Հավելյալ 10 միլիոնն էլ ա մեսիջ, որ հլը կտեսնենք ինչ եք անում, բայց մենք էլ ենք ոգեշնչված, ու դրա համար no request made €10 միլիոն առ եք ձեր հայեցողության։
Իսկ Նիկոլն ինքն ա ասում, թե իր ուզածը ինչ ա․
Ստեղ ոչ թե Արցախի ճանաչման հարց ա (ԵՄ-ը տենց ֆորին փոլիսի չարթեր չունի, որ Արցախի մասով «պադդերժկա» անի), կամ Ադրբեջանին տնգելու (դրանում Հայաստանը ասելիք չունի, էդ իրենց երկկողմանի որոշելիքն ա), այլ հենց աջակցության ծավալների ավելացման, այսինքն մինչև հիմա ինչ աջակցություն կար, դրա ծավալների կտրուկ ավելացում ա ուզում։ Ավել փող, ուրիշ ոչինչ։Նիկոլ-ի խոսքերից
Իսկ մնացածի պահով արդեն կողքից են սիրունացնում, յանի չէ, մենք սենց ենք, նենց ենք, ինքներս ենք անելու ու տենց բաներ։ Բա էլ ի՞նչ աջակցություն։ Անող եք, ասեք՝ առ եք ձեր փողերը, ձեզնից մենակ ծափ տալ ենք սպասում, մնացածը մենք կանենք․․․
Ուղղակի օբիդնի ա, ջոկում ես, որ էսքան հեղափոխություն արին, իսկ սրանք դեռ թերահավատությամբ մենակ €10 միլիոն են վրից ավելացնում, էն քյաչալ Աշոտյանն էլ կանգնում ասում ա՝ սրա՞ համար էիք հեղափոխություն անում։
Իսկ Նիկոլի այնպես խոսալը ինչպես խոսում ա դեռ լիքը վաղաժամ ա։ Թող կոնկրետ ժողովրդավարության ավելացման տանող քաղաքականությամբ հաղթանակներ արձանագրեն (կոռուպցիայի ինդեքսների նվազում, ոչ թե մի քանի տասնյակ կոռուպցիոների թափահարում, բիզնես անելու դյուրինացում բոլոր հարցերում, ոչ միայն արհեստական մենաշնորհների վերացում, լրատվամիջոցների բացարձակ ազատություն, այլ ոչ միայն լայվակոխ անել, գենդերային բացակի փաստացի նվազեցում և այլն), նոր ասեն՝ տեսաք, իսկ այ էս մի քանի հարցերում ունենք ձեր փորձագիտությունն ու ծրագրերի իրականացման ծախսերում աջակցություն, որտև առանց ձեզ չի ստացվում։ Թե չէ հավայի ասել որ նախորդ ռեժիմից մինչև հիմա բան չի փոխվել, այն դեպքում երբ դեռ վերջին համաձայնագիրը բոլոր անդամ երկրների կողմից չի վավերացվել, մի քիչ․․․ վաղաժամ ա, իմ կարծիքով էլի․․․
Էջանիշներ