Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
Հա ասում եմ, քաղաքական քննարկումների մեջ չմտնեմ, բայց հնար չկա։
Բյուր ջան, Վարզորը շատ ճիշտ նշել ու բացատրել է, նշելով որ պետությունների արժեքների կրողն է, ինչը բացարձակ ճշմարտություն է, բացի էդ մենք գնալով մոլորվում ենք ու չենք գիտակցում, որ Ռուսաստանը մեր պետականությանը վտանգ սպառնացող պետություն է նաև։ Դուք ընդհանրապես վերջին ժամանակներում հետևե՞լ եք ռուսական քաղ դաշտում ու քաղաքագետների արտահայտած կարծիքներին։ Էդ մարդիկ համամյութենական պետություն ստեղծելու նպատակ ունեն, լավ էս տիպի՞ թքած ունենալ սեփական պետականության վրա։
Խոսքը չի գնում, թե մեր դաշնակցի երկրի ներսում ինչ իրավիճակ է, այլ թե էդ պետությունը մեզ իրապես դաշնակից է, թե՞ չէ։ Լավ, էս Նիկոլը էկավ սաղ փչացրեց, բլին, բա էդ ամբողջ ընթացքում, երբ Ռուսաստանը ԵԱՀԿ մինսկի համանախագահ երկրներից էր ու մեր գլխավոր դաշնակիցը, խի՞ օր օրի բանակցային սեղանում մեր վիճակը ծանրանում էր։ Լավ, դուք դաշնակից երկրի օրինակ չգիտե՞ք, հենա Թուրքիան Ադրբեջանի համար իրական դաշնակից էր, էլի իրա շահերի համար իհարկե, բայց ռեալ դաշնակիցա մարդը, իսկ Ռուսատանը երբեք չի թաքցրել, որ Ադրբեջանը իր համար Հայաստանից պակաս կարևորա չի։ Լավ, Նիկոլը սաղ վարի տվեց, բա Ապրիլյանը խի՞ էղավ, հենա մեր գերհզոր դաշնակիցը կար, որը մեծ լծակներ ուներ Ադրբեջանի վրա։
Ախպեր, ես էլի եմ շշմում, որ մենք ամեն ինչ անհատի հետ ենք կապում, չգիտակցելով մեր սեփական մեղքերը։ Այո, Նիկոլը չի համապատասխանել և համապատասխանում երկրի վարչապետի պաշտոնին, բայց էս ամենը մեր էսքան տարիների տինտիրիդների արդյունքնա ու Նիկոլը էդ տինտիրիդների շարունակողն էր։
Ինչ մնում է իրա հակառուսական գործունեությանը, ապա էս միֆա։ Ինքը չափից դուրս պրոռուսական քաղ գործիչ է, մի քիչ հետևեք էս պատերազմի ընթացքում իրա վարած տգետ քաղաքականությանը։ Մակրոնի հայտարարությունները, Ֆրանսիայի դիրքորոշումը, իսկ մենք դուռը շփցրինք իրանց երեսին ու ընկանք Պուտինի գիրկը։ Իսկ էս Մարդը ուներ կրա հստակ դիրքորոշումը էս հարցում, որտեղ դուրս է գալիս ամենամեծ պլյուսով։ բերեց իրա զորքը մտցրեց Արցախ, Հայաստանի համար դարձավ փրկիչ, Ադրբեջանի համար էլ ինքնիշխանությունը պահելու գործոն։ Բլեստյաշի
Յոհան, իհարկե Ռուսաստանը կարա ունենա իրա երազանքները։ Ու իհարկե մենք կարանք դիմադրենք։ Բայց ո՞նց։ Դիմադրելը լինում ա հենց ամուր դաշնակցային հարաբերություններ ունենալով։ Եթե Ռուսաստանը գիտի, որ իրա հետ ես, ինքը քեզ հանգիստ ա թողնում։ Եթե տեսնում ա, որ ուրիշ կողմ ես շեղվում, գալիս, նենց ա անում, որ իրա մաս ես դառնում, ինչը հենց հիմա ա կատարվում։

Դիվանագիտական դաշտում մենք չէինք պարտվում, դա էլ ա էղել ներկայիս իշխանությունների հորինած միֆերին, որոնց մեկը ես հավատում էի։ Հակառակը՝ ապրիլյանից հետո դիվանագիտական դաշտում որոշակի հաջողություններ էին արձանագրվել, իսկ նոր վարչապետդ գալիս, դիվանագիտությունը զրոյից ա սկսում։ Այ հենց էդտեղից սկսվում ա պարտությունը։

Ու ո՜չ, Նիկոլը պրո-ռուսական չի էղել, հենց դա ա միֆ, փաստերին նայի.
1. Խաչատուրովին հետ կանչելն ու ՀԱՊԿ-ը վարկաբեկելը
2. Պուտինի հրավերը Մոսկվա գնալու չընդունելը, երբ մի շաբաթ առաջ զեկուցվել ա, որ Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմ են սկսելու
3. Ռուսական բիզնեսների դեմ հետապնդում սկսելը ու ոչ մի բան չգտնելը
4. Անվտանգության զանազան օղակներում էնպիսի մարդկանց դնելը, որոնց Ռուսաստանը հետախուզական տվյալներ չի վստահում

Ու շարքը կարելի ա շարունակել։ Էս բոլորը նպաստավոր աշխարհաքաղաքական պայմաններ ա ստեղծել Ադրբեջանի ու Թուրքիայի համար, հստակ իմացել են, որ հարձակվեն, Ռուսաստանը մատը մատին չի տալու, որտև հասցրել են։ Ու մի հատ պատկերացրու դու ես Պուտինի տեղը, քեզ երկուսուկես տարի էդքան ձեռ առնեն, ո՞նց կարձագանքես։ Կասես, դե լավ, ոչինչ, որ ինձ էշի տեղ էիք դնում, գալիս եմ ձեզ փրկե՞մ։

Իսկ բուն պատերազմի ընթացքում եթե ուշադիր հետևես դիվանագիտական քայլերը, սկզբում արևմուտք էին ձգվում, լացում, թե մենք ժողովրդավար ենք, բռնապետները հարձակվել են մեզ վրա։ Հետո կամաց-կամաց դեպի արևմուտք սլաքը նվազեց, Ռուսաստանինը մեծացավ։ Ես չգիտեմ՝ Նիկոլն ու Պուտինն ինչ են խոսել օրը հինգ-վեց անգամ, ոնց որ Նիկոլն ա ասում, բայց գիտեմ, որ Նիկոլը կոնկրետ օգնություն չի ուզել Ռուսաստանից։ Կամ եթե ուզել ա, Պուտինը մերժել ա կամ պայման ա դրել, որ ռադ ըլնի, չգիտեմ, էս բաները դեռ պիտի բացահայտվեն։

Հետո, անկախ նրանից Ռուսաստանն ինչ նպատակ ունի, Հայաստանն ու Ռուսաստանը հատվող շահեր ունեն, Հայաստանն ու արևմուտքը՝ չէ։ Հետևաբար, պետք ա Ռուսաստանի հետ դաշնակցել, ուրիշ տարբերակ չկա, ուրիշ տարբերակն ինքնասպանություն ա։