User Tag List

Էջ 34 71-ից ԱռաջինԱռաջին ... 2430313233343536373844 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 496 համարից մինչև 510 համարի արդյունքները՝ ընդհանուր 1061 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

  1. #496
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարչապետը, պատասխանելով նման հարցի, այդ հարցին ԱՄԵՆԱԲԱՐՁՐ լսելիություն է ապահովում։ Ավելին, վարչապետի դիրքորոշումը դառնում է մի «կանոն», որի սահմաններում էլ սկսում են կարծիք կազմել կամ մտքեր արտահայտել այլ, թեմային ոչ այնքան ծանոթ մարդիկ։ Այդ կարծիքն է սկսում թևածել նաև դրսում։ Արդյունքում, նման առաջնային հարցերին պետք է տալ համապարփակ, համընդգրկուն պատասխան։

    Պետք է անակնկալի չգալ նման հարցերից...

    Ինձ թվում է, որ վարչապետը մակերեսորեն է տիրապետում պատմական հարցերին։ Ավելին, վարչապետի գլխին որոշակիորեն չար կատակ է խաղում իր լրագողական անցյալը։ Հայտնի լրագրողական հիվանդություն է, թող ներեն ինձ իմ լրագրող ընկերները՝ ամեն ինչ գիտեն, բայց... մակերեսորեն։ Իրականում պետք է նման «հերթապահ» հարցերը վաղուց քննարկված լինեն մեր բարձր և նույնիսկ միջին մակարդակի պաշտոնյանների մոտ և, եթե հանկարծ սենց մի կրակոց էլ լինի, ժամանակակից պատմական հայկական հիմնավոր ողջ զինանոցով պատասխան համազարկ տալ, ոչ թե... ինքնագործ ստեղծագործել, ինչպես այս դեպքում։

    Ռուսերեն և, ընդհանրապես, օտար լեզուներով խոսելու մասին։ Ես իհարկե հասկանում եմ, որ սրանով Նիկոլն իրեն է արժեվորում, ինչպես նաև փորձում է առավել ընկալելի լինել արտաքին հանրույթի համար, բայց... Խնդիրն ինչո՞ւմն է։ Մեզնից շատերիս, որ կարդում ենք ռուսերեն տեքստեր և հայերենի մակարդակի հասկանում ենք դրանք կամ կարողանում ենք ռուսերեն տպագիր որակյալ խոսք ասել, թվում է, թե մեր ռուսերեն բանավորն էլ է հիանալի։ Բայց այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, սկսած հենց բառեր ընտրելուց և լեզվամտածողությունից, վերջացրած զուտ ֆիզիկապես այդ բառերն արտաբերելու անսովորությունից։ Ինձ վրա եմ զգացել - ռուսերեն կարող եմ գիրք գրել, սակայն խոսելիս կարտահայտվեմ մոտավորապես Փաշինյանի նման...
    Վարչապետը պատմաբան չի: Ինչքան գիտի, էնքան ասաց: Ինչքան ռուսերեն գիտի, էդքան խոսաց: Դիզայներներն էլ հագի շորից կպնեն, լոգոպետներն էլ հնչյունների արտասանությունից, ծիսագետներն էլ թե արարողակարգից, ներկարարներն էլ պատի ներկից և այլն: Ախպոր պես, վարչապետը սուպեր մեն չի: Մանրադիտակով դնում վեր եք լուծում: Էլի հա, բայց ընդհանուր ֆոնին, լայն կոնտեքստում: Թե չէ, տենց լինի, պիտի հավանաբար սկսեր Ավարայրի ժամատամարտից, մայիս ամսվա առանձնահատուկ դերից հայոց պատմության մեջ, Նժդեհ բառից ծագումնաբանությունից, զուգահեռ անդրադառնար բելառուս ժողովրդի ծագումնաբանությանը, հայ-բելառուսական պատմամշակութային առնչություններին, երկու ժողովուրդների խոհանոնցներին, Գարեգին Նժդեհի խոհանոցային նախընտրություններին: Էս ամենը էնքան ձանձրալի ա: Մարդ մի նորմալ, տեղին, ըստ էության քննադատության չի բախվում՝ հասկանա՝ ինչ ա իրոք կատարվում, իրոք ինչ վտանգներ կան, եթե իրոք կան:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.11.2019), Աթեիստ (21.11.2019), Տրիբուն (23.11.2019)

  3. #497
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Թերի պատասխան էր, վերևում արդեն գրեցի՝ ինչու։
    Կարճ ռեպլիկս հենց քո գրածին արձագանք էր։ Բայց լավ, որ ստիպում ես, մի փոքր ավելի երկար։

    Ինչպես հաճախ՝ չես հասկացել Նիկոլի պատասխանը։

    Իսկ պատասխանը հետևյալն էր «Հարգելի ընկեր, մենք պատմական քննարկում ձեր հետ չենք անելու»։ Ինքը կարճ ասում ա՝ ախպեր մեր ազգի համար ինքը հերոս ա օրինակ էսինչ դրվագով, մնացած դետալների քննարկման մեջ հետներդ չենք մտնելու։ Եթե ինքը պատասխաներ քո ասած ձևով, մանրամասն, կուլ տված կլիներ հենց էն խայծը, որից սիրուն խուսանավեց։ Կընկներ քննարկման գիրկը։ Դրան արդեն կարձագանքեին ռուս պատմաբաններ կամ քաղաքական գործիչներ, դրան էլի ինքը ստիպված կլիներ պատասխանել կամ ստեղից պատմաբաններ կամ քաղ. գործիչներ ու բոլոլա կդառնար։

    Փոխարենը ինքը դրվագ ա բերում, ասում ա ախպեր, էս դրվագի համար ինքը մեր հերոսն ա։ Հարցե՞ր։ Եթե էդքանը ձեզ չի բավարարում, դե եկեք ձեր հերոսին քննարկենք, խի՞ ենք մեր հերոսին քննարկում։

    Մհեր ջան, սա կոչվում ա հռետորական խոսք, դիվանագիտություն ու քաղաքականություն։ Սա առաջին կուրսի հայոց պատմություն ոչ պարտադիր առարկայի լեկցիա չի։

    Փորձիր հասկանալ։ Ես հավատում եմ ուժերիդ։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (20.11.2019), Աթեիստ (21.11.2019), Արշակ (23.11.2019), Տրիբուն (20.11.2019)

  5. #498
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարչապետը պատմաբան չի:
    Պետք չի պատմաբան լինել: Պետք ա ընդամենը կարդացած լինել Լիոնի ռազմական տարեգիրքը:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 20.11.2019, 17:18:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (21.11.2019), Շինարար (20.11.2019)

  7. #499
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան ասեմ, լրիվ լուրջ: Նիկոլի ակցենտը ու ռուսերենի սխալները ինձ փիս դզում են, ու նաև էն պատճառով, որ ոչ մի կոմպլեքս չունի էտ պահով: Փիս հայեցի ա իրա խոսալը: Էն հսյուգենությունը թափում ա վրից: Ու ինձ էտ էլ ա ահավոր դու գալիս:

    Ու կարևորը նաև էն ա, որ ինքը իրա հարցազյույցներով իտոգում միշտ մեսիջը տեղ ա հասցնում:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.11.2019), Աթեիստ (21.11.2019), Արշակ (23.11.2019)

  9. #500
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարչապետը պատմաբան չի: Ինչքան գիտի, էնքան ասաց: Ինչքան ռուսերեն գիտի, էդքան խոսաց: Դիզայներներն էլ հագի շորից կպնեն, լոգոպետներն էլ հնչյունների արտասանությունից, ծիսագետներն էլ թե արարողակարգից, ներկարարներն էլ պատի ներկից և այլն: Ախպոր պես, վարչապետը սուպեր մեն չի: Մանրադիտակով դնում վեր եք լուծում: Էլի հա, բայց ընդհանուր ֆոնին, լայն կոնտեքստում: Թե չէ, տենց լինի, պիտի հավանաբար սկսեր Ավարայրի ժամատամարտից, մայիս ամսվա առանձնահատուկ դերից հայոց պատմության մեջ, Նժդեհ բառից ծագումնաբանությունից, զուգահեռ անդրադառնար բելառուս ժողովրդի ծագումնաբանությանը, հայ-բելառուսական պատմամշակութային առնչություններին, երկու ժողովուրդների խոհանոնցներին, Գարեգին Նժդեհի խոհանոցային նախընտրություններին: Էս ամենը էնքան ձանձրալի ա: Մարդ մի նորմալ, տեղին, ըստ էության քննադատության չի բախվում՝ հասկանա՝ ինչ ա իրոք կատարվում, իրոք ինչ վտանգներ կան, եթե իրոք կան:
    Պատմաբա՞ն չի, մի ամբողջ կառույց կա մոտը, թող ինֆորմացիա հավաքեն և տեքստեր պատրաստեն, չի՞ հերիքում, թող մասնագետներին դիմեն - փառք աստծո թեման վաղուց վերլուծված է։ Հա, պատմաբան չի, բայց նաև դիզայներ և օդաչու չի, չէ՞ - իսկ այդ դեպքում ինչո՞ւ է մասնագետներին դիմում, այլ ասենք ինքը չի կտրում իր մազերը կամ ինքը չի վարում իր ինքնաթիռը։ Կրկնեմ նաև ռուսերենի պահով՝ սաղս էլ գիտենք, որ ինքը միջին հայի մակարդակով կարող է ռուսերեն խոսել, բայց խնդիրը այդ չէ, խնդիրն այն է, որ պետք է մեսիջներ տեղ հասցել, ոչ թե գլուխ գովալ թե, տեսեք-տեսեք, ես ոնց եմ ռուսերեն խոսում կամ, տեսեք-տեսեք, ես ինչ կռուտոյ եմ, ոնց ես չեմ ամաչում իմ վատ ռուսերենից։ Էս Մոսկվա գնացած ու տեղի ռուսի հետ առևտրի բազառ անելու պահը չի, տղերք, սա պետության ներկայացում է՝ առաջնակարգ մեսիջներ տալու խնդրով։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճ ռեպլիկս հենց քո գրածին արձագանք էր։ Բայց լավ, որ ստիպում ես, մի փոքր ավելի երկար։

    Ինչպես հաճախ՝ չես հասկացել Նիկոլի պատասխանը։

    Իսկ պատասխանը հետևյալն էր «Հարգելի ընկեր, մենք պատմական քննարկում ձեր հետ չենք անելու»։ Ինքը կարճ ասում ա՝ ախպեր մեր ազգի համար ինքը հերոս ա օրինակ էսինչ դրվագով, մնացած դետալների քննարկման մեջ հետներդ չենք մտնելու։ Եթե ինքը պատասխաներ քո ասած ձևով, մանրամասն, կուլ տված կլիներ հենց էն խայծը, որից սիրուն խուսանավեց։ Կընկներ քննարկման գիրկը։ Դրան արդեն կարձագանքեին ռուս պատմաբաններ կամ քաղաքական գործիչներ, դրան էլի ինքը ստիպված կլիներ պատասխանել կամ ստեղից պատմաբաններ կամ քաղ. գործիչներ ու բոլոլա կդառնար։

    Փոխարենը ինքը դրվագ ա բերում, ասում ա ախպեր, էս դրվագի համար ինքը մեր հերոսն ա։ Հարցե՞ր։ Եթե էդքանը ձեզ չի բավարարում, դե եկեք ձեր հերոսին քննարկենք, խի՞ ենք մեր հերոսին քննարկում։

    Մհեր ջան, սա կոչվում ա հռետորական խոսք, դիվանագիտություն ու քաղաքականություն։ Սա առաջին կուրսի հայոց պատմություն ոչ պարտադիր առարկայի լեկցիա չի։

    Փորձիր հասկանալ։ Ես հավատում եմ ուժերիդ։
    Ինչ լավա, որ դու հասկացել ես, Արտակ ջան, ու ինչ լավա, որ տենց մշտական առավելության զգացումով ես նայում ինձ...

    Վարչապետը հանպատրաստից խոսեց այդ թեմայով այնքանով, ինչքանով որ կարող է խոսել թեման չուսումնասիրած, սակայն դրա մասին ընդհանուր պատկերացում ունեցող մարդը խառնած Նիկոլին բնորոշ մուննաթի հետ, թե «Ձերինին նայեք/Սերժ/Քոչի վախտ բա ոնց էր» սկզբունքով - ինքն արեց այն, ինչին սովոր է։ Արդյունքում ամեն ինչ հանգեց «սիկտիր էղեք, մեր հերոսնա, ձերոնք մեզնից լավը չեն» տարբերակին։ Կարելի էր, բան չունեմ ասելու, բայց կարելի էր և պետք էր ավելի լավ պատասխան տալ։ Այս դեպքում միջին վիճակագրական ռուսի մոտ ընդամենը պատկեր ստեղծվեց՝ այդ վատ հայերը անհայտ պատճառներով հերոս են համարում նացիստների հետ համագործակցած անձին, ինչ անհասկանալի վատն են այդ հայերը։ Սա այն չէր, ինչ մենք ուզում ենք լսել և սա այն չէր, ինչին արժանի էր Նժդեհը։
    Վերջին խմբագրող՝ Lion: 20.11.2019, 17:30:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #501
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի Սերժիկի չափ էլ չկա՝ մոտը մի ամբողջ կուսակցություն նժդեհագետ պահի..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (22.11.2019), Աթեիստ (21.11.2019), Տրիբուն (20.11.2019)

  12. #502
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի Սերժիկի չափ էլ չկա՝ մոտը մի ամբողջ կուսակցություն նժդեհագետ պահի..
    Էն էլ մի բան չէր։ Էն էլ ձև էր՝ առանց բովանդակության կամ, որ ավելի վատ է՝ բացասական բովանդակությամբ։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (22.11.2019)

  14. #503
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմաբա՞ն չի, մի ամբողջ կառույց կա մոտը, թող ինֆորմացիա հավաքեն և տեքստեր պատրաստեն, չի՞ հերիքում, թող մասնագետներին դիմեն - փառք աստծո թեման վաղուց վերլուծված է։ Հա, պատմաբան չի, բայց նաև դիզայներ և օդաչու չի, չէ՞ - իսկ այդ դեպքում ինչո՞ւ է մասնագետներին դիմում, այլ ասենք ինքը չի կտրում իր մազերը կամ ինքը չի վարում իր ինքնաթիռը։ Կրկնեմ նաև ռուսերենի պահով՝ սաղս էլ գիտենք, որ ինքը միջին հայի մակարդակով կարող է ռուսերեն խոսել, բայց խնդիրը այդ չէ, խնդիրն այն է, որ պետք է մեսիջներ տեղ հասցել, ոչ թե գլուխ գովալ թե, տեսեք-տեսեք, ես ոնց եմ ռուսերեն խոսում կամ, տեսեք-տեսեք, ես ինչ կռուտոյ եմ, ոնց ես չեմ ամաչում իմ վատ ռուսերենից։ Էս Մոսկվա գնացած ու տեղի ռուսի հետ առևտրի բազառ անելու պահը չի, տղերք, սա պետության ներկայացում է՝ առաջնակարգ մեսիջներ տալու խնդրով։



    Ինչ լավա, որ դու հասկացել ես, Արտակ ջան, ու ինչ լավա, որ տենց մշտական առավելության զգացումով ես նայում ինձ...

    Վարչապետը հանպատրաստից խոսեց այդ թեմայով այնքանով, ինչքանով որ կարող է խոսել թեման չուսումնասիրած, սակայն դրա մասին ընդհանուր պատկերացում ունեցող մարդը խառնած Նիկոլին բնորոշ մուննաթի հետ, թե «Ձերինին նայեք/Սերժ/Քոչի վախտ բա ոնց էր» սկզբունքով - ինքն արեց այն, ինչին սովոր է։ Արդյունքում ամեն ինչ հանգեց «սիկտիր էղեք, մեր հերոսնա, ձերոնք մեզնից լավը չեն» տարբերակին։ Կարելի էր, բան չունեմ ասելու, բայց կարելի էր և պետք էր ավելի լավ պատասխան տալ։ Այս դեպքում միջին վիճակագրական ռուսի մոտ ընդամենը պատկեր ստեղծվեց՝ այդ վատ հայերը անհայտ պատճառներով հերոս են համարում նացիստների հետ համագործակցած անձին, ինչ անհասկանալի վատն են այդ հայերը։ Սա այն չէր, ինչ մենք ուզում ենք լսել և սա այն չէր, ինչին արժանի էր Նժդեհը։
    Մհեր ջան, պատասխանը հանպատրաստից չէր։ Հարցն ակնկալելի էր, պատասխանը թիմի կողմից պատրաստված։ Ներող, որ էդ պատասխանը քեզ, Շարմազանովին ու Աշոտյանին չի բավարարել ։ճ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (21.11.2019), Արշակ (23.11.2019)

  16. #504
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրկնակի վատ՝ եթե... թիմի կողմից պատրաստված պատասխանը... դա էր։ Էդ «թիմ» կոչվածը, փաստորեն, չգիտի, որ Նժդեհն ու Բաղրամյանը անձնապես ծանոթ չեն եղել, Բաղրամյանը ԽՍՀՄ կրկնակի հերոս է, Նժդեհի հայտնիությունն էլ չի սկսվում և չի ավարտվում 1918 թ-ով...

    Եվ կրկին Նժդեհի թեմայով...

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Նժդեհի հարցով, հուսամ ամեն դեպքում հանպատրաստից, քանի որ եթե դա պատրաստված պատասխան էր, ուրեմն ավելի վատ - և այսպես, Նիկոլի ՈՉ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ պատասխանը Նժդեհի հարցով կարելի է կապել հայագիտական առարկաների և մասնավորապես ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԿԱ ՈՒ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՈՏ ՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԹԵՐՀԱՎԱՏ ԵՎ ՔԱՄՀԱՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԵՏ։

    Բոլորին, հատկապես ոչ պատմաբան հումանիտարներին և մասնավորապես բանասերներին (այդ թվում նաև լրագրողներին), թվում է, թե պատմությունը մի հեշտ, պարզ ու հասարակ գիտություն է, որին կարելի է տիրապետել զուտ միայն պատմական գրքեր կարդալով կամ, առավելագույնը, մեկ երկու սկզբնաղբյուրի վրայով թեթևակի անցնելով ։ Շատերը պատմությունը նույնիսկ գիտություն էլ չեն համարում։

    Նման մի ճչացող օրինակ բերեմ, որ ամեն ինչ պարզ լինի։ Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն - թվում է թե ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ Է, ՉԷ՞՝ վառ օրվա պես։ Իսկ այժմ վստահեցնում եմ, որ, եթե նման մի միջին պատրաստվածության տեր բանասերի հանես Ցեղասպանությունը ժխտող ներկայիս Թուրքիայի լավագույն մասնագետի դեմ, ապա ես վստահորեն կարող եմ ասել՝ ԹՈՒՐՔԸ ԿՀԱՂԹԻ, որովհետև... պատմությունը լուրջ գիտություն է՝ իր մեթոդոլոգիայով, փաստական բազայով և գիտելիքակազմով, այն մի գիտություն է, որտեղ նույնիսկ կեղծիքը կարող ես այնպիսի որակով ներկայացնել, որ լավագույն մասնագետը ոչ մասնագետին կապացուցի, որ Մեծ Եղեռն չի եղել։

    Պատմությունը գիտություն է, Հայոց պատմությունը գիտությունից բացի նաև ԶԵՆՔ Է, այն հզոր մի ԶԵՆՔ Է, որով պետք է լավագույնս զինված լինեն և որին պետք է լավագույնս տիրապետեն հնարավորինս շատ հայեր, իսկ բարձրաստիճան կամ միջին օղակի պաշտոնյաներն ուղղակի ՊԱՐՏԱՎՈՐ են լավ տիրապետել այդ զենքին։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #505
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Փաստորեն իզուր էի հուսում, որ կհասկանաս։ Կհասկանաս խոսքի մեսիջը, ոչ թե կփորձես քո գիտելիքների սահմանում խորանալ պատմության դետալների մեջ ։ճ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #506
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատասխանեմ քո ոճով՝ փաստորեն իզուր էի հուսում, որ կհասկանաս... Արդեն երրորդ անգամ ասում եմ, որ խնդիրը դետալները չէին։

    Բայց ասեմ նաև, եթե, ոնց դու ես ասում, սրա վրա թիմ էր աշխատել, ուրեմն էդ թիմի պատմական մասով պատասխանտուին պետք է սպիրտով ստիրլացված բամբակով բռնել և դուրս գցել կառավարությունից...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. #507
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

    Հանուն արդարության ասեմ, որ հարցն իրոք սպասելի էր:
    ՈՒ ամոթ ա, որ չէին պատրաստվել:

    ՈՒ եռակի, քառակի ամոթ ա, եթե պատրաստվել էին ու պատրաստվածն էս էր..

    Իսկականից էլի, ախպեր, ուրեմն Արմավիրի քաղաքային դումայի պատգամավորը գալիս Հայկական Եկեղեցու բակում Նժդեհի պատվանդանը պղծում ա...
    մեր եկեղեցու բակում մեր ազգային հերոսի հուշարձանն ա պղծում..
    դրանից մի քանի օր հետո պաշտոնական Երևանը սենց կիսախնդալով կիսապատասխան ա տալի՞ս...

    ՈՒզում եմ հուսալ, որ գոնե բացթողում-հանպատրաստից էր...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (20.11.2019)

  21. #508
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Փաստորեն արձագանքից դժգոհ են Աշոտ
    յանը, Շարմազանովը, մի քանի դաշնակցական, Լիոնն ու Գաղթականը (բռատ, ներող)։ Գոհ են մյուսները ))

    Ասենք նույնիսկ էդտեղի լրագրողներն քին պատասխանից բավարարված։ Շատ հստակ Ռուսաստանին իր տեղը ցույց տվող կոշտ պատասխան էր, բայց դե դուք մեկ ա՝ դժգոհ եք ))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. #509
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հստակ Ռուսաստանին իր տեղը ցույց տվող կոշտ պատասխան էր, բայց դե դուք մեկ ա՝ դժգոհ եք ))
    Եղբայր, չես գտնո՞ւմ, որ Ռուսաստանին շատ ավելի հստակ կարելի էր իր տեղը ցույց տալ, եթե մի տողով ասվեր՝ մենք դատապարտում ենք ռուս պաշտոնյաների (ռուսերեն գեղեցիկ բառ կա) подрывной գործունեությունը ու հույս ենք հայտնում, որ մեր ժողովուրդների եղբայրական/բարեկամական հարաբերությունների մեջ ցանկացած սեպ խրողի հետևը մի թափից 4 հատ բադրիջան կխրեն:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (20.11.2019), Varzor (22.11.2019)

  24. #510
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր, չես գտնո՞ւմ, որ Ռուսաստանին շատ ավելի հստակ կարելի էր իր տեղը ցույց տալ, եթե մի տողով ասվեր՝ մենք դատապարտում ենք ռուս պաշտոնյաների (ռուսերեն գեղեցիկ բառ կա) подрывной գործունեությունը ու հույս ենք հայտնում, որ մեր ժողովուրդների եղբայրական/բարեկամական հարաբերությունների մեջ ցանկացած սեպ խրողի հետևը մի թափից 4 հատ բադրիջան կխրեն:
    Չէ, չեմ գտնում։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 34 71-ից ԱռաջինԱռաջին ... 2430313233343536373844 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •