User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1061 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արէա, ախր դու դնում ես, ֆեյսբուքի ստատուսներ ես վերլուծում՝ իրա առավել մասնագիտական տեքստերի ու վիդեոների փոխարեն։ Հիմա ես էլ կարամ մի ստատուս գրեմ, դրոշակ սարքած ման գաք։ Բայց հարցը էդ չի, արի խորանանք նաև «քյառթու» ու «ղզիկ» տերմինների մեջ ու ինչ կա դրա տակ։ Նայի, երկար տարիներ էսպես կոչված առաջադեմները պայքար էին մղում «քյառթուների» դեմ ու դիսկրիմինացնում իրանց։ Ովքե՞ր են էդ քյառթուները։ Իրականում դա մեր ժողովուրդն ա։ Լավ-վատ, ռազմահայրենասիրական, թե չէ, հիմնականում մեր ժողովուրդն ա, որ երբ տեղը գալիս ա, զենքը վերցնում, գնում ա սահմանում կռվելու՝ պահպանելով պետության ներսում ապրող թե՜ մյուս քյառթուների, թե՜ «ղզիկների» անվտանգությունը։

    Իրականում «քյառթուն» բավական բազմաշերտ արժեհամակարգ ա իրա լավ ու վատ կողմերով, ու չի կարելի տենց զզվանքով նայել, ասել՝ յա՜խք, ինչն ի դեպ արել են ներկայիս իշխանություններն ու իրանց շրջապատը՝ ձգտելով էսպես կոչված արևմտյան արժեքների։ Նույն կերպ էլ «ղզիկներն» ունեն արժեհամակարգ իրա լավ ու վատ կողմերով։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ապագան երկու խմբերի լավ կողմերը վերցնելն ա, վատը թողնելը, որովհետև ոնց որ քյառթերի մեջ կա ատելություն օրինակ գեյերի նկատմամբ, նենց էլ «ղզիկների» մեջ կա ատելություն օրինակ քյառթուների նկատմամբ։ Իսկ ատելությամբ պետություն չես կառուցի։

    Եթե դու ուզում ես, որ քրեական դեմքերը պատժվեն, ես համաձայն եմ դրան, դա էլ պետք ա լինի։ Բայց քո ներկայիս իշխանությունները դա չեն անում։ Եթե դու ուզում ես քյառթերին վերացնել, այ դրան ես կտրականապես դեմ եմ, որովհետև դա մեր մշակույթն ա, դա մեր քաղաքացիների մի մասն ա, ի դեպ, բավական մեծ մասը, բայց իրենք հանցագործ չեն։
    Ես ավելի շատ քյառթ եմ, քան ասենք հիփստեր, դու ինձ ասում ես, որ քյառթերին վերացնել պետք չի՞
    Բայց էդգարի ասածը էդ չի, ասում ա տեսա՞ք ինչ եղավ հեղափախության արդյունքում, ղզիկները հաղթեցին քյառթերին, ու մենք պարտվեցինք։
    Ստում ա ուղղակի, ոչ մի ղզիկ ոչ մի քյառթի չի հաղթել։
    Մաֆիոզները երկիրը կործանել են (մեր բոլորիս աջակցությամբ, կամ թույլտվությամբ) ու հիմա իշխանության չեն, ու վտանգ կա, որ կկորցնեն ազատությունն ու ունեցվածքը, ու ուզում են եթե ոչ վերադառնալ, ապա ոչնչացնել մարդկանց որոնք սպառնում են իրենց։
    Էդգարը օգնում ա էս մարդկանց ընդամենը, գուցե չի հասկանում, գուցե իրոք համոզված ա, որ ճիշտ ա անում, բայց օգնում ա մարդկանց վերադառանալ, ովքեր գլխավոր պատճառն են մեր պարտության։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու փաստացիորեն էստեղ գրում ես, որ դու ավելի ես վախենում քո ազգի մի ստվար զանգվածից, քան թուրքերից ու ադրբեջանցիներից։ Հարց եմ տալիս քեզ. քանի՞ անգամ ես տեսել, որ հայը հայի գլուխ կտրի։
    Մի ստվար զանգվածից չէ, մարդկանցից ովքեր կարող են ասենք ուշացրած պարտքի, կամ երկար սիգնալի, կամ թարս հայացքի համար գլուխ էլ կտրել, ընտանիքի էլ վնասել։ Վտանգավոր չե՞ն։ Իսկ երբ պաշտպանվելու ոչ մի հնարավորություն չունես, որովհետև օրինապահ համակարգի հովանավորչության տակ են գտնվում, ավելի վտանգավոր չե՞ն դառնում։
    Պետք չի իրոք էդքան մանրացնել ասածս, ու ձևափոխել իբր ադրբեջանցիներին գերադասում եմ հայերի մի ստվար հատվածից։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերադառնալով Էդգարի գրածին՝ էլի պետք ա հասկանալ, թե որտեղից ա գալիս։ Երբ ինքը զանազան ռազմահայրենասիրական մտքեր էր արտահայտում, մեկը ես ու լիքը ուրիշ պռադվինուտիներ իրան ձեռ էինք առնում, անունը դնում քյառթու, հետամնաց, ազգայնական և այլն։ Հիմա որ խորանում ես, տեսնում ես՝ մարդը Հայաստանի իրականությունը շատ ավելի խորն ա հասկանում, քան ես ու դու, ավելին՝ ինքը ուղղակի մասնագետ ա, ուրեմն պետք ա լսել նրան։ Բայց ուղեղը դրա համար ա, որ ֆեյսբուքի նեղված ստատուսն ու ռազմաքաղաքական վերլուծությունները կարողանաս իրարից տարբերել։
    Բոլորի վերլուծականները լցված են հենց էս մտքով՝ նորերը եկան ու կործանեցին երկիրը։
    Ես մինչև 2018 թիվը ցավով տեսնում էի ոնց ա երկիրը կործանվում՝ դատարկվում, աղքատանում, թուլանում, կորցնում խելացի մարդկանց, քայքայում կրթական համակարգն ու մշակույթը, ոչ մի դրական բան չէր կատարվում բացարձակ, ոչ մի հույս չկար որ ինչ-որ լավ փոփոխություններ են լինելու, հիմա էս մարդիկ, ովքեր քո ասելով մասնագետներ են, 2 տարի ինձ համոզում են թե ինչ լավ երկիր ունեինք, ու թե ոնց ա Նիկոլը կործանում մեր երկիրը։
    Ես կամ պիտի ասեմ, հա ես ապուշ եմ, էն ինչ կատարվում էր իմ հետ իմ երևակայության ու սորոսական պրոպագանդայի արդյունք էր, դուք մասնագետ եք, ուրեմն ավելի լավ գիտեք, կամ ասեմ դե ռադ եղեք, ո՞ւմ եք ապուշի տեղ դնում։
    Վերջին խմբագրող՝ Արէա: 10.12.2020, 18:27:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (11.12.2020), Ներսես_AM (11.12.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •