Ծլնգ-ի խոսքերից
գավառամտություն... ասեիր գեղցիություն պրծնեիր, էլի...
Նիկոլը միջանցքում աշխարհի ղեկավարներին բռնում ասում էր՝ do you have a minute to sit down? ու փորձում էր ասեր, որ մենք մեզնով անում ենք, բայց հետո սենց շուխուր ա բարձրանում, ու ստացվում ա, որ ինքը մունաթախառը ասել ա, յանի ձեր 10 միլիոնը մեր համար եղանակ չի փոխում։ Հայաստանը ԱՄՆ կամ Ռուսաստան չեն, որ թրամփություն անենք, ու մեկ ա հետներս նստեն խոսալու։ Մյուս անգամ որ միջանցքում փորձի բռնի մարդկանց հետ խոսա, կասեն՝ sorry, I dont' have that minute։ Հիմա էս «չորությունից» ո՞վ շահեց։ Հեն ա Գրիբաուսկայտեն լավ էլ տեղը դրեց... դիմացները չսողոսկելը չի նշանակում՝ ԵՄ-ին ասել՝ հլը մի հատ ձեզ հավաքեք...
Ցուրտ ու մութ վախտերով մի հատ անեկդոտ էր շրջանառության մեջ, որ մի պարտատեր գալիս ա իրենից պարտք վերցրածից փողը հետ ա պահանջում, սա էլ հանում ա իր պարտատերերի դավթարը ու թերթում-թերթում ա, նախավերջին էջին նոր էդ պարտատիրոջ անունը գտնում ա ու ասում ա.
— Տեսա՞ր քեզնից առաջ ինչքա՜ն մարդ կա, որ պարտքերները պիտի փակեմ։
— Հա բայց ինձ էդ փողը վիզ պետք ա, չե՞ս կարա մի քիչ առաջ գցես ցուցակումդ։
— Է բա մի քիչ մանեթ ժաժ արի, որ առաջ գցեմ։
Հիմա իրեն չուզած տեղը 10 միլիոն են տալիս, ասելով՝ հալալ ա, դուրներս եկավ արածդ, ինքն էլ ասում ա՝ էդ ի՞նչ ա որ, էս ա մեկին ականջներից կախենք ջեբից էդքան կթափի... գավառամտություն հենց սրա մեջ խնդիր չտեսնելն ա։
Էջանիշներ