եղբայր քաղաքի մեջ տեղ կա 60 ա, տեղ կա 70 ու որոշ տեղեր 40: Հիմա ինչ չարժի զգուշացնող նշան դնել? Եթե միջքաղաքայինը 60 ա ուրեմն ու նշան չկա պիտի 60_ը պահպանես, եթե էդ տրամաբանությամբ ես շարժվում ապա բոլոր ցուցանակները որոնց վրա 60 ա գրված պիտի հանեն:
    Ես չասեցի, թե չարժի հիշեցման նշաններ դնել:
    ՈՒ դրանց մեջ էլ կա տարբերություն՝ հիշեցմանա, սահմանափակող, թե թույլատրող:

    Հիմա տես՝ բնակավայրի ներսում (Հայաստանի դեպքում) ոույլատրելին 60կմ/ժ ա, ուրեմն ամենուր դու պետք է պահպանես էդ 60-ը, քանի դեռ չես հանդիպել արագությունը կարգավորող այլ նշանի:
    Այլ նշանն էլ գործումա մինչև հաջորդ նշանը կամ, դրա բացակայության դեպքում, մինչև հաջորդ խաչմերուկը (եթե արագություն սահմանափակող/թույլատրող նշանը զոնայի համար չէր):


    Եղբայր արագաչափի մասին զգուշացնող ցուցանակը նախատեսված է օրենքով ու օրենքը նաև նախատեսում է, որ նոր արագաչափի տեղադրումից հետո քաղաքացիները պիտի իրազեկված լինեն:
    Էս կողմերում ամեն արագաչափն իևազեկել հաստատ պարտավոր չեն ընկեր:
    Թե Հայաստանում օրենքն այլ բանա նախատեսում, պիտի խնդրած լինեմ էդ օրենքը մեջբերես, կարդանք հասկանանք, թե խոսքն ինչի մասինա:


    Գաղթական մեկ այլ բան է էնպես անել, որ վարորդները չխաղտեն օրենքը ու դրա հետ կապված միջոցներ ձեռնարկել ու մեկ այլ բան է թակարդներ սարքել և էնպես անել, որ տուգանվեն:
    Օքեյ եղբայր, մի քանի օրինակ կբերե՞ս, թե տուգանքների կիրառումից զատ ուրիշ ի՞նչ արդյունավետ միջոցներ կան կարգազանց վարորդներին զսպելու:


    Ու չասես, որ դու Երևանում 60 ից ավել չես երթևեկում:ճճճ
    Ճիշտն ասած՝ Հայաստանում վարորդական իրավունք հանելուց հետո 1 թե 2 տարուց դուրս եմ եկել:
    Էդ ընթացքում էլ մեքենա վարել եմ, բայց քիչ:

    Էստեղ էլ դեպքեր լինում են մեկ-մեկ, որ քո պես թույլատրելին գերազանցեմ, բայց ոչ բնակավայրերում )))
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

  2. #17
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,832
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե մտածում ես, որ 90 ից 65 իջացնել ու բարձրացնելը ինձ նեռվայնացնումա հետևաբար սխալվում ես, ոչ մի նեռվայնացնող պրոցես չկա:
    Գաղթական ուրեմն օրենքը պահանջում ա, որպեսզի նախորոխիրազեկեն նոր արագաչափի առկայության մասին ու քել ախպերական հեռախոսով էդ օրենքը չփնտրեմ, ինչպես նաև մինչև արագաչափը նախազգուշացնող ցուցանակ այլ ոչ թե տանեն պահեն ծառերի հետևը այ դա թակարդ ա: Կապ չունի էդ քո ասածները, որովհետև անկախ ամեն ինչից պարտավոր են էդ ցուցանակները տեղադրեն: Կամ մի քանի ամիս արագաչափը չի աշխատում մեկ էլ հոպ օրերից մի օր աշխատեց: Սրանք թակարդներ են ու դու դրանից մանթո ես ուտում, որովհետև իրենք դա ոչ թե իմ ամվտանգության համար են անում այլ ինձանից փող են քերում:
    Ես ավելի շատ վթարի կենթարկվեմ ոչ թե 80 արագությունից այլ 60 ի տակ աչքս արագության ցուցիչի վրա պահելուց:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (18.05.2018)

  4. #18
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,832
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաղթական կարգազանց վարորդներին պետք է տուգանել: Ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում, բայց չափ ու սահման կա, խելքին մոտ գներ ֆիքսեն ու ճիշտ աշխատեն:

  5. #19
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,832
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Գերմանիա/Ավստրիա քաղաքի մեջ 60-ի փոխարեն 90-ն քշես, ոչ միայն կտուգանվես, այլ վարորդական իրավունքը ձեռիցդ կառնեն:
    Իմիջայլոց, ստեղ քաղաքի մեջ սահմանափակումը 50-ն ա:

    Արագության նշանները տեղադրվում են միայն զոնայից մյուսին անցնելու դեպքում, զոնայի մեջ վարորդը պարտավոր ա ինքը հիշել սահմանափակումը:

    Բայց համաձայն եմ, որ թակարդների փոխարեն պետք է վարորդների իրազեկման ու կարգապահության բարձրացմամբ զբաղվել:
    Իհկ, միավորային համակարգ պետք է մտցնեն:
    Խախտումների համար տուգանքները պետք է փոքր լինեն, բայց միավորներ տրվեն: Որոշ միավորի հասնելու դեպքում պետք է վարորդը պարտադիր վարորդական նոր կուրս անցնի ու քննություն հանձնի, բայց տեղը տեղին, ոչ ինչպես մինչև հիմա՝ փողով:
    Կուրսի ու քննության համար պետք է վճարի վարորդը ինքը:

    հ.գ. էս արդեն ոնց որ Նիկոլի թեման չէ
    Դե հա Գերմանիայում օրենքը դա է պահանջում ու վարորդները դրան են սովոր, իսկ մեր մոտ մի բան պահանջում է, մի բան անում են ու վարորդները մեկ այլ տարբերակով հարցին լուծում են տալիս:
    Կարճ ասած մի ամիս առաջ գայիշնիկին մեծ սիրով կաշառք էի տալիս, իսկ հիմա, եթե էդպիսի նամյոկ անի կհանեմ մայրուղի:

  6. #20
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,536
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայլ ջան, խոսքը մեր մեջ, զարմացած եմ պատասխաններիցդ, բայց հարթով.
    Ապեր, հո չե՞ս պրծել զարմանալդ, եթե հա, ուրեմն ամրագոտիներդ կապի

    Հավես չունեի երկար-բարակ գրելու, ու հիմա էլ չունեմ, դրա համար մի քիչ կարճ կապած ու կտրուկ ա լինելու, չվախենաս․․․ հա, ու էս հարցերով մի քանի դատական գործերի մեջ եմ ընկել, ու տակից վրից համաշխարհային պրակտիկան ուսումնասիրել եմ, նենց որ ասածներս ոչ թե 7րդ դասարանի ֆիզիկայի դասագրքի վրա է հիմնված, այլ ահագին հետազոտությունների, դատական նախադեպերի ու իրավական հանգամանքների, թեկուզ հիմա հեչ հավես չունեմ սրանք հատ-հատ գտնել ու ցիտել։

    Ուրեմն գնացինք․․․ ոնց որ բոլորս էլ համաձայնվեցինք, որ երթևեկության կանոնները, տուգանքները և այլն պիտի կրեն կանխարգելող ֆունկցի ու քչացնեն պատահարների հավանականությունը ու երթևեկության մասնակիցների վիրավորվելու վտանգը։ Հիմա ասեմ, որ այս արագաչափերը ու ընդհանրապես բոլոր տեսակի կամերաները էսի չեն անում, ու նույնիսկ սրան հակառակ են լիքը բան անում։

    Գայլը արդեն ասեց, որ քո որոշ առաջարկները հակաօրինական են, ու նաև նկարագրեց, որ դրանց տեղը իմանալով կարաս խուսափես հենց էտ վայրում բարձր արագության համար տույժից, դե իսկ մնացած հատվածներում էլ ճռիկներ անես։ Ու որ գիտես այդտեղ պիտի դանդաղացնես, հաճախ չափից էլ շատ, մյուս մասերում հաստատ ավելի արագ ես ուզենալու քշես, այսինքն եթե հարցը պռոբլեմը (արագության խախտմամբ քշողների) լուծելն է, ապա ակնհայտ պիտի լինի, որ սա լուծում չի կարա լինի, այլ մաքսիմում պռոբլեմը մի տեղից մեկ ուրիշ տեղ տեղափոխելն է։

    Գայլը մի երկու բան ասեց, թե ոնց են այդ կամերաները վարորդի ուշադրությունը շեղում, ես էլ ավելացնեմ, որ սովորաբար այդ նույն ճանապարհով հաճախ երթևեկողները այդ կամերաների տեղերը անգիր գիտեն, ու միակ վարորդները ում այդ կամերաները սպառնում են նրանք են, ով այդ ճանապարհներին լավ ծանոթ չի։ Դե հիմա էլ այդ ոչ-լավ ծանոթությանը ավելացրու մեկ էլ նիատկուդը դեմքիդ թռնող ցուցանակը կամերայի մասին, որից հետո ռեզկիյ տոռմուզ ես տալիս, նույնիսկ եթե նորմալ արագությամբ էիր գնում, որովհետև չգիտես թե մինչև էդ մի բացարձակ անտրամաբանական ցածր արագություն սահմանող ցուցանակ բաց ես թողել թե չէ, ու սենց վախցած անծանոթ վայրերով քշում ես, մեկ էլ աչքերիդ մի հատ լույս ա խփում էդ կամերան․․․ դե ու դրանից հետո անծանոթ վայրերում քշող վարորդի դուխը ինքդ պատկերացրու ոնց ա, ու ինքդ քեզ փորձի համոզել, որ սա «վտանգը կասեցնող» միջոց ա․․․ երթևեկության անվտանգության ամենաուժեղ գարանտը երթևեկության տրամաբանության ընթացքն ա, որ բոլորը գիտեն, թե մյուսները ինչ տրամաբանությամբ երթևեկում, իսկ այս կամերաները այդ տրամաբանության մաման լացացնում են։

    Որոշ տեղեր աշխարհում կան արագաչափեր, որ միջին արագության վրա են հիմնված։ Օրինակ Էմիրություններում մայրուղիների վրա են սենց բաներ դրված, ու երկու տարբեր կամերաների միջև եթե թույլատրելիից բարձր միջին արագությամբ ես անցնում՝ տուգանում ա։ Բայց սենց բաները մենակ սահմանափակ ելք ու մուտքով մայրուղիների վրա կարան գործեն, ու սրանք էլ են պռոբլեմների բուն։ Էլ չասած որ այդ համակարգի գործելու համար պիտի բոլոր անցնող մեքենաներին նկարես, ու այդ տվյալները մի այլ կարգի Big Brothereque-թյուն ա։ Ու գրեթե միշտ այդ կամերաների գործունեության հետևը կանգնած են կոմերցիոն ընկերություններ, ովքեր պետական մարմինների հետ համձայնագրեր են կնքում, ու տվյալները փոխանցում ոստիկանությանը։ Ու այդ բոլոր-բոլոր երթևեկության մեջ մասնակիցների տվյալները համ կոմերցիոն ընկերությունն է ունենում, համ էլ պետական ածյանները․․․ ու էսի Էմիրությունների համար երևի պռոբլեմ չի, բայց կարգին պետության համար էսի ոռի ություն ա մի ուրիշ կարգի։ Մեր մոտ մի վճառովի մայրուղու վրայից հանեցին վճարի գանձման կետերը, որ ընթացքի արագությունը արհեստականորեն չպակասի, ու տեղը համարները նկարող կամերաներ դրեցին, որ համարներդ նկարի ու չեկը գրանցման հասցեով ուղղարկի, դե կամ էլ տրանսպոնդերով ես մուծում։ Ու արդեն տասնյակներով դատական գործեր են բացվել այդ տվյալների բազայի հակասահմանադրականության մասին, ու սրանից մի քիչ գլուխ հանելով, ասեմ, որ սպասում եմ էլ ավելի շատ դատական գործեր, ու հուսով եմ այդ համակարգը վերջում ռադ կանեն։

    Ընկել աշխարհով մեկ հետազոտություններ եմ ուսումնասիրել, որ հասկանամ, լավ, ինչ-որ ձև կա՞, որ այս կամերաները լավ բան են անում, խոսքի կարող ա ես եմ, որ տրամաբանությունից թույլ եմ, իսկ այս կամերաները լավ վիճակագրության են նպաստում։ Պատրաստե՞ս․․․ գոնե մի քանի տարի առաջվա դրությամբ ոչ մի, ջոգո՞ւմ ես, ամբողջ աշխարհում ո՜չ մի հետազոտություն չկար, որ վիճակագրությամբ աներկբա ապացուցեր, որ այդ կամերաները ինչ-որ դրական ֆունկցիա են կատարում։ Հա, կան որոշ վիճակագրական հետազոտություններ, որ ինչ-որ կոնկրետ վայրում, որտեղ այդ կամերաները դրել են, որոշ ժամանակ հետո միջին արագությունների անկում է տեղի ունեցել, բայց թե դրանից առաջ ու հետո ինչ ա եղել, ինչ ռեզկիությամբ են արագությունները ընկել, կամերաների ցուցանակի կողմերը մեքենաների միջև դիստանցիաների ինչ կտրուկ նվազեցում ա նկատվել ու լիքը տենց հարցեր հարմար ձևով բացակայում են սենց հետազոտություններից։ Վոբշըմ նենց տպավորություն ա, որ բոլոր «դրական» հետազոտություններ անողները իրենց վիճակագրության գիտելիքները 7րդ դասարանի դասագրքից են քաղել։ Ու սրա պատճառներն էլ կան, բայց դրա մասին մի քիչ հետո։ Հա, ու կարող ա, էլի, մարդ ես, համաշխարհային վիճակագրությունը Հայաստանում չգործի, ու Հայաստանում մի ուրիշ ձևի այս կամերաները լավը դուրս գան․․․ դե այս առումով էլ քեզ ուղարկեմ Նիկոլի կողմից Արփինեին ԱԺ-ում վիճակագրությամբ կզցնելու վիդեոն նայելու։

    Բա լավ, որ սենց վատն են էդ անտեր կամերաները, ինչո՞ւ են աշխարհում շարունակվում դրվել։ Ուրեմն կա երկու հիմնական պատճառներ (դատական նիստերում հնչեցված վկայությունների հիման վրա)․ ա) տեղական մարմինների բյուջեները լրացնելու համար; բ) կոնկրետ վայրում արագության նվազեցում ապահովելու համար։

    Առաջինը կարծում եմ հասկանալի է, ու այդ տեղական մարմինները կոմերցիոն կազմակերոպությունների հետ համաձայնագիր են կնքում, որով տուգանքներից որոշ տոկոս անցնում է կոմերցիոն կազմակերպությանը, բայց մեծ մասը մնում է տեղական մարմիններին։ Ու քանի որ այդ կոմերցիոն կազմակերպությունը տուգանքների տոկոսով է հարստանում, ոչ թե ասենք տարեկան սահմանված կոնկրետ վարձով, ապա ստիմուլը լիքը խախտումներ գրանցելն է, ոչ թե կասեցնելը․․․ ու լիքը բաներ են անում, որ անտեղի խախտում բռնած լինեն, որ մարդուց տույժ գանձեն։ Իմ կամերաների հետ կապված մի կոնկրետ դատական գործի մոմենտով ասեմ․ արագաչափ չէր, այլ կարմիր լույսի կամերա, ու պարզվեց, որ այդ տեղադրող կազմակերպությունը դեղին լույսի երկարությունը օրենքով սահմանված երկարությունից միտումնավոր կարճացրել էր, որ անսպասելի կարճ դեղինից հետո կարմիրի առաջին վայրկյանի ընթացքում խախտում գրանցի։ Ու սենց դատական գործերի հիման վրա այդ կամերաների հարցը հայ-հայ ա պիտի հասներ գերագույն դատարանների, էն էլ դրանից մի չրթիկ ցածր դատարանի կողմից այդ ամբողջ համակարգը հանվեց ռադ արվեց։ Ու ասեմ, որ ոռ մի ձև ձև չկա, որ այդ կամերաները լրիվ 100% չյոտկի գործեն։ Ոշ մի, ջոգում, ոշ մի ձև չկա, որ կարգին օրինական դաշտով պետության մեջ չապացուցեմ, որ կամերայով գրանցված խախտումը բուլեթ-փրուֆ ա։ Սկսած վերջին անգամ երբ են չափող սարքերը կալիբրացիա արվել ու վերջացրած նկարահանման սարքի այդ օրվա լույսի տակ ոչ-ճիշտ պատկերի գրանցումով։ Չորս հատ սենց դատական գործերի միջով անցելուց հետո, ու ոչ մի անգամ տուգանքը չմուծելով, նատուռի ասում եմ, նույնիսկ նորմալ երկրում ձև չկա, որ այս կամերաները լրիվ չյոտկի գործեն։

    Հա, դե Հայաստանի պայմաններում էլ այդ կոմերցիոն ընկերությունը Սաշիկն ա, ու հիմա կոնկրետ չեմ հիշում, բայց կարծեմ մի լրիվ խելքից դուրս տոկոս ա իրեն հասնում։ Ու սարքերն էլ ցածր մակարդակի խլամ են, կեսն էլ արդեն շարքից դուրս եկած, ու հաստատ ավելի շատ սխալվում են ի շահ Սաշիկին, ոչ թե վարորդներին։

    Իսկ երկորդի առումով, սովորաբար կոնկրետ վայրում արագության նվազեցման պետքությունը գալիս է արագությունների սահմանափակումների անտրամաբանությունից։ Ասենք դպրոցի մոտ արագությունների կտրուկ նվազում, կամ լայն ճանապարհին նեղ ճանապարհի անցման ժամանակ ու տենց։ Այդ դեպքում դնում են էս կամեռաները, որ մարդիկ ստոպողաբար սովորեն այդ վայրի անտրամաբանությունը։ Բայց դե սա էլ խնդրի վրա բժշկական պլաստիր կպցնել ա, ու երևի այդ նույն խնդիրը շատ ավելի լավ կլուծվեր պառկած մլիցեքով, բայց դե կողքից փող կպցնելու միջոցել ա։ Ու երկորդ ամենահաճախ սենց հանդիպող դեպքերը էն են, որ մի հատ մելկիյ սոշկա չինովնիկ (խոշորները սրա կարիքները չունեն) իր տան հարևանությամբ ուզում ա, որ ցածր արագություններով քշվեն, ու արհեստական ցածր արագության սահմանափակման ու այսպիսի կամերաների տեղադրման ա հասնում։ Ու սա էլ է բեսամթ երթևեկության տրամաբանությոնը խափանում, ու բերում ա ավելի շատ վտանգների, քան լուծում է հանդիսանում։

    Հիմա օրինականության տեսանկյունից։ Ուրեմն միմիայն մեքենայի համարանիշներով խախտման համար տիրոջը տուգանելը հակասահմանադրական պիտի լինի։ Որպեսզի մարդուն տուգանես, պիտի կուռ ապացույց ունենաս, որ հենց ինքն ա այդ կարգի խախտումը արել, այսինքն պիտի մարդու դեմքը նկարես ու ասենք վարորդական իրավունքների տվյալների բազայի նկարներով ստուգես, որ հենց մեքենայի տերն ա ղեկին եղել, բայց այդ ստուգելը մարդ ա պահանջում, որտև այդ արագաչափերի կամերաները անորակ նկարներ են մենակ նկարում, ու դա գրեթե երբեք էլ չեն անում, այլ տուգանքը ուղղարկում են, տուգանվողի վրա են բեռը դնում, որ ինքը ապացուցի որ ինքը չէր։ Հայաստանում հետս պատահած դեպք․ կամրիր լույսի տակ կանգնած հասկանում եմ, որ պիտի խաչմերկուկից ձախ թեքվեմ, ու կանգնած տեղից դանդաղ արագությամբ մտնում եմ ձախ շրջադարձի գիծը՝ հատելով գծերը բաժանող հոծ սպիտակը դիմացին աջ ակովս։ Ոշ մի վտանգ այդ իրավիճակում չկար, զրո-զիլչ, արագությունն էլ 5կմ/ժ էր․․․ ու ստանում եմ հետևից նկարով խախտման տուգանք, որ հոծ սպիտակ գիծ եմ հատել, ու եթե դիմացից էլ կամերա ունեն այդ վայրում, որ վարորդին նկարի, ապա հաստատ ինձ չէին կարա նկարել, որտև երկու գծում էլ դիմացս բեռնատար մեքենաններ էին (իրենց ուղղարկած նկարի մեջ էլ երևացող), որոնք թույլ չէին տա, որ դիմացից վարորդին նկարեին։ Հիմա կարող ա գնամ դատարան, ու այդ տուգանքը չեղարկել կարողանամ տալ, բայց դե դրա համար վարորդին դատարան բերելը աննասունություն ա, ու քաղաքացու արդյունավետության նվազեցում, եթե հաշվի առնես, թե ինչքան մարդ պիտի սենց դատարաններով ֆռֆռա, որ իրեն վրա լկտիության վրաերթը կասեցնի։

    Հա, ու եթե սկսես վարորդներին էլ նկարել, ու այս հարցում չյոտկիություն փորձես ապահովել, ապա ռաստ ես գալիս ուրիշ տրյուկների, օրինակ ամուսնուն անունով գրանցված մեքենան կինն ա միշտ քշում, ու հակառակը, որ բռնվելուց ասեն՝ տես, նույն սեռի չի վարորդը ինչ-որ ես, իսկ թե դա ո՞վ ա, ես ինչ իմանամ, քեֆի էին գնացել, բանալիներս էլ գցել էի ընդհանուր մի տուփի մեջ, որ հարբած չքշեմ տուն, բայց ինչ-որ մեկին մեքենա ա պետք եղել, ձեռ գցել պատահական բանալի ա հանել, որ գնա չհերիքած խմիչք առնի բերի․․․ չէ, չեմ հիշում տենց արտաքինով մարդ այդ քեֆին։ Ու նաև բերում ա յութուբում սիրուն վիդեոների, թե ոնց են գերմանիայում այդ կամերաների տակ ջահելությունը չփլաղ քամակներով նկարվում․․․

    Նաև կան այդ տուգանքների սոցիալական փրոֆայլինգի հարցեր․․․ եթե տուգանքները նույնն են բոլորի համար, ապա ցածր խավին դրանք անհամաչափ ավելի շատ են խփում, քան ունեվորներին։ Հարուստների համար այդ կամերաները յա կան յա չկան, տուգանք ա, կմուծեն։ Իսկ Հայաստանի պես սոցիալական մեծ տաբերությունների դեպքում սա էլ ավելի մեծ խնդիր ա։ Չեմ էլ կարա հաշվեմ, թե ինչքան ա եղել, որ կողքովս մի ցենտր թանգնոց մաշնա ոնց ա կամերաների տակ հրթիռի արագությամբ անցնում․․․ իրա մեքենաների անվադողերի վրի թոզը ավելի թանկ ա, քան այդ տուգանքը, էլ էդ տուգանքը իրեն ինչ կանխարգելող դեր պիտի խաղա։ Իհարկե կան ապահովագրության թանկացման միջոցով կանխարգելումն էլ, բայց դե սա էլ է կարելի շրջանցել, եթե մեքենադ գրանցում ես վարորդիդ անունով, ու իր ապահովությունն ես զոհաբերում, հետո էլ հանում ռադ ես անում, մի ուրիշ վարորդի գործի ընդունում․․․ քյասա արդար չի հեչ, ու էլի կանխարգելող ֆունկցիան չի գործում։ Այ եթե Ֆինլյանդիայի նման (ինչքան գիտեմ Գերմանիայի որոշ տեղերում էլ է սենց համակարգ գործում) ոչ թե թվեր սահմանես տուգանքների համար, այլ վերջին տարվա եկամտից տոկոս գանձես, կարող ա մի քիչ ավելի արդար լիներ, բայց դա էլ է կարելի վարորդի միջոցով շրջանցել։

    Հոգնա, վոբշըմ, ու էսի այդ համակարգերի պռոբլեմների մեկ քարորդն էլ սկի չի․․․

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (18.05.2018), Mr. Annoying (18.05.2018), Վիշապ (18.05.2018)

  8. #21
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,832
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն առավոտ 6 ին գործի եմ գնում մեկ էլ կամերան 2 կմ/ժ արագության համար չխկացրեց: Ախպեր նենց լեղաճաք եղա, որ ուզում էի իջնեի էդ կամեռան ջարդեի:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (18.05.2018)

  10. #22
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,540
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տանողիդ տանը մնաս Ծլնգ ))
    Նենց վախենալու նախաբան էիր գրել, որ մի պահ մտածեցի առանց կարդալու Ակումբի հաշիվս բլոկ գցեմ, հեռախոսս անջատեմ, քարտը կորցնեմ, հանվեմ ու պաղկվեմ:
    (հանվելը պռոստը... շոգա..)

    Դատական փորձդ շաքարով կտրեմ ախպերս, մի քիչ չհամոզեցիր:
    Բայց հեռախոսիս զարյադկեն չի ձգի պատասխանեմ:
    Կփորձեմ ավելի ուշոտ
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

  11. #23
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,536
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Տանողիդ տանը մնաս Ծլնգ ))
    Նենց վախենալու նախաբան էիր գրել, որ մի պահ մտածեցի առանց կարդալու Ակումբի հաշիվս բլոկ գցեմ, հեռախոսս անջատեմ, քարտը կորցնեմ, հանվեմ ու պաղկվեմ:
    (հանվելը պռոստը... շոգա..)

    Դատական փորձդ շաքարով կտրեմ ախպերս, մի քիչ չհամոզեցիր:
    Բայց հեռախոսիս զարյադկեն չի ձգի պատասխանեմ:
    Կփորձեմ ավելի ուշոտ
    Փորձի, փորձի․․․ անհամբեր կսպասեմ․․․ ֆիզիկայիդ դասագիրքն էլ չմոռանաս

    Հ․Գ․
    Արա բայց Չուկը ճիշտ ա էլի, էս ակումբի միջավայրը հեռախոսիս վրա հեչ լավ չի ազդում

  12. #24
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,540
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձի, փորձի․․․ անհամբեր կսպասեմ․․․ ֆիզիկայիդ դասագիրքն էլ չմոռանաս
    ՃՃ
    Մտիցս թռելա, թե երբ ու խի, բայց մեջս մի նամակդա տպավորվել, որտեղ գրել էիր «վտանգավոր մարդ ես» )))))
    Վախիլ մի, ֆիզիկայիս գիրքը կորելա
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

  13. #25
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,832
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանրից կռիվ ա սկսում:ճճճ
    Գաղթական ջան մենք վարորդներս պիտի փոխենք մեզ, դեմ չեմ, բայց օրենք ներկայացնող մարմինները պարտավոր են այսուհետ ճիշտ աշխատել: Եթե օրենքը պահանջում է, որ զգուշացնող ցուցանակ լինի ապա պետք է լինի ու տեսանելի հակառակ դեպքում օրենքը իր ուժը կկորցնի: Եթե ցուցանակ կա, որ դիմացդ արագաչափ կա, բայց պարզվում ա չկա կամ էլ կա, բայց ամիսներով չի աշխատում դա նույնպես չպիտի լինի: Ոպշմ մի բզբզա

  14. #26
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,191
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծլնգի դիսերտացիան մինչև վերջ չկարդացի, բայց ոնց որ ճիշտ ա ասում :Ճ
    Տուգանող կամերաների իմաստը կոռումպացվածների բյուջեն լցնելն է, բայց ոչ անվտանգությունն ու պատահարների նվազեցումը: Հակառակը՝ ինձ թվում է, կամերաների առկայությունն ավելացնում ա վարորդների ստրեսը: Իսկ անվտանգության համար նախ պետք է հիմար սովետական երթևեկության կաննոնների դասագրքերը ուղարկվեն մակուլատուրա, իսկ սաղ Հայաստանի վարորդները մի հատ էլ քննություն հանձնեն՝ անվտանգության կանոնների իմացությունը ստուգելու:
    Պետությունը պիտի ուշադրություն դարձնի վարորդական էթիկայի բարձրացմանն ու ճանապարհային պայմանների լավացմանը, ոչ թե անիմաստ կամերաներ շարի, որ փողերը ստանան ու լափեն:
    Քաղաքում վաղուց ոչ մի նորմալ գծանշման հետք չի մնացել, ուղեվորների մեծ մասը առանց ամրագոտի են, ոչ մեկ նվազագույն հեռավորություն պահելու մասին ոչ տեղյակ է, ոչ ուզում է տեղյակ լինել,
    իսկ վթարների առյուծի բաժինը ես համոզված եմ իրար տեղ չտալու ու խցկվելու պատճառով են:
    Ճան. ոստիկանությունն ու տրանսպորտի նախը լավ կլինի մի հատ սթափվեն:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (18.05.2018)

  16. #27
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    28
    Գրառումներ
    5,680
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր էդ ցուցանակ խաբսիկ, տես կետ համարը մեկը և այլն տիպի մտքերդ անօրինական են, ՊԻՏԻ, ՊԱՐՏԱՎՈՐ են դա անել, որովհետև օրեմքն է դա պահանջում:
    օրենքի հղում կդնե՞ս ես էլ իրազեկվեմ, որ արագաչափերի գտնվելու վայրի մասին ինչ-որ մեկը պարտավոր է տեղեկացնող ցուցանակ դնել

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (19.05.2018), Գաղթական (19.05.2018)

  18. #28
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,536
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ՃՃ
    Մտիցս թռելա, թե երբ ու խի, բայց մեջս մի նամակդա տպավորվել, որտեղ գրել էիր «վտանգավոր մարդ ես» )))))
    Ո՞վ, ե՞ս․․․ չի եղել տենց բան, սադրանք ա․․․ կոնտեքստից դուրս ես հանել․․․ ես բարիագույն փափկամազիկ հեռախոսիկ եմ, ում ծլնգոցից սոխակի նրբագույն ծլվլոցի արձագանք է գալիս

    չնայած․․․ կարող ա արտաքինիս մասին ա եղել զրույցը, հը՞․․․ էդ մեկը հա, ինչ թաքցնեմ, ռոժս վախենալու ա, ուսանողական ընկերներս տենց էլ դիմում էին՝ Ուռոդ․․․ հենա ivy-ին հարցրու, ինքը կհաստատի, դե ու Տրիբունն էլ ա տեղյակ գեշությանս․․․ բա գիտես խի՞ չեմ սիրում հայելու մեջ նայել․ ամեն անգամ աչքս արտացոլանքիս կպնելուց լեղապատառ եմ լինելու, էլ վտանգավոր մարդ ասիր ու պրծար․․․
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 18.05.2018, 22:12:

  19. #29
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,903
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    61 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. թեման ստեղծվել է «Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ» թեմայից առանձնացված մոտ երեք տասնյակ գրառումների հիման վրա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #30
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,540
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒրեմն նախօրոք ասեմ, որ մտքովս էլ չէր անցնում, թե մի օր հանդես կգամ արագաչափերի պաշտպանությամբ, քանի որ ինքս էլ դրանք բացարձակ ու, սենց ասեմ, 100 տոկոսանոց չեմ համարում:
    ՈՒ հիմա էլ, եթե հարց դրված լինի, թե արդյոք դրանք վերջնական են ու անփոխարինելի, իմ միանշանակ պատասխանը կլինի, որ ոչ:

    Բայց եթե հարցա բարձրացվում դրանց լինել/չլինելու վերաբերյալ, ապա մեկը ես չեմ կարող համաձայնել, որ առանց արդյունավետ գործող դրանց փոխարինող համակարգի ստեղծման դրանք կասեցվեն:


    Գայլը արդեն ասեց, որ քո որոշ առաջարկները հակաօրինական են,
    Հենց սենց օդի մե՞ջ:
    Կոնկրետացրու խնդրեմ, թե կոնկրետ ինչ եմ ես առաջարկել ու դրա ինչնա հակաօրինական եղել:


    ու նաև նկարագրեց, որ դրանց տեղը իմանալով կարաս խուսափես հենց էտ վայրում բարձր արագության համար տույժից, դե իսկ մնացած հատվածներում էլ ճռիկներ անես։ Ու որ գիտես այդտեղ պիտի դանդաղացնես, հաճախ չափից էլ շատ, մյուս մասերում հաստատ ավելի արագ ես ուզենալու քշես, այսինքն եթե հարցը պռոբլեմը (արագության խախտմամբ քշողների) լուծելն է, ապա ակնհայտ պիտի լինի, որ սա լուծում չի կարա լինի, այլ մաքսիմում պռոբլեմը մի տեղից մեկ ուրիշ տեղ տեղափոխելն է։
    Էս նույն «փաստարկներդ» կարելի կլիներ ներկայացնել նաև ընդդեմ ՃՈ անշարժ կայանի ասենք:
    Էլի դրանց տեղն իմանալով կարաս խուսափես հենց էտ վայրում բարձր արագության.. բլա-բլա..
    Այսինքն դու գտնում ես, որ ՃՈ անշարժ կայանների համակարգն անպիտա՞ն է:

    Շրջիկ մեքենաների օրինակով էլ արձանագրենք, որ գոյություն ունեն նաև արագաչափերի շարժական մոբայլ-ֆլից կայաններ, որոնց անգամ Գարմիններն ու Տոմտոմները հաճախ չեն տեսնում ու կարգազանցության հակում ունեցող վարորդները ստիպված են լինում այլ հնարքների դիմել: Օրինակ` Միչելին և նմանատիպ ափերի միջոցով մեկը մյուսին տեղյակ պահել:


    Գայլը մի երկու բան ասեց, թե ոնց են այդ կամերաները վարորդի ուշադրությունը շեղում, ես էլ ավելացնեմ, որ սովորաբար այդ նույն ճանապարհով հաճախ երթևեկողները այդ կամերաների տեղերը անգիր գիտեն, ու միակ վարորդները ում այդ կամերաները սպառնում են նրանք են, ով այդ ճանապարհներին լավ ծանոթ չի։ Դե հիմա էլ այդ ոչ-լավ ծանոթությանը ավելացրու մեկ էլ նիատկուդը դեմքիդ թռնող ցուցանակը կամերայի մասին, որից հետո ռեզկիյ տոռմուզ ես տալիս, նույնիսկ եթե նորմալ արագությամբ էիր գնում, որովհետև չգիտես թե մինչև էդ մի բացարձակ անտրամաբանական ցածր արագություն սահմանող ցուցանակ բաց ես թողել թե չէ, ու սենց վախցած անծանոթ վայրերով քշում ես, մեկ էլ աչքերիդ մի հատ լույս ա խփում էդ կամերան․․․ դե ու դրանից հետո անծանոթ վայրերում քշող վարորդի դուխը ինքդ պատկերացրու ոնց ա, ու ինքդ քեզ փորձի համոզել, որ սա «վտանգը կասեցնող» միջոց ա․․․
    Բացարձակ դեմագոգիա ա նկարագրաածդ.. եթե չասեմ «տավտալոգիա», որ անզգուշորեն չվիրավորեմ..
    Խոսքը մեր մեջ` քո հագով էլ չի սենց օրինակներ բերելը` ըստ իս:


    երթևեկության անվտանգության ամենաուժեղ գարանտը երթևեկության տրամաբանության ընթացքն ա, որ բոլորը գիտեն, թե մյուսները ինչ տրամաբանությամբ երթևեկում, իսկ այս կամերաները այդ տրամաբանության մաման լացացնում են։
    Իհարկե:
    Միանշանակ:
    Իսկ երթևեկության տրամաբանությունը` քննարկվող հարցի շրջանակներում, ընդամենը սահմանված առավելագույն արագությունը չգերազանցելնա:
    Ընդամենը..


    Որոշ տեղեր աշխարհում կան արագաչափեր, որ միջին արագության վրա են հիմնված։ Օրինակ Էմիրություններում մայրուղիների վրա են սենց բաներ դրված, ու երկու տարբեր կամերաների միջև եթե թույլատրելիից բարձր միջին արագությամբ ես անցնում՝ տուգանում ա։ Բայց սենց բաները մենակ սահմանափակ ելք ու մուտքով մայրուղիների վրա կարան գործեն, ու սրանք էլ են պռոբլեմների բուն։ Էլ չասած որ այդ համակարգի գործելու համար պիտի բոլոր անցնող մեքենաներին նկարես, ու այդ տվյալները մի այլ կարգի Big Brothereque-թյուն ա։ Ու գրեթե միշտ այդ կամերաների գործունեության հետևը կանգնած են կոմերցիոն ընկերություններ, ովքեր պետական մարմինների հետ համձայնագրեր են կնքում, ու տվյալները փոխանցում ոստիկանությանը։ Ու այդ բոլոր-բոլոր երթևեկության մեջ մասնակիցների տվյալները համ կոմերցիոն ընկերությունն է ունենում, համ էլ պետական ածյանները․․․ ու էսի Էմիրությունների համար երևի պռոբլեմ չի, բայց կարգին պետության համար էսի ոռի ություն ա մի ուրիշ կարգի։ Մեր մոտ մի վճառովի մայրուղու վրայից հանեցին վճարի գանձման կետերը, որ ընթացքի արագությունը արհեստականորեն չպակասի, ու տեղը համարները նկարող կամերաներ դրեցին, որ համարներդ նկարի ու չեկը գրանցման հասցեով ուղղարկի, դե կամ էլ տրանսպոնդերով ես մուծում։ Ու արդեն տասնյակներով դատական գործեր են բացվել այդ տվյալների բազայի հակասահմանադրականության մասին, ու սրանից մի քիչ գլուխ հանելով, ասեմ, որ սպասում եմ էլ ավելի շատ դատական գործեր, ու հուսով եմ այդ համակարգը վերջում ռադ կանեն։
    ՈՒրեմն էն, ինչի մասին խոսում ես, կոչվումա ANPR համակարգ (Automatic number-plate recognition):
    ՈՒ մի քիչ անհասկանալիա, թե որնա ըստ քեզ կարգին երկիրը, որի համար սա «ոռիությունա»:
    Ասենք օրինակ Բելգիան քո համար ոռի երկիրա՞: Իսկ Բրիտանիա՞ն, բա Շվեդիա՞ն, Ֆրանսիա՞ն, Դանիա՞ն, Գերմանիա՞ն, տո նույն Կանադան ու ԱՄՆ-ը՞...
    Էս բոլոր երկրներում էլ էդ համակարգը մեծ կամ փոքր տարածում ունի (որոշներում որոշակի օրինական վերապահումներով), էդ թվում և առոք-փառոք օգտագործվումա արագաչափերի միջոցով:
    ՈՒ սա դեռ ամենևին երկրների ամբողջական ցուցակը չի, որը գնալով մեծանումա:


    Ընկել աշխարհով մեկ հետազոտություններ եմ ուսումնասիրել, որ հասկանամ, լավ, ինչ-որ ձև կա՞, որ այս կամերաները լավ բան են անում, խոսքի կարող ա ես եմ, որ տրամաբանությունից թույլ եմ, իսկ այս կամերաները լավ վիճակագրության են նպաստում։ Պատրաստե՞ս․․․ գոնե մի քանի տարի առաջվա դրությամբ ոչ մի, ջոգո՞ւմ ես, ամբողջ աշխարհում ո՜չ մի հետազոտություն չկար, որ վիճակագրությամբ աներկբա ապացուցեր, որ այդ կամերաները ինչ-որ դրական ֆունկցիա են կատարում։ Հա, կան որոշ վիճակագրական հետազոտություններ, որ ինչ-որ կոնկրետ վայրում, որտեղ այդ կամերաները դրել են, որոշ ժամանակ հետո միջին արագությունների անկում է տեղի ունեցել, բայց թե դրանից առաջ ու հետո ինչ ա եղել, ինչ ռեզկիությամբ են արագությունները ընկել, կամերաների ցուցանակի կողմերը մեքենաների միջև դիստանցիաների ինչ կտրուկ նվազեցում ա նկատվել ու լիքը տենց հարցեր հարմար ձևով բացակայում են սենց հետազոտություններից։ Վոբշըմ նենց տպավորություն ա, որ բոլոր «դրական» հետազոտություններ անողները իրենց վիճակագրության գիտելիքները 7րդ դասարանի դասագրքից են քաղել։ Ու սրա պատճառներն էլ կան, բայց դրա մասին մի քիչ հետո։ Հա, ու կարող ա, էլի, մարդ ես, համաշխարհային վիճակագրությունը Հայաստանում չգործի, ու Հայաստանում մի ուրիշ ձևի այս կամերաները լավը դուրս գան․․․ դե այս առումով էլ քեզ ուղարկեմ Նիկոլի կողմից Արփինեին ԱԺ-ում վիճակագրությամբ կզցնելու վիդեոն նայելու։
    Չեմ վիճում ու հավատում եմ, որ հնարավորա և մոտդ ստացված չլինի որևէ հետազոտություն գտնել )))

    Էն 90-ականների Գագիկ Ծառուկյանի սենսացիոն բիզնես հնարքը հիշեցի` խմիչքի կափարիչների տակի մեքենաների դռների պատկերներով:
    Մեկ էլ կար փուչ էր, վրեն էլ գրած` «կրկին փորձիր»..
    Էդ անտերն էդ ինչ օյին էր գլխներիս խաղացել..
    էդ պերիոդ ինչ աղջկա մոտենում էիր, ասում էր` «կրկին փորձիր» ախպերսսս ))


    Բա լավ, որ սենց վատն են էդ անտեր կամերաները, ինչո՞ւ են աշխարհում շարունակվում դրվել։ Ուրեմն կա երկու հիմնական պատճառներ (դատական նիստերում հնչեցված վկայությունների հիման վրա)․ ա) տեղական մարմինների բյուջեները լրացնելու համար; բ) կոնկրետ վայրում արագության նվազեցում ապահովելու համար։
    Այ սրա հետ լրիվ համաձայն եմ:
    Կա տենց բան..


    Իսկ երկորդի առումով, սովորաբար կոնկրետ վայրում արագության նվազեցման պետքությունը գալիս է արագությունների սահմանափակումների անտրամաբանությունից։ Ասենք դպրոցի մոտ արագությունների կտրուկ նվազում, կամ լայն ճանապարհին նեղ ճանապարհի անցման ժամանակ ու տենց։ Այդ դեպքում դնում են էս կամեռաները, որ մարդիկ ստոպողաբար սովորեն այդ վայրի անտրամաբանությունը։ Բայց դե սա էլ խնդրի վրա բժշկական պլաստիր կպցնել ա, ու երևի այդ նույն խնդիրը շատ ավելի լավ կլուծվեր պառկած մլիցեքով, բայց դե կողքից փող կպցնելու միջոցել ա։ Ու երկորդ ամենահաճախ սենց հանդիպող դեպքերը էն են, որ մի հատ մելկիյ սոշկա չինովնիկ (խոշորները սրա կարիքները չունեն) իր տան հարևանությամբ ուզում ա, որ ցածր արագություններով քշվեն, ու արհեստական ցածր արագության սահմանափակման ու այսպիսի կամերաների տեղադրման ա հասնում։ Ու սա էլ է բեսամթ երթևեկության տրամաբանությոնը խափանում, ու բերում ա ավելի շատ վտանգների, քան լուծում է հանդիսանում։
    Հա, էս «պառկած մլիցա» հասկացողությունը ոնց ներմուծվեց Ռուսաստանից, տենց էլ մնաց չէ՞ հայերի մեջ ))
    մելկիյ սոշկա չինովնիկի պահով էլ թարգի, անհարմարա` սերժահայաստանում չենք ))


    Հայաստանում հետս պատահած դեպք․ կամրիր լույսի տակ կանգնած հասկանում եմ, որ պիտի խաչմերկուկից ձախ թեքվեմ, ու կանգնած տեղից դանդաղ արագությամբ մտնում եմ ձախ շրջադարձի գիծը՝ հատելով գծերը բաժանող հոծ սպիտակը դիմացին աջ ակովս։ Ոշ մի վտանգ այդ իրավիճակում չկար, զրո-զիլչ, արագությունն էլ 5կմ/ժ էր․․․ ու ստանում եմ հետևից նկարով խախտման տուգանք, որ հոծ սպիտակ գիծ եմ հատել, ու եթե դիմացից էլ կամերա ունեն այդ վայրում, որ վարորդին նկարի, ապա հաստատ ինձ չէին կարա նկարել, որտև երկու գծում էլ դիմացս բեռնատար մեքենաններ էին (իրենց ուղղարկած նկարի մեջ էլ երևացող), որոնք թույլ չէին տա, որ դիմացից վարորդին նկարեին։ Հիմա կարող ա գնամ դատարան, ու այդ տուգանքը չեղարկել կարողանամ տալ, բայց դե դրա համար վարորդին դատարան բերելը աննասունություն ա, ու քաղաքացու արդյունավետության նվազեցում, եթե հաշվի առնես, թե ինչքան մարդ պիտի սենց դատարաններով ֆռֆռա, որ իրեն վրա լկտիության վրաերթը կասեցնի։
    Դե հիմա մարդկային տեսանկյունից ասածդ աբիդնիա:
    Մարդ ես, բոլորի հետ էլ կարա պատահի ու շփոթվի:
    Կարա նաև, շփոթվելուց հետո, գայիշնիկին բացատրի ասի ախպեր դե հիմա սխալվանք, ոչ մի վտանգ չկար, զրո-զիլչ, արագությունն էլ 5կմ/ժ էր․․․ քել ախպերական էս երկու կոպեկը վեկալ ու թող էթամ..

    Համաձայն եմ` արագաչափի թերություննա, որ էս նամուսով ջան-ջիգյարի փոխարեն անասունավարի մի աննշան խախտումն անգամ վռազ արձանագրումա ու, ռուսի ասած, «жди письмо счастья»:


    Հա, ու եթե սկսես վարորդներին էլ նկարել, ու այս հարցում չյոտկիություն փորձես ապահովել, ապա ռաստ ես գալիս ուրիշ տրյուկների, օրինակ ամուսնուն անունով գրանցված մեքենան կինն ա միշտ քշում, ու հակառակը, որ բռնվելուց ասեն՝ տես, նույն սեռի չի վարորդը ինչ-որ ես, իսկ թե դա ո՞վ ա, ես ինչ իմանամ, քեֆի էին գնացել, բանալիներս էլ գցել էի ընդհանուր մի տուփի մեջ, որ հարբած չքշեմ տուն, բայց ինչ-որ մեկին մեքենա ա պետք եղել, ձեռ գցել պատահական բանալի ա հանել, որ գնա չհերիքած խմիչք առնի բերի․․․ չէ, չեմ հիշում տենց արտաքինով մարդ այդ քեֆին։ Ու նաև բերում ա յութուբում սիրուն վիդեոների, թե ոնց են գերմանիայում այդ կամերաների տակ ջահելությունը չփլաղ քամակներով նկարվում․․․
    Արյաաաա, հըլը ճիշտն ասա` էս «չգիտեմ ով էր, վերցրեց մեքենաս գնաց չհերիքած խմիչք բերելու» հանճարեղ փաստարկդ դատարանում էլ ե՞ս հնչեցրել..
    Բա հետո ի՞նչ եղավ..


    Նաև կան այդ տուգանքների սոցիալական փրոֆայլինգի հարցեր․․․ եթե տուգանքները նույնն են բոլորի համար, ապա ցածր խավին դրանք անհամաչափ ավելի շատ են խփում, քան ունեվորներին։ Հարուստների համար այդ կամերաները յա կան յա չկան, տուգանք ա, կմուծեն։ Իսկ Հայաստանի պես սոցիալական մեծ տաբերությունների դեպքում սա էլ ավելի մեծ խնդիր ա։ Չեմ էլ կարա հաշվեմ, թե ինչքան ա եղել, որ կողքովս մի ցենտր թանգնոց մաշնա ոնց ա կամերաների տակ հրթիռի արագությամբ անցնում․․․ իրա մեքենաների անվադողերի վրի թոզը ավելի թանկ ա, քան այդ տուգանքը, էլ էդ տուգանքը իրեն ինչ կանխարգելող դեր պիտի խաղա։ Իհարկե կան ապահովագրության թանկացման միջոցով կանխարգելումն էլ, բայց դե սա էլ է կարելի շրջանցել, եթե մեքենադ գրանցում ես վարորդիդ անունով, ու իր ապահովությունն ես զոհաբերում, հետո էլ հանում ռադ ես անում, մի ուրիշ վարորդի գործի ընդունում․․․ քյասա արդար չի հեչ, ու էլի կանխարգելող ֆունկցիան չի գործում։ Այ եթե Ֆինլյանդիայի նման (ինչքան գիտեմ Գերմանիայի որոշ տեղերում էլ է սենց համակարգ գործում) ոչ թե թվեր սահմանես տուգանքների համար, այլ վերջին տարվա եկամտից տոկոս գանձես, կարող ա մի քիչ ավելի արդար լիներ, բայց դա էլ է կարելի վարորդի միջոցով շրջանցել։
    Էս սոցիալական փրոֆայլինգը բեր սրան չբերենք խառնենք էլի` ախպոր պես:
    Էտի ոչ արագաչափերով սկսելա, ոչ էլ` արագաչափերով պըրծնելույա:

    Մնացածի հետ համաձայն եմ:
    Անթերի բան չկա: Դրա համար էլ ամեն ինչ ու միշտ պետքա շարունակաբար ափդեյթ անել` քոքից կտրելու կամ էլ թե չէ կասեցնելու փոխարեն (հա, հա, գիտեմ, որ ժամանակավորա..):


    Հոգնա, վոբշըմ, ու էսի այդ համակարգերի պռոբլեմների մեկ քարորդն էլ սկի չի․․․
    Սեր ու հանդուրժողականություն ))
    Լավ տի լլի


    Հ.Գ. Վիշապ եղբայր, թե բարեհաջող հասել ես սույն դիսերտացիայի ավարտին` ընդունիր շնորհավորանքներս )))
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուժաշխատողների խնդիրները և դրանց լուծումները
    Հեղինակ՝ Tig, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 05.03.2013, 10:05
  2. Պոչամբարներ եւ դրանց վնասակար ազդեցությունը
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.09.2011, 16:23
  3. Ֆիլմերը և դրանց ազդեցությունը
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 24.12.2009, 18:03
  4. CMS - ների օգտագործման նպատակահարմարությունը
    Հեղինակ՝ monster, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2009, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •