Փաշինյանը դադարում ա կառավարության ներսում փոփոխությունների տունտունիկը, կառավարությունով կամ հրաժարական են տալիս, մնում են ժամանակավոր տեղապահներ մինչև սահմանադրական կարգով ընտրությունների անցկացումը, կամ առանց հրաժարականի հայտարարում են, որ որոշակի ժամկետից հետ նոր ընտրություններ են լինելու, րպեսզի փոփոխված իրավիճակում հստակեցնեն իրենց մանդատը: Ժողովրդավարությունը էս ա պահանջում: Իհարկե, Փաշինյանի մինչև հիմիկվա վարքագիծը նման պահվածքի մեծ հույսեր չի թողնում, անելու լիներ արդեն արած կլիներ:
Ցավոք, պատմությունը ցույց տալիս, որ պարտվող առաջնորդները մեծ մասամբ մնում են իշխանության գլխին հնարավորինս երկար՝ իրենց հետագիծը մաքրելու համար՝ հաճախ պատմության մեջ լուսապսակով պսակված մնալով:
Էջանիշներ