Բլին արա, էս ինչ կարգի փսիխոզ ա։
Գաղթականը ասում ա քեզ չեմ ասում, բայց սենց մտածողները անաստված սրբապիղծ են, այսինքն կոնկրետ ինձ չի ասում, բայց իմ նման մտածող ուրիշ մարդկանց ասում ա։
Օվերդոզն ասում ա, հեսա ադեկվադները գան, ձեզ զոռով հայրենասիրություն ենք սովորեցնելու ու թունել փորելու ուղարկենք։
Բյուրն ասում ա, քո համար ցեղասպանությունն էլ ա տարածքային խնդիր, գնա Բաքու հանգիստ ապրի։
Լիոնը եսիմ որտեղից, ինչ որ դալբայոբների ա պեղում, ու սկսում ա ընդհանրական որակումներ տալ, որոնք մեծ հաշվով անձամբ ինձ էլ են վերաբերվում։
Շինարարը լայքում ա էս ամենն ու ոչ պակաս կպնողական կոնտեքստով գրառումներ ա անում, բայց հենց մի հակառակ տեսակետ հնչի, միանգամից նեղացած տոնով սկսում ա հորդորել իրար չվիրավորել։
Ախր թարսի պես բոլորիդ շատ եմ սիրում, ու դրա պատճառով շատ ավելի ցավոտ ա էս ամեն ինչը տեսնելը:
Փաստացի, ինձ շատ սիրելի մարդիկ, մի քանի օրվա ընթացքում ինձ ու իմ նման մտածող մարդկանց սրբապիղծ, դալբայոբ, խառնակիչ, անհայրենիք սրիկա անվանեցին, ում պետք ա ուղարկել թունել փորելու, հետո՝ Բաքու ապրելու
Ու ինչի՞ համար՝ ընդամենը ասել եմ, որ 30 տարվա մեր բոլորի սխալները պետք չի մի հոգու վրա բարդել, ու մեզ ազատել մեղավորությունից, ինչքան էլ էդ մեկը ապաշնորհ կառավարիչ լինի, ու որ եթե ուզում ենք շարունակել ապրել Հայաստանում, և չվախենալ օրինակ Սյունիքը կորցնելուց, պետք ա օր առաջ վերջ տալ ռազմական, պահանջատիրական հռետորաբանությանը, ու պատրաստվել խաղաղ համակեցության հարևանների հետ։ Համաձայն չե՞ք, օք, շատ ապրեք, բայց ո՞ւր եք հայհոյում։
Դադար վերցնել ա պետք, աշխատեմ մի որոշ ժամանակ գրառումներ չանել, տեսնենք ինչ ա գալիս գլխներիս

Էջանիշներ