User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1061 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքը հետևյալն է. կրիտիկական պահին իշխանություն փոխելով մենք ոչ թե ավելի խելոք ու կոմպետենտ մարդկանց ենք բերեկու կառավարություն, այլ բերելու ենք պատեհապաշտների, որոնք «հանգիստ» ժամանակ ի վիճակի չեն եղել իշխանության մեջ որևէ հաջողության հասնելու, իսկ հիմա օգտվելու են իշխանությունների թուլացած ու գերխոցելի լինելուց ու ժողովդրի էմոցիոնալ ու իմպուլսիվ ռեակցիայից։ Արդյունքում էներգիա է ծախսվելու ներքին ազդեցության ու հակազդեցության վրա, որով առանց այդ էլ թուլացած պետությունը էլ ավելի է թուլանալու, ու չլուծված խնդիրները էլ ավելի են շատանալու ու սա լրացուցիչ մեծացնելու է հարևանների կողմից նոր արկածախնդրության շարունակությունը։ Կարճ ասած` արագացնելու է ՀՀ–ի գրողի ծոցը գնալը։ Հա, Փաշինյանը գուցե չունի մեր բոլորի կողմից շատ սպասված Հիսուս Քրիստոսի հատկանիշները ու մեկումեջ էլ բլթացնում է, բայց դա չի նշանակում, որ իմպուլսիվորեն նրան փոխարինած «ազգի փրկիչները» հրաշագործներ են։ Սա դժվար չի ընկալելը, եթե փորձեք սառը ջրով մի հինգ անգամ լվացվել ու մի քիչ ավելի լայն մտածել` հիշելով բաբելոնցիներին, բյուզանդացիներին, ասորիներին, քրդերին, Ամերիկայի բնիկ ցեղերին և այլն։ Առողջ ինքնապաշտպանական բնազդը ոնց որ հուշում է, որ էս նեղ մաջալին ներքին պառակտումը ամենավատ բանն է, որին կարելի է գնալ, իսկ իրար հետ համագործակցելն ու միավորվելը երևի խելամիտ քայլերից է, որ կարելի է անել, սխալ ա, հա՞, փաստորեն։
    Մոտեցում է, իրավունք ունես - հիմա այլ մոտեցում՝ 2.5 տարի Նիկոլը բացարձակ ոչինչ չարեց, ոչ մի գործ ավարտին չհասցրեց, ոչ մի բարեփոխում չարեց, իսկ վերջում էլ արեց էս -

    Հայրենիքի 25 տոկոսը չկա, մոտ 3500 հայ երիտասարդներ ընկան, մոտ 10.000 վիրավոր, ցեղասպանության վտանգ, Արցախը արդեն երևի թե մոտ ապագայում չի միանա ՀՀ-ին, ՀՀ-ի ինքնիշխանությունը հարցականի տակ է, արտագաղթի ալիք, տնտեսական կոլապս, մոտ 4 միլիարդ դոլարի տեխնիկայի կորուստ բանակում, բանակի կազմալուծում, բանակի, հասարակության բարոյալքում, անկախության, Արցախի գաղափարի արժեզրկում, ժողովրդավարության գաղափարի արժեզրկում, ատելության աննախադեպ մթնոլորտ հասարակության ներսում, նախկինների վերադարձի շատ իրական տեսլական, կոռուպցիա, օլիգարխիա, մշուշոտ հեռանկարներ...

    Հիմա հարց՝ իմ պես մեկը ի՞նչ երաշխիք ունի, որ մյուս 2.5 տարում Նիկոլը ինչ որ դրական բան կանի, ինչ որ գործ ավարտին կհասցնի, ինչ որ բարեփոխում կանի, իսկ վերջում էլ սա չի անի... նորից:

    Հայրենիքի 25 տոկոսը չկա, մոտ 3500 հայ երիտասարդներ ընկան, մոտ 10.000 վիրավոր, ցեղասպանության վտանգ, Արցախը արդեն երևի թե մոտ ապագայում չի միանա ՀՀ-ին, ՀՀ-ի ինքնիշխանությունը հարցականի տակ է, արտագաղթի ալիք, տնտեսական կոլապս, մոտ 4 միլիարդ դոլարի տեխնիկայի կորուստ բանակում, բանակի կազմալուծում, բանակի, հասարակության բարոյալքում, անկախության, Արցախի գաղափարի արժեզրկում, ժողովրդավարության գաղափարի արժեզրկում, ատելության աննախադեպ մթնոլորտ հասարակության ներսում, նախկինների վերադարձի շատ իրական տեսլական, կոռուպցիա, օլիգարխիա, մշուշոտ հեռանկարներ...

    Տե՞ս, դու քո մոտեցումն ասացիր, ես էլ՝ իմ: Ես երաշխիք չունեմ: Հետևաբար ես գերադասում եմ փոփոխություն, թեև բնականաբար՝ գիտակցելով, որ ոչ մի հստակ երաշխիք ոչնչի համար չկա:
    Վերջին խմբագրող՝ Lion: 09.12.2020, 00:33:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (09.12.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •