Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Նեմեցն ու իր նմանները երկիրը հասցրել են էն մակարդակի, որ ոչ մի հնարավորություն չկար դիմակայելու արտաքին ագրեսիային, ո՞նց վտանգավոր չեն։
Հա, փաստորեն արտաքին քաղաքական բոլոր սխալները, ներքաղաքական բոլոր սխալները հեչ, Նեմեցը մեջ, որ սկի իշխանություն էլ չի։ Ի՞նչ վիճակի, կբացատրե՞ս։ Ես կարամ մենակ ասեմ, որ էն վիճակի են հասցրել, որ Նիկոլի նմանի թիմը կարացել ա իշխանության գա, դրա համար պետք ա քֆրտել, բայց հիմիկվա անմիջական մեղավորը ներկայիս կառավարությունն ա, որ դեռ աթոռից կառչած ա։


Հայաստանում գիտական միտքը ծաղկում էր, Նիկոլը վերացրե՞ց։ Վերջ տուր, խնդրում եմ։
2001-2006 թվերին մեր կուրսում 32 հոգուց 3 հոգի էինք առանց կաշառքի քննություն ու զաչոտ ստանում, մնացած բոլորը, առանց բացառության բոլոր քննություններն ու ստուգարքները ստանում էին բացառապես կաշառքով ու ծանոթով։ Էդ մարդիկ հիմա Հայաստանի, հիմնականում ոստիկանական համակարգում, բարձրաստիճան պաշտոնյաներ են, ովքեր մի տառ չեն սովորել համալսարանում, ու ուղնուծուծով կոռուպցիայի ու քրեական մտածելակերպի կրողներ են, Նիկոլն ի՞նչ մեղք ունի։
Նիկոլը կառավարիչ չի, շատ վատ կառավարիչ ա, Նիկոլը պիտի հեռանա, բայց էն ինչ եղել ա Նիկոլից առաջ ոչ մի դեպքում չպիտի կրկնվի։ Ու մարդիկ ովքեր արդարացնում են դա, ու ովքեր չէին պայքարում դրա դեմ, եչն կարող ինձ համար հեղինակություն լինել, ու ես բոլոր հիմքերն ունեմ կասկածելու իրենց անկողմնակալության վրա։
Ոչ, գիտական միտքը շատ վատ վիճակով էր մինչև Նիկոլի գալը։ Բայց Նիկոլն էկավ, ամեն ինչ է՜լ ավելի վատթարացրեց. գիտական լիքը շենքեր վերցրեց գիտական հաստատությունների ձեռքից, ադրբեջանագիտությունը փակեց, գիտնականներին վարկաբեկեց՝ կոֆե խմող ասելով, հումանիտար միտքը վարկաբեկեց՝ անունը թամադա դնելով, հիմա էլ փորձում ա էղած ակադեմիական ազատության փշրանքները վերացնի՝ ռեկտորներին նշանակովի սարքելով։ Գնա, Հայաստանում աշխատող ցանկացած գիտնականի հետ խոսա, տես ինչ են ասում։

Չգիտեի, որ ոստիկանական համակարգը քեզ համար գիտական միտք ա, ի դեպ

Լսում եմ բոլորին, առանց բացառության։ Երբեմն խղճում եմ ինձ էսքան աղբ լսելու համար, բայց բոլորին լսում ու հետևում եմ։ Անգամ Իսագուլյան Գառնիկին ու Կարմեն Դավթյանին
Էս երկուսին սկի չգիտեմ էլ։