User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1061 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուշագրավ էպիզոդ էր...

    "Մաքսային ծառայության մասին" ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը սահմանում է մաքսային ծառայության պաշտոնից ազատելու հիմքերը: Դրանցից մեկն է՝ սեփական դիմումով ազատվելը: Մյուս հիմքը, որը գուցե այս դեպքում կարող է կիրառվել, դա. "ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնները միանգամյա կոպիտ խախտելը կամ ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնները պարբերաբար խախտել"-ն է: Նույն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն. "6. Մաքսային մյուս ծառայողները պայմանագրի հիման վրա սահմանված կարգով պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են կոմիտեի ղեկավարի հրամանով:": Այսինքն, այդ աաշխաողն կարող է պաշտոնից ազատել միայն պարոն Անանյան,ը կարևո չէի, իր դիմումի համաձայն, թե՞ իրավիճակը որպես ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնները միանգամյա կոպիտ խախտել կամ ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնները պարբերաբար խախտել դիտարկելու դեպքում:

    Մաքսային այդ ծառայողը, որպես պետական պաշտոնյա, պարտավոր է կատարել իր վերադասի օրինական հրամանները, հրահանգները և ցուցումները: "Դիմում կգրես"-ը, սակայն, օրինական ցուցում չի կարող համարվել, քանի որ անձի իրավունքն է շարունակել աշխատել կամ դադարել աշխատանքային հարաբերություններ ունենալ մի որևէ գործատույի մոտ:

    Սա իրավական մասով:

    Բարոյական մասով՝ իրոք դրոշի հետ նման վարքագիծը համարում եմ անընդունելի, թեև դեռ հարց է, թե կոնկրետ այդ աշխատողի մեղքն այդ իրավիճակով որքան էր: Ամեն դեպքում, ինքս միշտ ներքնապես ընդվզում եմ, երբ ամենատարբեր պետական հիմնարկներում տեսնում եմ, օրինակ, կեղտոտ կամ պատռված դրոշ:

    Քաղաքական մասով՝ սա ընտրողների սիրտը որոշակիորեն շահելու փորձ էր, քանի որ հայտնի է մեր հասարակության լայն մասի բացասական վերաբերմունքը մաքսային մարմինների նկատմամբ:

    Վարչական մասով՝ արդեն մեկ տարի է, որ պարոն Փաշինյան զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը: Վատ է, որ միայն հիմա են նման տարրական անփութություններ ի հայտ գալիս, ընդ որում սա դեռ տեխնիկական մասով, իսկ ընդհանուր ոչ արդյունավետության առումով մեր պետական համակարգի շատ ու շատ ճյուղեր դեռևս լուրջ բարեփոխման կարիք ունեն: Ավելին, շատ վատ է, որ, ինչպես մեկամսյա վաղեմության գյուղ այցելելու ժամանակ եղավ, փաստորեն վարչապետը պետք է միայն անձնական այցելություն ունենա մի որևէ վայր կամ համակարգ, որ պարզի իրավիճակը: Դա նշանակում է, որ պետական գործուն համակարգ, գործող հսկման ու վերահսկման համակարգեր չկան կամ գործում են թերի:

    Հ.Գ.

    Հոգեբանական մասով

    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ ա արել։ Ղեկավարը ոչ միայն ստուգող-կարգադրող պիտի լինի, այլ նաև ուղղորդող-սովորեցնող։ Սրանից հետո վարչապետը ուր գնա խոտերը կանաչ են ներկելու, հատակներն էլ՝ սպիտակ, իսկ իրական խնդիրները կոծկվելու են, մոտավորապես ոնցոր Ռուսաստանում։ Իսկ այս դեպքում կարար հանգիստ ասեր․ «Տղաս, այս դրոշի գոյություն ունենալու համար հազարավոր մարդիկ են զոհվել, դու էլ սրան նայելուց պիտի մեչդ ցնծաս, ոչ թե քացով տշես անկյունը»։ Թե չէ՝ զգաստ կանգնի որ վարչապետը մոտենում ա․․․ փայլուն ուղղորդելու մոմենտը վերածեց «չագուչ ունեմ, բոլոր ծուռ մեխերը կուղղեմ» մոմենտի։
    Նման բաներ տեսել եմ և բանակում, և աշխատանքի վայրում: Կային նախարարներ, որ կարող էին, հենց այսպես, ուղղակի ներխուժել սենյակդ ու մի չնչին բանի համար ասել՝ դիմում կգրես: Սա անընդունելի է, դա վախի, կեղծավորության, քծնանքի և ստորաքարշության մթնոլորտ է ստեղծում ողջ համակարգում:
    Վերջին խմբագրող՝ Lion: 09.04.2019, 16:10:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.04.2019), Skeptic (09.04.2019), Բարեկամ (09.04.2019), Ծլնգ (09.04.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •