Նիկոլին դատելու են վոյենի տրիբունալում
![]()
Arjo (11.01.2021)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Varzor (11.01.2021)
Իհարկէ Նիկոլը դավաճան է, հիմնավորեմ։
1 ալիեվը նրան միլիարդներ է տվել, Վանեցյանը խոստովանել է որ փոխանցել է։
2 Զորքը դիտավորյալ ետ քաշեց և Շուշին հանձնեց։
3 Ստորագրեց կապիտուլացիա առանց մեզ տեղյակ պահելու։
Բա էլ դավաճանը ինչպիսին է լինում։
Հետգրություն։
4 Նիկոլը այսօր գնում է ալիեվը հետ հանդիպման Պուտինի մոտ, ինչոր բան ստորագրելու, երևի Սյունիքը և սեվանի արեւելյան ափը տալիս է թշնամուն, ինքը սորոսական էր և այդ ամենը դրանց ծրագիրն է։
Վերջին խմբագրող՝ Arjo: 11.01.2021, 06:37:
Կարևոր է հասկանալու համար, թե որտեղ ենք սխալվել, որոնք են եղել մեր սխալները ու ինչ պիտի անեինք դրանք շրջանցելու համար:
Որովհետև մենք նույնն ենք, նույնն ենք մնացել ու նույն աշխարհահայացքն ունենալով նույն սխալներն ենք կրկնում ինչ և 1000 ու 2000 տարի առաջ:
Կարևոր է, որ դպրոցում՝ պատմության դասն անգիր անելու փոխարեն, ուսուցիչը դասարանում քննարկումներ կազմակերպի, որ վերլուծել սովորենք ու կրիտիկական մտածելակերպ ձևավորենք:
Պատկերացնենք, թե մեկը դժվար կյանք է ունենում, լիքը փորձությունների միջով անցնում, բազում վերելքներ ու անկումներ ապրում, բայց, այդ ամենի հետ հանդերձ, իր սխալներից քաղած դասերն իր երեխաներին չի սովորեցնում, նույն սխալները կրկնելուց նրանց չի զգուշացնում ու ամեն ինչ ինքնահոսի է թողնում:
ՈՒ սելի անիվը նորից ու նորից նույն փոսում է հա կոտրվում:
Էս ենք մենք..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
խնդրում եմ դեբիլ ու անկարեկից ոչնչությունիս կոնկրետ ու հստակ բացատրել տվյալ պարագայում Նիկոլի տգիտությունը, սրիկայությունն ու դավաճանությունը, ու ինչ պիտի աներ, կամ անի ձեր պատկերացրած խելացի, հայրենասեր ու բարեգութ մարդը, որպեսզի լիներ, կամ լինի ձեր պատկերացրած լավը։ Փորձեք ավելի տրամաբանորեն, ավելի քիչ էմոցիաներով, եթե հնարավոր է, ու եթե ձեր արժանապավությունից վեր չեք դասում բացատրելը։ Պարտադիր չի Յոհաննեսը, ով՝ որ կարող է։ Նախապես ասեմ՝ ես էլ ամեն ինչ ու ամեն ոքի կարող եմ մեղադրել, պիտակավորել ու հայհոյել, դրա համար մեծ ինտելեկտ վայթե չի պահանջվում։
Si vis pacem, para bellum
Ներսես_AM (12.01.2021)
Սովորաբար աշխատում եմ էս թեմաներով քննարկման մեջ չմտնել, բայց մեկ-մեկ բացառություն եմ անում ։Դ
Կոնկրետ ես իրեն տգետ ու պատուհաս եմ համարում էն պատճառով, որ պատերազմը ժամանակին չդադարեցրեց։ Արդարության համար ասեմ, որ հրադադարի առաջին օրերին իր կողմից էի, որտև բոլորն իրեն մեղադրում էին պատերազմը դադարեցնելու մեջ։
Պատերազմից չխուսափելու մասին բան չեմ ասում, որովհետև չգիտեմ, թե մեր դիվանագիտությունն ինչ վիճակում էր ու իրականում կարայինք ամբողջությամբ խուսափեինք բախումներից, թե չէ։
Մի տեղ դրա մասին մի քանի բան գրել եմ, չկրկնվելու համար էստեղ էլ բերեմ։
Էս գրառումով պատասխանել եմ էն փաստարկին, որ ժողովուրդը դեմ էր պատերազմը շուտ կանգնացնելունԵրրորդ կետի հետ կապված մի բան էլ ավելացնեմ։
Մարդիկ հավայի Նիկոլին քննադատում են պատերազմը կանգնացնելու համար, բայց պիտի քննադատեն շուտ չկանգնացնելու համար։
Առնվազն մի անգամ Լավրովն առաջարկեց 5+2 + խաղաղապահները, կես ժամ հետո Ալիևն ասեց, որ համաձայն ա, Նիկոլն էլ, ինչ-որ երկար ու ընդհատվող լայվ մտավ, որը երևի նշանակում էր, որ մենք համաձայն չենք։
Շատ հետույքային ա, որ էդ պահին իր ունեցած ինֆոն բավարար չէր համաձայնվելու համար։ Օրինակ ես էդ օրը մտածում էի համաձայնվելու ենք ու էդ ամենալավ ելքն ա։ Հետո սկսեցի իմ "աղբյուրների" վրա կասկածել, փաստորեն իզուր։
Էս պահին իր ամենամեծ սխալը պատերազմը չկանխելն էր (ամեն գնով, որտև սենց գին հաստատ էն ժամանակ չէինք տա) ու ավելի շուտ չհամաձայնվելը սրա նման պայմաններին։ Ինչը ես չեմ տեսել, որ որևէ ուժի կողմից առաջ քաշվի։
էս գրառումներն անելուց չգիտեի, որ պատերազմի առաջին օրերից ԳՇ պետն ասել ա, որ պետք ա կանգնեցնել պատերազմն ու փոխզիջումների գնալ։Բան չասի, բայց հիմա եթե ես Նիկոլն եմ, ունեմ էս փաստերը՝
1, մենք ձև չունենք հաղթելու, իրենք լավ առաջ են գալիս
2, կոնկրետ զոհեր ենք տալիս
3, կարանք կանգնեցնենք, ժողովուրդը դեմ ա լինելու ինձ հանի։
Էս ամենը հաշվի առնելով կկանգնեցնեի, թող դեմ լիներ հաներ։ Մեկ ա էդ անելու էր, բայց էդ կարելի էր անել ավելի քիչ զոհով ու տարածքային կորստով կամ ավելի շատ։
Նենց չի որ ձգեցինք, ադրբեջանը "մաշվելու" էր։
Էդ նույն տրամաբանությամբ կարար հիմա էլ չասեր, էն 25 հազար հոգուն շրջափակեին, Ստեփանակերտն էլ վերցնեին
Իհարկե իրեն տգետ համարելով էն 17+ներին ոչ-մի կերպ չեմ արդարացնում, իմ կարծիքով իրենք էլ խոսելու տեղ չունեն էս պարագայում ու աշխատում են պղտոր ջրում ձուկ որսան։
The cake is a lie.
Ըստ իմ տրամաբանության, եթե Փաշինյանը միանձնյա հակառակ է գնացել բանակի պետերին, հիմա խնդիր չէր լինի համապատասխան ձևերով իրեն որպես դավաճանի պաշտոնապես մեղադրել ու դատել, մանավանդ որ շահագրգռվածության պակաս ոնց ոչ թե չկա։ Ինձ թվում է, որոշումները կայացվել են կոլեկտիվ։ Ինչ–որ բամբասանքների հիման վրա ես տենց համոզված պնդումներ չէի անի։
Si vis pacem, para bellum
Աթեիստ (12.01.2021)
Հա, էս ահագին մաշված ու հայտնի հեքիաթ է, թե իբր միշտ կարելի է դիվանագիտություններով հարցեր լուծել ու խուսափել պատերազմից։ Միշտ կարելի է հիշել Կոստանդնուպոլիսի գրավումը, կամ թե ինչպես Բալկանյան ժողովուրդները չեին ցանկանում բարեկամանալ օսմանցիների հետ, աղջիկ չէին ուզում տալ, և այլն․․․
Կարելի էր էն գլխից Ադրբեջանին ուզածը տալ ու խուսափել պատերազմից ու մոռանալ, թե ինչի համար էր Հայ ժողովուրդը հավաքվել։ Ընդհանուր առմամբ, այո, ընդհանրապես Ղարաբաղյան շարժումը չպետք էր սկսել, եթե սենց պիտի ավարտվեր։ Էս տրամաբանությամբ ու Չուկի բարիդրացիության շրջանակներում համար մեկ դավաճանը Տեր–Պետրոսյանն ա, ու մնացած Ղարաբաղ կոմիտեի անդամները, հա, Վազգեն Մանուկյանին էլ չմոռանաք։
Si vis pacem, para bellum
Իհարկե միանձնյա չի եղել որոշումը։ Փաշինյանն ինքը ու մյուս կուսակցություններից էլի մարդիկ (էս պահին Էդմոնին ու Լևոն Զուրաբյանին եմ կոնկրետ հիշում, որ էդ շեշտել են, բայց էլի հարցազրույցներում եմ տեսել) ասում են, որ պատերազմի առաջին օրերին, երբ արդեն ԳՇ պետն էլ էր ասում, որ պատերազմը պետք ա կանգնեցնել, Փաշինյանը խորհրդարանում ասել ա, որ կարա 5 շրջան հանձնելով պատերազմը դադարեցնի ու մեր խորհրդարանում առկա ոչ-մի ուժ դրան չի համաձայնվել։ Էդ պատճառով էլ ասում եմ, որ 17+ներն էլ խոսելու տեղ չունեն։
Բայց ամեն դեպքում Փաշինյանն ուներ ժողովրդի մեծ մասի վստահությունն ու գլխավոր գերագույն հրամանատարն էր, ամենալավն ինքն էր տեղյակ մեր ռեսուրսներից, ԳՇ պետն իրեն էր զեկուցում ու դաժե առաջնագծից մարդիկ իրեն զանգում էին, դրա համար էլ պատասխանատվության ամենամեծ մասն իրենն ա։
Հ․ Գ․ "հինգ շրջան հանձնելով դադարեցնել" բնականաբար չի նշանակում, որ մենակ էդ 5 շրջանն էինք տալիս, ամենայն հավանականությամբ խոսքը դեռ Լավրովի 5+2-ի մասին ա
Վերջին խմբագրող՝ Freeman: 12.01.2021, 10:37:
The cake is a lie.
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ