Համաձայն եմ, որ էրդողանին մի կոշտ պատասխանը չէր խանգարի, բայց կարծում եմ հիմա մի քիչ շուտա թուրքիայի դեմքին թռնելու համար, էն էլ՝ Սոչիից կամ որևէ այլ արտահայաստանյան հարթակից:
Թուրքիայի հետ մեր բազարներն այլ հարթության վրա են, որոնք արծարծելու համար բավարար ռեսուրսներ առայժմ չկան:
Իսկ Նիկոլը՝ ով հայտարարելա, որ իր վարչապետ դառնալու հիմնական նպատակը արտահերթին պատրաստվելնա, հիմա ազրփեչանի վրա էլ մի քիչ ջղայնանա՝ հերիքա:
Բայց, դրանով հանդերձ, վստահ չեմ, թե մինչև արտահերթը լուրջ փոփոխություններ նկատվեն Արցախի բանակցություններում (եթե անգամ էդպիսիք կազմակերպվեն, որ էլի քիչ հավանականա):
Իսկ ազերի մամուլը հիմա ջանք չի խնայում «ապացուցելու», թե Նիկոլն ուղղակի իշխանափոխությունա արել ու Սերժի վարած քաղաքականությունից ոչ մի բանով չի տարբերվում(ելու):
Դե դա շատը իր ներքին խոհանոցի համարա իհարկե, բայց դե հիմա գիծա, որ բռնելա:
Էջանիշներ