User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1061 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարչապետը պատմաբան չի: Ինչքան գիտի, էնքան ասաց: Ինչքան ռուսերեն գիտի, էդքան խոսաց: Դիզայներներն էլ հագի շորից կպնեն, լոգոպետներն էլ հնչյունների արտասանությունից, ծիսագետներն էլ թե արարողակարգից, ներկարարներն էլ պատի ներկից և այլն: Ախպոր պես, վարչապետը սուպեր մեն չի: Մանրադիտակով դնում վեր եք լուծում: Էլի հա, բայց ընդհանուր ֆոնին, լայն կոնտեքստում: Թե չէ, տենց լինի, պիտի հավանաբար սկսեր Ավարայրի ժամատամարտից, մայիս ամսվա առանձնահատուկ դերից հայոց պատմության մեջ, Նժդեհ բառից ծագումնաբանությունից, զուգահեռ անդրադառնար բելառուս ժողովրդի ծագումնաբանությանը, հայ-բելառուսական պատմամշակութային առնչություններին, երկու ժողովուրդների խոհանոնցներին, Գարեգին Նժդեհի խոհանոցային նախընտրություններին: Էս ամենը էնքան ձանձրալի ա: Մարդ մի նորմալ, տեղին, ըստ էության քննադատության չի բախվում՝ հասկանա՝ ինչ ա իրոք կատարվում, իրոք ինչ վտանգներ կան, եթե իրոք կան:
    Պատմաբա՞ն չի, մի ամբողջ կառույց կա մոտը, թող ինֆորմացիա հավաքեն և տեքստեր պատրաստեն, չի՞ հերիքում, թող մասնագետներին դիմեն - փառք աստծո թեման վաղուց վերլուծված է։ Հա, պատմաբան չի, բայց նաև դիզայներ և օդաչու չի, չէ՞ - իսկ այդ դեպքում ինչո՞ւ է մասնագետներին դիմում, այլ ասենք ինքը չի կտրում իր մազերը կամ ինքը չի վարում իր ինքնաթիռը։ Կրկնեմ նաև ռուսերենի պահով՝ սաղս էլ գիտենք, որ ինքը միջին հայի մակարդակով կարող է ռուսերեն խոսել, բայց խնդիրը այդ չէ, խնդիրն այն է, որ պետք է մեսիջներ տեղ հասցել, ոչ թե գլուխ գովալ թե, տեսեք-տեսեք, ես ոնց եմ ռուսերեն խոսում կամ, տեսեք-տեսեք, ես ինչ կռուտոյ եմ, ոնց ես չեմ ամաչում իմ վատ ռուսերենից։ Էս Մոսկվա գնացած ու տեղի ռուսի հետ առևտրի բազառ անելու պահը չի, տղերք, սա պետության ներկայացում է՝ առաջնակարգ մեսիջներ տալու խնդրով։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճ ռեպլիկս հենց քո գրածին արձագանք էր։ Բայց լավ, որ ստիպում ես, մի փոքր ավելի երկար։

    Ինչպես հաճախ՝ չես հասկացել Նիկոլի պատասխանը։

    Իսկ պատասխանը հետևյալն էր «Հարգելի ընկեր, մենք պատմական քննարկում ձեր հետ չենք անելու»։ Ինքը կարճ ասում ա՝ ախպեր մեր ազգի համար ինքը հերոս ա օրինակ էսինչ դրվագով, մնացած դետալների քննարկման մեջ հետներդ չենք մտնելու։ Եթե ինքը պատասխաներ քո ասած ձևով, մանրամասն, կուլ տված կլիներ հենց էն խայծը, որից սիրուն խուսանավեց։ Կընկներ քննարկման գիրկը։ Դրան արդեն կարձագանքեին ռուս պատմաբաններ կամ քաղաքական գործիչներ, դրան էլի ինքը ստիպված կլիներ պատասխանել կամ ստեղից պատմաբաններ կամ քաղ. գործիչներ ու բոլոլա կդառնար։

    Փոխարենը ինքը դրվագ ա բերում, ասում ա ախպեր, էս դրվագի համար ինքը մեր հերոսն ա։ Հարցե՞ր։ Եթե էդքանը ձեզ չի բավարարում, դե եկեք ձեր հերոսին քննարկենք, խի՞ ենք մեր հերոսին քննարկում։

    Մհեր ջան, սա կոչվում ա հռետորական խոսք, դիվանագիտություն ու քաղաքականություն։ Սա առաջին կուրսի հայոց պատմություն ոչ պարտադիր առարկայի լեկցիա չի։

    Փորձիր հասկանալ։ Ես հավատում եմ ուժերիդ։
    Ինչ լավա, որ դու հասկացել ես, Արտակ ջան, ու ինչ լավա, որ տենց մշտական առավելության զգացումով ես նայում ինձ...

    Վարչապետը հանպատրաստից խոսեց այդ թեմայով այնքանով, ինչքանով որ կարող է խոսել թեման չուսումնասիրած, սակայն դրա մասին ընդհանուր պատկերացում ունեցող մարդը խառնած Նիկոլին բնորոշ մուննաթի հետ, թե «Ձերինին նայեք/Սերժ/Քոչի վախտ բա ոնց էր» սկզբունքով - ինքն արեց այն, ինչին սովոր է։ Արդյունքում ամեն ինչ հանգեց «սիկտիր էղեք, մեր հերոսնա, ձերոնք մեզնից լավը չեն» տարբերակին։ Կարելի էր, բան չունեմ ասելու, բայց կարելի էր և պետք էր ավելի լավ պատասխան տալ։ Այս դեպքում միջին վիճակագրական ռուսի մոտ ընդամենը պատկեր ստեղծվեց՝ այդ վատ հայերը անհայտ պատճառներով հերոս են համարում նացիստների հետ համագործակցած անձին, ինչ անհասկանալի վատն են այդ հայերը։ Սա այն չէր, ինչ մենք ուզում ենք լսել և սա այն չէր, ինչին արժանի էր Նժդեհը։
    Վերջին խմբագրող՝ Lion: 20.11.2019, 17:30:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •