User Tag List

Էջ 46 71-ից ԱռաջինԱռաջին ... 3642434445464748495056 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 676 համարից մինչև 690 համարի արդյունքները՝ ընդհանուր 1061 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

  1. #676
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհը, տիպիկ լիբերալ մոտեցում - քեզ ասում են կողքի ազգից մեկը քո ազգի ներկայացուցչին դիտավորյալ սպանում է, դու դնում, հավասարության նշան ես դնում: Ապեր, էդ "օդի մեջ ֆռռալը" եղել է պատերազմի ժամանակ, զգում ե՞ս, տարբերությունը, իսկ մերոնք թուրքի գլուխ չեն կտրել կամ, այսպես ասենք, դա "ազգային սպորտաձևի" չեն վերածել, ընդ որում, եթե առանձին էպիզոդներ եղել է, դրանք դեռ պետք է հիմնավորես, հետո պետք է ցույց տաս, որ նման բան անողը չի պատժվել, վեերջում էլ ապացուցես, որ մենք ազգովի ուրախացել ենք դրանից:

    Ապեր, դու հո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից չե՞ս՝ այ քեզ համահարթեցում...?!

    Հա, ու մեկ էլ՝ էդ մենք ե՞րբ ենք թուրքի ապրելու իրավունքը դրել հարցականի տակ: Իսկ հիմա անկեղծ ասա, այսքանը չէիր գիտակցո՞ւմ, թե իմանալով հավասարության նշան դրեցիր:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (09.12.2020), Աթեիստ (09.12.2020), Բարեկամ (09.12.2020)

  3. #677
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,621
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես յուրաքանչյուր հայ, ՀՀ քաղաքացի, ով պատերազմի ընթացքում էս կամ էն պատճառով Արցախում չի գտնվել՝ տարբեր առավելությունների շնորհիվ, պարտավոր ենք նայել էդ վիդեոները…
    Ես որպես հայ ոչ մի վիդեո նայել պարտավոր չեմ։ Որպես ՀՀ քաղաքացի էլ պարտավոր չեմ, բայց էդ մեկը փոփոխական է։ Կարող եք մեծամասնությամբ պարտավոր սարքել, էդ դեպքում կհրաժարվեմ քաղաքացիությունից։ Մի քիչ աբսուրդի եմ հասցնում, բայց դե քո ասածն էլ աբսուրդ է։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (09.12.2020)

  5. #678
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքը հետևյալն է. կրիտիկական պահին իշխանություն փոխելով մենք ոչ թե ավելի խելոք ու կոմպետենտ մարդկանց ենք բերեկու կառավարություն, այլ բերելու ենք պատեհապաշտների, որոնք «հանգիստ» ժամանակ ի վիճակի չեն եղել իշխանության մեջ որևէ հաջողության հասնելու, իսկ հիմա օգտվելու են իշխանությունների թուլացած ու գերխոցելի լինելուց ու ժողովդրի էմոցիոնալ ու իմպուլսիվ ռեակցիայից։ Արդյունքում էներգիա է ծախսվելու ներքին ազդեցության ու հակազդեցության վրա, որով առանց այդ էլ թուլացած պետությունը էլ ավելի է թուլանալու, ու չլուծված խնդիրները էլ ավելի են շատանալու ու սա լրացուցիչ մեծացնելու է հարևանների կողմից նոր արկածախնդրության շարունակությունը։ Կարճ ասած` արագացնելու է ՀՀ–ի գրողի ծոցը գնալը։ Հա, Փաշինյանը գուցե չունի մեր բոլորի կողմից շատ սպասված Հիսուս Քրիստոսի հատկանիշները ու մեկումեջ էլ բլթացնում է, բայց դա չի նշանակում, որ իմպուլսիվորեն նրան փոխարինած «ազգի փրկիչները» հրաշագործներ են։ Սա դժվար չի ընկալելը, եթե փորձեք սառը ջրով մի հինգ անգամ լվացվել ու մի քիչ ավելի լայն մտածել` հիշելով բաբելոնցիներին, բյուզանդացիներին, ասորիներին, քրդերին, Ամերիկայի բնիկ ցեղերին և այլն։ Առողջ ինքնապաշտպանական բնազդը ոնց որ հուշում է, որ էս նեղ մաջալին ներքին պառակտումը ամենավատ բանն է, որին կարելի է գնալ, իսկ իրար հետ համագործակցելն ու միավորվելը երևի խելամիտ քայլերից է, որ կարելի է անել, սխալ ա, հա՞, փաստորեն։
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.12.2020), John (10.12.2020), Sky (10.12.2020), Բարեկամ (09.12.2020), Գաղթական (09.12.2020), Ներսես_AM (09.12.2020)

  7. #679
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մինչև վերջերս համոզված էր, որ պանիկայի մեջ ընկածն ավելի է հակված սխալների, քան հանգստության մեջ գտնվողը: Սխալ ա, հա՞ փաստորեն:
    Դու շփոթում ես․ ստեղ պանիկա կա չի, այլ արդարացի անհանգստություն ու մեծամասնության կողմից։ Նայի, երբ նախամարդը վայրի գազանի ականջը տեսնում էր ծառերի հետևից, միանում էր ամբողջ fight or fly մեխանիզմը, օրգանիզմը պատրաստվում էր փախչելու կամ կռիվ տալու։ Հիմա ազգովի այ էդ գազանի ականջը տեսել ենք ծառի հետևում, միացրել ենք մեր մարմինների ողջ ռեսուրսները դրա դեմն առնելու համար։ Իսկ ովքեր չեն միացրել, իրանք անհասկանալի են։ Ու ցավն էն ա, որ քսանմեկերորդ դարում ենք ապրում, այսինքն՝ մենք մի քանիսով մի գազանի դեմ չենք, որ համատեղ ուժերով վերջը տանք, իսկ ում մոտ որ էդ համակարգը չի միացել, բնական ընտրությանը զոհ գնա, գազանն ուտի իրան։ Հիմա գազանն ավելի կոմպլեքս ա՝ մեկ այլ հասարակություն ա, մենք էլ պաշտպանվելու համար մենակ մեր սեփական մտավոր ու ֆիզիկական ուժերի վրա չենք կարա հույս դնենք, քիչ ա, պետություն ա պետք։ Լիոնը պարզ նկարագրեց ինչ վիճակում ենք, էս վիճակից դուրս գալու ճամփան պետք ա հնարավորնիս շտապ բռնել, ամեն կորցրած օրը վտանգն ավելի ա մոտեցնում, ամեն «ռացիոնալ միտքը» ավելացնում ա կորցրած օրերն ու մոտեցող վտանգը։

  8. #680
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որպես հայ ոչ մի վիդեո նայել պարտավոր չեմ։ Որպես ՀՀ քաղաքացի էլ պարտավոր չեմ, բայց էդ մեկը փոփոխական է։ Կարող եք մեծամասնությամբ պարտավոր սարքել, էդ դեպքում կհրաժարվեմ քաղաքացիությունից։ Մի քիչ աբսուրդի եմ հասցնում, բայց դե քո ասածն էլ աբսուրդ է։
    իմ կարծիքով նկատի ունեմ՝ սեփական ինքնապաշտպանության բնազդից ելնելով: մնացածը քո գործն ա, երևի պիտի պարտավորի տեղը գրեի անհրաժեշտ ա:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (09.12.2020), StrangeLittleGirl (09.12.2020)

  10. #681
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքը հետևյալն է. կրիտիկական պահին իշխանություն փոխելով մենք ոչ թե ավելի խելոք ու կոմպետենտ մարդկանց ենք բերեկու կառավարություն, այլ բերելու ենք պատեհապաշտների, որոնք «հանգիստ» ժամանակ ի վիճակի չեն եղել իշխանության մեջ որևէ հաջողության հասնելու, իսկ հիմա օգտվելու են իշխանությունների թուլացած ու գերխոցելի լինելուց ու ժողովդրի էմոցիոնալ ու իմպուլսիվ ռեակցիայից։ Արդյունքում էներգիա է ծախսվելու ներքին ազդեցության ու հակազդեցության վրա, որով առանց այդ էլ թուլացած պետությունը էլ ավելի է թուլանալու, ու չլուծված խնդիրները էլ ավելի են շատանալու ու սա լրացուցիչ մեծացնելու է հարևանների կողմից նոր արկածախնդրության շարունակությունը։ Կարճ ասած` արագացնելու է ՀՀ–ի գրողի ծոցը գնալը։ Հա, Փաշինյանը գուցե չունի մեր բոլորի կողմից շատ սպասված Հիսուս Քրիստոսի հատկանիշները ու մեկումեջ էլ բլթացնում է, բայց դա չի նշանակում, որ իմպուլսիվորեն նրան փոխարինած «ազգի փրկիչները» հրաշագործներ են։ Սա դժվար չի ընկալելը, եթե փորձեք սառը ջրով մի հինգ անգամ լվացվել ու մի քիչ ավելի լայն մտածել` հիշելով բաբելոնցիներին, բյուզանդացիներին, ասորիներին, քրդերին, Ամերիկայի բնիկ ցեղերին և այլն։ Առողջ ինքնապաշտպանական բնազդը ոնց որ հուշում է, որ էս նեղ մաջալին ներքին պառակտումը ամենավատ բանն է, որին կարելի է գնալ, իսկ իրար հետ համագործակցելն ու միավորվելը երևի խելամիտ քայլերից է, որ կարելի է անել, սխալ ա, հա՞, փաստորեն։
    Մոտեցում է, իրավունք ունես - հիմա այլ մոտեցում՝ 2.5 տարի Նիկոլը բացարձակ ոչինչ չարեց, ոչ մի գործ ավարտին չհասցրեց, ոչ մի բարեփոխում չարեց, իսկ վերջում էլ արեց էս -

    Հայրենիքի 25 տոկոսը չկա, մոտ 3500 հայ երիտասարդներ ընկան, մոտ 10.000 վիրավոր, ցեղասպանության վտանգ, Արցախը արդեն երևի թե մոտ ապագայում չի միանա ՀՀ-ին, ՀՀ-ի ինքնիշխանությունը հարցականի տակ է, արտագաղթի ալիք, տնտեսական կոլապս, մոտ 4 միլիարդ դոլարի տեխնիկայի կորուստ բանակում, բանակի կազմալուծում, բանակի, հասարակության բարոյալքում, անկախության, Արցախի գաղափարի արժեզրկում, ժողովրդավարության գաղափարի արժեզրկում, ատելության աննախադեպ մթնոլորտ հասարակության ներսում, նախկինների վերադարձի շատ իրական տեսլական, կոռուպցիա, օլիգարխիա, մշուշոտ հեռանկարներ...

    Հիմա հարց՝ իմ պես մեկը ի՞նչ երաշխիք ունի, որ մյուս 2.5 տարում Նիկոլը ինչ որ դրական բան կանի, ինչ որ գործ ավարտին կհասցնի, ինչ որ բարեփոխում կանի, իսկ վերջում էլ սա չի անի... նորից:

    Հայրենիքի 25 տոկոսը չկա, մոտ 3500 հայ երիտասարդներ ընկան, մոտ 10.000 վիրավոր, ցեղասպանության վտանգ, Արցախը արդեն երևի թե մոտ ապագայում չի միանա ՀՀ-ին, ՀՀ-ի ինքնիշխանությունը հարցականի տակ է, արտագաղթի ալիք, տնտեսական կոլապս, մոտ 4 միլիարդ դոլարի տեխնիկայի կորուստ բանակում, բանակի կազմալուծում, բանակի, հասարակության բարոյալքում, անկախության, Արցախի գաղափարի արժեզրկում, ժողովրդավարության գաղափարի արժեզրկում, ատելության աննախադեպ մթնոլորտ հասարակության ներսում, նախկինների վերադարձի շատ իրական տեսլական, կոռուպցիա, օլիգարխիա, մշուշոտ հեռանկարներ...

    Տե՞ս, դու քո մոտեցումն ասացիր, ես էլ՝ իմ: Ես երաշխիք չունեմ: Հետևաբար ես գերադասում եմ փոփոխություն, թեև բնականաբար՝ գիտակցելով, որ ոչ մի հստակ երաշխիք ոչնչի համար չկա:
    Վերջին խմբագրող՝ Lion: 09.12.2020, 00:33:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (09.12.2020)

  12. #682
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքը հետևյալն է. կրիտիկական պահին իշխանություն փոխելով մենք ոչ թե ավելի խելոք ու կոմպետենտ մարդկանց ենք բերեկու կառավարություն, այլ բերելու ենք պատեհապաշտների, որոնք «հանգիստ» ժամանակ ի վիճակի չեն եղել իշխանության մեջ որևէ հաջողության հասնելու, իսկ հիմա օգտվելու են իշխանությունների թուլացած ու գերխոցելի լինելուց ու ժողովդրի էմոցիոնալ ու իմպուլսիվ ռեակցիայից։ Արդյունքում էներգիա է ծախսվելու ներքին ազդեցության ու հակազդեցության վրա, որով առանց այդ էլ թուլացած պետությունը էլ ավելի է թուլանալու, ու չլուծված խնդիրները էլ ավելի են շատանալու ու սա լրացուցիչ մեծացնելու է հարևանների կողմից նոր արկածախնդրության շարունակությունը։ Կարճ ասած` արագացնելու է ՀՀ–ի գրողի ծոցը գնալը։ Հա, Փաշինյանը գուցե չունի մեր բոլորի կողմից շատ սպասված Հիսուս Քրիստոսի հատկանիշները ու մեկումեջ էլ բլթացնում է, բայց դա չի նշանակում, որ իմպուլսիվորեն նրան փոխարինած «ազգի փրկիչները» հրաշագործներ են։ Սա դժվար չի ընկալելը, եթե փորձեք սառը ջրով մի հինգ անգամ լվացվել ու մի քիչ ավելի լայն մտածել` հիշելով բաբելոնցիներին, բյուզանդացիներին, ասորիներին, քրդերին, Ամերիկայի բնիկ ցեղերին և այլն։ Առողջ ինքնապաշտպանական բնազդը ոնց որ հուշում է, որ էս նեղ մաջալին ներքին պառակտումը ամենավատ բանն է, որին կարելի է գնալ, իսկ իրար հետ համագործակցելն ու միավորվելը երևի խելամիտ քայլերից է, որ կարելի է անել, սխալ ա, հա՞, փաստորեն։
    Համաձայն կլինեի հետդ, եթե կրիտիկական պահը լիներ որևէ բնական արհավիրք կամ էնպիսի բան, որ ներկայիս իշխանությունների ուժերից դուրս ա։ Բայց դեպքերի խորը վերլուծությունը ցույց ա տալիս, որ ներկայիս իշխանությունները ոչ միայն ուղղակիորեն ու խիստ մեղավոր են ներկայիս իրավիճակի համար, այլև բացարձակապես ոչ մի բան չեն անում կրիտիկական պահից պետությունը դուրս բերելու համար։ Հակառակը՝ ամեն օր ճգնաժամն ավելի ա խորացնում։

    Պատեհապաշտների մասին խոսելն էլ մի քիչ խնդալու ա, որտև էս պահին պետության ղեկին նստելը նույնն ա, ինչ խորտակվող նավի ղեկ վերցնելը։ Ով էլ նստի, խայտառակ մեծ պատասխանատվություն ա վերցնելու իրա վրա ու մեկ ա գոնե մոտալուտ վիճակը վատ ա լինելու, հետևաբար հաջորդ ղեկավարը լիքը քֆրտվելու ա։ Ու նախկին իշխանություններն էլ ինչքան էլ սարսափելի լինեին, մեկ ա, էնքան հեռուն չէին գնա, ինչքան Նիկոլը գնաց։ Ավելին՝ ինչքան փորփրում եմ, էնքան շատ եմ հայտնաբերում, թե Նիկոլենց թիմն իրականում ինչ աստիճանի միֆեր ա հյուսել նախկին իշխանությունների մասին։ Հիմա նախկինների ահից Նիկոլին իշխանության թողնել նշանակում ա թողնել, որ նավը մինչև վերջ խորտակվի, իսկ եթե ուրիշը գա, նավը կա՛մ կխորտակվի, կա՛մ չի խորտակվի։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (09.12.2020)

  14. #683
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքը հետևյալն է. կրիտիկական պահին իշխանություն փոխելով մենք ոչ թե ավելի խելոք ու կոմպետենտ մարդկանց ենք բերեկու կառավարություն, այլ բերելու ենք պատեհապաշտների, որոնք «հանգիստ» ժամանակ ի վիճակի չեն եղել իշխանության մեջ որևէ հաջողության հասնելու, իսկ հիմա օգտվելու են իշխանությունների թուլացած ու գերխոցելի լինելուց ու ժողովդրի էմոցիոնալ ու իմպուլսիվ ռեակցիայից։ Արդյունքում էներգիա է ծախսվելու ներքին ազդեցության ու հակազդեցության վրա, որով առանց այդ էլ թուլացած պետությունը էլ ավելի է թուլանալու, ու չլուծված խնդիրները էլ ավելի են շատանալու ու սա լրացուցիչ մեծացնելու է հարևանների կողմից նոր արկածախնդրության շարունակությունը։ Կարճ ասած` արագացնելու է ՀՀ–ի գրողի ծոցը գնալը։ Հա, Փաշինյանը գուցե չունի մեր բոլորի կողմից շատ սպասված Հիսուս Քրիստոսի հատկանիշները ու մեկումեջ էլ բլթացնում է, բայց դա չի նշանակում, որ իմպուլսիվորեն նրան փոխարինած «ազգի փրկիչները» հրաշագործներ են։ Սա դժվար չի ընկալելը, եթե փորձեք սառը ջրով մի հինգ անգամ լվացվել ու մի քիչ ավելի լայն մտածել` հիշելով բաբելոնցիներին, բյուզանդացիներին, ասորիներին, քրդերին, Ամերիկայի բնիկ ցեղերին և այլն։ Առողջ ինքնապաշտպանական բնազդը ոնց որ հուշում է, որ էս նեղ մաջալին ներքին պառակտումը ամենավատ բանն է, որին կարելի է գնալ, իսկ իրար հետ համագործակցելն ու միավորվելը երևի խելամիտ քայլերից է, որ կարելի է անել, սխալ ա, հա՞, փաստորեն։
    միանշանակ դեմ եմ հեղափոխությամբ իշխանափոխությանը: հեղափոխությունը, տեսանք, սարսափելի չարիք ա, տարին մեկ հեղափոխություն չենք անում, բայց դե մեկ ա երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներին մասնակելու ռեալ հնարավորություն չունեմ: հուսամ՝ չի ստացվի, բայց իմ համոզմամբ Փաշինյանից շատ բան ա կախված: եթե ինքը հրաժարական տա, կամ հստակ հայտարարի որ երեք-վեց ամսում նոր ընտրություններ են լինելու, դրսի ուժերը ավելի քիչ հնարավորություն կունենան երկիրը ևս մեկ արկածախնդրության մեջ ներքաշելուն:

  15. #684
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,621
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ կարծիքով նկատի ունեմ՝ սեփական ինքնապաշտպանության բնազդից ելնելով: մնացածը քո գործն ա, երևի պիտի պարտավորի տեղը գրեի անհրաժեշտ ա:
    Ազգությունն ու առավել ևս քաղաքացիությունը ինքնապաշտպանության բնազդի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն։

  16. #685
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու շփոթում ես․ ստեղ պանիկա կա չի, այլ արդարացի անհանգստություն ու մեծամասնության կողմից։ Նայի, երբ նախամարդը վայրի գազանի ականջը տեսնում էր ծառերի հետևից, միանում էր ամբողջ fight or fly մեխանիզմը, օրգանիզմը պատրաստվում էր փախչելու կամ կռիվ տալու։ Հիմա ազգովի այ էդ գազանի ականջը տեսել ենք ծառի հետևում, միացրել ենք մեր մարմինների ողջ ռեսուրսները դրա դեմն առնելու համար։ Իսկ ովքեր չեն միացրել, իրանք անհասկանալի են։ Ու ցավն էն ա, որ քսանմեկերորդ դարում ենք ապրում, այսինքն՝ մենք մի քանիսով մի գազանի դեմ չենք, որ համատեղ ուժերով վերջը տանք, իսկ ում մոտ որ էդ համակարգը չի միացել, բնական ընտրությանը զոհ գնա, գազանն ուտի իրան։ Հիմա գազանն ավելի կոմպլեքս ա՝ մեկ այլ հասարակություն ա, մենք էլ պաշտպանվելու համար մենակ մեր սեփական մտավոր ու ֆիզիկական ուժերի վրա չենք կարա հույս դնենք, քիչ ա, պետություն ա պետք։ Լիոնը պարզ նկարագրեց ինչ վիճակում ենք, էս վիճակից դուրս գալու ճամփան պետք ա հնարավորնիս շտապ բռնել, ամեն կորցրած օրը վտանգն ավելի ա մոտեցնում, ամեն «ռացիոնալ միտքը» ավելացնում ա կորցրած օրերն ու մոտեցող վտանգը։
    Fight-or-flight–ը սուր ռեակցիա է, որը պատերամի ընթացքում եղավ ու եզրափակվեց կապիտուլյացիայով, այսինքն գազանը մեզ կերավ։ Հիմա փշրանքները փրկելու համար fight-or-flight պետք չի, էն հեղուկ տերմինատորի կտորների պես հավաքվել ա պետք։ Դու պատեհապաշտների իշխանություն բերելով պետություն չես ստեղծելու։
    Si vis pacem, para bellum

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (09.12.2020)

  18. #686
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոտեցում է, իրավունք ունես - հիմա այլ մոտեցում՝ 2.5 տարի Նիկոլը բացարձակ ոչինչ չարեց, ոչ մի գործ ավարտին չհասցրեց, ոչ մի բարեփոխում չարեց, իսկ վերջում էլ արեց էս -
    Ինչի՞ մասին ա խոսքը, եթե նա միտք ունենար առաջիկա 2.5 տարում որևէ բան փոխելու, էդ անտեր թուղթը ստորագրելուց անմիջապես հետո գործի կլծվեր, բայց ի՞նչ ա անում հիմա։ Գերիների հարազատներին շանտաժի ա ենթարկում, թե՝ եթե ես գնամ, ձեր հարազատները հետ չեն գա։ Բայց ինքը մնում ա, գերիները հետ չեն գալիս։ Ստեր գեներացնում, թե՝ Բերձորը մեզ ա մնում, Դադիվանքը մեզ ա մնում, Սոտքը կեսը մեզ, կեսը Ադրբեջանին, պարզվում ա սաղ սուտ ա, բայց լղոզվում, գնում ա, սահմաններին տեղացիներն են ադրբեջանցիքի հետ սահման բանակցում, պետությունից մարդ չկա, անհետ կորածների ու ռազմագերիների հարազատներն արդեն Պուտինին են դիմում օգնության։ Մենակ էս վերջին քսան օրում Նիկոլը հազար անգամ լայվ ա մտել, Լֆիկի ու Գրզոյի հետ հանդիպել, գերիների հարազատների հետ հանդիպել, մի քանի հատ ստատուս գրել ֆեյսբուքում։ Աննա Հակոբյանը փիառ տուրեր ա անում զոհվածների հարազատների տներում կամ ֆոտոսեսիա ա պոստում, երբ ազգովի Արցախի կորուստն ենք սգում։ Լենա Նազարյանն ասում ա, որ գործընկերների կնոպկան սեղմեն։ Ասում ա՝ նախկինները գիտեին մեր գլխին գալիքը։ Էլ ո՞ր մեկն ասեմ։ Իրականությունից լրիվ կտրված ղեկավարություն, ու դեռ իրանց հեռանալը վտանգավո՞ր ա կրիտիկական վիճակում։ Իրանք իրանցով կրիտիկական վիճակն են որ կան։ Երևի եթե պետությունը ղեկավարություն չունենա, անարխիա լինի, ավելի ապահով կլինի, քան էդ ապիկարներն էնտեղ նստած։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (09.12.2020)

  20. #687
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Fight-or-flight–ը սուր ռեակցիա է, որը պատերամի ընթացքում եղավ ու եզրափակվեց կապիտուլյացիայով, այսինքն գազանը մեզ կերավ։ Հիմա փշրանքները փրկելու համար fight-or-flight պետք չի, էն հեղուկ տերմինատորի կտորների պես հավաքվել ա պետք։ Դու պատեհապաշտների իշխանություն բերելով պետություն չես ստեղծելու։
    Գազանը մեզ չկերավ, մեզ սկուտեղով մատուցեցին գազանին։ Ու դեռ մատուցված ենք, քանի դեռ միջոցներ չեն ձեռնարկվել։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (09.12.2020)

  22. #688
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազգությունն ու առավել ևս քաղաքացիությունը ինքնապաշտպանության բնազդի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն։
    Վայ, դրա համա՞ր ես ժամանակդ հայկական ֆորումում անցկացնում: Աշխարհի հնարավորինս ամենապասիվ ֆորումներից մեկն ա, ինչն ա ստեղ մարդկանց պահում, եթե ոչ ինքնապաշտպանության բնազդը՝ պայմանավորված ազգությամբ ու ՀՀ քաղաքացի լինելով:

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (09.12.2020), StrangeLittleGirl (09.12.2020), Բարեկամ (09.12.2020)

  24. #689
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պետություն ստեղծելը, կամ մարտունակ բանակ ջախջախված վիճակից ոտի կանգնացնելը արագ գործ չի, մանավանդ եթե փող չկա, դա տարիների թիմային աշխատանք է` դպրոց ու ինստիտուտներ կայացնելով ու զարգացնելով, դա էն ա, որով չենք զբաղվել երկար տարիներ վատնելով ու հասնելով էս օրվան։ Ու էն, որ փողոցում հավաքված պոպուլիստները ինչ–որ բարի ցանկություններով փորձում են կուտ տալ, էդ էլ առնվազն անմեղսունակության նշան է իրականում, բայց ես համոզված եմ, որ տվյալ դեպքում անբարոյականության ու կեղծավորության նշան է։ Էսօրվա գերիների խնդիրը, սահմանների բարդակը և այլնը դրանք կապիտուլյացիայի հետևանք են ու ինչ–որ արագ քայլերով դրանք վերացնելը նույն է, թե հիմա մեկը գա ասի` հեսա սաղ հետ ենք գրավելու։ Իրականում խայտառակ վիճակ է, բայց սրան արագ լուծումներ առաջարկողները առնվազն ստախոսներ են։
    Si vis pacem, para bellum

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.12.2020), Sky (10.12.2020), Աթեիստ (09.12.2020), Ներսես_AM (09.12.2020)

  26. #690
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Խաղաղ համակեցությո՞ւն... հարևանների հե՞տ - ապեր, դու նայել ե՞ս են վիդոները, որտեղ ադրբեջանցիք հայեր են մորթում, թե չես նայել, հղումները տամ, նայիր, բայց զգույշ, քո ասած փսիխոզը կարա մոտդ սկսվի...
    Լիոն ջան, էս հարցը արդեն մի տաս անգամ տվեցին ինձ, չգիտեմ, երևի ձեզ թվում ա, թե ես քիչ եմ տեղեկացված, և պատերազմական հանցագործությունների մասին չգիտեմ։ Իրականում եթե ոչ քեզանից ավել, գոնե քո չափ տեղեկացված եմ, հավատա։ Երբ բոլորը «հաղթում էին», ես օնլայն քարտեզներով տեսնում էի ինչպես են ադրբեջանցիները տաք դանակի նման մխրճվում մեր մարմնի մեջ։ Երբ բոլորը խոսում էին Գետաշենը գրավելու և Քուռի ափ դուրս գալու մասին, ես տասնյակ օտարերկրյա բլոգերների ու վերլուծաբանների (որոնց շատերը ծախված էին անվանում) նյութերը համադրելով, կարողանում էի ֆիլտրել կեղծիքը ու հասկանալ թե իրականում ինչ է կատարվում։ Վերջում բոլորդ բողոքում էիք, որ ձեզ խաբել են, իրականում դուք ինքներդ եք ձեզ խաբել, չուզենալով տեսնել իրականությունը։

    Ես նույն ինֆորմացիան տասնյակ աղբյուրներից ֆիլտրելով ու վերլուծելով, 2017-ին, երբ հեղափոխության մասին հույս էլ չկար, երբ Սերժ Սարգսյանն էր իշխանության, երբ Նիկոլ Փաշինյանը գոռգոռացող պատգամավոր էր, ասում էի, որ պետք է գնալ խաղաղ լուծման նույն Լավրովի պլանով, որը հետո մեղադրում էին Նիկոլին, թե ինչի չհամաձայնվեց պատերազմի սկզբում գնալ դրան։ Ես ասում էի ինչքան ուշ լինի պատերազմը, էնքան ցավոտ պարտություն ենք կրելու։ 2017-ին, Նիկոլը դեռ չկար, արդեն պարզ էր դա։ Անձամբ դու էդ գրառման համար ինձ բացասական վարկանիշ ես տվել, որպես խիստ պարտվողական տեսակետ։ 3 տարի հետո պատերազմը սկսվեց, ու մենք խայտառակ պարտություն կրեցինք։ Ես 2017-ին գիտեի պատերազմի ելքը, դու որպես ռազմական վերլուծաբան, չգիտեի՞ր։

    Հիմա էլ ասում եմ, եթե չգնացինք խաղաղության, ու շարունակցեինք թքել Թուրքիայի դեմքին, 5-10 տարի հետո, էդ քո ասած վիդեոների նման վիդեոներ Երևանից ենք տեսնելու։ Կարող ես էլի բացասկան վարկանիշ տալ, ու փակել աչքերդ իրողությունների առաջ, ինձ էլ համարել անհայրենիք սրիկա, ով ուզում է հայի վիզ կտրող ադրբեջանցու հետ խաղաղ ապրել։ Ես ընդամենը առաջարկում եմ հնարավոր լուծում գալիք աղետը կանխելու համար, մնացած խոսակցությունները հզորանալու և Թուրքիային դիմակայելու մասին իրատեսական չեն, ինչպես իրատեսական չէին 2017-ին։

    Որոշել էի էլ չգրել, բայց էս հարցը շատ տվեցին տարբեր մարդիկ՝ թե տեսե՞լ ես սա, տեսե՞լ ես էս մյուսը։ Հա, տեսել եմ, ուզում եմ կանխել դրանց շարունակական լինելը։

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (09.12.2020), Նաիրուհի (09.12.2020)

Էջ 46 71-ից ԱռաջինԱռաջին ... 3642434445464748495056 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •