Պատմաբա՞ն չի, մի ամբողջ կառույց կա մոտը, թող ինֆորմացիա հավաքեն և տեքստեր պատրաստեն, չի՞ հերիքում, թող մասնագետներին դիմեն - փառք աստծո թեման վաղուց վերլուծված է։ Հա, պատմաբան չի, բայց նաև դիզայներ և օդաչու չի, չէ՞ - իսկ այդ դեպքում ինչո՞ւ է մասնագետներին դիմում, այլ ասենք ինքը չի կտրում իր մազերը կամ ինքը չի վարում իր ինքնաթիռը։ Կրկնեմ նաև ռուսերենի պահով՝ սաղս էլ գիտենք, որ ինքը միջին հայի մակարդակով կարող է ռուսերեն խոսել, բայց խնդիրը այդ չէ, խնդիրն այն է, որ պետք է մեսիջներ տեղ հասցել, ոչ թե գլուխ գովալ թե, տեսեք-տեսեք, ես ոնց եմ ռուսերեն խոսում կամ, տեսեք-տեսեք, ես ինչ կռուտոյ եմ, ոնց ես չեմ ամաչում իմ վատ ռուսերենից։ Էս Մոսկվա գնացած ու տեղի ռուսի հետ առևտրի բազառ անելու պահը չի, տղերք, սա պետության ներկայացում է՝ առաջնակարգ մեսիջներ տալու խնդրով։
Ինչ լավա, որ դու հասկացել ես, Արտակ ջան, ու ինչ լավա, որ տենց մշտական առավելության զգացումով ես նայում ինձ...
Վարչապետը հանպատրաստից խոսեց այդ թեմայով այնքանով, ինչքանով որ կարող է խոսել թեման չուսումնասիրած, սակայն դրա մասին ընդհանուր պատկերացում ունեցող մարդը խառնած Նիկոլին բնորոշ մուննաթի հետ, թե «Ձերինին նայեք/Սերժ/Քոչի վախտ բա ոնց էր» սկզբունքով - ինքն արեց այն, ինչին սովոր է։ Արդյունքում ամեն ինչ հանգեց «սիկտիր էղեք, մեր հերոսնա, ձերոնք մեզնից լավը չեն» տարբերակին։ Կարելի էր, բան չունեմ ասելու, բայց կարելի էր և պետք էր ավելի լավ պատասխան տալ։ Այս դեպքում միջին վիճակագրական ռուսի մոտ ընդամենը պատկեր ստեղծվեց՝ այդ վատ հայերը անհայտ պատճառներով հերոս են համարում նացիստների հետ համագործակցած անձին, ինչ անհասկանալի վատն են այդ հայերը։ Սա այն չէր, ինչ մենք ուզում ենք լսել և սա այն չէր, ինչին արժանի էր Նժդեհը։
Էջանիշներ