User Tag List

Էջ 1 71-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1060 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

    Դե ինչ, կարծում եմ ժամանակն է արդեն Ակումբում նաև նման մի թեմա ունենալ, որտեղ կքննարկենք Նիկոլ Փաշինյանին, ճիշտն ու սխալը արածն ու չարածը - թեման իմ կողմից

    Թարմ իրադարձության ազդեցության տակ - Արթուր Վանեցյանի մասին ոչինչ չեմ լսել ու կարծիք չունեմ, սակայն պ-ն Օսիպյանի նշանակումը, կարծում եմ, ճիշտ որոշում էր: Իրոք, մի կողմից կարծում եմ համակարգին ոտքից գլուխ նվիված, այն ճանաչող անձնավորություն է, մյուս կողմից էլ, բացի այն, որ սա հսկայական մի դրական ազդակ էր բոլոր ոստիկաններին, այն նաև ցույց տվեց, որ նրանք ոչ միայն օտարացած չեն հասարակությունից, այլև՝ կազմել և շարունակելու են կազմել դրա կարևորագույն մասը: Այս առումով կեցցե Նիկոլը, որը նաև ցույց տվեց, որ ինքն ի վիճակի է վեր կանգնել անձնական սիմպատիաների և անտիպատիաների հարթությունից ու դրսևորել պետականորեն հիմնավորված մոտեցում: Էս էն վիճակնա, ոնց որ մի օր, ասենք, մեր ֆորումի Chuk-ը դառնա երկրի առաջին դեմքն ու ինձ նշանակի, ասենք, ԱԱԾ պետ

    Մի կողմ թողնելով Նիկոլի գործողությունները մինչև մայիսի 8, ասեմ, որ դրանից հետո նրա բոլոր գործողությունները իմ կողմից լիակատար աջակցություն են գտել, բացի մեկից, որի մասին քիչ հետո: Ինձ անչափ դուր եկավ և Արցախ գնալու հիմնավորված որոշումը, և իր լայվերը, և մարդկանց հետ անմիջական շփումները, և այլն: Ինչ վերաբերում է բացառությանը, ապա ես, այսպես ասենք, անհանգստացած եմ միայն Արցախի Հանրապետությունը բանակցության կողմ դարձնելու Նիկոլի առաջարկից, որի պլյուսներն ու մինուսները արդեն քննարկել ենք ֆորումում: Ամեն դեպքում, այս վերջինի պահով ես առանձնակի չեմ պնդում և հուսով եմ, որ, իրոք, սխալ կլինեմ և հետո կպարզվի, որ Նիկոլի այս որոշումը ճիշտ էր ու ես... սխալ էի, ոնց կասեր ականջկանչելիքը:

    Նիկոլ, դուխով, մենք քեզ ենք սիրում, ախպերս: Նիկոլ, եղբայր, դու պատմական շանս ունես անել էն, ինչ չարեց Լևոնը, խնդրում եմ, աղաչում եմ, չհիասթափեցնես, կառուցիր, վերակերտիր մեր երկիրը, որ ունենաք հզոր երկր իր Հպարտ քաղաքացիով: Հատուկ շեշտեմ, ես էլ եմ կառուցելու մեր երկիրը, ես եմ տերը իմ երկրի, քաղաքացին է տերը իմ երկրի: Ես ասեցի համենայն դեպս, որ չկարծես՝ մտածես, թե մենք ձեռքներս լվանում ենք, քեզ վրա ենք թողնում: Մենք ենք կառուցելու, բայց Լևոնի վախտով էլ էինք ուզում կառուցել, ինքը որպես առաջնորդ փչացրեց, հնար չտվեց, հարամեց, Աստված տա հիմա տենց չլինի:

    Նիկոլ, դու շանս ունես անունդ ոսկե տառերով գրել, Հայոց պատմության մեջ, Լևոնն ուներ՝ չարեց, Նիկոլ, ախպերս... դավայ, պատմական անկրկնելի ակնթարթա ձեռքիդ, չփչացնես, խնդրում ե... ԵՆՔ
    Վերջին խմբագրող՝ Lion: 10.05.2018, 21:18:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    Թարմ իրադարձության ազդեցության տակ - Արթուր Վանեցյանի մասին ոչինչ չեմ լսել ու կարծիք չունեմ, սակայն պ-ն Օսիպյանի նշանակումը, կարծում եմ, ճիշտ որոշում էր: Իրոք, մի կողմից կարծում եմ համակարգին ոտքից գլուխ նվիված, այն ճանաչող անձնավորություն է, մյուս կողմից էլ, բացի այն, որ սա հսկայական մի դրական ազդակ էր բոլոր ոստիկաններին, այն նաև ցույց տվեց, որ նրանք ոչ միայն օտարացած չեն հասարակությունից, այլև՝ կազմել և շարունակելու են կազմել դրա կարևորագույն մասը: Այս առումով կեցցե Նիկոլը, որը նաև ցույց տվեց, որ ինքն ի վիճակի է վեր կանգնել անձնական սիմպատիաների և անտիպատիաների հարթությունից ու դրսևորել պետականորեն հիմնավորված մոտեցում: Էս էն վիճակնա, ոնց որ մի օր, ասենք, մեր ֆորումի Chuk-ը դառնա երկրի առաջին դեմքն ու ինձ նշանակի, ասենք, ԱԱԾ պետ
    Նիկոլի անձնական սիմպատիաներն ու անտիպատիաները չգիտեմ, բայց որ Օսիպյանին ցուցարարներն ընդհանրապես սիրում են, էդ փաստ ա

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (10.05.2018)

  4. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնես էս լայվ մտնելը ու ժողովրդի հետ օրվա իրադարձություններով կիսվելը դեռ ինչքան կտևի։ Մարդիկ, կարծում եմ, դրանից էլ շատ ոգևորվում են, որ իրենց քաղաքական գործընթացի անմիջական մաս են դարձնում։

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (10.05.2018), StrangeLittleGirl (10.05.2018), Գաղթական (10.05.2018), Ուլուանա (12.05.2018), Տրիբուն (10.05.2018)

  6. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նիկոլի անձնական սիմպատիաներն ու անտիպատիաները չգիտեմ, բայց որ Օսիպյանին ցուցարարներն ընդհանրապես սիրում են, էդ փաստ ա
    Հանաք ե՞ս անում, միակ մարդն է, որ վերջին տարիների ՀՀ բոլոր քիչ թե շատ էական միտինգներին մասնակցել է...

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես էս լայվ մտնելը ու ժողովրդի հետ օրվա իրադարձություններով կիսվելը դեռ ինչքան կտևի։ Մարդիկ, կարծում եմ, դրանից էլ շատ ոգևորվում են, որ իրենց քաղաքական գործընթացի անմիջական մաս են դարձնում։
    Ճիշտ բանա - չէ, նախորդների պես, գծած-մծած ժուռնալիստներին հավաքում, անիմաստ ու յանըմ ճիշտ-ճիշտ բաներ ասում ու դրանով համարում էին, թե ժողովրդի հետ են շփվում: Կեցցե Նիկոլը, ստեղ էլ հեղափոխություն արեց...
    Վերջին խմբագրող՝ Lion: 10.05.2018, 21:27:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (10.05.2018), Sambitbaba (13.05.2018), StrangeLittleGirl (10.05.2018), Գաղթական (10.05.2018), Ուլուանա (12.05.2018), Տրիբուն (10.05.2018)

  8. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանաք ե՞ս անում, միակ մարդն է, որ վերջին տարիների ՀՀ բոլոր քիչ թե շատ էական միտինգներին մասնակցել է...
    Հա բա, մի ցուցարար էլ ինքն ա

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (10.05.2018), Lion (10.05.2018)

  10. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց նայում եմ, շատերին դուր չեկավ Օսպիյանի նշանակվելը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց նայում եմ, շատերին դուր չեկավ Օսպիյանի նշանակվելը...
    Ոստիկանապետը նենց պաշտոն ա, որ ում էլ նշանակեր, ահագին մարդու սրտով չէր լինելու:

    Ինձ էլ ա թվում, որ Օսիպյանին նշանակելը ճիշտ ու հավասարակշռված որոշում ա:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (10.05.2018), Rammstein (16.05.2018), Sambitbaba (13.05.2018), StrangeLittleGirl (10.05.2018), Ուլուանա (12.05.2018)

  13. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օսպիյանի պահով՝ դե հիմի, մարդը այլ հարմար կադր չի ունեցել, Նապոլեոնի սկզբունքով է գործել - ինքը միջին օղակից է մարդկանց հանում, սա ճիշտ կոմպրոմիսային որոշում է, քանի որ դրսից բերի, գործին անտեղյակ լինելով վարի կտան, վերևներից դնի՝ սաղ իր հակառակորդներն են: Սենց ինքը նաև ծառայողական առաջխաղացման հույսը վաղուց կտրած հասարակ աշխատողներին Բոնապարտի պես ասում է՝ լավը եղեք, ամեն մեկիդ պայուսակում մարշալի մական կա...

    Կադրերի էդ խնդիրը կար, առաջին իսկ օրվանից սկսած: Կողքի ակտիվ տղերքին կնշանակի, բայց... կլյուչեվոյ պաշտոնները շատ են ու էդ դեպքում ստիպված պիտի լինի միջին օղակներից մարդկանց առաջ քաշել՝ Օսպիյանի սկզբունքով...

    Տենցա - հեղափոխություն անողներին է հասնում անմիջական արդյունքը, սա կանոն է: Չեգեվարային Ֆիդելը ֆինանսների նախարար նշանակեց ու դա էն դեպքում, երբ այդ հատնի հեղափոխականը նույնիսկ չգիտեր, թե ինչ է բյուջե կոչվածը: Առաջին ալիքը կանցնի, էդ հեղափոխական տղերքը եթե իրենց արդարացրին, հիանալի է, թեև կյանքը ցույց է տալիս, որ իրենք իրենց մեծ մասով իրենց չեն արդարացնում ու այդ ժամանակ կրկին գալիս է միջին օղակի մարդկանց ժամանակը՝ Օսպիյան, Վանեցյան..
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #9
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես էս լայվ մտնելը ու ժողովրդի հետ օրվա իրադարձություններով կիսվելը դեռ ինչքան կտևի։ Մարդիկ, կարծում եմ, դրանից էլ շատ ոգևորվում են, որ իրենց քաղաքական գործընթացի անմիջական մաս են դարձնում։
    հույսով եմ կանցնի շուտով... պտի շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անեն որ Նիկոլը կարողանա աշխատի...

    էսօր Իրանի շուրջ էլի խնդիրներ ա բացվում ու ԱՄՆ-ի գլխին նորմալ մարդ չի նստած.. we have to put our shit together as fast as possible....

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (11.05.2018)

  16. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց հարցն էլ էնա, որ խորհրդարանական հանրապետական ճահիճը ատամներով կկառչի, արտահերթի չի տանի, որ իր տեղը չկորցնի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հարցն էլ էնա, որ խորհրդարանական հանրապետական ճահիճը ատամներով կկառչի, արտահերթի չի տանի, որ իր տեղը չկորցնի...
    ապեր, կյանքիդ մեռնեմ... ուրիշ ո՞նց ես ուզում դրանցից ազատվես... հիմա պահն ա... Նւկոլն իրա թիմով կարա մեծամասնույուն կազմի...

    եթե չէ ուրեմն մանղալներն առեք գնացեք փողոցները նստեք խորոված արեք պարեք ու ճնշում բանեցրեք 58 պատգամավորների վրա որ դեմ չքվեարկեն...

  18. #12
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց խնդիր կա, է...: Ինձ թվում է, մինչև ընտրական օրենսդրությունը կարգի չգցի, չի կարելի նոր ընտրության գնալ, թեև սա նեղ մասնագիտական խնդիր է և ես կտրուկ պնդումներ չեմ անում: Պիտի դնել ու հաշվարկել: Սենց ասեմ, գոնե ՀՀԿ էս ճահիճը մի լավ քայքայելուց, պառակտելուց, չորացնելուց հետո պիտի գնալ արտահերթի...: Եսի՞մ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես էս լայվ մտնելը ու ժողովրդի հետ օրվա իրադարձություններով կիսվելը դեռ ինչքան կտևի։ Մարդիկ, կարծում եմ, դրանից էլ շատ ոգևորվում են, որ իրենց քաղաքական գործընթացի անմիջական մաս են դարձնում։
    Արդեն փաստ ա որ ինչքան էլ տևի մեկա արդեն գերազանցել ա իրա նախորդներին
    Տենաս էլի որ երկրում ա տենց բան եղել որ վարչապետը լայվեր անի ֆեյսբուքով


    Հ.Գ. Հեղափոխության մեջ լուրջ դեր խաղաց նաև ֆեյսբուքը, սաղ աշխարհը(քաղաքակիրթ և ոչ այնքան) ու սփյուռքահայությունը ֆեյսից էր ինֆորմացվում: Ամեն դեպքում իմ մոտ տենց տպավորություն ա:
    Վերջին խմբագրող՝ Life: 11.05.2018, 02:41:

  20. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նիկոլի անձնական սիմպատիաներն ու անտիպատիաները չգիտեմ, բայց որ Օսիպյանին ցուցարարներն ընդհանրապես սիրում են, էդ փաստ ա
    Հը՞:
    Գիտես ցուցարարներից (ոչ թե երեկ ոտի կանգնած, այլ երկար տարիներ պայքարող) քանի՞սն են իրանց մաշկի վրա հիշում Օսիպյանի սապոգի ռազմեռը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (11.05.2018)

  22. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    հույսով եմ կանցնի շուտով... պտի շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անեն որ Նիկոլը կարողանա աշխատի...

    էսօր Իրանի շուրջ էլի խնդիրներ ա բացվում ու ԱՄՆ-ի գլխին նորմալ մարդ չի նստած.. we have to put our shit together as fast as possible....
    Լայվերը չեն խանգարի

Էջ 1 71-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •