Միթոմ նորմալ ազգայնականն ու նորմալ ձախն ունեինք, հիմա էլ ազգայնական ձախ ես ուզում։ Հայաստանում գաղափարական դիսկուրս չկա, Բյուր ջան։ Որտեղից փողը հոսում ա՝ մեծ մասամբ։ Իմ վերի գրառումը էդ էր, որ արհամարհեցիր։ Ոչ թե արգելում ես որոշ դրսից սնվող կազմակերպություններ, այլ փորձում ես ինքդ օգտվել դրանցից։ Եթե ներսում գաղափարական հոսանքներ լինեն, լրիվ հնարավոր ա։ Թատրոնի վրա օրինակ բերեմ, եթե ես էլիտիստ սրիկա չեմ, որ բանաձևը գտել ա՝ ժողովրդին ձեռ առնելու ու դրանով հռհռացնելով դրամարկղ ապահովելու, բայց գաղափարներ ունեմ, որ ուզում եմ հասանելի դարձնեմ, ինձ դրամաշնորհ ա պետք։ Դրսից եկող ապազգային ուժերին էս պահին միակ բանը որը հետաքրքրում ա՝ ՄԻԱՎի կանխարգելումն ա, իսկ ես ուզում եմ Արցախից խոսամ։ Ո՞վ ա արգելում իմ ՄԻԱՎ վարակակիր հերոսին Արցախյան պատերազմից հաշմանդամ զինվոր դարձնեմ, ով նաև դրսի հանդիսատեսին ա սկսում բացատրել, թե ՄԻԱՎ-ը ՄԻԱՎ, բայց Հայաստանում պատկերացրեք որ դա հեչ առաջնային խնդիր չի, մենք այ սենց բաների միջով ենք անցնում։ Ինձնից չեմ էս բանաձևը հորինում, պաղեստինցի թատերական գործիչները շատ ակտիվ կիրառում են, ու էդ դրամաշնորհների շնորհիվ կապեր են ստեղծում ամբողջ աշխարհի թատերական ոլորտի ներկայացուցիչների հետ, իրանց խնդիրը տեղ են հասցնում։ Օրինակն իմ ոլորտից եմ բերում, բայց նույնը կարելի ա անել Հայաստանում, փոխանակ արգելելը միանշանակ։ Ասենք՝ նույն Հունգարիայի Սորոսի փողերով գործող համալսարանում կրթված մարդիկ ակտիվորեն էս ընթացքում մեր խնդիրներն են բարձրացնում իրենց եվրոպացի ընկերների համար։
Էջանիշներ