Կրկնակի վատ՝ եթե... թիմի կողմից պատրաստված պատասխանը... դա էր։ Էդ «թիմ» կոչվածը, փաստորեն, չգիտի, որ Նժդեհն ու Բաղրամյանը անձնապես ծանոթ չեն եղել, Բաղրամյանը ԽՍՀՄ կրկնակի հերոս է, Նժդեհի հայտնիությունն էլ չի սկսվում և չի ավարտվում 1918 թ-ով...
Եվ կրկին Նժդեհի թեմայով...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Նժդեհի հարցով, հուսամ ամեն դեպքում հանպատրաստից, քանի որ եթե դա պատրաստված պատասխան էր, ուրեմն ավելի վատ - և այսպես, Նիկոլի ՈՉ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ պատասխանը Նժդեհի հարցով կարելի է կապել հայագիտական առարկաների և մասնավորապես ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԿԱ ՈՒ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՈՏ ՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԹԵՐՀԱՎԱՏ ԵՎ ՔԱՄՀԱՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԵՏ։
Բոլորին, հատկապես ոչ պատմաբան հումանիտարներին և մասնավորապես բանասերներին (այդ թվում նաև լրագրողներին), թվում է, թե պատմությունը մի հեշտ, պարզ ու հասարակ գիտություն է, որին կարելի է տիրապետել զուտ միայն պատմական գրքեր կարդալով կամ, առավելագույնը, մեկ երկու սկզբնաղբյուրի վրայով թեթևակի անցնելով ։ Շատերը պատմությունը նույնիսկ գիտություն էլ չեն համարում։
Նման մի ճչացող օրինակ բերեմ, որ ամեն ինչ պարզ լինի։ Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն - թվում է թե ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ Է, ՉԷ՞՝ վառ օրվա պես։ Իսկ այժմ վստահեցնում եմ, որ, եթե նման մի միջին պատրաստվածության տեր բանասերի հանես Ցեղասպանությունը ժխտող ներկայիս Թուրքիայի լավագույն մասնագետի դեմ, ապա ես վստահորեն կարող եմ ասել՝ ԹՈՒՐՔԸ ԿՀԱՂԹԻ, որովհետև... պատմությունը լուրջ գիտություն է՝ իր մեթոդոլոգիայով, փաստական բազայով և գիտելիքակազմով, այն մի գիտություն է, որտեղ նույնիսկ կեղծիքը կարող ես այնպիսի որակով ներկայացնել, որ լավագույն մասնագետը ոչ մասնագետին կապացուցի, որ Մեծ Եղեռն չի եղել։
Պատմությունը գիտություն է, Հայոց պատմությունը գիտությունից բացի նաև ԶԵՆՔ Է, այն հզոր մի ԶԵՆՔ Է, որով պետք է լավագույնս զինված լինեն և որին պետք է լավագույնս տիրապետեն հնարավորինս շատ հայեր, իսկ բարձրաստիճան կամ միջին օղակի պաշտոնյաներն ուղղակի ՊԱՐՏԱՎՈՐ են լավ տիրապետել այդ զենքին։
Էջանիշներ