User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1061 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու մի բան էլ ասեմ։ Հայ ազգայնականներն էլ մի կողմից են բեշ-բեթար սխալ թույլ տվել՝ ամեն ինչ իջացնելով ատելության խոսքի ու դավադրության տեսությունների մակարդակի, որտև իրականում իրանց ասածներից էլ լիքը բան կարելի ա դուրս բերել, որ ճիշտ ա, մասնավորապես՝ սորոսականների մասով։ Էն էլ էն ա որ նենց մակարդակով են ներկայացրել, որ ուղեղ ունեցող ոչ մի մարդ իրանց չէր լսում։

  2. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Սխալ չեն թույլ տվել, կամ տենց են մտածում, կամ տենց մտածողներն են իրանց փողով կամ շանտաժով ստիպւմ տենց խոսալ։

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ չեն թույլ տվել, կամ տենց են մտածում, կամ տենց մտածողներն են իրանց փողով կամ շանտաժով ստիպւմ տենց խոսալ։
    Հա, մեծ հաշվով կան տենց մտածողներ, բայց ստեղ հարցն էդ չի, այլ հարցն էն ա, որ փորձելով զգուշացնել էկող վտանգի մասին (թեկուզև ոմանք նաև պրո-ռուսական ուժերի հետ խառը լինելով)՝ փորձել են ազդել մարդկանց հոմոֆոբ թելերի վրա, որը փաստացի չի ազդել։

    Բայց ստեղ հարցն էն ա, որ սորոսականներով էկող հակառուսականությունն իրոք վտանգավոր ա, ուղղակի նենց չէ, ոնց որ իրանք են ներկայացնում։ Որ նորմալ ներկայացնեին, երևի լսող կլիներ։ Դրա համար եմ ասում՝ մեզ ազգանյական ձախ ա պետք։ Էղած ձախերը սաղ սուտի ձախեր են, ագենտուրա։ Էղած ազգայնականներն էլ սուտի ազգայնականներ են՝ ազգից դուրս թողնելով մի ստվար զանգվածի ատելության հողի վրա։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (10.12.2020)

  5. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մեծ հաշվով կան տենց մտածողներ, բայց ստեղ հարցն էդ չի, այլ հարցն էն ա, որ փորձելով զգուշացնել էկող վտանգի մասին (թեկուզև ոմանք նաև պրո-ռուսական ուժերի հետ խառը լինելով)՝ փորձել են ազդել մարդկանց հոմոֆոբ թելերի վրա, որը փաստացի չի ազդել։

    Բայց ստեղ հարցն էն ա, որ սորոսականներով էկող հակառուսականությունն իրոք վտանգավոր ա, ուղղակի նենց չէ, ոնց որ իրանք են ներկայացնում։ Որ նորմալ ներկայացնեին, երևի լսող կլիներ։ Դրա համար եմ ասում՝ մեզ ազգանյական ձախ ա պետք։ Էղած ձախերը սաղ սուտի ձախեր են, ագենտուրա։ Էղած ազգայնականներն էլ սուտի ազգայնականներ են՝ ազգից դուրս թողնելով մի ստվար զանգվածի ատելության հողի վրա։
    Միթոմ նորմալ ազգայնականն ու նորմալ ձախն ունեինք, հիմա էլ ազգայնական ձախ ես ուզում։ Հայաստանում գաղափարական դիսկուրս չկա, Բյուր ջան։ Որտեղից փողը հոսում ա՝ մեծ մասամբ։ Իմ վերի գրառումը էդ էր, որ արհամարհեցիր։ Ոչ թե արգելում ես որոշ դրսից սնվող կազմակերպություններ, այլ փորձում ես ինքդ օգտվել դրանցից։ Եթե ներսում գաղափարական հոսանքներ լինեն, լրիվ հնարավոր ա։ Թատրոնի վրա օրինակ բերեմ, եթե ես էլիտիստ սրիկա չեմ, որ բանաձևը գտել ա՝ ժողովրդին ձեռ առնելու ու դրանով հռհռացնելով դրամարկղ ապահովելու, բայց գաղափարներ ունեմ, որ ուզում եմ հասանելի դարձնեմ, ինձ դրամաշնորհ ա պետք։ Դրսից եկող ապազգային ուժերին էս պահին միակ բանը որը հետաքրքրում ա՝ ՄԻԱՎի կանխարգելումն ա, իսկ ես ուզում եմ Արցախից խոսամ։ Ո՞վ ա արգելում իմ ՄԻԱՎ վարակակիր հերոսին Արցախյան պատերազմից հաշմանդամ զինվոր դարձնեմ, ով նաև դրսի հանդիսատեսին ա սկսում բացատրել, թե ՄԻԱՎ-ը ՄԻԱՎ, բայց Հայաստանում պատկերացրեք որ դա հեչ առաջնային խնդիր չի, մենք այ սենց բաների միջով ենք անցնում։ Ինձնից չեմ էս բանաձևը հորինում, պաղեստինցի թատերական գործիչները շատ ակտիվ կիրառում են, ու էդ դրամաշնորհների շնորհիվ կապեր են ստեղծում ամբողջ աշխարհի թատերական ոլորտի ներկայացուցիչների հետ, իրանց խնդիրը տեղ են հասցնում։ Օրինակն իմ ոլորտից եմ բերում, բայց նույնը կարելի ա անել Հայաստանում, փոխանակ արգելելը միանշանակ։ Ասենք՝ նույն Հունգարիայի Սորոսի փողերով գործող համալսարանում կրթված մարդիկ ակտիվորեն էս ընթացքում մեր խնդիրներն են բարձրացնում իրենց եվրոպացի ընկերների համար։
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 10.12.2020, 21:02:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (10.12.2020), Բարեկամ (11.12.2020), Գաղթական (10.12.2020), Վիշապ (10.12.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •