Նույն մտածելակերպով ՀԴՄ կտրոն չտալն էլ ա համակարգ, ու մինչև վերջերս շատ ավելի պոպուլյար համակարգ էր քան տալըքաղաքացիական իրավունքներն էլ են համակարգ, ինչը չի խանգարում համակարգային ռասիզմ, սեքսիմ և նման գաղափարներին գոյություն ունենալուց։
Իմ հասկանալով Վիշապը ասում է, որ ՀԴՄ կտրոններ տալու համակարգը վատն ա, ու պետք է այդ համակարգը բարելավել (համակարգային լուծում տալ), ոչ թե տուֆտա համակարգի վրա մի քիչ յոդ ցանել, ու ասել՝ փչեմ շատ չի ցավա։ Դա ա համակարգային լուծումը, ոչ թե որ ստից տեղը համակարգ ենք ստեղծելու, որ հետո կարողանանաք խելոք-խելոք ասուլիսների ժամանակ ասել՝ համակարգային լուծումներ են պետք, ու մեկ ա Տրիբունը չհասկանա։Խոսքի այդ ՀԴՄ կտրոնի մոմենտով կարելի է համապատասխան օրենքում մի շատ հասարակ փոփոխություն անել, որ բոլոր առևտրի կետերում պիտի անպայման դրվի բացահայտ տեսանելի 40սմ x 60սմ ցուցանակ, վրեն էլ գրված, ասենք՝ «պահանջիր ՀԴՄ կտրոնը, նպաստիր երկրի բարելավմանը»։ Այդ ցուցանակների տպելու համար էլ հայտարարել տենդեր, ընտրել ամենաէժան երեք տպողներին, անունը դնել պետական կոնտրակտորներ, ու առևտրի կետերից այդ տպողների ցուցանակների վրա ծախսած գումարները փոխհատուցել հարկերի նվազեցմամբ, մեկ ա ստվերային առևտրի լույս աշխարհ բերելը դրա տեղը կհանի ու կհանի։ Մարդիկ էլ ամեն անգամ իրենց հիշողության վրա հույս չեն դնի, այլ աչքների առաջը կունենան այդ ցուցանակն ու ՀԴՄ պահանջելու պետական քյարը։ Սա կլինի համակարգային լուծում, քանի որ ՀԴՄ կտրոններ տալու համակարգի մեջ մտցնում է լուծմանը ուղղված փոփոխություն, ու նաև կփարատի Վիշապի մտահոգությունը, որ վաղը մյուր օրը մոռանալու ենք պահանջել։
Ասենք ոնց որ նորմալ երկրներում ամրագոտիները հագցնելու հորդորով նակլեյկեք պիտի ավտոարտադրողները տեսանելի վայրերում փակցնեն...![]()
Էջանիշներ