Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Քիչ առաջ էլ առողջապահության նորաթուխ նախարարն էր լայվ: Ես էլ եմ մարդկանց հետ անմիջականորեն խոսելու էս նոր մշակույթը կարևոր համարում, բայց տես, օրինակ՝ Մեֆը, գտնում է, որ լայվերը դադար տալը վատ չէր լինի, ու որ ամեն բան իր տեղն ունի, և սա կարող է նույնիսկ խանգարել։ Նույն կերպ էլ ասենք իմ գերմանացի ընկերը, որ ինձ հետ հավասար հետևում է էս ամենին, վարչապետի ֆեյսբուքյան գործունեությանը խիստ տարակուսանքով է վերաբերվում։ Հնարավոր է, որ սա կողքից Թրամփի, թվիթերի ու անլրջության տպավորություն թողնի, թեև անձամբ ինձ մոտ էդպիսի տպավորության նշույլ անգամ չկա։
Ուրիշ ի՞նչ կարծիքներ կան էս հարցի վերաբերյալ։
Մեր օրերում տարբեր երկրների կառավարության անդամներ են օգտվում հատկապես թվիթերից ու ֆբ-ից, միայն Թրամփը չի:
ՈՒ Հայաստանում էլ կար էս սովորույթը՝ այս կամ այն հարցի շուրջ հասարակությանը տեղեկացնել իրենց մոտեցումը:

Բայց լայվերի մշակույթ չկար:
ՈՒ շատ լավ է, որ հիմա կա՝ ըստ իս, քանի որ հայ հասարակությունը շատ հարցերում գերզգացմունքային է ու իր հետ անմիջական շփումը շատ ավելի մեծ վստահության աղբյուր կարող է հանդիսանալ (որևէ լեզվով հնարավոր չի թարգմանել «մեզ էլ մարդու տեղ դրեցին» արտահայտության կմաստը):

Սրան գումարած՝ Նիկոլը խնդիր ունի ժողովրդին ապացուցել, որ թավշյա հեղափոխությունն առավել քան արդարացված էր ու ինքն արմատական փոփոխությունների է գնում:

Իսկ Մեֆի հակափաստարկները (եթե կային էդպիսիք) ինձ համար անհասկանալի էին: