User Tag List

Էջ 48 71-ից ԱռաջինԱռաջին ... 3844454647484950515258 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 706 համարից մինչև 720 համարի արդյունքները՝ ընդհանուր 1061 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

  1. #706
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ սուբյեկտիվ պնդումներ ես անում, «դիվանագիտական սխալը» ներկայացնելով իբր պատերազմի պատճառ, նաև «Նիկոլի զբաղվածությանն» ու բանակի պատրաստվածության միջև անմիջական կապ ցույց տալով, կարծես Նիկոլը պիտի ամեն օր անձամբ զորավարժություններ աներ «նախկինների որսի» փոխարեն, ու կարելի է կարծել, որ եթե «զորավարժություններ աներ», ապա հայկական բանակը չէր պարտվելու։ Ասածդ ավելի շուտ քարոզչության ա նման, քան տրամաբանության։
    Քո գործն ա տենց կարծելը։ Այ ստեղ դու ես լրիվ denial-ի մեջ ու հանուն Նիկոլին ջրից չոր հանելու պատրաստ ես հավատալ ամեն ինչի։ Բայց էս ամենը կետ առ կետ կանխատեսվել ա շատ խելացի վերլուծաբանների կողմից՝ համադրելով Թուրքիայում իրավիճակը, Ադրբեջանում իրավիճակը ու Հայաստանի՝ արտաքին քաղաքական խայտառակ վատ խաղերը, կանխատեսվել ու զգուշացվել ա, լսող չի էղել։ Երևի մենակ Շուշիի կորուստը չի կանխատեսվել, էն էլ նույնիսկ ամենապեսիմիստ վերլուծաբանը չէր սպասում, որ էս աստիճանի վատ կլինի։ Հիմա էլ կանխատեսվում ա, որ մոտ ապագայում Թուրքիան ա հարձակվելու, էլի լսող չկա։

  2. #707
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ընդհանրապես, Լիոնին լսեք, ինքը էս թեմաներից շատ լավ ա գլուխ հանում։
    Լսեք նաև ադրբեջանագետներին ու թուրքագետներին, քաղաքագետներին ու պատմաբաններին։ Էս իշխանությունների մեծ խնդիրն էն ա, որ անփորձ ու ոչ կոմպետենտ լինելով հանդերձ՝ ոչ մի պարագայում մասնագետներին չէին լսում՝ լինի կորոնավիրուսի համավարակ, թե արտաքին հարաբերություններ։ Երևի պիտի ազգովի սովորենք հարգել դիմացինի մասնագիտական վերլուծությունները ու չսկսենք վեր-վեր թռնել մեր սիրողական կարծիքներով։
    Շնորհակալ եմ, պատիվ արեցիր...

    Սա հիշեցի՝ նայեք 3:04 վարկյանից: 2018 թ-ի ամփոփումն էր՝ ուրախ էինք, երջանիկ և լավատես, միայն մի քանի փոքրիկ ամպիկներ կային, որոնք հույս ունեինք հաղթահարել: Ասում էի՝ մի կոպտեք ռուսներին, ասում էի հնարավորինս մեղմ, բայց... ո՞վ կմտածեր, որ երկու տարի անց այսպես կլինենք...

    Վերջին խմբագրող՝ Lion: 09.12.2020, 01:17:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (09.12.2020)

  4. #708
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    2016–ը տեստային լոկալ հարձակում էր, որով իրենք իրենց խնդիրը լուծեցին, վայթե իրենց սխալները տեսան ու ուղղեցին, մեր բանակի պատրաստվածությունն էլ փորձեցին։ Կարճ պատասխան` 2016–ին պատրաստ չէին, հիմա պատրաստ էին։ Պանդեմիկը, ԱՄՆ ընտրությունները, աշխարհի ընդհանուր խառը լինելը շատ հարմար պահ էր, թուրքերն էլ իրենց սպառազինության հաջողությունները ռուսականի նկատմամբ Սիիրայում արդեն տեսել էին ու վստահությունը ամրապնդվել էր։ Ես մի 10 տարի առաջ գրել էի, որ անկախ որևէ դիվանագիտական իրավիճակից ու փաստաթղթերից, եթե Ալիևը համոզված լինի, որ պատերազմում կհաղթի, ապա առանց վարանելու հարձակվելու է։ Վերջերս էլ Ալիևը իր բերանով ասեց, որ եթե նույնիսկ ՄԱԿ–ի ռեզոլյուցիա լիներ էս ընթացքում, դա իրենց չէր կանգնեցնելու։
    Ճիշտ ես, Ալիևը հարմար պահը բաց չէր թողնելու։ Բայց ԱՄՆ ընտրությունները միֆ ա, սա ԱՄՆ-ի հետ համաձայնեցված ու ԱՄՆ-ի կամքով եղած պատերազմ ա՝ Թրամփ, թե Բայդեն, դե ֆլան-ֆստան։ Ալիևի համար հարմար պահ էր էն առումով, որ Հայաստանը Ռուսաստանի ու Իրանի հետ էնքան էլ լավ հարաբերությունների մեջ չի, հետևաբար ռուսական ու իրանական օգնություն ոչ մի պարագայում չէր լինելու, Թուրքիան էլ պատրաստ էր։ Նույնիսկ էդ պարագայում զեկուցվել ա ՀՀ ղեկավարությանը հենց ԱԹՍ-ների ու անհրաժեշտ ռազմական տեխնիկա ձեռք բերելու մասին։ Չի արվել։ Եթե Ալիևն իմանար, որ հարձակվելով Ռուսաստանն էլ ա մեջ ընկնելու՝ ռիսկ չէր անի ընդհանրապես։ Իսկ Ռուսաստանին ձեռք տալի՞ս էր Ադրբեջանի հարձակվելը։ Չէ՛, որտև իրանց ընդլայնվելը նշանակում ա Թուրքիայի, հետևաբար ՆԱՏՕ-ի ընդլայնվել։ Հետևաբար ռուս խաղաղապահները մեզ պարտադրվեցին, որտև Ռուսաստանը, բնականաբար, պիտի մի բան ստանար, բայց նաև որտև ուղղակի էլ ուրիշ ելք չէր մնացել։

    Իսկ բուն պատերազմի ընթացքի մասին իսկապես դեռ լիքը բաներ են բացահայտվելու, որովհետև լիքը տարօրինակ բաներ են կատարվել։ Բայց մենակ ներկայիս իշխանությունների գնալուց հետո։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (09.12.2020)

  6. #709
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)

    Ես էս մասին ակումբում էլի եմ գրել, Բայդընը հայտարարել էր Մերձավոր Արևելքում Ամերիկայի ներկայության նվազեցման մտադրության մասին, հայկական ֆեյսբուքում ձախակողմյան պոստկոլոնիալ ինտելեկտուալ ցնծություն էր, ես էլ նեղվել էի, որ հստակ սիգնալ ա, որ Հայաստանի ճակատագիրը անցնում ա Ռուսաստանի և Թուրքիայի հոգածությանը: Իրանցի էն գեներալի սպանության հետ կապված էի գրել:

  7. #710
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ջան, էս հարցը արդեն մի տաս անգամ տվեցին ինձ, չգիտեմ, երևի ձեզ թվում ա, թե ես քիչ եմ տեղեկացված, և պատերազմական հանցագործությունների մասին չգիտեմ։ Իրականում եթե ոչ քեզանից ավել, գոնե քո չափ տեղեկացված եմ, հավատա։ Երբ բոլորը «հաղթում էին», ես օնլայն քարտեզներով տեսնում էի ինչպես են ադրբեջանցիները տաք դանակի նման մխրճվում մեր մարմնի մեջ։ Երբ բոլորը խոսում էին Գետաշենը գրավելու և Քուռի ափ դուրս գալու մասին, ես տասնյակ օտարերկրյա բլոգերների ու վերլուծաբանների (որոնց շատերը ծախված էին անվանում) նյութերը համադրելով, կարողանում էի ֆիլտրել կեղծիքը ու հասկանալ թե իրականում ինչ է կատարվում։ Վերջում բոլորդ բողոքում էիք, որ ձեզ խաբել են, իրականում դուք ինքներդ եք ձեզ խաբել, չուզենալով տեսնել իրականությունը։
    Ես էլ էի քո պես հետևում, մեջս եփվում էի, բայց առանձնապես ոչ մեկի հետ չէի ուզում քններկեի որ ավելորդ պանիկա չստեղծեի։ Համ էլ ուզում էի ամեն դեպքում վերջում դուրս գար, որ սխալվում եմ։ Բայց դե վերջը եղավ էն, որ մոտավորապես ճիշտ էի պատկերացնում իրավիճակը։

    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա էլ ասում եմ, եթե չգնացինք խաղաղության, ու շարունակցեինք թքել Թուրքիայի դեմքին, 5-10 տարի հետո, էդ քո ասած վիդեոների նման վիդեոներ Երևանից ենք տեսնելու։ Կարող ես էլի բացասկան վարկանիշ տալ, ու փակել աչքերդ իրողությունների առաջ, ինձ էլ համարել անհայրենիք սրիկա, ով ուզում է հայի վիզ կտրող ադրբեջանցու հետ խաղաղ ապրել։ Ես ընդամենը առաջարկում եմ հնարավոր լուծում գալիք աղետը կանխելու համար, մնացած խոսակցությունները հզորանալու և Թուրքիային դիմակայելու մասին իրատեսական չեն, ինչպես իրատեսական չէին 2017-ին։

    Որոշել էի էլ չգրել, բայց էս հարցը շատ տվեցին տարբեր մարդիկ՝ թե տեսե՞լ ես սա, տեսե՞լ ես էս մյուսը։ Հա, տեսել եմ, ուզում եմ կանխել դրանց շարունակական լինելը։
    Արեա ջան էդ որ ասում ես «գնանք խաղաղության» խնդրում եմ կմանրամասնես էդ ո՞րն ա։ Ասենք սահմանները բացել, առևտուր, երկաթգիծ օկ եմ, բայց հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից մինիմում ԼՂԻՄ–ի սահմաններով պատրաստ չեմ։

  8. #711
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես, տարիների աշխատանք ա։ Արագ լուծում էլ ոչ ոք չի առաջարկում։ Իհարկե կան որոշ արագ լուծումներ, որոնց ժամանակային պատուհանը գնալով կրճատվում ա․ ռազմագերիներին ու անհետ կորածներին շտապ վերադարձնելը, սահմանները հնարավորինս մեր օգտին գծելը, Արցախի մշակութային արժեքների պաշտպանությամբ զբաղվելը և այլն։ Բայց երկարատև լուծումների համար երկարատև աշխատանք ա պետք։
    Ռազմագերիներին ու անհետ կորածներին շտապ վերադարձնելը – ո՞նց, Ալևին բռնենք տփենք մինչև բաց թողնի՞, մարդը հաղթանակից հետո էլ շարունակում ա նվաստացնել։ Նիկոլի փոխարեն դու ես, քո գործողությունները։
    Սահմանները հնարավորինս մեր օգտին գծելը – ո՞նց։ Նիկոլի փոխարեն դու ես, քո գործողությունները։
    Արցախի մշակութային արժեքների պաշտպանությամբ զբաղվելը – ո՞նց։ ՅՈՒՆԵՍԿՈներին լացելը չի օգնում, վկա Ջուղայի խաչքարերը։ Նիկոլի փոխարեն դու ես, քո գործողությունները։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց էդ բարդակը Նիկոլի ստեղծած միֆերից ա։ Բանակն ունեցել ա խնդիրներ, բայց հարց չի՞ առաջանում ինչու ավելի շուտ Ադրբեջանը չի հարձակվել կամ ինչու՞ ա 2016-ը չորս օրով սահմանափակվել։ Հարց չի՞ առաջանում ինչու ա Նիկոլը չկրակող ինքնաթիռներ առել։
    Հարձակվել ա էն ժամանակ, երբ մտածել ա որ պատրաստ ա ու մարսելու ա։ Ինչպես նկատել ես միջազգային հանրությունը միայն խորը մտահոգվեց։
    Ինչի 2016–ին կանգնեց Նիկոլը մի քանի անգամ ասեց։ ՈՒ քանի որ Սերժիկը չի հերքել, կարող ենք ընդունել որ ճիշտ ա ասում։ Եթե չես լսել, կանգնել ա, որովհետև Սերժը բանավոր խոստացել ա 7 շրջանները տա։
    Իսկ հարց չի՞ առաջանում ինչի ա Մովսես Հակոբյանը, Սերժիկի վախտով առել չաշխատող РЭБ համակարգեր 42 միլիոն դոլարով։
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 09.12.2020, 01:56:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.12.2020), Աթեիստ (09.12.2020), Ուլուանա (09.12.2020), Վիշապ (09.12.2020)

  10. #712
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո գործն ա տենց կարծելը։ Այ ստեղ դու ես լրիվ denial-ի մեջ ու հանուն Նիկոլին ջրից չոր հանելու պատրաստ ես հավատալ ամեն ինչի։ Բայց էս ամենը կետ առ կետ կանխատեսվել ա շատ խելացի վերլուծաբանների կողմից՝ համադրելով Թուրքիայում իրավիճակը, Ադրբեջանում իրավիճակը ու Հայաստանի՝ արտաքին քաղաքական խայտառակ վատ խաղերը, կանխատեսվել ու զգուշացվել ա, լսող չի էղել։ Երևի մենակ Շուշիի կորուստը չի կանխատեսվել, էն էլ նույնիսկ ամենապեսիմիստ վերլուծաբանը չէր սպասում, որ էս աստիճանի վատ կլինի։ Հիմա էլ կանխատեսվում ա, որ մոտ ապագայում Թուրքիան ա հարձակվելու, էլի լսող չկա։
    Նիկոլին ջրից չոր հանելու համար ես ոչ մի, ուշադրություն` ՈՉ ՄԻ շարժառիթ չունեմ, ու առանձնապես մի հիացած էլ չեմ Նիկոլով։ Բայց ինձ թվում է, որ կոնկրետ էս վերջին իշխանությունից վառված ահագին մարդիկ կան, որ էս ամեն ինչինն նայում են իրենց պաշտոնները վերականգնելու, կամ ունեցած պատիժներն ու տուգանքները փոզմիշ անելու պրիզմայով։ Այսինքն, նեղանձնական շահը էս պահին էլ երևում է բազմաթիվ մարդկանց, այդ թվում նաև իմ որոշ ազգակիցների «հայրենասիրական» զեղումների մեջ։
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (09.12.2020)

  12. #713
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես, Ալիևը հարմար պահը բաց չէր թողնելու։ Բայց ԱՄՆ ընտրությունները միֆ ա, սա ԱՄՆ-ի հետ համաձայնեցված ու ԱՄՆ-ի կամքով եղած պատերազմ ա՝ Թրամփ, թե Բայդեն, դե ֆլան-ֆստան։ Ալիևի համար հարմար պահ էր էն առումով, որ Հայաստանը Ռուսաստանի ու Իրանի հետ էնքան էլ լավ հարաբերությունների մեջ չի, հետևաբար ռուսական ու իրանական օգնություն ոչ մի պարագայում չէր լինելու, Թուրքիան էլ պատրաստ էր։ Նույնիսկ էդ պարագայում զեկուցվել ա ՀՀ ղեկավարությանը հենց ԱԹՍ-ների ու անհրաժեշտ ռազմական տեխնիկա ձեռք բերելու մասին։ Չի արվել։ Եթե Ալիևն իմանար, որ հարձակվելով Ռուսաստանն էլ ա մեջ ընկնելու՝ ռիսկ չէր անի ընդհանրապես։ Իսկ Ռուսաստանին ձեռք տալի՞ս էր Ադրբեջանի հարձակվելը։ Չէ՛, որտև իրանց ընդլայնվելը նշանակում ա Թուրքիայի, հետևաբար ՆԱՏՕ-ի ընդլայնվել։ Հետևաբար ռուս խաղաղապահները մեզ պարտադրվեցին, որտև Ռուսաստանը, բնականաբար, պիտի մի բան ստանար, բայց նաև որտև ուղղակի էլ ուրիշ ելք չէր մնացել։

    Իսկ բուն պատերազմի ընթացքի մասին իսկապես դեռ լիքը բաներ են բացահայտվելու, որովհետև լիքը տարօրինակ բաներ են կատարվել։ Բայց մենակ ներկայիս իշխանությունների գնալուց հետո։
    Համաձայն եմ, որ Ռուսաստանին ձեռ չէր տալիս Ադրբեջանի հարձակվելն ու Հայաստանի պարտվելն ու Թուրքական ազդեցության էքսպանսիան, բայց Ռուսաստանը արդեն պարտվել էր Թուրքիային Սիրիայում ու Ղարաբաղում խցկվելը Ռուսների մոտ ճիգերով է ստացվել։ Թուրքիայի համար սա հարմար մասկիրովկա է մնացած աշխարհին ցույց տալու, թե տեսեք իբր բալանս կա տարածաշրջանում ի դեմս ռուսական հակակշռի, ու վստահ եմ իրենց էս ստատուսը ժամանակավոր են համարում ավելի ընդլայնվելու հեռանկարներով։ Նահանգերի ընտրությունների կարևորությունն էլ ա վիճարկելի, բայց ամեն դեպքում լրացուցիչ գրավական էր, որ ամերիկացիք էս հարցի մեջ խցկվելու հարմար ժամանակ չունեն։
    Բնականաաբար պատերազմի ժամանակ տեղի են ունեցել անկառավարելի ու տարօրինակ քայլեր, բայց ես առանձնապես դրանք չէի պայմանավորի ինչ–որ հատուկ դավադրությունների սցենարներով, պատճառը ինչպես միշտ պրոֆեսիոնալիզմի ու պատրաստվածության ցածր մակարդակն է եղել ու մեր սեփական հիմարությունները։ Էդ բոլոր մեղքերն ու խնդիրները վերագրել Փաշինյանին դասական փարիսեցիություն ա։
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ներսես_AM (09.12.2020)

  14. #714
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա դիմի Quyr Qery-ի ասածի կապակցությամբ, եղբայր...
    Ի պաշտոնե խնդրելս էլ էր միջամտության մի եղանակ, Լիոն ջան:
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 09.12.2020, 03:53:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (09.12.2020)

  16. #715
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը

    Գաղթականը ասում ա քեզ չեմ ասում, բայց սենց մտածողները անաստված սրբապիղծ են, այսինքն կոնկրետ ինձ չի ասում, բայց իմ նման մտածող ուրիշ մարդկանց ասում ա։
    Օքեյ, փաստորեն «անցած լինի»-ն էդքան էլ անցած չէր..

    Իմ ասածը մոտավոր սենց էր.
    «Նիուժելի մենք էդքան անաստված ու սրբապիղծ ենք, որ զոհերի արյունը դեռ չսառած՝ արդեն էդ արյան գնով «վաստակած» տնտեսական շահերն ենք ակնկալում»:

    Էս վերացական խոսքս կարելի էր համարել զարմանք, հիասթափություն, հռետորական հարց, սխալի հուշում վերջիվերջո..
    Բայց որպես անձնական վիրավորանք դա ընդունելու համար մեծ ցանկություն էր անհրաժեշտ՝ դա հենց էդ լույսի ներքո տեսնելու..
    Ըստ իս էլի..

    Հատկապես, եթե հենց ասվածի հաջորդ նախադասությամբ ու հետագա քննարկման ընթացքում՝ էդ թվում նաև անձնական նամակագրությամբ, մի քանի անգամ շեշտեցի, որ կոնկրետ ոչ ոքի ու հատկապես քո անձը ի նկատի չեմ ունեցել:

    Բայց եթե դու պատրաստում ես նաև հաջորդիվ շարունակել էդ ասածս մատի փաթաթան դարձնել, ապա ես կփորձեմ այլևս չանդրադառնալ դրան:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  17. #716
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    ... մոտ 4 միլիարդ դոլարի տեխնիկայի կորուստ բանակում, բանակի կազմալուծում...
    @Lion ջան, էս մասով ինչ որ նախնական վերլուծություն, ամփոփում կա?

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    ...նախկինների վերադարձի շատ իրական տեսլական...
    Ապեր, նախկինների վերադարձը շա՞տ սարսափելի ա քո համար։ Ի վերջո, Նիկոլական մուտիլովկեքը որ հանես, իրո՞ք նախկինները էդքան սարսափելի բոբո են, որ իրանց վերադարձը տենց կատեգորիկ անցանկալի ա։

    Իմ տպավորությամբ, նախկինները սովորական կառավարիչներ են եղել իրանց լավ ու վատ կողմերով, լիքը սխալ են ունեցել, բայց եւ լիքը առաջընթաց են ապահովել երկրի համար։ Անձամբ ես շատ կուզենայի, որ Քոչո ձյան հետ գար։

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Խաղաղ համակեցությո՞ւն... հարևանների հե՞տ - ապեր, դու նայել ե՞ս են վիդոները, որտեղ ադրբեջանցիք հայեր են մորթում, թե չես նայել, հղումները տամ, նայիր, բայց զգույշ, քո ասած փսիխոզը կարա մոտդ սկսվի...
    Կարամ գրազ գամ, որ էդ փսիխոզը կսկսվի զուտ դաժանության մոմենտով, այլ ոչ թե ազգային նվաստացման զգացմամբ պայմանավորված։
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (09.12.2020)

  19. #717
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նիկոլը իրա լիքը թերացումներով հանդերձ մի բան շատ լավ կազմակերպել էր։
    Ընտրություններ։ Էն, ինչը նախորդները միշտ քաքմեջ են արել։
    Ու ինքը պտի հաջորդն էլ կազմակերպի, նոր գնա։
    Ցավոք հիմա արդեն ուժայիններն իրան նենց չեն ենթարկվում, ոնց որ նախորդ ընտրություններին, ու էս անգամ շատ դժվար ա լինելու։

    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, նախկինների վերադարձը շա՞տ սարսափելի ա քո համար։ Ի վերջո, Նիկոլական մուտիլովկեքը որ հանես, իրո՞ք նախկինները էդքան սարսափելի բոբո են, որ իրանց վերադարձը տենց կատեգորիկ անցանկալի ա։

    Իմ տպավորությամբ, նախկինները սովորական կառավարիչներ են եղել իրանց լավ ու վատ կողմերով, լիքը սխալ են ունեցել, բայց եւ լիքը առաջընթաց են ապահովել երկրի համար։ Անձամբ ես շատ կուզենայի, որ Քոչո ձյան հետ գար։

    Կարամ գրազ գամ, որ էդ փսիխոզը կսկսվի զուտ դաժանության մոմենտով, այլ ոչ թե ազգային նվաստացման զգացմամբ պայմանավորված։
    Հա, նախկինները շատ վատն են եղել։ Ոչ թե սովորական կառավարիչ, այլ մարդիկ, որոնք սաղ պետական համակարգը քաքմեջ արին, ոչ մի ապարատ չէր աշխատում օրենքով։
    Երեխուն հաշմանդամություն ես ուզում հանես, պտի փող տաս, ՃՈ-ն որպեսզի աշխատի, պտի փող տաս, ու սենց ցանկացած բնագավառում։

    Նիկոլն էկավ, ասեց էլ փող չի լինելու, իսկ թե տեղն ինչ ա լինելու, չասեց։ Հա հաշմանադամությունն առանց փող, առանց կեղտ բռնելու տվեցին, բայց ՃՈ-ն ու ընդհանրապես ուժայինները էշացան մնացին։
    Վերևից հրաման տվող չկա, պտի արդեն օրենքով աշխատեն, օրենք էլ չգիտեն։
    Իրանց ղեկավարը (ոստիկանապետը) պտի սաղին հաներ, ուղարկեր տներով, տեղը նորմալ մարդկանց բերեր, մի բայց մի անասուն էլ իրանց ղեկավարն էր, որը փողոցի պոռնոն արդարացնում էր «տուն են պահում» բարբաջանքով։
    Ես վերջին տարիներին «Գրին քարտի» չէի դիմում։
    Եթե Նիկոլը կարացավ նախորդների վերադարձը կանխել, էլի չեմ դիմի, ու կփորձեմ մասնակցել երկիրը ոտքի կանգնացնելու շատ դժվար գործին։
    Բայց եթե նախկիններն եկան, հաստատ համ «գրին քարտին» կմասնակցեմ, համ այլ ձևեր կփնտրեմ գնալու։
    Որտև նրանց հետ ինչքան աշխատել եմ, հերիք ա։ Լիքը արժանի մարդկանց հետ եմ աշխատել, բայց էդ համակարգը պետություն չէր։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.12.2020), Sky (10.12.2020), Արէա (09.12.2020), Բարեկամ (10.12.2020), Գաղթական (09.12.2020), Ներսես_AM (09.12.2020), Ուլուանա (09.12.2020)

  21. #718
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    @Lion ջան, էս մասով ինչ որ նախնական վերլուծություն, ամփոփում կա?
    Շաաատ նախնական՝ այո: Խնդիրը նաև ռազմական գաղտնիքի տարր ունի իր մեջ, այնպես որ ով էլ ինչ ասի, գնահատական է, իսկ իրականությունը գիտեն միայն համապատասխան պաշտոնյաներ:

    Ապեր, նախկինների վերադարձը շա՞տ սարսափելի ա քո համար։ Ի վերջո, Նիկոլական մուտիլովկեքը որ հանես, իրո՞ք նախկինները էդքան սարսափելի բոբո են, որ իրանց վերադարձը տենց կատեգորիկ անցանկալի ա։
    Ոչ, սարսափելի չէ: Իրենց թերություններով հանդերձ՝ ներկայիս իշխանություններից վատ չեն լինի: Ցավս ուղղակի նրանում է, որ ժողովրդավարական ձեռքբերումները, հնարավոր է, արժեզրկվեն:

    Իմ տպավորությամբ, նախկինները սովորական կառավարիչներ են եղել իրանց լավ ու վատ կողմերով, լիքը սխալ են ունեցել, բայց եւ լիքը առաջընթաց են ապահովել երկրի համար։ Անձամբ ես շատ կուզենայի, որ Քոչո ձյան հետ գար։
    Մեծ հաշվով՝ այո:

    Կարամ գրազ գամ, որ էդ փսիխոզը կսկսվի զուտ դաժանության մոմենտով, այլ ոչ թե ազգային նվաստացման զգացմամբ պայմանավորված։
    Իսկ ոմանք էլ իրենց թուրք եղբայրներին փրկելու համար կսկսեն պնդել, թե... դեեեե, հայերն էլ են արել...

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նիկոլը իրա լիքը թերացումներով հանդերձ մի բան շատ լավ կազմակերպել էր։
    Ընտրություններ։ Էն, ինչը նախորդները միշտ քաքմեջ են արել։
    Ու ինքը պտի հաջորդն էլ կազմակերպի, նոր գնա։
    Ցավոք հիմա արդեն ուժայիններն իրան նենց չեն ենթարկվում, ոնց որ նախորդ ընտրություններին, ու էս անգամ շատ դժվար ա լինելու։
    Տես, ապեր, նույն սխալն ես անում, ինչ Նիկոլը: Ըստ իս՝ պետք է համակարգ ստեղծվի, որ, անկախ Նիկոլից կամ որևէ ուժայինից, ընտրությունը չկեղծվի, սա է: Փոխարենը դու աննական գործոնն ես դնում՝ ուժայիններն իրեն չեն ենթարկվում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (09.12.2020)

  23. #719
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Տես, ապեր, նույն սխալն ես անում, ինչ Նիկոլը: Ըստ իս՝ պետք է համակարգ ստեղծվի, որ, անկախ Նիկոլից կամ որևէ ուժայինից, ընտրությունը չկեղծվի, սա է: Փոխարենը դու աննական գործոնն ես դնում՝ ուժայիններն իրեն չեն ենթարկվում:
    Ինքը վերջին 25 տարվա առաջին ղեկավարն ա, որը կազմակերպել ա նորմալ ընտրություն։
    Պարզ ա որ պտի անձնականացնեմ։ Չեմ կարա ասեմ «չեն ենթարկվում երկրի առաջին դեմքին»։ Անձամբ իրան չեն ենթարկվում։

    Իսկ որ պետք ա ստեղծվեր համակարգ, սաղ գրառմանս իմաստն էր։
    Որ հին, կաշառակերական համակարգը կանգնեցրեց, իսկ նորը չստեղծեց։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 09.12.2020, 12:00:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  24. #720
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թե բա Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծված է, ըհը - Գագիկ Ծառուկյանի հարցով դիմումը մերժվեց:

    Հակահեղափոխական դիշովկեք են, պետք է... կրկին փակել ՍԴ դռները, փակեեեելլլ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 48 71-ից ԱռաջինԱռաջին ... 3844454647484950515258 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •