Էրեկ Երևանից Վարդենիս գալուց ավելի հավանական տարբերակ եմ լսել։ Վարորդի կողքն էի նստել, ու սաղ ճամփին ինձ պատմեց ամբողջ իրականությունը: Պարզվում ա, մարտի 1-ի դեպքերից հետո Նիկոլը ոչ թե ընդհատակում ա եղել այլ Թուրքիայում (Այո, այո): Ու էտ մի քանի տարվա ընթացքում Նիկոլը պարապել ա՝ ոնց հեղափոխություն անի, ու ընդեղ իրան ասել են, որ երբ հեղափոխություն անի պարտադիր Պուտինին պիտի հասկացնի որ իբր Թրամփի մարդ ա, Թրամփին էլ հակառակը՝ իբր Պուտինի մարդն ա, ու տենց բզբզալով Նիկոլի պատճառով պիտի սկսվի երրորդ համաշխարհայինը: Ասում եմ, լավ բա հոպար, 3-րդ համաշխարհայինից Թուրքիայի քյարը որն ա՞, ֆռաց ասեց՝ «էհ տղա ջան էնքա՜ն հարցեր կան»: Տենց միքիչ գնալուց հետո թեքվեց ինձ հարցրեց, թե ես ես ի՞նչ կարծիքի եմ. ես էլ ասեցի որ իմ մտածելով Նիկոլը Պարսիկների մարդն ա, ու որ էս ամեն ինչը նրա համար ա անում, որ մի օր մեզ կրակապաշտ դարձնի, քանի որ Ավարայրի ճակատամարտից հետո Պարսիկները մեզանից աբիժնիկ են մնացել, իսկ սրանից ավելի լավ շանս պարսիկները դժվար գտնեն...էս շոֆեռը շշմած նայեց վրես, բայց հետո ասեց. «Քո ասածն էլ խելքին մոտ բան ա բայց»
Հ.Գ Ասում էի միքիչ կրքերը հանդարտվեն, դուրս գանք փողոց ցույց անենք, որ մարիխուաննան օրինականացնեն: Էն էլ մտածում եմ ի՞նչ մարիխուաննա, հենա լավ՝ լավ ենք:
A long time ago, in a galaxy far, far away...
Chuk (17.05.2018), Անվերնագիր (17.05.2018), Ուլուանա (17.05.2018)
Ապրիլի 24-ին Կարենի գրածը հիշեցի :ճ
Բայց ընթացիկ անցքերի ամենահանճարեղ վերլուծությունը երեկվա էդ նեղ մաջալին գտած տաքսու վարորդն արեց։ Իրոք խորապես տխուր ու լարված էր, ասում ա էս սենց իզուր եք սաղդ ուրախանում ախպերս, էս սաղ իլյումինատներն ու մասսոններն են կազմեկերպել, որ հայ ազգի վերջը տան։ Ասում եմ բայց ո՞նց, ասում ա՝ դե տես, էսա էս հեղափոխությունից հետո երկրի վիճակը բեսամթ կլավանա չէ՞, ասում եմ՝ հուսով եմ, ասում ա, որ ստեղ վիճակը լավանա ի՞նչ կլինի դրանից հետո - սաղ աշխարհի հայությունը կգա կհավաքվի Հայաստանում, ասում եմ՝ և՞, շարունակում ա, և ինչ, կսկսեն իրար միս ուտել ու վերացնել իրար, աշխարհում էլ հայ չի մնա, հայը կվերանա․․․ մտահոգ լռության մեջ էդպես քշեցինք հաջորդ 15 րոպեն․․․ #հիպերռեալիզմ #լրիվլուրջ #չիկարողպռոստըսենցլավլինել #չեմջոգումորտեղենմեզքցում
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
StrangeLittleGirl (17.05.2018), Աթեիստ (17.05.2018), Անվերնագիր (17.05.2018), Գաղթական (17.05.2018), Նաիրուհի (17.05.2018), Վիշապ (17.05.2018), Տրիբուն (18.05.2018)
Համաձայն եմ, որ էրդողանին մի կոշտ պատասխանը չէր խանգարի, բայց կարծում եմ հիմա մի քիչ շուտա թուրքիայի դեմքին թռնելու համար, էն էլ՝ Սոչիից կամ որևէ այլ արտահայաստանյան հարթակից:
Թուրքիայի հետ մեր բազարներն այլ հարթության վրա են, որոնք արծարծելու համար բավարար ռեսուրսներ առայժմ չկան:
Իսկ Նիկոլը՝ ով հայտարարելա, որ իր վարչապետ դառնալու հիմնական նպատակը արտահերթին պատրաստվելնա, հիմա ազրփեչանի վրա էլ մի քիչ ջղայնանա՝ հերիքա:
Բայց, դրանով հանդերձ, վստահ չեմ, թե մինչև արտահերթը լուրջ փոփոխություններ նկատվեն Արցախի բանակցություններում (եթե անգամ էդպիսիք կազմակերպվեն, որ էլի քիչ հավանականա):
Իսկ ազերի մամուլը հիմա ջանք չի խնայում «ապացուցելու», թե Նիկոլն ուղղակի իշխանափոխությունա արել ու Սերժի վարած քաղաքականությունից ոչ մի բանով չի տարբերվում(ելու):
Դե դա շատը իր ներքին խոհանոցի համարա իհարկե, բայց դե հիմա գիծա, որ բռնելա:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Gayl (18.05.2018)
Նիկոլի էսօրվա գործունեությունից միայն 2 հարց ա խնդրահարույց ինձ համար.
ա) արագաչափերի աշխատանքի կասեցումը
բ) տասնամյակներ շարունակ թվեր նկարած մարդու վերանշանակումը որպես վիճ.վարչության պետ
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ամենայն հաջողություն ցանկանանք և պարոն Վանեցյանին, և իր գլխավորած կառույցին, և ազգընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուժեղ պետականություն կերտելու գործում: Ես Նիկոլին հավատում եմ ու...
Ես էս տղուն էլ... հավատացի![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Աթեիստ (20.05.2018)
Գրողը տանի բոլոր ծպտյալ ԿԳԲ-իշնիկներին
Դիտել 2:31 րոպեից:
Հ.Գ. Նախորդ քուանշը չեղարկենք
StrangeLittleGirl (24.05.2018)
Չմեռանք, ավտոգազալցակայանից... ՀԴՄ չեկ ստացանք:
Էս էն լցակայանն է, որտեղից արդեն մի քանի տարի օգտվում եմ ու երբեք չեկ չէի ստացել: Ապրես, Նիկոլ ջան …![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Տրիբուն (25.05.2018)
Մի հատ օրինակ բերեմ:
Ժամանակին, եթե հիշում եք, մի պահ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը «կտրուկ քայլեր» արեց՝ բոլոր ուղեվորներն անխտիր պիտի ամրագոտիներով լինեին, «գազելների» մեջ պիտի կանգնած մարդ չլիներ, հետիոտներին փողոցը սխալ տեղով անցնելու համար տուգանում էին և այլն... հիմա էլի նույն բարդակն ա: Ասածս ինչ ա՝ խնդիրը ոչ թե փորձ արվեց լուծել համակարգային ձևով, այլ ընդհամենը լոզունգներով ու հրահանգներով: Հիմա ՀԴՄ տալիս են էլի հրահանգներով կամ որպես քարոզի արդյունք: Եթե համակարգային խնդիր չլուծվեց, ապա խոսքերս լավ հիշեք, մի որոշ ժամանակ անց էլի ՀԴՄ չեք ստանալու, պահանջելն էլ մոռանալու եք, վերջում էլ մեղադրելու եք հասարակությանը, որ տենց էլ քաղաքացիական չդառավ: Կդորըմ սառը ջուր ոգևորություններին :Ճ
Si vis pacem, para bellum
Արցախը բանակցային կողմ դարձնելը և... արդեն երկրորդ բանը, որի կապակցությամբ չեմ կարող համաձայնել Նիկոլ Փաշինյանի հետ:
Աքսիոմ է - ընտրյալ պաշտոնյային պետք է ընտրի նա, ում վրա անմիջականորեն տարածվելու է նույն այդ պաշտոնյայի գործունեության արդյունքը: Հիմա, ամենայն հարգանքով ու սիրով հանդերձ դեպի ոչ ՀՀ քաղաքացի հանդիսացող սփյուռքահայերը, ես վճռականորեն չեմ կարողանում հասկանալ, իրենց ընտրական իրավունք տալու հիմնավորումը ո՞րն է: Այսինքն ի՞նչ է ստացվում՝ ԱՄՆ քաղաքացի, գլենդելահայ Պողոսը տարին մեկ օր գալիս է կամ, նույնիսկ երբեմն, առանց դրա, հենց Գլենդելում ընտրում է ՀՀ-ում գործող մի պաշտոնյա, որի... գործունեության հետևանքները անմիջականորեն ես եմ կրելու: Վստահ եմ, նույն ԱՄՆ քաղաքացին երբեք ու երբեք չի համաձայնի, որ ես ընտրեմ ԱՄՆ նախագահ և, հակառակ էֆեկտով, ինքը վայելի իմ ընտրության պտուղները:
Օրինակ բերեմ, որ աբսուրդը պարզ լինի - գլենդելահայը, որի երեխան զինվոր չէ և չի էլ ծառայելու ՀՀ զինված ուժերում, ոգևորված ընտրում է մեկին, որը խոստանում է հենց հաջորդ իսկ օրը պատեազմ հայտարարել Թուրքիային մեր հողերը հետ բերելու համար: Ես ու իմ որդին, բնականաբար, զինապարտային պարտավորություն կրելով ՀՀ նկատմամբ, դրա արդյունքում զորակոչվում ենք բանակ, իսկ իմ գլենդելահայ բարեկամը տաքուկ ԱՄՆ-ում նստած դիտում է, թե ես ու իմ որդին ոնց ենք պատերազմում, հաշմվում կամ զոհվում:
Այս տեսքով ես սա վճռականորեն անընդունելի եմ համարում, սա ՀՀ ընտրական իրավունքը՝ կարևորագույն մի ինստիտուտ պետականաշինական գործում, վերածում է ընդամենը հաճելի մի նվերի սփյուռքահայերի համար, ՀՀ քաղաքացիների իրավահավասարության սկզբունքը կոպտորեն խախտվում է և, ընդհանրապես, ՀՀ-ում բնակվող հայերը դառնում են մի տեսակ երկրորդ սորտի մարդիկ՝ գլենդելահայը ընտրում է հաճույքի համար, բայց հայաստանաբնակ հայի կենսական հարցում, իսկ հայաստանաբնակ հայը ընտրում է իր կյանքը:
Որ վերջնականապես պարզ լինեմ - եթե սփյուռքահայը այդքան ուզում է հենց ընտրել ու ընտրվել ՀՀ-ում, խնդրեմ, թող գա և ամենապարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ընդունի, հրաժարվի այլ երկրի քաղաքացիությունից, իմ հետ հավասար տանի մեր բոլորի ընտրության հետևանքները ու միայն այդ դեպքում կարողանա ընտրել, ընտրել, երբ ընտրության հետևանքները, գոնե տեսականորեն, հավասար կտարածվեն և իմ, և իր վրա:
Վերջին խմբագրող՝ Lion: 25.05.2018, 20:48:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Էս պահը կհիմնավորե՞ս, Լիոն ջան. ինչո՞ւ համաձայն չես Արցախը բանակցային կողմ դարձնելուն։
Մի քիչ օրինակներիդ հետ համաձայն չեմ, քանի որ օրինակ բանակում ծառայելու ու պատերազմին մասնակցելու նույն արգումենտով կարելի է փորձել կանանց ընտրելու իրավունքն էլ կասեցնել, բայց կարծիքիդ հետ լրիվ համաձայն եմ. քանի մշտական բնակության վայրը Հայաստանը չի, ոչ ոք չպիտի ուղիղ մասնակցի ներկայիս ձևաչափով ընտրություններին՝ ՀՀ քաղաքացի լինի, թե չէ, բացառությամբ ՀՀ պաշտոնյաների, ովքեր ապրում են արտերկրում իրենց պաշտոնատարության կապակցությամբ՝ դեսպաններ և այլն։ Ու սրա պատճառը ինձ համար շատ հստակ է՝ քանի չես մուծում երկրում հարկեր, չպիտի ընտրես այն իշխանությունը, ով վարձատրվում է այդ հարկերով և տնօրինում է այդ հարկերով ստացված գումարները։արդեն երկրորդ բանը, որի կապակցությամբ չեմ կարող համաձայնել Նիկոլ Փաշինյանի հետ:
Աքսիոմ է - ընտրյալ պաշտոնյային պետք է ընտրի նա, ում վրա անմիջականորեն տարածվելու է նույն այդ պաշտոնյայի գործունեության արդյունքը: Հիմա, ամենայն հարգանքով ու սիրով հանդերձ դեպի ոչ ՀՀ քաղաքացի հանդիսացող սփյուռքահայերը, ես վճռականորեն չեմ կարողանում հասկանալ, իրենց ընտրական իրավունք տալու հիմնավորումը ո՞րն է: Այսինքն ի՞նչ է ստացվում՝ ԱՄՆ քաղաքացի, գլենդելահայ Պողոսը տարին մեկ օր գալիս է կամ, նույնիսկ երբեմն, առանց դրա, հենց Գլենդելում ընտրում է ՀՀ-ում գործող մի պաշտոնյա, որի... գործունեության հետևանքները անմիջականորեն ես եմ կրելու: Վստահ եմ, նույն ԱՄՆ քաղաքացին երբեք ու երբեք չի համաձայնի, որ ես ընտրեմ ԱՄՆ նախագահ և, հակառակ էֆեկտով, ինքը վայելի իմ ընտրության պտուղները:
Օրինակ բերեմ, որ աբսուրդը պարզ լինի - գլենդելահայը, որի երեխան զինվոր չէ և չի էլ ծառայելու ՀՀ զինված ուժերում, ոգևորված ընտրում է մեկին, որը խոստանում է հենց հաջորդ իսկ օրը պատեազմ հայտարարել Թուրքիային մեր հողերը հետ բերելու համար: Ես ու իմ որդին, բնականաբար, զինապարտային պարտավորություն կրելով ՀՀ նկատմամբ, դրա արդյունքում զորակոչվում ենք բանակ, իսկ իմ գլենդելահայ բարեկամը տաքուկ ԱՄՆ-ում նստած դիտում է, թե ես ու իմ որդին ոնց ենք պատերազմում, հաշմվում կամ զոհվում:
Այս տեսքով ես սա վճռականորեն անընդունելի եմ համարում, սա ՀՀ ընտրական իրավունքը՝ կարևորագույն մի ինստիտուտ պետականաշինական գործում, վերածում է ընդամենը հաճելի մի նվերի սփյուռքահայերի համար, ՀՀ քաղաքացիների իրավահավասարության սկզբունքը կոպտորեն խախտվում է և, ընդհանրապես, ՀՀ-ում բնակվող հայերը դառնում են մի տեսակ երկրորդ սորտի մարդիկ՝ գլենդելահայը ընտրում է հաճույքի համար, բայց հայաստանաբնակ հայի կենսական հարցում, իսկ հայաստանաբնակ հայը ընտրում է իր կյանքը:
Որ վերջնականապես պարզ լինեմ - եթե սփյուռքահայը այդքան ուզում է հենց ընտրել ու ընտրվել ՀՀ-ում, խնդրեմ, թող գա և ամենապարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ընդունի, հրաժարվի այլ երկրի քաղաքացիությունից, իմ հետ հավասար տանի մեր բոլորի ընտրության հետևանքները ու միայն այդ դեպքում կարողանա ընտրել, ընտրել, երբ ընտրության հետևանքները, գոնե տեսականորեն, հավասար կտարածվեն և իմ, և իր վրա:
Բայց դրա հետ մեկտեղ, կարելի է մտածել ստեղծել մի համակարգ, որում սփյուռքի հայությունը կմասնակցի ոչ-ուղիղ ընտրությունների տեսքով կամ կընտրեն իրենց ներկայացուցչներին, ասենք ոնց որ ազգային փոքրամասնություններին խորհրդարանում հատկացվում է 4 մանդատ, այնպես էլ կարելի մանդատներ ավելացնել սփյուռքի օջախների ներկայացչության համար։ Օրինակ ռուսաստանաբնակ հայերը ընտրում են մեկ պատգամավոր, ով կներկայացնի ռուսաստանահայերի շահերը, եվրոպաբնակ հայերը ընտրում են իրենց պատգամավորին և այլն։ Սա իհարկե ամենապարզ մոդելն է, և պարտադիր չի, որ այսպես արվի, բայց այսպիսի մոտեցումը թույլ կտա ստեղծել ներկայացչություն սփյուռքի համար, ու ինչ-որ չափով կավելացնի սփյուռքահայության ներգրավվածության աստիճանը ՀՀ ներքին քաղաքական կյանքին, ինչը իմ կարծիքով ողջունելի է։
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ