Եղբայր, ու նաև
Տրիբուն - ինձ ըստ էության հարցնում եք, թե ի՞նչ պիտի անի Նիկոլը, որ չի անում: Բարդ հարց եք տալիս ու հատկապես մանրուքների պահով, որովհետև
շատ բան կա անելու, որի առայժմ նույնիսկ համակարգված սկիզբը չեմ տեսնում: Փորձեմ պատասխանել՝ ընդհանուրից մասնավորին գալու սկզբունքով, քանի որ թեման շատ երկար է:
Ամենաընդհանուր իմաստով՝ երկրում պետք է ստեղծվի
գործուն կառավարման պետական համակարգ, այսինքն՝ արվեն իրավական կոնկրետ փոփոխություններ կոնկրետ իրավական ակտերում, որի արդյունքում պետական ծառայողները հստակորեն կիմանան իրենց իրավունքները և պարտականությունները, հստակորեն կգծագրվի նրանց պաշտոնից նշանակելու ու ազատելու պայմանները, նրանց լիազորությունների ծավալները: Մեր օրինակի վրա ասեմ՝ երևի քչերն են տեղյակ, որ պետական ծառայության էդ
մրցույթ կոչվածներն իրականում ծայրահեղ սուբյեկտիվ գործընթացներ են, երբ, ցանկացած դեպքում, աշխատանքի ընդունում է նախարարն ու իր ուզած մարդուն: Որ ցանկանաք, ավելին կմանրամասնեմ, ուղղակի այստեղ բավարավենք սրանով և խնդրում եմ հավատալ բազում նման մրցույթների մասնակցած, պետական ծառայության 14 տարվա ստաժ ունեցող մարդուն: Եվ այսպես՝ կարևորագույն տարրը՝ մրցույթ կոչվածը, այսինքն՝ գործի ընդունվելու ու գործը կորցնելու պայմանները - սրանք պետք
ամենահստակ ձևով սահմանվեն, հակառակ դեպքում արժանիներդ միշտ դրսում կմնան, համակարգդ կլցվի ԽԾԲ սկզբունքով ու քո նույնիսկ ամենալավ ձեռնարկումներն էլ արդյունք չեն տա հենց միայն կադրերիդ վատ լինելու պատճառով: Այսինքն, ինչքան ուզում ես մաքսայինի աշխատող հայհոյիր կեղտոտ դրոշի համար, բան չի փոխվի, քանի դեռ համակարգային լուծում չես տվել, քանի դեռ օրենքներդ այնպիսին չեն, որ իրոք արժանին գա, այդ պաշտոնը զբաղեցնի! Սա մրցույթ-պաշտոնական առաջխաղացման պահով, իսկ որպես լուծում՝
լրջորեն վերանայել պետական ծառայություն սահմանող օրենքները հենց այս տեսանկյունից՝ սահմանելով խաղի նոր և հստակ կանոններ: Առանձին, մեծ ու լայն մի թեմա է, սակայն համակարգ ստեղծելու կարևորագույն տարրերից է:
Երկրորդ՝
դատաիրավական բարեփոխումներ և փաստաբանական պալատ: Կրկին, մեծ ու լայն թեմա է, սակայն իմ խորին համոզմամբ մեր դատական համակարգը կարիք ունի լրջագույն վերանայման՝ և կադրերի, և կառուցվածքային, և նույնիսկ բարոյա-հոգեբանական մակարդակում: Ո՞ւր է դատաիրավական բարեփոխումների կոնցեպցիան, ինչի՞ է ձգտում Նիկոլի կառավարությունը, չգիտենք, բայց չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ առանց հստակ գործող, անկախ և հնարավորինս անաչառ դատական համակարգի ոչնչի էլ երբեք չենք հասնի, լինի տնտեսության, թե՞ վարչական ու քաղաքացիա-քրեական ոլորտում:
Հարկային բարեփոխումներ: Գաղտնիք չէ, որ մեր հարկային օրենսդրությունը դիտավորյալ այնպես խուճուճ են գրել, որ երբ և որը ոնց ուզեն, հասկանան: Հանաք բան չի, ինձ նման իրավաբանը ու ինձ նման էլ մի հաշվապահ երբեմն նստում, ժամերով քննարկում ենք, այդպես էլ չենք կարողանում հասկանալ որը ոնց է: Ընդ որում ցավն ի՞նչ է - եթե դու այնուհանդերձ մի ձևով հասկացար, միշտ էլ հավականանություն կա, որ հարկայինը մեկ այլ ձևով կհասկանա ու մի օր քեզ կկոճկի կլորիկ մի գումար պարունակող ստուգման ակտով, որն իր հերթին, անցնելով վերևում նշված, չաշխատող դատական համակարգով, արդյունքում ուղղակի ձեռքիցդ կխլի, կտանի բիզնեսդ: Բայց չէ՞ որ սա առաջնային պայման է բիզնես միջավայրի ձևավորման համար:
Եվ այսպես, առաջնայինը՝
պետական գործուն ապարատ իր խաղի կանոններով որպես Նիկոլի վարչական գործիք, դատական համակարգ, որպես օրինականության երաշխավոր, ինչպես նաև հարկային բարեփոխումներ, որպես տնտեսությանը լրացուցիչ շունչ:
Սա
կոնցեպցիան է, սրան պետք է ձգտել: Ամանորյա իմ հարցազրույցներից մեկում, հետո 1-in am իմ հարցազրույցում ևս, քննարկելով կառավարության ծրագիրը, ես ոչ մեկ անգամ ասացի, որ կոնկրետություն չկա, ընդ որում դա դեռ ոչինչ, նույնիսկ կոնցեպտուալ մոդել չկա: Օրինակ, ուղղակի ասում են, հասնել օրինականության և վերջ, այն դեպքում, երբ պետք է ասվեր՝ հասնել օրինականության, դրա համար վերափոխելով դատական համակարգը, որպես կոնցեպցիա, և դա անել այսպես ու այսպես՝ որպես մոդել:
Հիմա ես ու ինձ նման մարդիկ ասում ենք - եղբայր, քեզ բաժինա հասել մի հատ
չգործող, ի սկզբանե սխալ հավաքած ավտո, ինչքան ուզում ես վարորդին ծեծիր ու հայհոյիր, տո դաժե բենզինն ու անիվները փոխիր, չիիի գնաաա այդ մեքենադ նորմալ, հազիվ քարշ կգա, դու այդ մեքենայով չես հասնի արևմտյան մոդելների հետևից - քանդիր, իհարկե առանց վնասելու, նորից հավաքիր՝ տեղը տեղին: Փոխարենն ինչ ենք տեսնում՝ սիտուատիվ կառավարում, ջղաձիգ շարժումներ ու ոչ մի համակարգ, ոչ մի կոնցեպցիա, իսկ առանց դրա -
ոչ մի կերպ չի կարելի:
Էսա ասածս... կարճ ասած

Էջանիշներ