@Lion մոտս տպավորություն ա, որ դու ՆՓ-ի ամենավառ աջակիցն ես, որտև նենց էժան ձևերով ես իր դեմ «պայքարում», կարդացողի մոտ ցանկություն ա առաջանում իրեն աջակցելունույնիսկ եթե իրեն դեմ էին մինչև էդ
@Lion մոտս տպավորություն ա, որ դու ՆՓ-ի ամենավառ աջակիցն ես, որտև նենց էժան ձևերով ես իր դեմ «պայքարում», կարդացողի մոտ ցանկություն ա առաջանում իրեն աջակցելունույնիսկ եթե իրեն դեմ էին մինչև էդ
Աթեիստ (26.04.2021)
Ես հավաքում եմ իր մասին կարծիքներ՝ թող մնա ստեղ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ժողովուրդ,
Որ վերելակում արդեն մի քնաի օր է ՔՊ անգրագետ "գովազդային" պաստառ է փակցված, դա նորմա՞լ է, օրինակա՞ն է։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Varzor (07.05.2021)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ժողովուրդ, ուրեմն իմ համար ՖԲ-ում դեգերում էի, մեկ էլ նիկոլի մասին թազա պատմություն իմացա։ Բայց չգիտեմ դեռ ճիշտ ա, թե հորինված ա, ամենայն հավանականորթյամբ ճիշտ կլինի ,կարծում եմ։
Ուրեմն Նիկոլը բանտ նստած վախտ իմանում ա , որ կամերում հեռախոս ունեցողներ կան։ Խնդրում ա մեկից հեռախոսը, որ յանի տուն զանգի ու զանգում ա դուզ գաղութի պետին ու մատնում ա հեռախոս ունեցողներին)
Լսել էիք էս պատմությունը?
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Աթեիստ (19.05.2021)
Էս սահմանային պատմությունից տպավորություն ա, թե ազերները, ի թիվս այլոց, նաև Նիկոլի վերընտրվելուն խոչընդոտելու հարցն են լուծում:
Ասենք՝ ո՞նց կլինի, ազգային անվտանգությանը սպառնացող ճգնաժամի ֆոնի վրա, իշխող ուժը բան ու գործը թողի, քարոզարշավով զբաղվի:
Դե իսկ ընդդիմաթյանը լիքը կոզրեր, թե՝ տեսեք ինչ են անում, Հայաստանի տարածքային ամբողջականության թիվ 1 պատասխանատուն ի վիճակի չի իր պարտականություններն իրականացնել.. մեր վերջն եկեե՜ել է...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աթեիստ (19.05.2021)
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Գաղթական ախպեր, ուզում եմ ջոկեմ քո տրամաբանությամբ ազերները ինչի՞ պիտի խոչընդոտեն Նիկիի վերընտրվելուն։ Հակառակը, երկու ձեռքով պիտի ինչքան հնարավոր ա երկար պահեն դրան։ Պահելը որն ա, պիտի արձաններ կանգնացնեն, ամեն տարի նոյեմբերի 8-ին էդ արձանի հետույքը պաչեն, որ իրանց Ղարաբաղ նվիրեց։
Ինչու՞մն ա խնդիրը, բացատրի։
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Ապեր, դու Հայաստանից կիլոմետրերով հեռու ես, դրա համար սենց անլուրջ ես վերաբերվում սրան Հավատա, էս երկրում ապրողների մեծ մասը իրոք մտածում ա որ մեր վերջն եկեեել է․․․։
Դու խելոք, կարգին տղա ես, ինչի ես անլրջացնում էս հարցը՝ իջեցնելով ընդդիմության պայքարի մակարդակի։ Ես քեզ հավատացնում եմ, որ հիմա Հայաստանի՝ որպես երկիր լինելիության հարցն ա դրված սեղանին։ Մենք ինքներս մեզ պաշտպանելու ունակ չենք, դաշնակից փաստացի չունենք, դիմացներս էլ հղփացած թուրքերն են։ Դու գիտակցու՞մ ես էսքան բանը։
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Եղբայր, իմ տեսանկյունից, խնդիրը հենց դրանում ա, որ Նիկոլը Արցախը «չնվիրեց», այլ կռիվ տվեց դրա համար ու պարտվեց՝ ինչպես էդ պայմաններում իր փոխարեն կպարտվեր ցանկացած ուրիշ մեկը՝ ով հրաշագործության վարպետ լինելուց հեռու կլիներ:
Իսկ ազերները Նիկոլի վերընտրվելուն կխոչընդոտեն միայն այն դեպքում, երբ վտանգ զգան, որ իր օրոք Հայաստանում շատ բան դզվելու «վտանգ» ունի:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Օվերդոզ ախպեր, ես Հայաստանի վրա կախված վտանգը չեմ անլրջացնում, այլ՝ ներկայիս ընդդիմադիր դաշտից շատերի անհարկի ու անիմաստ վայնասունն ու նրանց սպասարկող իրենք իրենց ԶԼՄ հռչակած աղբարկղերը:
Ընդհանրապես, նորմալ պայմաններում, պիտի բոլորը՝ անխտիր բոլորը՝ ով ռեսուրսների և/կամ կապերի է տիրապետում, իրենց ջանքերը մեկտեղեին մեկ ընդհանուր բռունցքում՝ հանուն պետության:
Բայց դե էդպես երևի կարող էր լինել որևէ այլ՝ ավելի առողջ հասարակությունում:
Իսկ էստեղ՝ Էդպես եկել ա դարերից, էդպես էլ էսօր ա..
..մեզ հայ են ասում..
Վերջին խմբագրող՝ Գաղթական: 19.05.2021, 14:23:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Բարեկամ (20.05.2021)
Գաղթական ախպեր, ասում ես Նիկոլը կռիվ ա տվել ու պարտվել ա։ Դու իրո՞ք տենց ես մտածում։ Իսկ միգուցե կարելի ա էդ ֆրազան վերաձեւակերպել հետեւյալ կերպ՝ Նիկոլը եկել ա, բանակցային ամբողջ ֆորմատը խախտել ա, բանակցություները սկսել ա իրա սեփական անասուն կետից, խարխլելա բանակը անվերջ հիստերիկ որոշումներով, փորձված սպաներին բանակից դուրս մղելով, ՊՎՕ-ի տեղը ելակ ու թանկանոց թռչող խաղալիքներ առնելով ու իրա դեբիլությամբ Ադրբեջանի համար տեղ ազատելով պատերազմի համար։ Էդ ավելի մոտիկ կլինի իրականությանը, հավատա։
Մեկ էլ որ ասում ես "անխտիր բոլորը՝ ով ռեսուրսների և/կամ կապերի է տիրապետում, իրենց ջանքերը մեկտեղեին մեկ ընդհանուր բռունցքում՝ հանուն պետության"․․․ արի տեղայնացնենք մի քիչ։ Ո՞վ ու ու՞մ հետ միավորվի։ Ասենք ես ու Աթեիստը ինչի՞ շուրջ միավորվենք։ Ի՞նչ գաղափար կա, որ կարա ինձ ու Աթեիստին միավորի, ստիպի կողք կողքի ապրել ու արարել։ Հենց էս հարցին պատասխանես, պարզ կլինի, որ գրառմանդ մեջբերված հատվածը ընդամենը կենաց չի։
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ