User Tag List

Էջ 63 71-ից ԱռաջինԱռաջին ... 1353596061626364656667 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 931 համարից մինչև 945 համարի արդյունքները՝ ընդհանուր 1060 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

  1. #931
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե միանձնյա չի եղել որոշումը։ Փաշինյանն ինքը ու մյուս կուսակցություններից էլի մարդիկ (էս պահին Էդմոնին ու Լևոն Զուրաբյանին եմ կոնկրետ հիշում, որ էդ շեշտել են, բայց էլի հարցազրույցներում եմ տեսել) ասում են, որ պատերազմի առաջին օրերին, երբ արդեն ԳՇ պետն էլ էր ասում, որ պատերազմը պետք ա կանգնեցնել, Փաշինյանը խորհրադարում ասել ա, որ կարա 5 շրջան հանձնելով պատերազմը դադարեցնի ու մեր խորհրդարանում առկա ոչ-մի ուժ դրան չի համաձայնվել։ Էդ պատճառով էլ ասում եմ, որ 17+ներն էլ խոսելու տեղ չունեն։

    Բայց ամեն դեպքում Փաշինյանն ուներ ժողովրդի մեծ մասի վստահությունն ու գլխավոր գերագույն հրամանատարն էր, ամենալավն ինքն էր տեղյակ մեր ռեսուրսներից, ԳՇ պետն իրեն էր զեկուցում ու դաժե առաջնագծից մարդիկ իրեն զանգում էին, դրա համար էլ պատասխանատվության ամենամեծ մասն իրենն ա։
    Այսինքն, շուտ որ կապիտուլյացիա ստորագրեր, էլ տգետ, պատուհաս ու դավաճան չէր լինելու հա՞։
    Si vis pacem, para bellum

  2. #932
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն, շուտ որ կապիտուլյացիա ստորագրեր, էլ տգետ, պատուհաս ու դավաճան չէր լինելու հա՞։
    Լինելու էր:
    Ինչ-որ մի խումբ իրան մեկ ա դավաճան էին հանելու:

    Բայց.
    - հանձնած էինք լինելու 5 շրջան, 2 կամ 1 շրջանը ապագայի քննարկման,
    - Բուն Արցախի կարգավիճակը ի տարբերություն հիմիկվա լինելու էր քննարկման առարկա,
    - Չէինք ունենալու 3-5 հազար զոհար, դրանից մի քանի անգամ ավելի վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ,
    - Բանակի սպառազինությունը տեղն էր լինելու, ոչ թե հիմիկվա նման ոչնչացված,
    - չէինք քննարկելու Սյունիքի ճանապարհների հարցը, դա օրակարգ չէր էլ մտնելու,
    - լինելու էինք արժանապատիվ բանակցողի, ոչ թե նվաստացած պարտվողի հոգեբանական դիրքում,
    - լիքը ուրիշ բաներ:

    Հետադարձ դեռ կգնահատենք, թե Նիկոլը ինչի հասավ, երբ որոշեց, որ իրան հասած կետը հերիք չի սարսափելի ա, դեռ մի հատ էլ ինքը պիտի վերջնական մերժի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (12.01.2021), Freeman (12.01.2021), Յոհաննես (12.01.2021)

  4. #933
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լինելու էր:
    Ինչ-որ մի խումբ իրան մեկ ա դավաճան էին հանելու:

    Բայց.
    - հանձնած էինք լինելու 5 շրջան, 2 կամ 1 շրջանը ապագայի քննարկման,
    - Բուն Արցախի կարգավիճակը ի տարբերություն հիմիկվա լինելու էր քննարկման առարկա,
    - Չէինք ունենալու 3-5 հազար զոհար, դրանից մի քանի անգամ ավելի վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ,
    - Բանակի սպառազինությունը տեղն էր լինելու, ոչ թե հիմիկվա նման ոչնչացված,
    - չէինք քննարկելու Սյունիքի ճանապարհների հարցը, դա օրակարգ չէր էլ մտնելու,
    - լինելու էինք արժանապատիվ բանակցողի, ոչ թե նվաստացած պարտվողի հոգեբանական դիրքում,
    - լիքը ուրիշ բաներ:

    Հետադարձ դեռ կգնահատենք, թե Նիկոլը ինչի հասավ, երբ որոշեց, որ իրան հասած կետը հերիք չի սարսափելի ա, դեռ մի հատ էլ ինքը պիտի վերջնական մերժի:
    Նման է, որ չհիմնավորված ենթադրում ես, թե Ադրբեջանը համաձայնվելու էր թվարկածդ պայմանների հետ, կանգնեցնելու էր հարձակումն ու սկսելու էր սակարկել։ Թվարկածիցդ ավելին Ադրբեջանին արդեն տարիներ առաջ առաջարկվել էր առանց պատերազմի, Կազանում, որին Ալիևը չէր համաձայնվել։ «Լիքը ուրիշ բաներ», «արժանապատիվ» ֆլանֆստան․․․ Վայթե նույն քաքն էինք լինելու, կներեք ֆրանսերենիս։
    Si vis pacem, para bellum

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sky (12.01.2021), Գաղթական (12.01.2021)

  6. #934
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման է, որ չհիմնավորված ենթադրում ես, թե Ադրբեջանը համաձայնվելու էր թվարկածդ պայմանների հետ, կանգնեցնելու էր հարձակումն ու սկսելու էր սակարկել։ Թվարկածիցդ ավելին Ադրբեջանին արդեն տարիներ առաջ առաջարկվել էր առանց պատերազմի, Կազանում, որին Ալիևը չէր համաձայնվել։ «Լիքը ուրիշ բաներ», «արժանապատիվ» ֆլանֆստան․․․ Վայթե նույն քաքն էինք լինելու, կներեք ֆրանսերենիս։
    Չհիմնավորվա՞ծ: Օքեյ: Որպեսզի հեռու չգնանք (Կազան) ու ամեն մեկս մեր ենթադրության ու իմացածի մակարդակում չասենք թե ինչ էր էդ ժամանակ հնարավոր, ինչ չէ, վերադառնանք Երևան, Սեպտեմբերի 27, Ազգային Ժողով, լսենք Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ մարդը հստակ ասում է, որ այդ օրն իսկ այսինչ պայմանով կարող է վերջ տալ պատերազմին: Հետո լսենք նույն Փաշինյանի հաջորդ ելույթներն ու զրույցները, ու համոզվենք, որ առնվազն մի քանի անգամ կարող էր ավելի վաղ կանխել՝ ավելի բարենպաստ պայմաններով (չխոսած դրան հաջորդած ավերածությունների հետ): Ու հիմա լրջով դու ինձ ասում ես, որ ես չհիմնավորվա՞ծ եմ խոսում, դու՝ հիմնավորվա՞ծ:

    Հ.Գ. Եթե Նիկոլի ասածները հիմնավորումներ չեմ, կարող եմ ուրիշ հիմնավորումներ էլ բերել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #935
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարելի է թվերը և նույնիսկ առանձին կետեր վիճարկել, բայց ընդհանուր առմամբ՝ ծանր է.

    Նիկոլ Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետությանը և Հայ ժողովրդին

    1. Մարդկային կորուստը շուրջ 7 մլրդ դոլար (զոհված և անհետ կորած զինծառայողներ՝ շուրջ 4500, 1-ին կարգի հաշմանդամներ շուրջ 5000, երկրորդ կարգի հաշմանդամներ շուրջ 6000, ֆիզիկապես առողջ, բայց արդեն հասարակության ոչ լիիրավ անդամ շուրջ 2000 մարդ) Եվրոպական Խորհրդի գնահատմամբ մեկ մարդու կյանքի արժեքը պետության համար կազմում է 3,1 մլն եվրո։
    2. Հայաստան Համահայկական հիմնադրամն Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում կատարել է շուրջ 150 մլն դոլարի ներդրում։ Միայն մեր պայծառ և հպարտ բերդաքաղաք Շուշիում իրականացվել են 15 մլն դոլարի ծրագրեր։ Դա լոկ 15 մլն դոլարի կորուստ չէ . . . Միայն այստեղ հայ ժողովրդին հասցվել է 500 մլն դոլարի վնաս։
    3. Մեր պաշտպանական համակարգին հասցվել է շուրջ 2 մլրդ դոլարի վնաս։
    4. Սոթքի հանքավայր՝ շուրջ 8 մլրդ դոլար։
    5. Արցախում կորցրած ՀԷԿ-երի արժեքը կազմում է շուրջ 600 մլն դոլար, սակայն դա 600 մլն դոլարի կորուստ չէ, հաշվի առնենք, որ զրկվել ենք համեմատաբար ցածր ինքնարժեքով էլ.էներգիա ստանալու հնարավորությունից, հաշվի առնենք, որ ՀԷԿ-երը նաև որոշակի էներգետիկ անվտանգության երաշխիք էին՝ փոքրիկ էներգետիկ անկախություն։
    6. Պաշտոնական վիճակագրությամբ՝ Արցախում տարեկան մինչև 150 հազար տոննա հատիկաընդեղեն և հացահատիկ է աճեցվել, սա լոկ 150 հազար տոննա հացահատիկի կորուստ չէ, այլև մեր պարենային անվտագության բաղադրիչ մաս . . . Նախնական հաշվարկներով, հակառակորդին է անցել շուրջ 95 հազ. հեկտար վարելահող։ Տեղական թութունի 30%-ն արտադրվում էր Արցախում։ Պտուղ-բանջարեղենի որակական լավագույն արտադրանքը հայ ժողովրդին մատակարարվում էր Արցախ աշխարհից։ Կորցված տարածքներում գյուղմթերքի ոլորտում տարեկան արտադրվում էր շուրջ 300 մլն դոլարի պտուղ բանջարեղեն։ Արցախն ապահովում էր նաև Հայաստանի մսամթերքի պահանջարկի մի մասը։ Այստեղ հասցված վնասն առվազն 3 միլիարդ դոլար կկազմի։
    7. «Զինծառայողների ապահովագրության» («1000 դրամների») հիմնադրամին առաջացրել է շուրջ 1 միլիարդ 200 միլիոն դոլարի պարտավորվածություն, այսինք պոտենցիալ հարկ վճարող ՀՀ քաղաքացիները պարտավոր են այս գումարը վճարել։
    8. Բանկային համակարագը շուրջ 1 մլրդ դոլարի կորուստ ունի։
    9. Արցախում գտնվող 15 հանքերից 10-ն այժմ թշնամու տիրապետման տակ են, այստեղ վնասը կազմում է շուրջ 3 մլրդ դոլար։
    10. Ենթակուցվածքների (բնական մենաշնորհների՝ էլ.էներգիայի, գազի, ջրամատակարարման, ոռոգման, ճանապարհների) վնաս՝ շուրջ 2 մլրդ դոլար։
    11. Գործող («Կատարո» Գինու գործարան, «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի Իշխանաձորի մասնաճյուղ . . . ) արտադրությունների վնասը կազմում է շուրջ 100 մլն դոլար։
    12. Մարդկային բարոյական նվազագույն վնասը կազմում է 3 մլրդ դոլար։
    13. Տարածքների կորուստ . . . ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ! ! ! Այնուամենայնիվ նվազագույնը 7 մլրդ դոլարի վնաս (անտառներ, հող ու ջուր, բնակ ֆոնդ . . . )
    14. Սփյուռքում ապրող մեր ՀՊԱՐՏ և ՀԱՂԹԱՆԱԿԱԾ հայրենակիցներին հասցված վնասն անգնահատելի է. ՀԱՂԹԱԾ ազգի ներկայացուցչից դարձել են պարտված ազգի ներկայացուցիչ։
    15. Անգնահատելի են թշնամուն տիրապետման տակ անցած մեր հոգևոր և մշակութային արժեքներ ներկայացնող կոթողները։

    Mesrop Manukyan
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (12.01.2021), StrangeLittleGirl (12.01.2021)

  9. #936
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Նիկոլ Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետությանը և Հայ ժողովրդին
    ստեղից սկսած մանիպուլյացիա ա, Մհեր ջան: Եթե ասեիր, որ Հայաստանն էսքան վնաս ա կրել, կկարդայի կետերդ: Էս դեպքում՝ չեմ էլ կարդա: Հասկանալի ա, որ պատերազմական իրավիճակում գլխավոր պատասխանատուն երկրի առաջին դեմքն ա: Բայց գլխավոր: Ոչ միակ: Ու անթույլատրելի ա չքննել նախադրյալները, ժառանգությունը, գերատեսչությունների արածը ու լիքը ուրիշ բաներ: Գոնե դու մի արա էս մանիպուլյացիաները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (14.01.2021), Արէա (12.01.2021), Գաղթական (12.01.2021)

  11. #937
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհիմնավորվա՞ծ: Օքեյ: Որպեսզի հեռու չգնանք (Կազան) ու ամեն մեկս մեր ենթադրության ու իմացածի մակարդակում չասենք թե ինչ էր էդ ժամանակ հնարավոր, ինչ չէ, վերադառնանք Երևան, Սեպտեմբերի 27, Ազգային Ժողով, լսենք Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ մարդը հստակ ասում է, որ այդ օրն իսկ այսինչ պայմանով կարող է վերջ տալ պատերազմին: Հետո լսենք նույն Փաշինյանի հաջորդ ելույթներն ու զրույցները, ու համոզվենք, որ առնվազն մի քանի անգամ կարող էր ավելի վաղ կանխել՝ ավելի բարենպաստ պայմաններով (չխոսած դրան հաջորդած ավերածությունների հետ): Ու հիմա լրջով դու ինձ ասում ես, որ ես չհիմնավորվա՞ծ եմ խոսում, դու՝ հիմնավորվա՞ծ:

    Հ.Գ. Եթե Նիկոլի ասածները հիմնավորումներ չեմ, կարող եմ ուրիշ հիմնավորումներ էլ բերել:
    Մանրամասնիր «այսինչ պայմանը», ու կտեսնես ոչ չի բռնում ասածներիդ հետ։ Որ Ադրբեջանի պայմանները կատարվեին, այո, պատերազմը երևի կկանգներ։ Ադրբեջանի պայմանները ավելին էին և են, քան թե Կազանի փասթաթղթում ձևակերպածն ա, կամ գրածդ կետերն են, ու ոնց որ Ալիևը ապուշ չի (էս ծեծված թեմա ա էլի)։ «Բարենպաստ պայմաններ», «ավերածություններ», նախապես խնդրել էի փորձել տրամաբանորեն, ավելի քիչ էմոցիաներով։ Ոնց որ հայերիս մոտ չի ստացվում առանց վերացականության։
    Si vis pacem, para bellum

  12. #938
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․
    14. Սփյուռքում ապրող մեր ՀՊԱՐՏ և ՀԱՂԹԱՆԱԿԱԾ հայրենակիցներին հասցված վնասն անգնահատելի է. ՀԱՂԹԱԾ ազգի ներկայացուցչից դարձել են պարտված ազգի ներկայացուցիչ։
    ․․․
    Էս մասը դուրս եկավ։ Բա ե՞րբ եք վնասս փոխհատուցելու։ Ինձ հետաքրքիր չի, թե ում պատճառով ա, պետությունն ա պատասխանատու, այսինքն՝ հարկատուները։
    Si vis pacem, para bellum

  13. #939
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանրամասնիր «այսինչ պայմանը», ու կտեսնես ոչ չի բռնում ասածներիդ հետ։ Որ Ադրբեջանի պայմանները կատարվեին, այո, պատերազմը երևի կկանգներ։ Ադրբեջանի պայմանները ավելին էին և են, քան թե Կազանի փասթաթղթում ձևակերպածն ա, կամ գրածդ կետերն են, ու ոնց որ Ալիևը ապուշ չի (էս ծեծված թեմա ա էլի)։ «Բարենպաստ պայմաններ», «ավերածություններ», նախապես խնդրել էի փորձել տրամաբանորեն, ավելի քիչ էմոցիաներով։ Ոնց որ հայերիս մոտ չի ստացվում առանց վերացականության։
    Ավելին չէին:
    Մինչ պատերազմը սկսվելը 2 շրջանի մասին էր խոսքը, որը ժամանակ կտար լիքը բաների: Պատերազմից հետո 4-5 օրերին 5 շրջանի մասին էր խոսքը՝ Քարվաճառն ու Լաչինն ապագային թողած: Եթե նույնիսկ իրանց պլաններն ավելին էին, էդ ժանամակ էր մի կողմից խաղապահներով դիրքավորվելու, մյուս կողմից բանակն ուժեղացնելու: Բայց իրականում հնարավոր էր առանց պատերազմ էլ հարցը լուծել:

    Կարո՞ղ եմ ապացուցել ասածս: Ոչ: Որտև նվազագույնը պիտի փորձած լինեինք: Բայց ակնհայտ ա, որ փորձածի դեպքում ավելի վատ տարբերակի չէինք հասնի, քան հիմա ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #940
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական.
    Վերջին 38 գրառումները տեղափոխվել են Արցախի հիմնախնդիրը թեմա:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (14.01.2021), Աթեիստ (14.01.2021)

  16. #941
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #942

  18. #943
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ձեռքներդ հեռու Փաշինյանից, նա մեր հաղթանակի գրավականն է», «Եթե Ադրբեջանի ժողովուրդը ընտրելու հնարավորություն ունենար, մենք կքվեարկեինք Փաշինյանի օգտին», «Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որին ավելի շատ սիրում են Ադրբեջանում, քան Հայաստանում», #NikolStrong. ադրբեջանցիները միջազգային լրավամիջոցների մեկնաբանություններում սատարում են ՀՀ վարչապետին և աջակցություն հայտնում նրան:

    Ոնց ինքն է սիրում ասել՝ աննախադեպ աջակցություն ունի... թուրքերի կողմից:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. #944
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    20 րոպե առաջ կանչ ենք ստացել, որ Նիկոլ Փաշինյանի մոտ նոպա է, հարկավոր է շուտ տեղափոխել հիվանդանոց

  20. #945
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 63 71-ից ԱռաջինԱռաջին ... 1353596061626364656667 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •