User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1061 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռազմագերիներին ու անհետ կորածներին շտապ վերադարձնելը – ո՞նց, Ալևին բռնենք տփենք մինչև բաց թողնի՞, մարդը հաղթանակից հետո էլ շարունակում ա նվաստացնել։ Նիկոլի փոխարեն դու ես, քո գործողությունները։
    Ռազմագերիների հարցը եռակողմ համաձայնագրի մեջ ա, այսինքն կարելի ա առնվազն պահանջել, որ էդ կետը կատարեն։ Ներկայիս իշխանությունները պահանջե՞լ են, մենակ օդի մեջ ինչ-որ բոլորը բոլորի դիմաց։ Եռակողմ համաձայնագրի երրորդ կողմին խնդրե՞լ են, որ միջամտի ու ստիպի էդ կետի իրականացում։ Բացասական պատասխանի դեպքում ավելի կոշտ միջոցների դիմե՞լ են (օրինակ՝ ադրբեջանցի ռազմագերիներին կտտանքների ենթարկելը, որտև արդեն հերիք ա, ինչքան խելոք խաղացինք, ինչքան մեզ խելոքի տեղ ենք դնում, էնքան ավելի են գլխներիս նստում)

    Սահմանները հնարավորինս մեր օգտին գծելը – ո՞նց։ Նիկոլի փոխարեն դու ես, քո գործողությունները։
    Արցախի մշակութային արժեքների պաշտպանությամբ զբաղվելը – ո՞նց։ ՅՈՒՆԵՍԿՈներին լացելը չի օգնում, վկա Ջուղայի խաչքարերը։ Նիկոլի փոխարեն դու ես, քո գործողությունները։
    Կարելի ա առնվազն բանակ ունենալ սահմանին։ Կարելի ա բարձրաստիճան պաշտոնյաներ ունենալ սահմանին։ Կարելի ա ԽՍՀՄ-ի սահմանների 88-ի համաձայնագիրը դեմ տալ, որը, ի դեպ, նույնը չի, ինչ GPS-ով։ Հաղթելը հաղթած, բայց չի նշանակում, որ էդ հաղթած պետությանը պիտի էն ամենը, ինչը իրանք չեն հաղթել, սիրուն նվիրես։ Ի դեպ, արդեն սկսել են մանրից Սյունիքն էլ պահանջել։ Էս իշխանությունները որ մնան, վաղը-մյուս օր Սյունիքն էլ են սկուտեղով մատուցելու։
    Մշակութայինի պահով էլ ՅՈՒՆԵՍԿՈ-ին դիմելն էլ ա քայլ։ Ինչու՞ պիտի ով ասես դիմի ՅՈՒՆԵՍԿՕ-ին, բացի ՀՀ ղեկավարությունից։ Պետք ա սա լցնել մամուլ, լոբբի սկսել, պետք ա լցնել միջազգային գիտական շրջանակներ, որ արձնաագրվի մշակութային արժեքների հայկական լինելը։ Տեսնու՞մ ես ինչ արագությամբ ա Ադրբեջանն աշխատում, Դադիվանքն արդեն ուդիներինն ա, մինչ իշխանությունները պնդում էին, թե մեզ ա մնում։

    Ու ես չեմ բացառում, որ էս գործողությունները կարան արդյունք չտան։ Բայց պետք ա փորձել։ Որովհետև եթե չփորձես, ձախողումը հարյուր տոկոսանոց ա լինելու։ Էս պահին նստած են իշխանություններ, որ ոչ մի բան չեն փորձում։ Ավելին՝ չեն ուզում, իրանց չի հուզում։ Միակ բանը, որ հուզում ա, իրանց աթոռն ա ու դավաճան կոչվելու վախը, իսկ էդ պատվավոր կոչումն արդեն բոլորը ստացել են։

    Հարձակվել ա էն ժամանակ, երբ մտածել ա որ պատրաստ ա ու մարսելու ա։ Ինչպես նկատել ես միջազգային հանրությունը միայն խորը մտահոգվեց։
    Ինչի 2016–ին կանգնեց Նիկոլը մի քանի անգամ ասեց։ ՈՒ քանի որ Սերժիկը չի հերքել, կարող ենք ընդունել որ ճիշտ ա ասում։ Եթե չես լսել, կանգնել ա, որովհետև Սերժը բանավոր խոստացել ա 7 շրջանները տա։
    Իսկ հարց չի՞ առաջանում ինչի ա Մովսես Հակոբյանը, Սերժիկի վախտով առել չաշխատող РЭБ համակարգեր 42 միլիոն դոլարով։
    Բանավոր խոստանալը խայտառակ պարտվողական փաստաթուղթ չի։ Բանավորը կարա դիվանագիտություն լինի, կարա սուտ լինի, կարա ճիշտ լինի, բայց կոնկրետացումներով։ Փաստն էն ա, որ Սերժիկը զրո շրջան ա տվել, Նիկոլը՝ յոթ, հետն էլ բոնուս։ Կասես՝ Նիկոլն ուրիշ ճար չուներ, բայց ուներ, կարար շուտ կանգնացներ պատերազմը, էդ բոնուսը չտար, էդքան կյանք չկորեր, բայց չէ, նրա ուշքն ու միտքը դավաճան կոչվել-չկորվելն էր։ Ու էս որակի վարչապետը դեռ մնում ա։ Դուք չե՞ք հասկանում վտանգը, չե՞ք հասկանում հաջորդն ինչ ա լինելու, եթե մի քիչ էլ մնա։

    Ու ի դեպ, Նիկոլ ցիտելն էլ էս իրավիճակում մի քիչ խնդալու ա։ Նույնիսկ ԼՏՊ-ն նպատակահարմար չի համարում իրա ասածները հաստատել կամ հերքել, ինչի՞ մասին ա խոսքը։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 09.12.2020, 14:28:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (09.12.2020), Բարեկամ (10.12.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •