Դե ինչ, կարծում եմ ժամանակն է արդեն Ակումբում նաև նման մի թեմա ունենալ, որտեղ կքննարկենք Նիկոլ Փաշինյանին, ճիշտն ու սխալը արածն ու չարածը - թեման իմ կողմից
Թարմ իրադարձության ազդեցության տակ - Արթուր Վանեցյանի մասին ոչինչ չեմ լսել ու կարծիք չունեմ, սակայն պ-ն Օսիպյանի նշանակումը, կարծում եմ, ճիշտ որոշում էր: Իրոք, մի կողմից կարծում եմ համակարգին ոտքից գլուխ նվիված, այն ճանաչող անձնավորություն է, մյուս կողմից էլ, բացի այն, որ սա հսկայական մի դրական ազդակ էր բոլոր ոստիկաններին, այն նաև ցույց տվեց, որ նրանք ոչ միայն օտարացած չեն հասարակությունից, այլև՝ կազմել և շարունակելու են կազմել դրա կարևորագույն մասը: Այս առումով կեցցե Նիկոլը, որը նաև ցույց տվեց, որ ինքն ի վիճակի է վեր կանգնել անձնական սիմպատիաների և անտիպատիաների հարթությունից ու դրսևորել պետականորեն հիմնավորված մոտեցում: Էս էն վիճակնա, ոնց որ մի օր, ասենք, մեր ֆորումի Chuk-ը դառնա երկրի առաջին դեմքն ու ինձ նշանակի, ասենք, ԱԱԾ պետ
Մի կողմ թողնելով Նիկոլի գործողությունները մինչև մայիսի 8, ասեմ, որ դրանից հետո նրա բոլոր գործողությունները իմ կողմից լիակատար աջակցություն են գտել, բացի մեկից, որի մասին քիչ հետո: Ինձ անչափ դուր եկավ և Արցախ գնալու հիմնավորված որոշումը, և իր լայվերը, և մարդկանց հետ անմիջական շփումները, և այլն: Ինչ վերաբերում է բացառությանը, ապա ես, այսպես ասենք, անհանգստացած եմ միայն Արցախի Հանրապետությունը բանակցության կողմ դարձնելու Նիկոլի առաջարկից, որի պլյուսներն ու մինուսները արդեն քննարկել ենք ֆորումում: Ամեն դեպքում, այս վերջինի պահով ես առանձնակի չեմ պնդում և հուսով եմ, որ, իրոք, սխալ կլինեմ և հետո կպարզվի, որ Նիկոլի այս որոշումը ճիշտ էր ու ես... սխալ էի, ոնց կասեր ականջկանչելիքը:
Նիկոլ, դուխով, մենք քեզ ենք սիրում, ախպերս: Նիկոլ, եղբայր, դու պատմական շանս ունես անել էն, ինչ չարեց Լևոնը, խնդրում եմ, աղաչում եմ, չհիասթափեցնես, կառուցիր, վերակերտիր մեր երկիրը, որ ունենաք հզոր երկր իր Հպարտ քաղաքացիով: Հատուկ շեշտեմ, ես էլ եմ կառուցելու մեր երկիրը, ես եմ տերը իմ երկրի, քաղաքացին է տերը իմ երկրի: Ես ասեցի համենայն դեպս, որ չկարծես՝ մտածես, թե մենք ձեռքներս լվանում ենք, քեզ վրա ենք թողնում: Մենք ենք կառուցելու, բայց Լևոնի վախտով էլ էինք ուզում կառուցել, ինքը որպես առաջնորդ փչացրեց, հնար չտվեց, հարամեց, Աստված տա հիմա տենց չլինի:
Նիկոլ, դու շանս ունես անունդ ոսկե տառերով գրել, Հայոց պատմության մեջ, Լևոնն ուներ՝ չարեց, Նիկոլ, ախպերս... դավայ, պատմական անկրկնելի ակնթարթա ձեռքիդ, չփչացնես, խնդրում ե... ԵՆՔ
Էջանիշներ