Մի փոքր կարող եմ մանրամասնեցնել․ տվյալ երդումը պարոն Տեր–Պետրոսյանը տվել է 1996–ին, նույն թվից մինչև 1998–ը ես ծառայել եմ Քարվաճառի հյուսիս արևմտյան դիրքերը պաշտպանող զորամասում։ Գումարտակի հրամանատարն (Սանասար Գաբրիելյան) ու գնդի հրամանատարը (Սեյրան Սարոյան) ծառայության ողջ ընթացքում զորքը հերթապահությամբ օգտագործել են որպես բանվոր՝ ծառահատման ու փայտի արտադրամասում, Քարվաճառ քաղաքի երկհարկանի ու եռահարկանի շենքերի ապամոնտաժման ու պանելներից արմատուրաներ որպես մետաղի ջարդոն հանելու, անտառից ընկույզ հավաքելու ու էլի ինչ–որ նյութական եկամուտներ ստանալու ու եկամուտները յուրացնելու նպատակներով, եկամուտների մի մասը ծախսել են պոռնիկների վրա, պոռնիկներին բացահայտ կերպով բերել են զորամաս ու իրենց կացարան, իրենց վարքուբարքով բարոյազրկել են ողջ անձնակազմը, որն առանց դրա էլ բազմաթիվ խնդիրներ ուներ դիսցիպլինայի, ֆիզիկական ու տակտիկական պատրաստվածության, բավարար սնունդ, հագուստ ու սապոգ ստանալու ու առողջական վիճակի հետ։ Ընթացքում տեղի են ունեցել զգալի քանակությամբ արտակարգ իրավիճակային զոհեր, օրինակ անտառանյութ կրող բեռնատարի վրաերթից զինվոր էր զոհվել, կամ անտառներում քարշ եկող զինվորը դուրս էր եկել ականի վրա, կամ անձնական վիճաբանության ժամանակ զինվորները իրար էին կրակել, կամ զինվորը իքնախեղվել ու արդյունքում անդամահատվել էր, և այլն, որոնք կարող էին չլինել գրագետ դիսցիպլինայի պայմաններում։
Էս ընդամենը օրինակ է ՀՀ–ում իրավիճակի, որի պատասխանատուն բնականաբար մենակ երդում տված նախագահը չի։
Եթե իմ անձնական կարծիքը հարցնեք, ապա դավաճաններ էին գումարտակի, գնդի հրամանատարները, սրանց գործունեությունը հովանավորող ու սրանց ապօրինի եկամուտներից վստահ եմ փայ ստացող «սպարապետ» Վազգեն Սարգսյանը, եվ սրանց վերահսկողությունից ամբողջությամբ դուրս թողած Տեր–Պետրոսյանը, այսինքն եթե սրանք բոլորը դավաճանության համար գնդակահարվեին, իմ կարծիքով շատ էլ արդար կլիներ։
Սակայն ավելացնեմ, որ մեր ողջ ժողովդրի բարոյահոգեբանական վիճակը իմ ծնված օրվանից ի վեր իմ աչքին ալաբուլա է երևում, էս վերջին սերունդների մեջ է, որ ես փոքրիշատե քաղաքակիրթ մարդկային հատկություններ եմ նշմարում։
Ուստի, կարծում եմ չարժի շատ խորանալ էս սաղ շիլափլավի մեջ որը կոչվում է Հայ Ժողովդրի Պատմություն, ու երևի պետք է ուշադրությունը սևեռել ներկա խնդիրների վրա ու փորձել ձերբազատվել բոլոր հիվանդագին երևույթներից,
տրամաբանության հետ աղերս չունեցող էմոցիոնալ զեղումներից ու մնացած արատներից։
Յուրաքանչյուրը իր մեջ պիտի արժեհամակարգային հեղափոխություն անի ու առաջնորդվի առաջին հերթին ազնվությամբ, տրամաբանությամբ, հոգատարությամբ ու համառ աշխատանք կատարելու պատրաստակամությամբ ու հետևի, որ կողքիններն ու տեսադաշտում հայտվածները շարժվեն նույն սկզբուքներով, կամ աշխատի մնացածին դարձի բերելու ուղղությամբ (Շարիաթի օրենքների հետ չխառնել)։
Եթե ժողովդրի մեծամասնությունը հաջողեց հաղթահարելու սեփական ներքին կոնֆլիկտներն ու հոգեկան զեղումները, ապա անկախ պետականությունը փրկվելու շանսեր ունի։
Եթե շարունակեցինք նույն կերպ, ինչ որ էինք առնվազն վերջին կես դարի ընթացքում, ապա Հայաաստանի Հանրապետությանը նվիրում ենք երգ՝
Գնաս բարով իմ երկիր Հայաստան,
Դարդերի մեջ թաղված անհույս Հայաստան,
Քարքարո՜տ եեեեերկիիի՜ր․․․․
Էջանիշներ