Ի դեպ, թյուրըմբռնումից խուսափելու համար, ես չեմ ասում թե հեղափոխությունից հետո Հայաստանը սկսել ա զարգանալ։ Բացարձակ։ Ճիշտ հակառակը՝ գործնականում ոչ մի առողջացման պրոցես չի սկսվել, բացի նրանից, որ քրեականները էլ իշխանության չեն։
Գործնական կյանքում իհարկե դեռ կառավարում են իրենց ազդեցությունների շրջանները, բայց գոնե հույս կա, որ ժամանակի ընթացքում կկորցնեն էդ ազդեցությունն, ու մարդկանց մոտ կսկի որպես հեղինակություն համարվել ոչ թե պարտքը հետ բերել կարողացողը մաֆիոզը, այլ բայրաքթարի կործանիչի պտուտակների թեքության օպտիմալ անկյունը հաշվել կարողացող մարդը։
Դրա համար պետք ա որ էլ երբեք նեմեցը, թոխմախի մհերը, չոռնի գագոն, վստրեչի ապերը, լֆիկը, լիսկան, վարդանիկը չվերականգնեն իրենց ազդեցությունն ու անպատժելիությունը։
Էջանիշներ