Գործ, ապեր, իմ ուզածը գործ է - ռեալ գործ, որը պետք է արվի պետական մեխանիզմների իրական ու արդյունավետ կիրառման արդյունքում հավաքվող տեղեկատվության վերլուծության, այլ ոչ թե նման սիրողական այցերի հիման վրա:
Գործ, ապեր, իմ ուզածը գործ է - ռեալ գործ, որը պետք է արվի պետական մեխանիզմների իրական ու արդյունավետ կիրառման արդյունքում հավաքվող տեղեկատվության վերլուծության, այլ ոչ թե նման սիրողական այցերի հիման վրա:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հա դե՝ Ռանչպարիցա վերադարձել, հո չէ՞ր գրի Համզաչիման ))
Իր բանաստեղծության շեշտը դրված էր հայրենադարձության վրա:
Բնականաբար՝ գյուղը լիքը խնդիրներ էլ ունի ու հնարավորա, որ ինքը դրանք էլ այդ թվում ի նկատի ուներ՝ ծերացող ու դատարկվող գյուղի ֆոնի վրա..
Մի ալարի, մի անգամ էլ կարդա.
Ռանչպար
Երազանքը երազելու համար չէ լոկ,
Երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր,
Տառապանքի մութ հատակից այս անողոք,
Մեր երազի թեւով պիտի թռչենք մենք վեր։
Մանուկների բորբ աչքերի կարոտը տես,
Ու՞մ ճամփան է պահում նրանց հայացքը լուռ՝
Հույսից զրկված հայրերիդ, որ ստվերի պես
Եկող ճամփով հեռանում եք դառն ու մրմուռ:
Բայց ծնկները մեր չեն ծալվի այս ամոթից,
Մեծ տունդարձի արահետը ձեր կդառնանք,
Այս գյուղերի ամեն անկյուն ու ամեն թիզ,
Ձեր ձեռքերի կախարդանքո՛վ պիտ շենանա:
Մենք կվառենք ձեր աչքերի կրակն անթեղ,
Երազանքը ձեր սրտերում կբորբոքենք,
Կթրթռանք ձեր ճամփեքին որպես կանթեղ,
Ու վերքերը հոգիների ձեր կամոքենք:
Որ դուք կանգնեք, որ դուք ելնեք՝ քայլեք խրոխտ,
Լույսով ցրեք հեռացումի բոթը դաժան,
Տառապանքի մութ հատակից այս անողոք,
Բացեք դուռը Հայրենիքի երջանկության
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ապ, ինչու նորություն է?, որ ժամանակակից քաղաքականությունը ավելի շատ շոու է, քան բովանդակալից աշխատանք:
Բայց էս քառատողը բոցա.
Էս տողն ուղղակի չեմ պատկերացնում` խառտոցը ոնցա ծառից ծառ թռչկոտում?Մենք կվառենք ձեր աչքերի կրակն անթեղ,
Երազանքը ձեր սրտերում կբորբոքենք,
Կթրթռանք ձեր ճամփեքին որպես կանթեղ,
Ու վերքերը հոգիների ձեր կամոքենք:
Վերջին խմբագրող՝ Varzor: 17.03.2019, 21:53:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Տրիբուն (18.03.2019)
Շոուն շոու, բայց ցավալի կլինի, եթե միայն շոույով սահմանափակվենք: Առայժմ ես իրական, համակարգային դրական շարժ չեմ տեսնում ոչ մի ոլորտում![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Thom (17.03.2019)
Վերջերս կուրսեցուս հետ էի խոսում, առողջապահության նախարարությունում մի փոքր վարչության պետ ա։
Ու իր վարչության մակարդակով խնդիրների մասին էր խոսում, որոնք չի կարում հասցնի Արսենին սուբուրդինացիայի պատճառով։
Ու մի երկու օրինակով պատմեց, ոնց ա նախկինում եղել, որ նախարարը խնդիր տեղյակ չի եղել, թեև դրա պատասխանատուն ում որ պետք ա հասցրել ա։ Միջանկյալ օղակներում կորում ա, որտև շատերին իրանց վիճակը լրիվ դզում ա, չեն ուզում մատը մատին տան։
Ու կարծում եմ նորություն չեմ ասի, եթե ասեմ, որ սաղ տեղերում կադրերի խնդիր ունենք, հները նստած են, բայց շատ դեպքերում ավելի շատ վնաս են տալիս, քան օգուտ։
Կարճ ասած, էս գնալը պետք էր։
Ու պտի սովորություն դառնա, ոչ միայն Նիկոլի մոտ։
Մինչև սաղ իրանց ձգեն, սկսեն նորմալ աշխատել, կամ էլ նորմալ զեկուցել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Տո սենսեյ, խի՞ էս քրֆԸմ որ?
Իրականում, տղերք, ինքս պետական համակարգում աշխատել եմ 14 տարի ու լավ գիտեմ ինֆոյի կորստի գործոնը, թեև երբեմն դա նաև ուռճացված է լինում և վերևները դրանով փորձում են արդարանալ ամենաներքևների մոտ, թե, տեսեք-տեսեք՝ չգիտեինք: Ես, սակայն, սա իմանալով այնուհանդերձ ասացի այն, ինչ ասացի, քանի որ, հարգելիներս, Նիկոլը պետք է նաև այդ խնդիրը լուծի՝ ստեղծելով ընդհանրապես գործուն և մասնավորապես տեղեկատվության հավաքման գործուն պետական մեխանիզմ:
Ես առայժմ չեմ տեսնում ոչ առաջինը, ոչ էլ ցավոք երկրորդը:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Տրիբուն (18.03.2019)
Արևմտյան մշակույթի հենց էդ ա լավը, որ բոլորին լսում են, անգամ՝ հավաքարարուհու կարծիքն էլ կարա լսելի լինի, որտև ինքն էլ իր տեսանկյունիցա իրերը տեսնում ու, մեկ էլ տեսար, մի գործունյա խորհուրդ տվեց, որ մինչ դա ոչ ոքի մտքով չէր անցել:
ՈՒ սրա համար, ի դեպ, պետք չի սպասել մինչև Նիկոլը փրկարարի տեսքով գա, սաղ հարցերը լուծի..
Կարելիա սկսել օրինակ մարդա իր աշխատավայրում առաջարկի սենց նախագիծ.
Աշխատատեղ մուտքի/ելքի դռան մոտ մի փոքր առաջարկությունների ու դիտողությունների արկղա կախվում, կողքն էլ՝ բլանկերի տուփը:
Ցանկացողը բլանկը լրացնում գցումա ու ասենք շաբաթը մեկ ինչ-որ մեկն էդ ամենն աչքիա անցկացնում ու զեկուցում ղեկավարությանը:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էս ՖԲ դարում կարելի է ավելի պարզ բան անել - Հայտարարել, որ ՖԲ հաղորդումներդ ուշադիր նայելու ես, հետո, տարրական, մարդ նշանակել, որը, քանի որ դու ժամանակ չունես, ուշադիր, շաաատ ուշադիր կարդա քո ՖԲ հաղորդագրությունները, իսկ հետո էլ դրանց և հատկապես ակնառուների մասին զեկուցի քեզ...
Բարդ բան չի...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Նիկոլը քիչ- քիչ սկսումա հասկանալ որ երկրի ղեկավար աշխատելը իր հագով գործ չի:
Էտ դերվիշ բաբա ոճով այցը դրա վկայություննա: Քցե բռնելա որ եթե շաբաթ կիրակի հանգիստ փռվեմ կառավարական դաչայում գիրք կարդամ էն չի, գործ անելու հավես չկա, կայնի հելնեմ գնամ մի երկու գյուղ ֆռֆռամ:
Գյուղերի պրոբլեմները իմանալու համար պարտադիր չի վարչապետ լինել անգամ լրագրող լիներ: Էս երկիրը փոքրա բոլորը բոլորին ճանաչում են գիտեն որտեղ ինչ կա:
Ռանչպար կողքի լիքը գյուղեր թուրքի գյուղերին 88-89 -ին մեր Բաքվի հայրենակիցները եկել են էտ գյուղեր:
90-ականներին առանց էտել երկրիր վիճակը ծանրեր էտ մարդիկել քաղաքում ծնված մեծացած լինելով, մեծ մասը հայերեն չգիտեին, ռուսախոս, գյուղերում չհարմարվեցին կամ հիմնական արտագաղթեցին կամ դառան խոպան գնացող:
Էտ գյուղերը տենց կիսադատարկ են:
Չեմ կարծում թե կառավարությունում տենց գյուղ առ գյուղ քարտեզ չկա, թե որտեղ ինչ խնդիր կա, մանկապարտեզ, դպրոցի նորոգում, ճանապարհ, խմելու ջուր ոռոգման ջուր:
Հարցը էտ չի, հարցը էնա որ բոլոր գյուղերի անգամ առաջնային խնդիրները ամբողջ երկրի մաստշաբով լուծելու համար ենթադրենք 3միլիարդ դոլլար փողա պետք:
Կառավարության խնդիրը ոչ թե դերվիշբաբա աշխատելնա, այլ էտ 3միլիարդը աշխատելը:
varo987 ջան, կարողա և ճիշտ ես ասում, բայց, հավատա, նույնիսկ սրանով հանդերձ էլ Նիկոլն ու իր իշխանությունը անհամեմատ ավելի դրական են համեմատած նրանց իշխանության հետ, որոնց միշտ պաշտպանել ես:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
մտածում էի «բլթոտ հայտարարությունների մեջ էս դնեյի․
Էն էլ հոդվածը կարդացի, ու մեջը վերջում մի սրա հետ չկապված հետաքրքիր բան կար։ Խաղա՞նք «միտքը շարունակի»Նիկոլ Փաշինյան-ի խոսքերից
Որ սամոմատով եմ գնում, ասում են՝ չի էլ ուզում պեդալ պտտի․․․Նիկոլ Փաշինյան-ի խոսքերից
Որ էշով եմ գնում, ասում են՝ ապարանցիների նկատմամբ կանխակալություն ունի․․․
Որ ռոլիկով եմ գնում, ասում են՝ ջագի-ջուգի ա․․․
Արա հա, անեկդոտ հիշեցիչտանեմ, էլի, դիսկրիմինացիոն կամ ապարանցիների մասին․․․ հավես չկա թեմաներ գտնելու
Հա, ուրեմն էս ապարանցին Երևանում տրոլեյբուս ա նստում (իրականում օրիգինալում տրամվայ էր, բայց հիմա էդ բարիքից չկա,տրամվի լոբբինգ անողներն էլ լավ չեն անում
), ու հանում մի կապոց փող ա տալիս շոֆերին, ասում ա․
― Ախպերս, քշի Ապարան։
Էս վարորդն էլ ասում ա․
― Հո գիժ չե՞ս․ ընկեր, տրոլեյբուսի գծերը Ապարան չեն հասնում, ո՞նց քշեմ։
Ապարանցիս էլ ուսին գցած պայուսակը բացում ա, մեջը՝ լիքը փող, ասում ա․
― Սաղ քոնն ա, ընկեր, մենակ լազաթ ա էլի, քել քշի Ապարան, լավ քամով գնանք։
Վերջը էս վարորդը տեսնում ա սրանից պրծում չկա, հելնում ա փողոցից մի ջոկատ բրթողներ ա բռնում՝ տրոլեյբուսը բրթեն հասցնեն Ապարան։ Բրթում հասցնում են, էս վարորդն էլ ասում ա․
― Բա քեզ պե՞տք էր, էդքան փող վատնեցիր, թե ինչ ա բրթելով տրոլեյբուսով հասցնեն Ապարան։
Ապարանցիս էլ․
― Ախպեր էդ ի՜նչ ա, էն մեծ փոսը ընդեղ տեսնո՞ւմ ես․ անցած շաբաթ մետրոյով եմ տուն եկել։
Փաշինյանը քիչ առաջ հրապարակավ հրամայեց աշխատանքից ինքնազատվել ("կգնաս ու դիմում կգրես") մաքսայինի երիտասարդ աշխատողին, որը զգաստ չէր կանգնել վարչապետի անցնելու պահին, և սենյակում, որի մուտքի մոտ տղան կանգնած էր, Հայաստանի դրոշը գետնին էր ու անմաքուր վիճակում։
Իրավունք ունե՞ր ի պաշտոնե։ Երևի հա՝ գործից ազատելու, եթե վստահ արեց (պետական կառավարման կառույց էր դրա՞ համար), ու եթե օրինականորեն ճիշտ հիմնավորի։
Բա բարոյապե՞ս, առանց պարզաբանելու, թե ով էր տղան և ինչքանով էր առնչվում դրոշի՝ գետնին գտնվելուն։
Իսկ տղան ընդամենը երկու ամսվա աշխատող էր, ու դրոշն էլ պատկանում էր ոստիկանությանը, որը մի ամիս առաջ շենքը ազատելիս թողել էր էդ վիճակում։
Ոնց որ ավելի մոտիկ կանգնած մեղավորների մեծ շարք կա մինչև անփորձ տղան, եթե պետք ա դրա համար գործից ազատել։
Freeman (09.04.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ